Եկեք այստեղ գրենք հայկական ավանդույթներ, և քննարկենք
Եկեք այստեղ գրենք հայկական ավանդույթներ, և քննարկենք
manush (29.11.2010)
դե քանի որ ես այս թեման բացեցի,ապա ես էլ կսկսեմ
Հին հայկական ավանդական հարսանիք
Հարսանեկան պատրաստություններ.
Հնում հայկական հարսանիքներն ընդհանրապես սկսվում էին աշնան ամիսներին (որոշ շրջաններում Նավասարդից` օգոստոսի 11-ից սկսած) և ավարտվում Բարեկենդանի վերջին:Մեծ պասից մինչև հաջորդ աշուն հարսանիք չէր լինում;
Որոշ վայրերում հարսանիքների շրջանն ավարտվում էր Տըրընդեզին, այսինքն` այդ ժամանակ ավելի հստակ էր. Տեառնընդառաջից հետո հարսանիք չէին անում, թեպետ եկեղեցին թույլ էր տալիս;
Դե, իսկ բուն հարսանիքին հարկավոր էր լուրջ նախապատրաստվել, քանի որ այն ներառում էր բավական ծախսատար ու ժամանակատար հետևյալ քայլերը.
. Հարսնացուի հարսանեկան շորերը տղայի կողմն էր պատրաստում;
Տղայի կողմն էր տանում նաև հարսի քողը և կարմիր ոտնամանները, ուստի հարսանիքին նախորդող օրերից մեկում տղայի տանն էին հավաքվում նրա բարեկամ կանայք և կատարում «բոյչափեքի» ծեսը.
.Եթե փեսացուի ազգականներից կամ դրացիներից մեկը սգավոր էր լինում, հայրը, մայրը պարտադիր գնում էր նրանց տուն և հարսանիքը նաղարա-զուռնայով անցկացնելու թույլտվություն էր խնդրում:
.Բուն արարողությունից երկու օր առաջ փեսացուի տանը «տաշտադրեքի» ծեսն էր լինում, որի ժամանակ հարսանիքի հացն էին թխում:
.Հաց թխելու հաջորդ առավոտյան տեղի էր ունենում «եզմորթեքի» ծեսը:Այդ ընթացքում փեսացուի տնից մարդ էին ուղարկվում՝ բարեկամներին և ծանոթներին նույն օրվա երեկոյան հարսանիքին հրավիրվելու:Իսկ հրավերը յուրաքանչյուր շրջանում իր առանձնահատկություններն ուներ:
.Այդ օրը փեսացուն իր մի քանի ընկերների հետ գնում էր գերեզմանատուն, իրեն հին ու նոր ննջեցյալների հոգուն արքայություն բարեմաղթում և վերադառնում:
.Երբ հարսանքավորների մեծ մասը եկած էր լինում, մի ծերունի և մի խումբ երիտասարդներ, մի-մի վառած մեղրամոմ ձեռներին, նաղարա-զուռնայի և մի երկու շամլի (ջահ բռնողներ) առաջնորդությամբ գնում էին քավորին բերելու:
.Քավորը կրում էր սպիտակ, կանաչ, կարմիր գույների ժապավեններով ուսկապ:Երբ նա նաղարայի դղրդոցով մտնում էր հարսանքատուն, բոլորը ոտքի էին կանգնում:
.Մինչև հարսանիքը հատուկ արարողակարգով ընտրվում էր չամուսնացած երիտասարդներից կազմված ազապների խումբ: Դրա ղեկավարը՝ ազապ-բաշին, միշտ պիտի փեսայի կողքին լիներ, իսկ ազապները՝ շարունակ շրջապատեին և պաշտպանեին ամուսնացող զույգին:
. Ազապները և ազապ-բաշին ընտրելուց կամ նշանակելուց հետո տեղի էր ունենում հինա - տանենքը, որը խորհուրդներով լի և բավականին գեղեցիկ ծես էր:
. Հինա տանելուց հետո տեղի էր ունենում փեսացուի շնորհօրհնեքի, սափրման և թագադրման՝ բավականին գունեղ ծեսերը:
Սահակյան Սահականուշ (26.11.2010), Լիլիթ (29.11.2010), Մարիետա (22.10.2010), Նունե21 (25.11.2010)
Սուրբ Սարգիս
Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:
Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը:
Աղքատ աշուղը սիրում է մի մեծահարուստի աղջկա: Վերջինս ևս սիրում է նրան, բայց աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ: Աշուղը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ սիրահարված երիտասարդը իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը կարող է ամուսնանալ հոր ցանկությամբ: Յոթ տարի շարունակ աշխատելով աշուկը կարողություն ստեղծեց և տունդարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքներով և խոչընդոտներով: Թվում էր, թե աշուղը չի հասնի իր սիրած էակին:Այդ ամենից դրդվաց նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս.Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությանը: Ս.Սարգիսը լսելով սիրահարված աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ, իսկույն հայտնվում է, աշուղին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում տեղ: Աղջկա հայրը, տեսնելով աշուղի անկոտրուն կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:
Ս.Սարգսի տոնին նախորդում է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր` այս տարի հունվարի14-18-ը ներառյալ:
Ժողովրդական սովորույթներից է նաև, երբ Ս.Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց հարսնացուի կամ փեսացուի երազհայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորույթներից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս.Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի Ս.Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ(մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքները:
ԵԳԱՆՅԱՆ ՆՈՒՆԵ
Վանաձորի թիվ 21 դպրոց:
manush (29.11.2010), Սահակյան Սահականուշ (26.11.2010), Լիլիթ (29.11.2010)
Տեառնընդառաջ
Հնում գոյություն ուներ մի կարգ, երբ ծնողները առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար:
Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տարնում են տաճար: Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով` հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց: Այստեղից ել առաջացել է <<Տեառնընդառաջը>>, որը նշանակում է տիրոջն ընդառաջ: Եվ նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն:
Արարողությունները եկեղեցում սկսվում են երեկոյան ժամերգությամբ, որից հետո երգվում է Լույս զվարթ շարականը: Որից հետո խարույկ են վառում: Փայտը կամ մեկ այլ վառելիք բերում են նշանված ու նորապսակ երիտասարդները: Քահանայի օրհնությունից հետո վառում են եկեղեցու բակի մեծ խարույկը: Կրակը վառելու պատվավոր իրավունքը պատկանում է այդ տարի ամուսնացած նորափեսաներին: Ժողովուրդն այստեղ է հավաքվում` իրենց հետ փայտեր, նույնիսկ գերաններ բերելով: Կրակը թեժացնելով` նրանք միմյանց կոչ են անում ձմեռը վառել:
Տարածված է այն պատկերացումը, թե Տյառնընդառաջի հետ վերջանում է ձմռան քառասունքը: Այնուհետև եկեղեցում ներկա գտնվողները վառվող մոմերով վերադառնում են իրենց տները:
Տոնակատարությունները շարունակվում են տների բակերում, որտեղ եկեղեցուց բերված կրակով խարույկներ են վառում: Անցյալում Տյառնընդառաջի տոնը հանում էր նորափեսայի` աներոջ տուն այցելելու արգելքը (անցյալում ընդունված կարգի համաձայն` մինչև հատուկ հրավերք չկազմակերպվեր, նշանված և նորապսակ երիտասարդները խուսափում էին հարսի ծնողների, հատկապես աներոջ հետ հանդիպել): Խարույկի վրայով ցատկելուց հետո նա կարող էր իր կնոջ ծնողների տուն այցելել: Տեառնընդառաջին նաև հացկերույթներ, խնջույքներ չէին լինում: Չէին լինում նաև այցելություններ: Միակ բացառությունը փեսացուի ընտանիքից հարսնացուի տուն տարվող քաղցրավենիքի փոքրիկ կապոցն էր, որի պարունակությունը վայելում էին հարսնացուի ընկերուհիները: Տանտիկինը փոխինդ էր հյուրասիրում տան անդամներին, իսկ հողագործ տանտերը ամռանը հավաքած ցորենի հասկերը բաժանում էր երեխաներին և ամեն մի հանդիպողի:
manush (29.11.2010), Սահակյան Սահականուշ (29.11.2010), Լիլիթ (29.11.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ