Ահա թե ում ենք վստահում մեր ու մեր հարազատների կյանքը:1in.am/arm/armenia_society_19079.html
Այսպիսի բժիշկների աշխատանքից ազատելը քիչ է:
Ահա թե ում ենք վստահում մեր ու մեր հարազատների կյանքը:1in.am/arm/armenia_society_19079.html
Այսպիսի բժիշկների աշխատանքից ազատելը քիչ է:
Հունիս 16, 2011 | 03:40
Քիչ առաջ ավարտվեց Լուսնի խավարումը, որը կարելի էր դիտել նաեւ Հայաստանից։
Խավարումը սկսվեց 23։20, Երկրագնդի ստվերը ամբողջությամբ ծածկեց Լուսինը 00։20-ին։ Լրիվ խավարումը տեւեց 1 ժամ 40 րոպե։ Այնուհետեւ Երկրագնդի ստվերը դանդաղ կողմ քաշվեց Լուսնի վրայից։ Ահա թե ինչպես է դա երեւացել Երեւանից.
nkar1.jpg lusin2.jpg lusin3.jpg lusin4.jpg lusin5.jpg
Աղբյուր՝ NEWS.am
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Վերջին խմբագրող՝ manush: 16.06.2011, 13:38:
Աշակերտների մազերն այլանդակած քիմիայի ուսուցչուհուն հեռացրել են (տեսանյութ)
Աղբյուրը`http://tert.am/am/news/2011/09/27/teacher/
Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս
ՍԱՄՈ (04.05.2012)
Հովտային շրջաններում կարճատև ամառ է սպասվում (http://ankakh.com/)
arevs.jpg
Առաջիկայում հովտային շրջաններում սպասվում է փոքր ամառ, իսկ լեռնային շրջաններում տաք աշնանային եղանակ. Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց Արտակարգ իրավիճակների նախարարության Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Նրա խոսքով` առաջիկա տասնօրյակում հանրապետություն կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ինչի շնորհիվ ջերմաստիճանը Արարատյան դաշտում բարձրանա մինչև 27 աստիճան, իսկ Սյունիքի հովիտներում կգրանցի 30 աստճան տաքություն:
Անդրադառնալով նախորդ օրերի ցուրտ եղանակին` Պետրոսյանը նշում է, որ բացասական ջերմաստիճան է գրանցվել բարձրադիր վայրերում, իսկ ձյուն տեղացել է 2000 մետրից բարձր տեղանքներում, ուստի գյուղատնտեսական մշակաբույսերը չեն տուժել ցրտահարությունից: Իսկ Արարատյան դաշտում գնանցվել է 3 աստիճան տաքություն, որի դեպքում ցրտահարության մասին խոսք լինել չի կարող:
Մասնագետը եղանակի նման տատանումները նորմալ է համարում, քանի որ Հայաստանը գտնվում է խիստ ցամաքային կլիմայական գոտում, որտեղ կարող է գրանցվել ինչպես շատ բարձր, այնպես էլ շատ ցածր ջերմաստիճան:
Հոկտեմբերի սկզբին գրանցված ցածր ջերմաստիճանով ռեկորդակիր է 1941-ը, երբ հոկտեմբերի 1-2-ին գրանցվել է բացասական ջերմաստիճան Արարատյան դաշտում, համեմատաբար ցուրտ տարիներ են եղել նաև 2002-2003 թվականները: Սակայն սովորաբար հոկտեմբերին միջին ջերմաստիճանը 15 աստիճան է, իսկ անցում դեպի աշնանային եղանակի կատարվում է ամսվա կեսից հետո:
«Առաջիկա շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ ողջ հանրապետությունում,- ասում է Պետրոսյանը:- Իսկ ամսվա կտրվածքով տեղումները կլինեն նորմայի սահմաններում, իսկ եղանակը նորմայից գուցե 1-2 աստիճան բարձր»:
Իսկ ձմեռվա մասին կանխատեսումների համար Պետրոսյանը դեռ վաղ է համարում. գոնե մոտավոր ձմռան եղանակը հնարավոր կլինի կանխատեսել միայն նոյեմբերին, իսկ այժմ ցանկացած կանխատեսում գիտական հիմք չունի:
Anush Avetisyan (05.10.2011), ՍԱՄՈ (04.05.2012), Դեղձանիկ (05.10.2011), Իրինա (05.10.2011)
Արտեմ Օգանովը` ԽՍՀՄ-ից դուրս հաջողության հասածների top 50-ում` ըստ Forbes-ի
Հայազգի 36-ամյա Արտեմ Օգանովը Նյու Յորքի համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության ֆակուլտետի պրոֆեսոր է: Forbes ամսագիրը նրան ընդգրկվել է Ռուսաստանից մեկնած, հաջողությամբ միջազգային հանրությանն ինտեգրված և դրսում մեծ հաջողությունների հասած 50 մարդկանց վարկանշային աղյուսակում:
Ինչպես հաղորդում է «Երկրամաս» թերթը` Forbes-ը սույն սանդղակը կազմելիս չի առանձնացրել Ռուսաստանից և ԽՍՀՄ այլ երկրներից արտագաղթածներին:
Նշենք, որ Արտեմ Օգանովը ավարտել է Մոկվայի պետական համալսարանը, թեկնածուական աստիճանը ստացել է Լոնդոնում, իսկ դոկտորականը պաշտպանել է Ցյուրիխում: Դասավանդել է Անգլիայի, Շվեյցարիայի, Չինաստանի, Ռուսաստանի համալսարաններում:
Նա մշակել է քիմիական բանաձևով բյուրեղների կանխատեսման մեթոդը: Արտեմ Օգանովը դարձել է աշխարհում ամենից հաճախ մեջբերվող և ամենահայտնի «տեսաբան-հանքայնաբաններից» մեկը:
Tert.am
ՄԱՆԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ-ՊԱՏՄՎԱԾՔԻ ՄՐՑՈՒՅԹ
Mocak.am կայքը և Երևանի երիտասարդական բանկը՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի օժանդակությամբ, հրավիրում են հեքիաթներ սիրող և հեքիաթներ գրող բոլոր երեխաներին՝ մասնակցելու հեքիաթ-պատմվածքի մրցույթի:
Մասնակցել կարող են Հայաստանի բոլոր մարզերի 8-15 տարեկան դպրոցականները: Միակ պայմանը վառ երևակայությունն է: Թեմայի ընտրությունը ազատ է: Նախընտրելի չափը՝ մինչև 2 էջ (12 տառաչափով և Sylfaen տառատեսակով): Նամակի մեջ նշեք ձեր տարիքը, դպրոցը, մարզը, հասցեն և հեռախոսահամարը:
Ուղարկեք ձեր հեքիաթ-պատմվածքները մինչև նոյեմբերի15-ը info@mocak.am էլկետրոնային փոստին կամ ք.Երևան 0009, Զարոբյան փ. 56, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ հասցեով (Գայանե Մկրտչյանին կամ Արթուր Ղազարյանին) :
Նոյեմբերի 16-ից պատմվածքները կտեղադրվեն mocak.am կայքում, որտեղ ընթերցողները մինչև դեկտեմբերի 5-ը կկարողանան գնահատել մասնակից հեքիաթները:
Մրցույթի ժյուրին կգնահատի հեքիաթ-պատմվածքները և հաշվի առնելով ընթերցողների համակրանքը՝ կընտրի հաղթողներին: Արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 10-ին:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակակիրները կստանան խրախուսական նվերներ
Լավագույն 10 հեքիաթ-պատմվածքները կհրատարակվեն առանձին գրքույկով
Լավագույն 10 հեքիաթ-պատմվածքները կձայնագրվեն աուդիոտարբերակներով
http://mocak.am
Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս
gayane0803 (04.11.2011), manush (03.11.2011), ՍԱՄՈ (04.05.2012), Արմինե Մ (02.11.2011), Դեղձանիկ (25.11.2011)
BBC-ին հաջողվել է առաջին անգամ նկարահանել «մահվան հպումը» կոչվող երևույթը: Նկարահանումն արվել է Անտարկտիդայում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես սառը ջուրը վերևից իջնում է դեպի ծովի հատակը` իր ճանապարհին սպանելով բոլոր ջրային կենդանիներին:
Մնացածը կարող եք տեսնել կից տեսանյությում.
Աղբյուրը` http://haynews.am/2011/11/%C2%AB%D5%...6%D5%A1%D5%AF/
Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը տեղի է ունենալու Armnet Awards ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի ժյուրիի ընտրությունից անկախ անցկացվելու է SMS քվեարկությունների միջոցով:
Ամբողջական տեղեկությունները կարող եք գտնել armnetawards.am կայքում:
Վերջին խմբագրող՝ ԺաննաՀ: 28.11.2011, 14:17:
Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս
Բլոգ ստեղծելու ուղեցույց
Հեղինակ` ԻնֆոԳյուղ http://infogyux.blogspot.com/
Վերջին խմբագրող՝ ԺաննաՀ: 05.12.2011, 13:45:
Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս
[ARMSCOOP] Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան» աշխատանքը համացանցում
Բառարանը ներբեռնելու համար այցելե´ք http://armscoop.com
Վերջին խմբագրող՝ ԺաննաՀ: 23.02.2012, 11:35:
Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ