+ Կատարել գրառում
Էջ 9 12-ից ԱռաջինԱռաջին ... 7 8 9 10 11 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 81 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 114 հատից

Թեմա: Միջոցառումներ Լոռու մարզի դպրոցներում

  1. #81
    Մասնակից Vanadzor10***Ani is on a distinguished road Vanadzor10***Ani-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0

    Խաղաղություն ամենքին և ամենուր

    Նոյեմբերի 9-ին Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոցի հանդիսությունների դահլիճում IVա դասարանը դասվար Ա. Մարգարյանի ղեկավարությամբ կազմակերպել էր <<Խաղաղություն ամենքին և ամենուր>> խորագրով միջոցառում: Միջոցառման նպատակն էր ընդլայնել աշակերտների գիտելիքները հայ ժողովրդի պատմական անցյալի հերոսական էջերի վերաբերյալ, արժևորել խաղաղության դերը համայն մարդկության կյանքում:
    Աշակերտները ներկայացրեցին <<բարի>> և <<չար>> բառերի դատավարությունը: Մեղադրվեցին <<պատերազմ>> և <<ավերածություն>> բառերը` դատավորի անբեկանելի վճռով վտարվելով դահլիճից:
    DSCI0012.jpgDSCI0011.jpgDSCI0013.jpg DSCI0019.jpgDSCI0022.jpg
    Գեղեցիկ պարով թագադրվեց <<խաղաղություն>> բառը: <<Խաղաղության>> հրահանգով բոլոր ստեղծագործությունները փոխվեցին այնպես, որ խաղաղ կայնքն ամենուր հարատևի: Նորովի ներկայացվեցին Հ. Թումանյանի <<Շունն ու կատուն>>, <<Գայլն ու գառը>>, որտեղ հումորային ձևով մեկնաբանվեցին հերոսների իրավունքներն ու պարտականությունները:
    Հնչեցին հայրենասիրական երգեր, աշակերտները պարեցին շուրջպար: Միջոցառման վերջում <<Խաղաղություն>> երգի ներքո <<աղջիկ-աղավնիները>> իջան բեմից և հանդիսատեսին բաժանեցին խաղաղություն խորհրդանշող բացիկներ, որից հետո աշակերտները Կիլիկիա նավով շարժվեց դեպի հավերժություն:
    Անի Համբարձումյան
    Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի օպերատոր

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    avdsusanna (25.11.2011), manush (25.11.2011), Անահիտ-Վանաձոր8 (25.11.2011), Արեգ (04.02.2012), Լիլիթ (30.11.2011), Մանոն (25.11.2011), Շահեն_Վանաձոր17 (22.12.2011)

  3. #82
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    Հարգելի Անի, շատ լավ միջոցառում էր, շնորհակալություն նյութը տեղադրելու համար:
    Այն տեղադրել ենք նաև պորտալում` http://www.armedu.am/arm/official.ph...s&p=1&id=6218: Միայն ափսոս, որ լուսանկարներն այնքան էլ որակով չէին:
    Վերջին խմբագրող՝ manush: 28.11.2011, 09:19:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    avdsusanna (25.11.2011), Արեգ (04.02.2012), Մանոն (25.11.2011), Շահեն_Վանաձոր17 (22.12.2011), Vanadzor10***Ani (25.11.2011)

  5. #83
    Մասնակից Saqo is on a distinguished road Saqo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Հասցե
    Մեծ Պարնի
    Տարիք
    23
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0

    Աշնան վերջին օրը Մեծ Պարնու միջնակարգ դպրոցում

    Աշնան վերջին օրը:
    5-րդ դասարանը մշտապես եռանդուն և նոր մտահղացումներով միշտ զինված դասղեկ` Գոհար Փիլոյանի նախաձեռնությամբ կազմակերպված ցերեկույթը բնության աշնանային հրաշքները այգուց տեղափոխել էին դպրոցի դահլիճ, որը գրեթե ոչնչով չէր զիջում Հայաստանի այգիներին: Աշակերտները, որոնցից յուրաքանչյուրը մի դեր էր ստանձնել, զգում էին աշնան շունչն ու գույները, և իրենց գեղեցիկ խոսքով, պարերով, մեղմանուշ աշնանային երգերով վարակում էին դահլիճի հանդիսականներին իրենց տրամադրությամբ: Բեմից երեխաները հնչեցրին աշնանային մրգերի մասին գեղեցիկ բանաստեղծություններ, հանելուկներ, անդրադարձան նաև դրանց օգտակարությանը: Իսկ «Աշուն տատիկի » և այգեպանի մուտքը` մրգերով լեցուն զամբյուղներով, նոր աշխուժություն ու մանկական հրճվանք պատճառեցին բոլորին:Վերջում կայացավ լավագույն զամբյուղը պատրաստած աշակերտի ընտրությունը`որին արժանացավ V-րդ դասարանի աշակերտ Դավիթ Պալյանը: Հանդիսատեսը մեծ բավականություն ստացած հեռացավ դահլիճից, սպասելով դպրոցի նոր ու մշտապես թարմ նախաձեռնություններին ու հաճելի հրավերներին:
    Հարգանքներով ` Սարգիս Փիլոյան.
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (19.12.2011), Արեգ (04.02.2012), Մանոն (19.12.2011), Շահեն_Վանաձոր17 (22.12.2011)

  7. #84
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ is on a distinguished road Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    15
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    2
    2011թ. դեկտեմբերի 14-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում նվիրված հայ ժողովրդի քաջարի զավակներից մեկի` Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին ՎՊՄԻ-ի հենակետային վարժարանի պատմության ուսուցիչներ Գագիկ Ժամհարյանը և Հասմիկ Աղաջանյանը տնօրենի անմիջական աջակցությամբ:
    Աշակերտների միջոցով ներկայացվեցին Գարեգին Նժդեհի կյանքի վերջին օրերը բանտում, տաժանակիր ժամեր ձգվող հարցաքննությունները, նրա նկաատմամբ խորհրադային ծառայողների վերաբերմունքը, սակայն միաժամանակ ցույց էր տրվում Նժդեհի ոգու արիությունը:
    Հուզված էին բոլոր ներկաները: Դահլիճը թնդում էր հոտընկայս ծափահարություններից:
    njdeh.jpg
    http://vspi.am/gallery/gal26/gallery.php?lang=1
    Վերջին խմբագրող՝ Սահակյան Սահականուշ: 17.12.2011, 12:03:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (19.12.2011), Արեգ (04.02.2012), Արմինե Մ (17.12.2011), Դեղձանիկ (25.02.2012), Մանոն (19.12.2011), Շահեն_Վանաձոր17 (22.12.2011)

  9. #85
    Սկսնակ մասնակից Դարբինյան_Վանաձոր17 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    21.10.2011
    Գրառումներ
    19
    Հեղինակության աստիճան
    0
    Ամանորյա միջոցառում
    Չկա ավելի սիրելի տոն, քան նոր տարին:
    Դեկտեմբերի 31-ին, երեկոյան ժամը 24-ին, բոլոր մարդիկ ասես դառնում են մանուկ և անհամբեր սպասում են, թե երբ իրենց դուռը կթակի Ձմեռ պապը:
    Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի 4, 5, 6, և 8 դասարանների աշակերտները դեկտեմբերի 22-ին կազմակերպեցին միջոցառում <Նոր տարի գալդ բարի> խորագրով:
    Վերջում շնորհավորեցին բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը` ցանկանալով առողջություն և երջանկություն:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (17.01.2012), Վանաձորի 27 դպրոց (20.02.2012), Արեգ (04.02.2012), Արեն (17.01.2012), Մանոն (06.02.2012), Շահեն_Վանաձոր17 (23.01.2012)

  11. #86
    Սկսնակ մասնակից Դարբինյան_Վանաձոր17 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    21.10.2011
    Գրառումներ
    19
    Հեղինակության աստիճան
    0

    Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց

    Մեջբերում Դարբինյան_Վանաձոր17-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամանորյա միջոցառում
    Չկա ավելի սիրելի տոն, քան նոր տարին:
    Դեկտեմբերի 31-ին, երեկոյան ժամը 24-ին, բոլոր մարդիկ ասես դառնում են մանուկ և անհամբեր սպասում են, թե երբ իրենց դուռը կթակի Ձմեռ պապը:
    Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի 4, 5, 6, և 8 դասարանների աշակերտները դեկտեմբերի 22-ին կազմակերպեցին միջոցառում <Նոր տարի գալդ բարի> խորագրով:
    Վերջում շնորհավորեցին բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը` ցանկանալով առողջություն և երջանկություն:
    Կցված նկարներ

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (27.01.2012), Վանաձորի 27 դպրոց (20.02.2012), Սահակյան Սահականուշ (27.01.2012), Արեգ (04.02.2012), Մանոն (06.02.2012)

  13. #87
    Սկսնակ մասնակից Դարբինյան_Վանաձոր17 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    21.10.2011
    Գրառումներ
    19
    Հեղինակության աստիճան
    0
    Փետրվարի 2-ին, Վանաձորի N17 ավագ դպրոցում տեղի ունեցավ Հայոց Բանակի 20 ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր դասարանների աշակերտներ: Միջոցառման ընթացքում հիշեցին 17-րդ դպրոցի նախկին սաներին, ովքեր իրենց մահկանացուն կնքեցին արցախյան պատերազմի ժամանակ: Նրանք առանց վարանելու ,նահատակվեցին,որպեսզի այօր մենք ունենանք ազատ ու հզոր հայրենիք: Միջոցառման ընթացքում
    12-րդ դասարանի աշակերտները ցույց տվեցին, թե որքանով են պատրաստ ծառայելու հայոց բանակում:
    Քանի, քանի սերունդ է երազել, որ անկախ պետություն ու այն պաշտպանող բանակ ունենա, բանակ, որն այսօր արդեն 20 տարեկան է:
    Վերջին խմբագրող՝ Սայի: 06.02.2012, 11:50:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (06.02.2012), Արեգ (04.02.2012), Մանոն (06.02.2012)

  15. #88
    Սկսնակ մասնակից Անահիտ-Վանաձոր8 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2010
    Գրառումներ
    13
    Հեղինակության աստիճան
    0

    Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառում Վանաձորի N 8 միջն. դպրոցում

    Վանաձորի N 8 միջնակարգ դպրոցում տարբեր միջոցառուները ավանդույթ է դարձել: Օրերս Հայոց փառապանծ բանակի 20-ամյակին նվիրված հերթական միջոցառումն էր անցկացվում դպրոցում: Դպրոցը վերածվել է փոքրիկ զորանոցի, իսկ երեխաները` զինվորների, ովքեր հասկանալով իրենց կրած հագուստի արժեքն ու պատիվը, կարծես մոռացել էին աշակերտ լինելը ու զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին: Դպրոցը հյուրընկալել էր արցախյան պատերազմի մասնակիցների, զինծառայողների, որոնք իրենց ներկայությամբ ու անմիջական մասնակցությամբ ավելի էին ընդգծում օրվա հիշարժանությունը:
    Դպրոցի տնօրենությունը` տնօրեն Կ. Ստեփանյանի և միջոցառման կազմակերպիչների հետ համատեղ, ոչինչ չէր խնայել, որ ամեն ինչ բարձր մակարդակով ու կազմակերպված անցնի: Չէ՞ որ հենց այսպիսի միջոցառումներն են նպաստում աշակերտների հայրենասիրական դաստիարակությանը:
    Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Սայի: 06.02.2012, 11:42:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (06.02.2012), Արեգ (04.02.2012), Մանոն (06.02.2012), Մատինյան-Վանաձոր8 (05.03.2012), Ruben (06.02.2012)

  17. #89
    Սկսնակ մասնակից Անահիտ-Վանաձոր8 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2010
    Գրառումներ
    13
    Հեղինակության աստիճան
    0

    Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառում Վանաձորի N 8 միջն. դպրոցում :)

    Նկարներ նույն միջոցառումից
    Կցված նկարներ

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (06.02.2012), Արեգ (04.02.2012), Մանոն (06.02.2012), Ruben (06.02.2012)

  19. #90
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Անահիտ-Վանաձոր8-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկարներ նույն միջոցառումից
    Շնորհակալություն, հարգելի Անահիտ:

    Միջոցառման մասին նյութը տեղադրեցինք նաև պորտալում` http://www.armedu.am/arm/official.ph...ws&p=1&id=6480 :
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 9 12-ից ԱռաջինԱռաջին ... 7 8 9 10 11 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները