2010-2011 ուսումնական տարվա ուսումնական պլանը տարբերվում է նախորդ տարվա ուսումնական պլանից, սակայն ունի լուրջ սահմանափակումներ: Առաջարկում եմ այդ սահմանափակումները քննարկել ֆորումում:
2010-2011 ուսումնական տարվա ուսումնական պլանը տարբերվում է նախորդ տարվա ուսումնական պլանից, սակայն ունի լուրջ սահմանափակումներ: Առաջարկում եմ այդ սահմանափակումները քննարկել ֆորումում:
Շատ կարևոր թեմայի քննարկման եք հրավիրում։ Ափսոս, որ դեռ արձագանք չկա։
Խնդրում եմ, նշեք, թե որտեղ կարելի է ծանոթանալ 2010-2011 ուստարվա ուսումնական պլանին։
Լիլի (20.05.2010)
Սիրելի ֆորումցիներ,թեման շատ հետաքրքիր է ինչպես ինձ, այնպես էլ շատ ուրիշ ուսուցիչների համար:Սակայն ես չգիտեմ,որտեղից ծանոթանամ 2010-2011 ուստարվա ուսումնական պլանին:
Խնդրում եմ, նշեք, թե որտեղ կարելի է ծանոթանալ ուսումնական պլանին։
2010-2011 ուսումնական տարվա ուսումնական պլանը ինձ մոտ կա: Եթե ձեզ պետք է, ես կարող եմ ուղարկել փոստով:
Ռուզան Ստեփանյան
Հ.105 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ,
"Մայքրոսոֆթ-ԱրԷյ"- Կյաքերի սպասարկման և թարմացման մասնագետ, “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի վերապատրաստող,
Ուսումնական պլանը հաստատման փուլում է և շոտով կհրապարակվի: Ուսումնական պլանի էական նշանակությունն է ապահովել ենթահոսքերի ձևավորման լիարժեք հնարավորությունը: Նախորդ ուսումնական պլանը էականորեն խոչնդոտում էր այդ գործընթացին: Այն ավելի շատ համապատասխանեցված էր դասագրքերին, քան ավագ դպրոցի ռազմավարական ծրագրին: Սպասենք նոր պլանին:
Ես կուզենայի որ ուսումնական պլանում վերանայեին ավագ դպրոցի հատկապես տնտեսագիտական հոսքի հայոց լեզվի դասաժամերի քանակը: Չէ որ այդ հոսքում սովորող աշակերտների համար այդ առարկան կարևոր է, սակայն շաբաթական ուսուցանվող դասաժամերը` շատ քիչ :
Ռուզանա ջան շատ շնորհակալ կլինեմ եթե ուղարկես ուսպլանը , մանավանդ ազատ ենք հիմա, ուսումնասիրենք:
Հասցեն gyumri12@schools.am
Ուսումնական պլանը հրապարակվել է ԿՐԹՈՒԹՅՈՒՆ թերթում:
Սիրելի բարեկամներ,
2010-2011 ուստարվա ուսումնական պլաններն արդեն հաստատվել են և տեղադրված են Կրթության և գիտության նախարարության կայքում և «Կրթական համալիր էջ» պորտալում։
«ՄԻՋՆԱԿԱՐԳ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2010-2011 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ» փաստաթուղթը
Արեգ (05.06.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ