+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Վարդան Ստեփանյան (Դուշման Վարդան) 1966-1992 թթ.

  1. #1
    Ավագ մոդերատոր Սրբազան is on a distinguished road Սրբազան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    149
    Հեղինակության աստիճան
    3

    Վարդան Ստեփանյան (Դուշման Վարդան) 1966-1992 թթ.

    Այսօր պատահաբար «Ազգ» օրաթերթում հանդիպեցի մի հոդվածի Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանյան) մասին։ Ինձ հատկապես գրավեց Վարդանի շարադրությունը գրքերի մասին։ Խնդրում եմ կարդալ և թողնել կարծիք։



    Գրքերի աշխարհը

    Ծնվել եմ 1966 թ. մարտի 9-ին: Մայրս Նուրբ բրդյա գործվածքների կոմբինատի գրադարանի վարիչն էր: Այնտեղից էլ նրան ծննդատուն են տարել, որտեղ ծնվել եմ ես, իսկ հետո իմ բարուրով վերադարձել է գրադարանՙ աշխատանքի: Մանկուց իմ ընկերն ու բարեկամը, սիրելի խաղալիքը գիրքն է եղել: Մայրս օրորոցիս դիմաց կախել էր Չարենցի նկարը, եւ ես հայացքս միշտ նրա վրա եմ պահել ու կարծես զրուցել նրա հետ: Երբ լեզուս բացվել է, սկսել եմ նրա մասին պատմել, թե նա մեր հողերը ուզեց, չտվեցինՙ մահացավ: Կարդացել եմ գրադարանի գրքերի հիմնական մասը: Պատմավեպերը գրավել են ինձ դեռ տարրական դասարանից: Մի խոսքով, մանկությունս անցել է գրքերի հեքիաթային աշխարհում: Չարենցի «Օ՜հ, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր...», բանաստեղծությունը կարծես ինձ համար է գրված:

    Գրադարանը մեզ համար նաեւ խաղասրահ էր: Ես եւ քույրս կռիվ-կռիվ էինք խաղում: Գրադարակները մեր դիրքերն էին, իսկ մենք ազատագրում էինք «գերված» գրականությունը:

    Մանկությանս հիշողությունները վերականգնելիս անմիջապես գրքերի յուրահատուկ հոտն եմ զգում եւ մտքով հայտնվում եմ գրքերի խորհրդավոր աշխարհում: Տարածության վրա հոտառությամբ կարող եմ գտնել գրադարանները, որովհետեւ իմ մանկության հոտը կա բոլոր գրադարաններում:

    Գրքերի համար ցավ եմ զգացել 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո, երբ փրկարարական աշխատանքներ էինք կատարում Լենինականում (Գյումրիում): Մարդկային կորուստն այնքան էր, որ գրքերի մասին մտածող չկար: Դրանք անխնամ ընկած էին ցախի ու կեղտի մեջ: Մի քանի անգամ վերցրի մի գիրք, որը հայ հին ճարտարապետության մասին էր եւ բարձր տեղ դրեցի, սակայն հետո տեսա խարույկի մեջՙ այրվելիս: Չէի կարող վերցնել եւ դնել իմ պայուսակում, որովհետեւ ինձ չէր պատկանում, բայց մինչեւ հիմա ցավ ու ափսոսանք եմ զգում ցեխի մեջ տրորված եւ այրված գրքերի համար:

    Իսկ հիմա այստեղՙ Արցախում եմ ականատես լինում գրքերի նկատմամբ վայրագ վերաբերմունքի: Զինվորի դեմ կարելի է կռվել, սակայն գրքերը այրելը, ոչնչացնելը խոսում է բարբարոսության մասին: Պետք է հարգել թշնամու մշակույթը:

    Ազերիները իրենց զայրույթը թափել են Խնձրեստանի դպրոցի գրադարանի վրաՙ այրելով այն: Մորս խնդրել եմՙ գրքեր հավաքի, որ տեղափոխենք Խնձրեստան, վերականգնենք գրադարանը, որովհետեւ այս դպրոցում հայ երեխաներ պետք է կրթվեն, իսկ մարդը կրթվում է գրքերի աշխարհում, դաստիարակվում է այդ գրքերով, նրա հայրենասեր կերպարներով: Յուրաքանչյուր լավ գիրք վարձատրություն չպահանջող մեկ ուսուցիչ է: Սիրուց ծնված գրքերը պետք է պահպանել սիրով:


    Վարդան Ստեփանյան (Դուշման)


    300-201019309.jpg..................
    Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anush (13.06.2011), ashakertner (23.10.2010), Chuk (22.10.2010), hJemma (22.10.2010), manush (28.03.2012), Սահակյան Սահականուշ (22.10.2010), Զառա (22.10.2010), ԺաննաՀ (23.10.2010), Լիլիթ (30.10.2010), Մարիետա (22.10.2010)

  3. #2
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ is on a distinguished road Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    15
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    2
    Շատ հետաքրքիր, հուզիչ և ամենակարևորը դաստիրակող նյութ եք տեղադրել: Շնորհակալ եմ, քանի որ ինձ շատ դուր եկավ այս նյութը և այն, որ դեռ կան այնպիսի սրտացավ մարդիկ ովքեր մտածում են հետագա սերունդների կրթման, դաստիրակմանը նպաստող գրքերի պահպանման համար:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    manush (28.03.2012)

  5. #3
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ is on a distinguished road Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    15
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    2
    ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ (“Հերոսապատում” շարքից)…

    Վարդան Ստեփանյան: 1966-1992: Կրթությունը շարունակում էր իրավագիտության ֆակուլտետում, բայց այդպես էլ չավարտեց: Գտնում էր, որ իրեն իրավագիտություն պետք չի, իրեն Արցախյան հողն է պետք, պաշտպանված Հայաստանը: 84-86 թվականներին մասնակցել է Ավղանստանի պատերազմին: 88 թվականին, Երևանի սրճարաններից մեկում ընկերների հետ նստած, նա ասեց “Մտնելու եմ առաջինը Շուշի, Լաչինով տուն եմ գալու”: Տղաները ծիծաղելով ասել են “Ավղանստանի պատերազմից հետո խելագարվել ես: Քեզ գժանոց է հարկավոր, Շուշի՞ ես երազում”: 88-ին ոտքը դրեց Շուշի:

    - Մասնակցեց Ղարաբաղի բոլոր տարածքների ազատագրմանը: Տղես առաջինը մտավ Շուշի, Լաչինով տուն վերադարձավ: Կատարվեց իր 88-ի երազանքը, – պատմում է Վարդանի մայրը:

    Նրան ծանոթները ճանաչել են որպես Դուշման Վարդան: Ադրբեջանի ղեկավարությունը գիտեր, որ իրենց դեմ կռվում է մի մարտիկ, որ Ավղանստանում 2 տարի մարտնչել է դուշմանների դեմ: Եվ եթե այնտեղ մոջահեդների, ապա այստեղ թուրքերի դեմ: Եվ նրանք կոչել են Վարդանին “Մեր դուշմանը”: Նա ձգտում էր հաղթանակին ու երբեկ չէր հուսահատվում, նա հավատում էր, որ մենք անպայման կհաղթենք:

    - Շուշին ազատագրելուց հետո Վարդանին կորցնում են: Գնում, տեսնում են շամպայնի շիշը վերցրած կաթիլ-կաթիլ կաթացնում է հայկական գերեզմանաքարերին ու բարձր գոռում. “Մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք”…

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ashakertner (23.10.2010), Զառա (22.10.2010), ԺաննաՀ (23.10.2010), Լիլիթ (30.10.2010), Մարիետա (22.10.2010)

  7. #4
    Մասնակից AGasparyan is on a distinguished road AGasparyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2010
    Հասցե
    Վայոց ձոր
    Գրառումներ
    53
    Հեղինակության աստիճան
    2
    Ինձ միշտ էլ հետաքրքրել է Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհած մեր քաջ մարտիկների կյանքը: <<Արցախյան հերոսապատում>> գրքում գրված է այն բոլոր քաջորդիների խիզախ ու հայրենիքի նկատմամբ նրանց անձնուրաց նվիրվածության մասին: Դեռ բարուրից Վարդանի Ստեփանյանի մայրը Զարիկ մայրիկը նրա մեջ սերմանել է գրքի նկատմամբ սեր, լինել բարեկամը գրքի : Իսկապես մեզ հիմա շատ են պակասում այդպիսի անհատներ, ովքեր ավաղ էլ չեն լինելու, բայց նրանց թողած հարստությունը միգուցե կփրկի մեր սերունդներին:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    manush (28.03.2012)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները