+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Հանրահաշվի և երկրաչափության 10-րդ դասարանի դասագրքերը

  1. #1
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ is on a distinguished road Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    15
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    2

    Հանրահաշվի և երկրաչափության 10-րդ դասարանի դասագրքերը

    Հարգելիներս ես չեմ ցանկանում վիրավորել երկրաչափության Շարիգինի գիրքը թարգմանողներին, սակայն ես կարծում եմ, որ հայ մաթեմատիկոսները ավելի լավ և դյուրըմբռնելի գրքեր կստեղծեին, քան Շարիգինի գրքի թարգմանությունն է: Ես բերեմ մեկ օրենքի ձևակերպման օրինակ. գոյություն ունի միակ հարթություն, որը պարունակում է տարածության երկու տրված հատվող ուղիղները:
    Խնդևրում եմ ասացե'ք արդյո?ք այս ձևակերպումը կարելի է միանգամից ըմբռնել, և արդյո?ք հայերեն շարադրանքը ճիշտ է: Կարծում եմ այս խառնաշփոթը առաջացել է նրանից, որ ուղղակի թարգմանել են և չեն խմբագրել, որից էլ առաջացել է այս բառախաղը:
    Եթե որևէ մեկը համաձայն չէ իմ կարծիքի հետ խնդրում եմ արձագանքեք:

  2. #2
    Member Tatev* is on a distinguished road Tatev*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2010
    Տարիք
    23
    Գրառումներ
    92
    Հեղինակության աստիճան
    2
    Իհարկե սխալ է, պետք էր պարզապես ասել, որ ցանկացած երկու հատվող ուղղով անցնում է միայն մի հարթություն:

    Շագրինը այստեղ կապ չունի, Սահականուշ ջան, ուղղակի գիրքը թարգմանողը թարգմանել չգիտի, կամ էլ ոչինչ չի հասկանում երկրաչափությունից, որ կարողանար բացի բառերից իմաստն էլ հայերեն ներկայացնել: Այսպիսի թարգմանություն ցանկացած նյութի մասին յուրաքնչյուրս էլ կարող ենք անել:

    Բայց մի կարծիր, թե հայ մաթեմատիկոսները ավելի լավ կգրեին հայերեն: Ես բախտ եմ ունեցել համեմատելու հայ հեղինկաների նույն գիրքը հայերեն և ռուսերեն երկուսն էլ իրենց գրածն էր, բայց ռուսերենն ավելի հեշտ էր հասկացվում, քան հայերենը: Պատճառն էլ այն է, որ հաճախ մեր հայ բնագետները մատների արանքով են նայում իրենց մայրենիին, շատ ավելի վատ գիտեն, քան ռուսերենը: Դա զարմանալի չէ, գալիս է խորհրդային տարիներից, զարմանալին այն է, որ նրանց երեխաներն էլ, որ հաճախ շատ տաղանդավոր են, խելացի, նույն կերպ են վերաբերվում հայոց լեզվին` ինչ պոչեր ասես չկպցնելով բանասերներին:Ովքեր բնագիտական ֆակուլտետում են սովորել կամ սովորում են ինձ կհասկանան: Նրանց ծնողները, ասենք, սովորել են ռուսական դպրոցներում կամ էլ ռուսական համալսարաններն են ավարտել, իսկ իրե?նք, ոչ հայերենը նորմալ գիտեն, ոչ էլ ռուսերենը:
    Վերջին խմբագրող՝ Tatev*: 28.09.2010, 22:18:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սահակյան Սահականուշ (28.09.2010), Լունա (09.10.2010)

  4. #3
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ is on a distinguished road Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    15
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    2
    Տաթև ջան ես նկատի չունեմ այն, որ Շարիգինն է մեղավոր, ես նշել եմ նրա անունը, քանի որ բնագիտական և հումանիտար հոսքերի գրքերը տարբեր են, որպեսզի խառնաշփոթ չստացվի:
    Ես ինչպես իմ ստորագրությունում եմ նշել սովորում եմ բնագիտական հոսքում, սակայն դեմ եմ հայերենին ուշադրություն դարձնողներին, և այն աղավաղողներին:

  5. #4
    Ավագ մասնակից Գագիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2
    Սահականուշ, երևում է, որ դեռ առաջին դասերն ես կարդացել այդ գիքից: Հետո ավելի “հետաքրքիր” է լինելու:
    Ես 100-ից ավելի մաթեմատիկական սխալեր, ոչ հայերեն ձևակերպումներ, վրիպակներ եմ դուրս գրել և համապատասխան ուղղումներով ներկայցրել “Անթարես” հրատարակչությանը: Խոստացել են հասցնել աշակերտներին ու ուսուցիչներին: Չգիտեմ դրանք առանձին գրքույկով լույս կտեսնեն, թե գրքին կից տարբերակով:
    Այդ գրքի հետ կապված մի երկու բան էլ եմ ուզում նշել:
    Գրքի առաջաբանում նշվում է, որ դա 7 անգամ վերահրատարակվել է Ռուսաստանում: Բայց ինչքան ինձ է հայտնի այդ գիրքը Ռուսաստանում շատ քիչ է օգտագործվում, չմոռանանք, որ Ռուսաստանում որևէ դասագրքի 10-ից ավելի տարբերակներ գոյություն ունեն:
    Բացի այս, հասկանալի չէ, թե ինչու են հարթաչափության ու տարածաչափության համար ընտրվել տարբեր (երկուսն էլ ռուսական հեղինակների) գրքեր: Չէ որ դրանք նույն առարկայի երկու շաղկապված մասերն են, և ավելի բնական է, որ լինեին նույն հեղինակի կողմից գրված: Առավել ևս, որ ընտրված գրքերի մոտեցումները խիստ տարբեր են:
    Գ.Աղեկյան
    www.mathnet.am

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LEVON (24.11.2010), Սահակյան Սահականուշ (29.09.2010), petros59 (29.09.2010)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները