+ Կատարել գրառում
Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 6 7 8
Ցույց են տրվում 71 համարից մինչև 78 համարի արդյունքները՝ ընդհանուր 78 հատից

Թեմա: Հետաքրքիր է իմանալ

  1. #71
    Ավագ մասնակից Ռուզանկա is on a distinguished road Ռուզանկա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2010
    Գրառումներ
    129
    Հեղինակության աստիճան
    2

    Մեռյալների օրը Մեքսիկայում

    07.jpgԻսկ դուք գիտեք, որ Մեռյալների օրը(իսպ. Dia de los Muertos )ամենամյա տոն է` նվիրված մեռյալների հիշատակին,այն անց է կացվում նոյեմբերի 1-ին և 2-ին Մեքսիկայում ևՄեսոամերիկայի այլ երկրներում, համարվում է մեռյալների “ամենաերկարակյաց” տոնը: Դրա համար այն նշված է գիննեսի ռեկորդների գրքում : Այդ տոնը նշվում է արդեն 3.500 տարի:

    Չնայած անվանը, որից փչում է գերեզմանական սառնություն` մեքսիկական Մեռյալների օրը բավականին լուսավոր և ջերմ ընտանեկան տոն է , երբ կենդանիները հիշում են իրենց մահացած բարեկամներին և նրանց ժամանակավորապես “ընդում են” իրենց ընտանիք:Այդ օր նվիրվում են նվերներ, անց են կացվում տոնահանդեսի կոստյումներով ներկայացումներ և ուրախալի խաղեր:
    Կցված նկարներ
    Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
    Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
    Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
    Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #72
    Ավագ մոդերատոր Մարիետա is on a distinguished road Մարիետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    3
    Ամերիկայի խորքում գրքի եզակի սկզբնատիպ է հայտնաբերվել




    Յուտա նահանգի Սենդի քաղաքում հայտնաբերվել է 1493թ. Գերմանիայում հրատարակված «Նյուրնբերգյան խրոնիկա» գրքի եզակի սկզբնատիպը (ինկունաբուլ)։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

    Ներկայում ամբողջ աշխարհում հայտնաբերվել է վերոնշյալ գրքի 700 օրինակ։

    Գիրքը պատահաբար հայտնաբերել է Սոլթ Լեյք Սիթիի գրավաճառներից մեկը, որը մասնակցում էր տեղական թանգարանի համար միջոցների հավաքագրման գործընթացին։

    Գրքի սեփականատերը՝ Սանդերսը, պատկերացում չի էլ ունեցել, թե ինչ գանձ է գտնվում իր մոտ։ Վերջինիս խոսքով՝ ինքը ցնցվել է, որ այդքան եզակի գիրքը պահվել է ԱՄՆ-ի արևմուտքում գտնվող փոքր քաղաքում։

    Հայտնաբերված գրքից, որն այնքան էլ լավ վիճակում չէ, պակասում են էջեր, սակայն, Սանդերսի խոսքով, այն մեծ արժեք է ներկայացում հավաքորդների համար։ «Ցանկացած գրավաճառ երազում է ձեռք բերել այս գիրքը կամ գոնե գրքի մի քանի էջ»,- հայտարարել է նա։
    Իդեալական վիճակում գտնվող նմանատիպ գրքերի արժեքը կարող է կազմել անգամ 1 միլիոն դոլար։ 2010թ. բավական լավ պահպանված «Նյուրնբերգյան խրոնիկա» գրքի մի օրինակ Լոնդոնում վաճառվել է 850 հազար դոլարով։

    Գրավաճառներից մեկի կարծիքով՝ հայտնաբերված սկզբնատիպը, ամենայն հավանականությամբ, կարժենա 50 հազար դոլարից ոչ ավելի։
    «Նյուրնբերգյան խրոնիկան» գրել է Հարթման Շեդելը, հրատարակել Անտոն Կոբերգերը։ Գիրքը նկարազարդված գրքերի առաջին օրինակներից է (ավելի քան 2000 նկարազարդում): Դա պատմական գիրք է, որն ընդգրկում է աշխարհի սկզբնավորման օրերից մինչև 15-րդ դարի վերջը։ Գրքին մեծ արժեք է տալիս այն, որ այնտեղ տրված է եվրոպական շատ քաղաքների նկարագրությունը քարտեզներով։

    Աղբյուր՝ «Թերթ.ամ»
    Մարիետա Դումիկյան
    ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (26.04.2011), Սահակյան Սահականուշ (10.06.2011), Ռուզանկա (13.05.2011)

  5. #73
    Ավագ մասնակից Ռուզանկա is on a distinguished road Ռուզանկա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2010
    Գրառումներ
    129
    Հեղինակության աստիճան
    2

    Իննա և Ռիմմա

    Իսկ Դուք գիտեք, որ ռուսական կանացի անուններ Իննան և Ռիմման սկզբնապես եղել են արական: Իննան Ռիմման , ինչպես նաև Պիննան եղել են քրիստոնեական Մարտիրոսներ,նրանք դասավանդել են Սկիֆիայում, որտեղ էլ բռնագրավվեцին տեղական իշխանությունների կողմից: Ապագա Սուրբերին փորձում էին համոզել և զոհաբերել նրանց հեթանոս աստվածներին, բայց իհարկե Իննան, Ռիմման և Պիննան հրաժարվեցին: Դրա պատճառով նրանց սառեցրին գետում: Նրանց տանջանքները վերագրում են մ.թ.ա 2-րդ դարին:
    Սակայն աստիճանաբար անուններ Իննան և Ռիմման դարձան կանացի: Իննա և Ռիմմա անունների իմաստները մնում են անհասկանալի,քրիստոնեական օրացույցներում Իննա անվան իմաստը բացատրվում է ինչպես “ փոթորկոտ հոսանք”, իսկ Ռիմման`”շպրտում, նետում”, և երկուսն էլ առանց առանձին բացատրությունների:Մեր ժամանակակիցները Իննա անունը ևս բացատրում են, ինչպես “ փոթորկոտ հոսանք”, սակայն դրան վերագրելով ռոմանտիկ բնույթ, այսինքն խառնվածքով, փոթորկոտ, իսկ Ռիմմա անունը բացատրվում է ինչպես հռոմեացի,Հռոմ քաղաքի անունից:Երևի այդ պատճառով էլ Ռիմմա անունով կանանց վերագրում են ամրություն, նպատակաուղղվածություն, ուժեղ բնավորություն:
    Վերջին խմբագրող՝ Ռուզանկա: 07.06.2011, 12:14:
    Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
    Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
    Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
    Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #74
    Մասնակից Անահիտ19դպրոց is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2010
    Հասցե
    Գյումրի
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Ամենից շատ կարտոֆիլ ուտում են պարագվայցիները: Յուրաքանչյուր բնակիչ տարեկան ուտում է 225 կգ կարտոֆիլ:
    Ամենից շատ կոնֆետեղեն ուտում են անգլիացիները` տարեկան 14,1 կգ կոնֆետ յուրաքանչյուրին:
    Սուրճ ամենից շատ օգտագործում են շվեդները: Ամեն մի շվեդացու տարեկան բաժին է ընկնում 12կգ սուրճ:
    Խմելու ջուր ամենից շատ օգտագործում են ամերիկացիները: Նրանք օրական օգտագործում են 2 միլիոն 100 հազար տոննա ջուր:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #75
    Մասնակից lus is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    1
    Դույզն-ինչ ՄԵՂՈՒՆԵՐԻ մասին. ՄԵՂՎի կյանքի տևողությունը 30-35 օր է: Նա թռչում է ժամում 6,5 կմ. արագությամբ` օրվա ընթացքու այցելելով մոտ 7000 ծաղկի: Յուրաքանչյուր փեթակ ունի մի մայր մեղու. նա միակն է, որ ոչ մի աշխատանք չի տանում և միակն է , որ ձվեր է դնում /օրական մինչև 2000 հատ/:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ավրորա (09.04.2012)

  11. #76
    Մասնակից Vanadzor10***Ani is on a distinguished road Vanadzor10***Ani-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Մերձավոր Արևելքում աճում են բույսեր, որոնք կոչվում են ծիծաղի ծաղիկներ: Ծաղիկների պտուղները՝ ոլոռի մեծությամբ սև հատիկները, մարդու մեջ առաջացնում են ծիծաղի բավականին երկար նոպա՝ 30-50 րոպե տևողությամբ: Տեղի բնակիչներն այդ հատիկները ծամում են ատամի ցավը հանգստացնելու համար:

    Աշխարհի ամենաերկար բառը կազմված է 184 տառից: Դա Արիստոֆանի ստեղծագործություններից մեկի մեջ հանդիպող հունարեն բառ է:

    Լոս Անջելոս քաղաքի հուշանվերների խանութներում վաճարվում են յուրօրինակ մոխրամաններ, որոնք տրամադրում են չծխել: Բանն այն է, որ երբ սիգարեթի մոխիրը գցում են մոխրամանի մեջ, լսվում է ծխողի հազ հիշեցնող ձայն: Ամեն անգամ մոխրամանը «հազում է» 30 վայրկյան:

    Աշխարհում ընդամենը երկու երկիր կա, որոնցից ծով հասնելու համար անհրաժեշտ է ամենաքիչը երկու միջպետական սահման հատել: Այդ երկրներն են Լիխտենշտեյնը և Ուզբեկստանը:

    Նորվեգիայում ընդունված չէ տրանսպորտում տարեց մարդկանց տեղ տալ, դրանով դուք ընդգծում եք նրանց տարիքը:

    Հունաստանում խորհուրդ չի տրվում հյուրընկալվելիս գովել այս կամ այն նկարը, կամ որևէ իր, որովհետև տանտերը այն ստիպված ձեզ պետք է նվիրի:

    Չինաստանում եթե հյուր գնալիս տանտիրուհուն ծաղիկ եք նվիրում, դա նշանակում է որ այդ տունն այնքան անշուք է, որ դուք ծաղիկներ եք բերել այն գեղեցկացնելու համար:

    Կանայք թարթում են կոպերը երկու անգամ շատ, քան տղամարդիկ:

    Միայն էգ մոծակներն են խայթում:

    Ձուն պարունակում է բոլոր վիտամինները, բացի Cվիտամինից:

    Գորտերը չեն կարողանում բաց աչքերով կուլ տալ ինչ-որ բան:
    Անի Համբարձումյան
    Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի օպերատոր

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    manush (15.09.2011)

  13. #77
    Մասնակից Vanadzor10***Ani is on a distinguished road Vanadzor10***Ani-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0

    Ծովի ձայնը կարող է և սպանել է մարդկանց

    Հին ծովային պատմություններում հաճախ հիշատակվում է այն մասին, երբ բաց օվկիանոսում հանդիպել են նավեր, որոնց ամբողջ անձնակազմն ու ուղևորները գտնվել են մահացած` ամեն մեկն իր տեղում, որտեղ գտնվել է այդ պահին, հապճեպ փախուստի վառ նշաններով կամ ոչ ոք չի եղել նավի վրա։ Անկասկած նավի թիմն ու ուղևորները փորձել են փրկվել իրենց վրա հասնող անսպասելի մահից։

    1948 թվականին Ուրանգ Մեդան հոլանդական նավի նավապետը ռադիոյով հաղորդել է աղետի ազդանշան, տեղեկացնելով, որ նավի վրա նավաստիները բոլորը մահացել են, ինքն էլ է մահանում։ Երբ պատահարի վայր են հասել փրկարարները, նավի վրա ոչ մեկ կենդանի չի եղել։ Տարբեր տեղերում, դեմքներին սարսափի արտահայտությամբ, ընկած են եղել մարդկանց դիակներ։ Ավազակների հարձակումը բացառվում էր. մարմինները եղել են անվնաս, առանց կռվի հետքերի, թանկարժեք իրերն էլ բոլորը իրենց տեղում։
    1960-ին Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել են երկու բացարձակ անմարդ առագաստանավ ջրի, մթերքի և փրկարար միջոցների պաշարով։ Ի՞նչն է ստիպել մարդկանց այդքան շտապ լքել նավը։ Եւ էլի շատ նման դեպքեր են գրանցվել ծովային պատմության մեջ։
    Ճշմարիտ բացատրությունը այդ երևույթի երկար ժամանակ մնացել է հանելուկ։ Վերջին շրջաննում է միայն բացահայտվել դրա պատճառը:
    1937-ին ռուս ֆիզիկոս Վ.Շուլեյկինը տպագրեց մի հոդված "Ծովի ձայնը" գայթակղիչ վերնագրով։ Նա ապացուցեց, որ երբ քամին սլանում է ալեկոծվող ծովի ալիքների վրայով, օդում առաջանում են մեր լսողությանը անհասանելի ցածր հաճախության ինֆրաձայնային ալիքներ, որոնք ի զորու են անցնել մեծ տարածություններ։ Ինֆրաձայնին հատկանիշ է կենսաբանական ակտիվությունը, ինչի հիմքում է նրա համընկնումը մարդու ուղեղի ալֆա-ռիթմերի հետ: 15-20 Հց հաճախությամբ ձայնը մարդը արդեն չի լսում, սակայն այն ռեզոնացնելու դեպքում կարող է ցավ պատճառել ականջին։ 15 Հց-ից ցածր նրա ազդեցությունը ուժեղանում է։ Որոշ պայմաններում 7 Հց կամ ավելի ցածր հաճախականության դեպքում մարդիկ մահանում են։
    Նրանց սպանում է ձայնը։
    Անի Համբարձումյան
    Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի օպերատոր

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ավրորա (09.04.2012)

  15. #78
    Ավագ մասնակից Ռուզանկա is on a distinguished road Ռուզանկա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2010
    Գրառումներ
    129
    Հեղինակության աստիճան
    2

    Հետաքրքիր փաստեր մարդու մասին

    • Մարդիկ առավոտյան1 սմ բարձր են, քան երեկոյան: Օրվա ընթացքում հոդերը սեղմվում են :
    • Տան փոշու մեծ մասը մարդու մաշկի մեռած շերտն է:
    • Ցուցամատը առավել զգայուն է, քան մյուս մատները:
    • Մարդու օրգանիզմը ստեղծում եւ սպանում է 15 միլիոն էրիթրոցիտներ մեկ վայրկյանում:
    • Շատակերության պահին լսողությունը վատթարանում է:
    • Ճաշի ընթացքում կլլման պրոցես մարդու մոտ տեղի է ունենում մոտավորապես 295 անգամ:
    • Եթե ​​մեկ միլիարդ մարդ ցատկի միաժամանակ, ապա առաջացած ուժը հավասար կլինի մոտ 500 տոննաTNT-ին:
    • Երկրի վրա, ավելի շատ են կենդանի մարդիկ, քան բոլոր ժամանակների մահացածները:
    • Ինչքան ցուրտ է այն սենյակում, որտեղ դուք քնում, այնքան ավելի մեծ է վատ երազ տեսնելու հավանականությունը :[IMG][/IMG]
    • Միջատների խայթոցների մեծամասնությունը ընկնում է ոտքերի վրա:
    • Կանայք աչքերը թարթում են 2 անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ
    • Օրգանիզմի համար ավելի լավ է 2 4-ժամանոց քուն, քան 1 8-ժամանոց:
    • Մորուքի աճը տարեկան միջին հաշվով 140 մմ է:
    • Ամեն տարի 4 միլիոն մարդ մահանում է աղքատության և վատ սանիտարական պայմանների պատճառով:
    • Տղամարդու մազերի տրամագիծը 2 անգամ մեծ է, քան կանանցը:
    • Ամենաարագ աճողը միջին մատի եղունգն է:
    • Ըստ վիճակագրության,մարդ հաճախում է բաղնիք օրը 6 անգամ:
    • Համի ռեցեպտորի կյանքի տևողությունը 10 օր է:
    • Աշխարհի ամենաերիտասարդ ծնողները 8 եւ 9 տարեկան էին,նրանք ապրում էին Չինաստանում 1910 թ.:
    • Հայտնի ամենամեծ երիկամային քարը կշռում էր 1,36 կգ:
    • Ըստ վիճակագրության, տղամարդիկ իրենց կյանքում ծախսում են 3350 ժամ` հեռացնելով 8.4 մետր մազեր իրենց դեմքից::
    • Աջլիկները սնունդը ծամում են բերանի աջ մասով, իսկ ձախլիկները`ձախ:.
    • Ամեն վայրկյան աշխարհում ծնվում է 7 երեխա:
    • Վեց տարեկան երեխաները օրվա ընթացքում ծիծաղում են միջինը 300 անգամ,իսկ չափահասները ծիծաղում են միայն 15 - 100 անգամ:Մարդիկ, ովքեր թողնում են ծխելը պետք է առնվազն 1 ժամ պակաս քնեն:
    • Չորս տարեկան երեխան միջինում օրեկան տալիս է 437 հարց :
    • Մարդու օրգանիզմում միջինը կա 100 000 ք.մ անոթներ:
    Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
    Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
    Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
    Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anush (26.09.2011), Ավրորա (09.04.2012)

+ Կատարել գրառում
Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 6 7 8

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները