Այստեղ կտեղադրվեն Լոռու մարզի դպրոցների միջոցառումների հղումները: Հետևեք այս թեմայի նորություններին և, հուսամ, կգտնեք նաև ձեր դպրոցըԿարող են ծավալվել նաև քննարկումներ դրանց շուրջ:
«Հայ Ասպետ» Վանաձորի հ. 10 դպրոցում
Այստեղ կտեղադրվեն Լոռու մարզի դպրոցների միջոցառումների հղումները: Հետևեք այս թեմայի նորություններին և, հուսամ, կգտնեք նաև ձեր դպրոցըԿարող են ծավալվել նաև քննարկումներ դրանց շուրջ:
«Հայ Ասպետ» Վանաձորի հ. 10 դպրոցում
Մ. Արզումանյան
Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
Լոռու մարզի համակարգող
Anahit_87 (13.05.2010), Chuk (12.05.2010), Mane Margaryan (17.02.2012), Տնաշեն (16.05.2010), Դատարկություն (13.05.2010), Suqiasyan Ruzanna (02.03.2012), Virus (12.05.2010)
Եվս մի հետաքրքիր ու կարևոր միջոցառում .
Անվտանգ երթևեկություն Վանաձորի հ.8 դպրոցի աշակերտների համար
Մ. Արզումանյան
Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
Լոռու մարզի համակարգող
Chuk (14.05.2010), manush (14.05.2010), Տնաշեն (16.05.2010), Դատարկություն (18.05.2010), SchoolT (24.05.2010), Suqiasyan Ruzanna (02.03.2012), Virus (13.05.2010)
«Ես և շրջակա աշխարհը». բաց դաս Վանաձորի հ.4 դպրոցում
Գեղեցիկ դաս է![]()
Մ. Արզումանյան
Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
Լոռու մարզի համակարգող
Chuk (16.05.2010), Դատարկություն (18.05.2010), SchoolT (24.05.2010), Suqiasyan Ruzanna (02.03.2012), Virus (16.05.2010)
ԱՊՀ երկրներում ապրիլի 27-ին անցկացվող հերթական NetRiders առցանց օլիմպիադյում վանաձորիցիների հաղթանակները տեղին է արժանացնել հատուկ ուշադրության
Շնորհավորում եմ Շահենին ու Անդրանիկին մրցույթում պատվավոր 1-ին և 2-րդ տեղերն զբաղեցնելու համար և շնորհակալություն հայտնում Վանաձորի հ.1 դպրոցի փորձառու ուսուցչուհի Արեգ Միկիչյանին իր գործին անմնացորդ նվիրվելու և բարձրակարգ վերապատրաստումներ անցկացնելու համար: Տղաների հաղթանակը առաջին հերթին քոնն է, սիրելի Արեգ;
Մանրամասն` այստեղ.
Վանաձորցիների հաջողությունները ԱՊՀ երկրների NetRiders 2010 CIS օլիմպիադայում
Մ. Արզումանյան
Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
Լոռու մարզի համակարգող
Chuk (16.05.2010), Արեգ (29.05.2010), Դատարկություն (18.05.2010), SchoolT (24.05.2010), Suqiasyan Ruzanna (02.03.2012), Virus (16.05.2010)
Մանուշ ջան, շատ շնորհակալություն քեզ՝ Լոռու մարզի միջոցառումների և լոռեցիների հաջողությունների մասին օպերատիվ տեղեկատվության, հետաքրքիր նյութեր ուղարկելու համար։
Սրտանց շնորհավորում եմ հաղթողներին՝ Շահենին ու Անդրանիկին, ինչպես նաև՝ սիրելի Արեգ Միկիչյանին։
Ցանկանում եմ ֆորումի այցելուներին «բարձրաձայնել», որ «Կրթական համալիր էջ» պորտալում կազմակերպված առցանց բոլոր միջոցառումներին Վանաձորի ուսումնական հաստատությունների ուսուցիչներն ու նրանց սաները միշտ ունեցել են ակտիվ մասնակցություն և ցուցաբերել են բարձր արդյունքներ։
Շատ շնորհակալություն բոլորիդ։
Վերջին խմբագրող՝ Սայի: 21.09.2011, 20:19:
Anushka (11.05.2011), Chuk (17.05.2010), marieta (04.12.2011), Արեգ (29.05.2010), Իզա (14.09.2011), Մանոն (17.05.2010), SchoolT (24.05.2010), Suqiasyan Ruzanna (02.03.2012), vanadzor27 (27.01.2012)
Շատ շնորհակալություն, Մանուշ ջան, սիրուն խոսքերիդ համար:
Դե Լոռեցիք գործի մարդիկ են, և շատ հաճելի է Ձեր թիմի հետ աշխատել:
Մանոն (17.05.2010), Մարիետա (27.05.2010), vanadzor27 (27.01.2012)
Շնորհակալ եմ սիրելի Մանոն ջան:
Մանոն (17.05.2010)
Տիեզերքի գաղտնիքները մինչ օրս մնում են չբացահայտված առեղծվածներ: Սակայն Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցի V դասարանը դասղեկ` Ալիսա Մխոյանի հետ համատեղ 2010թ մայիսի հինգին փորձեցին իրենց գիտելիքների չափով բացահայտել այն, ինչ մինչ օրս մարդկության համար մնում է չբացահայտված: Տեղի ունեցավ անսպասելին` V դասարանցիները իրենց սեփական տիեզերանավով ուղևորվեցին դեպի տիեզերք: Նրանք այնտեղ հանդիպեցին մոլորակների, աստղերի, արևի, լուսնի հետ: Տիեզերագնացները լուրջ ուսումնասիրություններ կատարեցին անծայրածիր տիեզերքում:
Այնքան պատկերավոր ու իրական էր միջոցառումը, որ և հանդիսատեսը, և միջոցառման մասնակիցները իսկապես կարծես թե տիեզերքում լինեին, որտեղ նրանց էին սպասում ողջ տիեզերական մարմինները իրենց խորհրդավոր պատկերներով, հանելուկային կազմությամբ: Երբ տիեզերանավը վայրէջք կատարեց երկիր մոլորակի վրա տիեզերագնացները հասկացան, որ երկիր մոլորակն է իրենց հարազատ օրրանը և մեր մոլորակի վաղվա օրը և լուսաշող ապագան մեր մարդկության ձեռքին է:
Վերջին խմբագրող՝ Արեգ: 18.05.2010, 12:09:
Chuk (18.05.2010), marieta (04.12.2011), Դատարկություն (18.05.2010), Մանոն (24.05.2010), Մարիետա (28.05.2010), SchoolT (24.05.2010), Suqiasyan Ruzanna (02.03.2012), Virus (18.05.2010)
Սիրելի շրջանավարտներ,
Շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի կապակցությամբ:
Այս տոնական օրը հիշարժան է բոլորիդ համար, որովհետև այսօր հրաժեշտ եք տալիս դպրոցին, որը ձեզ համար եղել է գիտելիքների ձեռքբերման և աշխարհի ճանաչման միջավայր…
… Հրաժեշտ եք տալիս այն մարդկանց, ովքեր ձեր մեջ սերմանել են ազնվություն և լավատեսություն, արժանապատիվ ապրելու կամք և հավատ վաղվա օրվա նկատմամբ:
Մաղթում եմ բոլորիդ հաջողություն և նորանոր բարձունքների գրավում…
Արեգ Միկիչյան
Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
ՎՊՄԻ դասախոս
“ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր
Մեկդարյա հարուստ կենսագրական է կերտել Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցը: Կրթօջախ, որն ազգին նվիրաբերել է Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսներ, Հայրենական պատերազմի քաջարի մարտիկներ, արցախյան ազատամարտի անձնուրաց նահատակներ: N17 ավագ դպրոցը հիմնադրման օրից իր առջև մեկ նպատակ է դրել. Կրթել և դաստիարակել ազնիվ ու հայրենասեր մարդիկ: Շուրջ մեկ դար մատաղ սերունդ կրթած, վեհն ու գեղեցիկը սերմանած, հայրենասիրությունն ու բարությունն ավետած այս դպրոցն այժմ էլ շարունակում է ազգի համար կերտել լուսավոր ու փառապանծ ուղի: Բազում դժվարությունների և ճակատամարտերի դիմակայած այս անառիկ ամրոցն իր պատերի ներսում դեռ կաճեցնի ազգի նվիրյալներ, կկրթի բազմաթիվ հայ մեծ անուններ, որպեսզի դարեր հետո մեկ առ մեկ, անուն առ անուն հիշատակի նրանց հայտնի անունները:
Այսօր, անցնելով մեծ ու փառավոր ուղի, վեհաշուք դպրոցը նոր կյանք ճանապարհեց ևս մեկ սերունդ:
Առավոտ էր… Վանաձորի լուսապայծառ առավոտներից մեկը…
2010 թ. Մայիսի 22-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում իսկական տոն էր: Բոլորի աչքերը շողում էին կախարդական փայլով: Հուզմունք կար թե́ ուսուցիչների, թե́ աշա-կերտների և թե́ ծնողների աչքերում: Աշակերտներից յուրաքանչյուրը յուրօրինակ էր այդ օրը: Հրաշալի էին նրանք սև ու սպիտակի մեջ` երջանկության áõ բաժանման թախիծը աչքերում: Նրանք իրենց երախտագիտության խոսքն էին ասում իրենց հարգելի տնօրեն տիկին Սաղաթելյանին, տնօրեն, որի բարեհամբույր ժպիտը միայն ջերմություն է սփռում, իսկ անմիջական բնավորությունն ինքնին հուշում է, որ կոլեկտիվում ևս ձևավորված է անկեղծ ու անմիջական մթնոլորտ: Այդ են վկայում աշխատակիցների կողմից նրա մասին հնչեցրած գովեստի խոսքերը: Իրենց երախտագիտության խոսքն ասեցին նաև փոխտնօրեններ Ս. Վարդանյանին և Լ. Դարբինյանին: Նրանք այլ ջերմությամբ, սիրով ու քնքշանքով արտահայտեցին իրենց սերը, հարգանքը և շնորհակալությունը իրենց դասղեկներին` Հերմինե Ալոյանին և Սոֆյա Ափինյանին: Հ. Ալոյանը և Ս. Ափինյանը օժտված են ծնողական հոգատարությամբ և իրենց սաներին շռայլորեն նվիրել են իրենց հոգու գանձերը, ուղղություն են տվել նրանց ձգտումներին, երազանքներին, նպատակներին և պարգևել գիտելիքի ուժը` դրանց հասնելու համար: Աշակերտները հուզված էին, ոգևորված: Նրանց սրտերը այդ օրը բաբախում էին վախով և հույսով. վախ ապագայի անհայտ ուղիներից և հույս, որ իրենց առջև բացված կյանքի մեծ դարպասները կտանեն նրանց դեպի լուսավոր և փառապանծ ապագա:
Աշակերտներին իր ողջույնի խոսքը հղեց դպրոցի տնօրեն տիկին Թամարա Սաղաթելյանը: Նա շնորհավորեց աշակերտներին` մաղթելով նրանց լուսապայծառ ապագա, ուսման մեջ նորանոր հաջողություններ և մեծագույն նվաճումներ գիտության ասպարեզում: Տիկին Սաղաթելյանը ակնկալում է, որ իր սաները բարձր կպահեն դպրոցի պատիվը ԲՈՒՀ-երում և կյանքի դժվարին ճանապարհին:
Իրենց ներկայությամբ աշակերտներին ոգևորեցին նաև Լոռու մարզպետ պարոն Ա. Քոչարյանը և ԼՄԱ Կրթուրյան, Մշակույթի և Սպորտի վարչության պետ Մ. Սայադյանը:
Թող Աստված պահապան լինի մեր շրջանավարտներին, ուղեկցի նրանց ողջ կյանքում առաջնորդի նրանց դեպի նորանոր բարձունքներ և նրանց կյանքում միշտ ղողանջեն հաջողության զանգերը…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ