Ինչպիսի՞ քիմիական ռեակցիայով ցելյուլոզից ստանալ հրակայուն բամբակ։
Ինչպիսի՞ բաղադրություն ընտրել արդյունավետ և անվտանգ շամպուն ստանաու համար։
Ո՞ր քիմիական ռեակցիաներն են կախված ձգողական ուժից։
Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ կփորձեն գտնել Պատանի քիմիկոսների համահայկական առաջին մրցաշարի մասնակիցները։
Մրցույթը կկայանա հոկտեմբերի 2-ին, Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվանֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։
Մասնակից 7 թիմերը հանրապետության տարբեր քաղաքներից են` Աբովյան, Գյումրի, Երևան, Ստեփանավան, Վաղարշապատև Վանաձոր:
Մրցույթը բաղկացած է 2 կիսաեզրափակչից և եզրափակչից, որոնց կհաջորդի մրցանակաբաշխության արարողությունը։
Ցանկացողներին հրավիրում ենք Ֆիզմաթ դպրոցի դահլիճ (հասցե՝ Ազատության պող., 2-րդ նրբ., թիվ 9) ժամը 15.30-ին՝դիտելու եզրափակիչ խաղն ու մրցանակաբաշխությունը։
«Այբ» ակումբ կրթական հիմնադրամ


Մեջբերել

Էջանիշներ