+ Կատարել գրառում
Էջ 1 8-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 78 հատից

Թեմա: Հետաքրքիր է իմանալ

  1. #1
    Ավագ մոդերատոր Մարիետա is on a distinguished road Մարիետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    3

    Գրառում Հետաքրքիր է իմանալ

    Ըստ ճապոնացի նկարիչների` բուսական աշխարհի գծապատկերների անսահման գեղեցկությունն իր արտահայտությունն է գտնում իկեբանա արվեստում: Դա ծաղկահարդարման կամ ծաղկեփունջ կազմելու արվեստ է, բայց ոչ սովորական հասկացությամբ, այն իր մեջ ունի փիլիսոփայություն: Իկեբանան ունի 800 տարվա պատմություն: Այն ստեղծվել է Բուդդայի տաճարում, հոգևորականների կողմից: Ասում են, որ ճապոնուհիները ամուսնության դաշինք չեն կարող կնքել առանց կարուձևի, խոհարարության և իկեբանայի արվեստն իմանալու: Դեռևս 7 տարեկանից ճապոնացի աղջիկներին ուսուցանում են ծաղիկներից կոմպոզիցիաներ ստեղծելու արվեստը, միաժամանակ երեխաների մեջ դաստիարակում ներդաշնակության և կատարելության զգացում: Իկեբանան իգական դպրոցներում և քոլեջներում համարվում է հիմնական և պարտադիր առարկա: Մասնագետներ դառնալու համար ուսանում են 3 տարի և 10 ամիս, որի ընթացքում ծանոթանում են գեղանկարչության, ծաղիկների բուրմունքի, գույների, երանգների եւ բույսերի կազմաբանության հետ: Ամեն տարի Տոկիոյում հայտարարվում են իկեբանայի մրցույթներ:

    Իկեբանայի ամենամեծ եւ ժամանակակից դպրոցներից է Սոգետցուն, որի ղեկավարներից է Սոֆու Տաշիգահարան:

    Ճապոնական ծաղկեփնջի հիմքը կազմում են երեք հիմնական խորհրդանիշ-ցողուններ: Իկեբանայի սկզբունքների համաձայն՝ երեք ցողուններից ամենաերկարը` սինը, խորհրդանշում է երկինքը և կոմպոզիցիայում շատ կարևոր տարր է, քանի որ նրա դիրքից և դինամիկայից է կախված կոմպոզիցիայի տպավորությունը: Երկրորդը՝ ցողունը` լյուսին, խորհրդանշում է մարդուն և առաջին ցողունից կարճ է: Երրորդ ցողունը` խիկաեն, ամենակարճն է, որը խորհրդանշում է հողը:

    Իկեբանա ստեղծելիս օգտագործվում են ոչ միայն թարմ ծաղիկներ, այլ տարբեր բույսերի ծռմռված և բազմաձև չոր ճյուղեր՝ իրենց վրա մնացած չոր պտուղներով, զանազան շիվեր, արմատներ և կեղևներ, մի խոսքով, բոլոր այն բնական միջոցները, որոնցից կստացվեն արհեստական բնապատկերներ:

    Ստեղծված կոմպոզիցիան դրվում է հատուկ պատվանդանի վրա և բնակարանում ունի իր սուրբ անկյունը, որը կոչվում է տոկոնոմա: Ճապոնական ընտանիք մտնող հյուրն առաջին հերթին մոտենում է տոկոնոմային, ուշադիր զննում իկեբանան, ձգտելով հասկանալ տանտիրոջ կամ տանտիրուհու տրամադրությունը: Եթե հյուրը զգաց տանտիրոջ բարեհաճ տրամադրությունը, սկզբում խոնարհվում է իկեբանային, ապա՝ տանտիրոջը, և հետո անցնում առօրյա զրույցին, անպատճառ ընդգծելով կոմպոզիցիայից ստացած իր տպավորության մասին: Իսկ եթե կոմպոզիցիան հյուրին զգացնել տա, որ տանտերը անտրամադիր է, հյուրը պարտավոր է անմիջապես հեռանալ: Ճապոնացի նկարիչների կարծիքով, կոմպոզիցիաներում և ծաղկեփնջերում պետք է օգտագործել կենտ թվով ծաղիկներ և դրանք դասավորել ասիմետրիկ և այնպես, որ ծաղիկներն իրենց ծայրերով չշփվեն միմյանց հետ:

    Ճապոնիայում ամենատարածված ծառը սոճին է: Նոր տարվա կոմպոզիցիաները կազմվում են սոճու ճյուղերից, որոնք մարմնավորում են երկարակեցություն, հնդեղեգի ճյուղերից, որոնք մարմնավորում են տոկունություն, և գունավոր մոմերից: Ճապոնիայում մարտի երեքին ծաղկում է դեղձենին: Այդ օրը նշվում է որպես աղջիկների տոն, ու նրանց զարդարում դեղձենու վարդագույն ծաղիկներով, որոնք մարմնավորում են նրբություն, անմեղություն ու գեղեցկություն: Պատանիների տոնը Ճապոնիայում նշվում է մայիսի 5-ին: Այդ օրը նրանք կրում են կաղնու ճյուղեր, որը մարմնավորում է ուժ, կամք ու քաջություն:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gohar47 (02.10.2010), Manush94 (01.04.2011), Տաթև ջան (09.11.2010), ԱՆՈՒՇԻԿ (30.03.2011), Գարեգին Քարհանյան (20.02.2012), Զառա (16.11.2010), Ռուզանկա (09.04.2011), Եվա (18.12.2010), Մանոն (13.05.2010)

  3. #2
    Ավագ մոդերատոր Մարիետա is on a distinguished road Մարիետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    3

    Գրառում Հետաքրքիր է իմանալ

    Այստեղ կարելի է տեղադրել հետաքրքիր և ուսանելի նյութեր
    Մարիետա Դումիկյան
    ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տաթև ջան (09.11.2010)

  5. #3
    Ավագ մոդերատոր Մարիետա is on a distinguished road Մարիետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    3
    Գործնական վարվելաձև

    Գործնական վարվելաձևը ենթադրում է փոխհարաբերություններ ղեկավարի ու ենթակաների, աշխատակիցների ու կոլեգաների միջև: Ղեկավարի ու ենթակաների հարաբերություններից է կախված կոլեկտիվում տիրող մթնոլորտը: Առաջին հերթին ղեկավարը պետք է վայելի իր աշխատակիցների հարգանքն ու հեղինակություն համարվի ենթակաների համար:

    Ղեկավարը բոլոր աշխատակիցներին պետք է վերաբերվի միանման: Եթե աշխատակիցներից մեկին նկատողություն անելու անհրաժեշտություն կա, ապա դա պետք է անել առանձին և ոչ թե` մյուսների ներկայությամբ: Մտնելով սենյակ, որտեղ ենթականերն են, բարևում է բոլորին: Պետին կամ տնօրենին հանդիպելիս` ենթականերն առաջինը պետք է բարևեն, բայց եթե տնօրենը երիտասարդ տղամարդ է, ապա ինքը պետք է բարեւի իրենից մեծ տղամարդուն կամ կնոջը: Բացի այդ, ղեկավար տղամարդու տարիքը կապ չունի կնոջը զիջելու հարցում: Նա պետք է միշտ զիջի կնոջը` աստիճանների վրա կամ սենյակ մտնելիս: Եթե ստացվում է այնպես, որ աշխատակիցներից մեկը տնօրենի մոտ ընկերն է, աշխատանքի ժամերին պետք է դրսևորել չափավոր զսպվածություն: Գոյություն ունեն ղեկավարի ու ենթակայի ծառայողական զրույցի որոշակի կանոններ. նախօրոք պետք է կազմել զրույցի պլանը, մինչև զրույցը սկսելը պետք է ստեղծել փոխադարձ վստահության մթնոլորտ: Ղեկավարը միշտ պետք է իրադրության տերը լինի: Պլանավորված զրույցը ավարտին հասցնելուց հետո պետք է չերկարացնել ու դադարեցնել զրույցը: Նման զրույցը նպաստում է տնօրենի հեղինակության բարձրացմանը:

    Աշխատակիցների հարաբերությունները միմյանց միջև նման են կենցաղային հարաբերությունների: Միմյանց հետ պետք է լինել հնարավորինս բարեկիրթ: Բարեկրթության մեջ մտնում է ընկերասիրությունը, ուշադրությունն ու զգուշությունը: Եթե կոլեկտիվում տիրում է համերաշխ մթնոլորտ, ապա այստեղ շահում է և՛ ղեկավարը, և՛ կոլեկտիվը, աշխատանքն էլ առաջ է գնում: Կոլեկտիվի բացթողումը պետք չէ ասեկոսեների նյութ դարձնել, այլ պետք է նուրբ ձևով, միասին շտկել նրա սխալը: Աշխատանքի վայրում պետք չէ կորցնել ինքնակառավարումն ու գոռգոռալով հարաբերություններ պարզել: Իսկ ինչ-որ մի միջադեպի կամ պատահարի դեպքում կարելի է շատ բարեկիրթ ձևով շտկել իրադրությունը: Եթե մի կոլեկտիվում աշխատում են հարազատներ կամ մտերիմ ընկերներ, նրանք չպետք է անբռնազբոս վերաբերմունք ցուցաբերեն միմյանց հանդեպ: Կին աշխատակիցների հետ գործում են գործնական վարվելաձեւի բոլոր կանոնները՝ գումարած կին-տղամարդ հարաբերությունները:
    Մարիետա Դումիկյան
    ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anush (26.09.2011), ashakertner (18.10.2010), Manush94 (01.04.2011), Տաթև ջան (09.11.2010), Անահիտ1975 (21.01.2011), ԱՆՈՒՇԻԿ (30.03.2011), Զառա (16.11.2010)

  7. #4
    Ավագ մոդերատոր Մարիետա is on a distinguished road Մարիետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    3

    Ծաղիկների մասին

    Դեռեւս հին ժամանակներից ծաղիկները նույնացվել են ինչ-որ սիմվոլների հետ: Իսկ երբեմն էլ ծաղիկներն ավելին կարող էին ասել, քան շատ գեղեցիկ խոսքերով արտահայտված մտքերը:

    Ծաղիկների լեզուն ծնունդ է առել Հին Արևելքում և ստացել սելամ անվանումը: Սելամի համաձայն՝ յուրաքանչյուր ծաղիկի բույր ունեցել է իր սիմվոլիկ նշանակությունը: Օրինակ` վարդը Արևելքում համարվում էր սիրո խորհրդանիշ, իսկ Հունաստանում` անմար կրքի խորհրդանիշ: Իսպանիայում կրքի խորհրդանիշ համարվում էր մեխակը:

    Շատ հետաքրքիր է, բայց ծիրանի ծաղիկը վկայում է մարդու անկեղծ ընկերական հարաբերություններ հաստատելու ցանկության մասին, ադոնիսը` շողավարդը, սիրո խոստովանության խորհուրդ ունի: Սերկևիլի ծաղիկը անսահման հավատարմության խորհրդանիշն է, իսկ դեղին եւ ճերմակ ակացիան վկայում են պլատոնական սիրո մասին:

    Անյուտայի աչիկներ ծաղիկը դեռևս միջնադարում համարվել է Սուրբ Երրորդության ծաղիկ: Բանն այն է, որ ծաղկի մեջ գտնվող մուգ բծի վրա քրիստոնյաները տեսնում էին եռանկյունի և համեմատում այն Սուրբ Երրորդության հետ: Իսկ ահա Ֆրանսիայում սպիտակ անյուտայի աչիկները խորհրդանշում էին մահ, այդ պատճառով էլ միմյանց չէին նվիրում: Իսկ այլ երկրներում դրանք համարվում էին հավատարմության ու սիրո խորհրդանիշ: Աստղածաղիկը գրեթե բոլորի մոտ տխրության խորհուրդ ունի:

    Կարմիր գույնի մեխակը Ֆրանսիայում մեծ հեղափոխության ժամանակ թագավորի կողմնակիցների խորհրդանիշն էր: Կարմիր գույնը խոսում էր նրանց թափած արյան մասին: Երիտասարդ աղջիկները պատերազմ գնալուց առաջ իրենց սիրեցյալներին ճանապարհում էին կարմիր մեխակներով, քանի որ գտնում էին, որ այն կօգնի նրանց հաղթանակով վերադառնալուն: Սպիտակ մեխակը վկայում է տխրության մասին, դեղինը` ատելության: Ձնծաղիկը միշտ խորհրդանշում է մարդու՝ կյանքի հանդեպ ունեցած լավատեսությունը: Յասամանը խոսում է անմեղ ու քնքուշ սիրո մասին, իսկ մանուշակը անմեղություն խորհրդանշող ծաղիկ է:
    Մարիետա Դումիկյան
    ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ashakertner (18.10.2010), Տաթև ջան (09.11.2010), Անահիտ1975 (21.01.2011), ԱՆՈՒՇԻԿ (30.03.2011), Զառա (16.11.2010), Եվա (18.12.2010), Vanadzor10***Ani (17.06.2010)

  9. #5
    Ավագ մոդերատոր Մարիետա is on a distinguished road Մարիետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    3
    Վարվելաձև թատրոնում կամ կինոթատրոնում

    Մեր ժամանակներում թատրոն կամ կինո գնալիս հագուստի ձևն այնքան էլ մեծ նշանակություն չունի: Տղամարդիկ հագնում են մուգ գույնի կոստյում, կանայք` տոնական զգեստ: Կանայք երկար երեկոյան զգեստ հագնում են այն դեպքում, եթե պետք է մասնակցեն հանրահայտ պրեմիերայի: Բնականաբար, մեզ ոչ ոք չի արգելի մտնել թատրոն ջինսե տաբատներով ու կաշվե բաճկոններով, պարզապես դա անհարգալից վերաբերմունքի ցուցաբերում է ոչ միայն դերասանների ու արտիստների, այլ` բոլոր ներկաների նկատմամբ: Նման վայր հաճախելիս ցանկալի չէ առատ օծանելիքի օգտագործումը, քանի որ օծանելիքի հոտը տարածվում է փակ տարածքում, որտեղ շատ մարդ կա, և կարող է տհաճ զգացողություններ առաջացնել մարդկանց մոտ` գլխացավ, սրտխառնոց: Թատրոն պետք է գալ ներկայացումը սկսելուց մի քիչ շուտ` արտաքին տեսքը կարգի բերելու համար: Երբեմն սխալմունք է տեղի ունենում, և հնարավոր է՝ 1 տեղի համար տոմս է վաճառվել 2 հոգու, պետք չէ աղմուկ-աղաղակ անել, այլ հանգիստ պետք է կարգավորել անհարթությունը:

    Տղամարդը առաջինը պետք է մտնի կինոսրահ, այնուհետև նրան հետևի կինը: Պետք է շարքերի արանքով անցնել դեմքով դեպի նստածները: Իսկ եթե ձեր տեղերը սրահի կենտրոնական մասում են, պետք չէ սպասել վերջին զանգին, այնուհետև տեղավորվել, դա կարելի է մի քիչ շուտ անել, որպեսզի անհանգստություն չպատճառեք նստածներին: Հակառակ դեպքում` կարելի է ներողություն խնդրել: Ներկայացման ժամանակ սրահում նկատելով ազատ տեղ, որն ավելի հարմար է, քան ձերը, մի շտապեք զբաղեցնել այն, քանի որ հնարավոր է՝ այդտեղ նստողն ուշանում է: Ընդմիջման ժամանակ կարելի է մտնել ճաշարան, բայց հետո չի կարելի սննդամթերքով մտնել սրահ: Ներկայացման ավարտից հետո կարիք չկա, որ ծափահարությունները ուղեկցվեն ինչ-որ սուլոցներով ու ռեպլիկներով (սովորաբար այդպես արվում է ԱՄՆ-ում): Սրտանց ու ամենաբարձր ծափահարություններն իսկական շնորհակալություն հայտնելու նշան են: Մի քանի գործողությունից բաղկացած սիմֆոնիաները կարիք չկա ընդհատել ծափահարություններով:
    Մարիետա Դումիկյան
    ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Տաթև ջան (09.11.2010), Զառա (16.11.2010)

  11. #6
    Մասնակից Vanadzor10***Ani is on a distinguished road Vanadzor10***Ani-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0

    Հետաքրքիր տեղեկություններ մարդու օրգանիզմի մասին

    • Մեր աչքերը երբեք չեն աճում, իսկ քիթն ու ականջները երբեք չեն դադարում աճել:
    • Ճկույթի եղունգն ամենադանդաղն է աճում, իսկ միջնամատինը` ամենաարագը:
    • Երեխաները գարնանն ավելի արագ են մեծանում:
    • Կանայք աչքերը թարթում են տղամարդկանցից կրկնակի անգամ շատ:
    • Ամեն ամիս մեր մաշկի արտաքին շերտը փոխվում է:
    • Մենք կյանքի ընթացքում արտադրում ենք այնքան թուք, որ բավական կլիներ 2 ողավազան ջրով լցնելու համար:
    • Ամեն րոպե դու շնչում ես օդի 55.664 լիտր:
    • Եթե դու բղավես 8 տարի, 7ամիս և 6օր, ապա այդ էներգիան բավական կլինի մեկ բաժակ սուրճ տաքացնելու համար:
    • Մեկ աչքդ թարթելու ժամանակ շարժվում է 200 մկան:
    • Աջլիկները միջինը 9 տարի երկար են ապրում ձախլիկներից:
    • Մեկ ժամում մարդիկ փոխում են մաշկի 600.000 մասնիկ, մեկ տարում`0,6804 կգ, իսկ 70 տարեկան հասակում մարդը կկորցնի մաշկի 47,628 կգ:
    • Յուրաքանչյուր վայրկյան մեր մարմնում ստեղծվում է 25 մլն նոր բջիջ:
    • Եթե կարողանայիք կուտակել աչքերի թարթելը մեկ կյանքի ընթացքում, ապա 1,2 տարի միայն մթություն տկեսնենիք:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 21.05.2010, 17:58: Պատճառ: Տառաչափի փոքրացում, ոճի շտկում

  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anush (26.09.2011), arakelyanhrant (05.07.2010), Arinda (06.08.2010), asevinyan461 (11.09.2010), Manush94 (01.04.2011), ՍՏԵԼԼԱՍՏԵԼԼ (27.09.2010), Տաթև ջան (09.11.2010), Անահիտ1975 (21.01.2011), Դատարկություն (15.06.2010), Զառա (16.11.2010), Լիլիթ (04.04.2011), Լուսինա (17.02.2011), Եվա (18.12.2010), Մարիետա (08.06.2010), susan (15.07.2010)

  13. #7
    Ավագ մոդերատոր Մարիետա is on a distinguished road Մարիետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    3
    Հունիսի 15-ին Երկրագնդի բնակիչները կտեսնեն կանաչ երկնաքար


    C/2009 R1 երկնաքարը, որը 2009թ. բացահայտել է ավստրալացի Ռոբերտ Մաք–Նոթը, մոտենում է Երկրին, և հունիսի կեսերին հյուսիսային կիսագնդի բնակիչները կարող են տեսնել այն անզեն աչքով։ Այս մասին, ըստ «Ռիա Նովոստիի», հայտնում է ՆԱՍԱ-ի կայքը։
    Հունիսի 15-ին երկնաքարի հեռավորությունը Երկրից կհասնի նվազագույնի։

    Ներկայում երկնաքարի գլուխը, որն իրենից ներկայացնում է երկնաքարի միջուկի շուրջ գտնվող գեղեցիկ կանաչ գույնի գազային ամպ, չափերով գերազանցում է Յուպիտերի տրամագիծը, իսկ պոչի երկարությունը հասնում է միլիոնավոր կիլոմետրերի։

    Աղբյուր՝ Թերթ.ամ
    Մարիետա Դումիկյան
    ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ashakertner (18.10.2010), Տաթև ջան (09.11.2010), Դատարկություն (15.06.2010), Զառա (16.11.2010), Լիլիթ (08.06.2010), Մանոն (09.06.2010)

  15. #8
    Ավագ մասնակից Ruzan_#105 is on a distinguished road Ruzan_#105-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    168
    Հեղինակության աստիճան
    3
    Ինտերնետը` 40 տարեկան

    1969 թ. հոկտեմբերի 29-ին առաջին անգամ համակարգիչների միջև կապ է հաստատվել Arpanet ցանցով, որը ներկայիս ինտերնետի ռազմական նախատիպն էր: «Ինտերնետ» բառը նշանակում է՝ միջցանցային և սկսել է օգտագործվել 1977-ից: 40 տարի առաջ Arpanet-ով ուսանող Չառլի Քլայնն ուղարկել է առաջին հաղորդագրությունը՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանից Սթենֆորդի հետազոտական ինստիտուտ: Դա «login» բառն էր, որից տեղ հասան միայն l եւ o տառերը: Այսպիսով, առաջին բառ-հաղորդագրությունը եղել է lo-ն:
    Ռուզան Ստեփանյան
    Հ.105 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ,
    "Մայքրոսոֆթ-ԱրԷյ"- Կյաքերի սպասարկման և թարմացման մասնագետ, “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի վերապատրաստող,

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ashakertner (18.10.2010), manush (26.06.2010), Mkhitaryan (10.07.2010), Տաթև ջան (09.11.2010), Զառա (16.11.2010), Իրինա (18.07.2010), Լուսինա (17.02.2011)

  17. #9
    Մասնակից Rita-Vanadzor28 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0
    Ամերիկացի գիտնականները հաշվել են, որ 65 կգ քաշ ունեցող տղամարդու մարմինը բաղկացած է...
    ՋՐԻՑ, որ կբավարարի երկու վերնաշապիկ լվանալու համար, ԵՐԿԱԹԻՑ, որից կարելի է մի մեխ պատրաստել, ՄԱԶԻՑ, որից կարելի է մի կեղծամ պատրաստել, ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻՑ, որոնք կարող են լու սպանել։
    Հումքը, որից կազմված է մարդը, մեծածախ գներով մեկ դոլարից ավել չարժե։

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anush (26.09.2011), ashakertner (18.10.2010), manush (26.06.2010), Mkhitaryan (10.07.2010), Տաթև ջան (09.11.2010), Զառա (16.11.2010), Իրինա (18.07.2010), Լիլիթ (21.06.2010), Ռուզանկա (09.04.2011), Շող (23.02.2011), Համլետ (22.07.2010)

  19. #10
    Մասնակից Rita-Vanadzor28 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0

    Ամենահին բուհ-ը

    Աշխարհի ամենահին ուսումնական հաստատությունը, որը գործում է մինչև օրս, մարոկկոյան Ֆես քաղաքի համալսարանն է։ Այն հիմնադրվել է 859թ., այսինքն նշանավոր Օքսֆորդի համալսարանի հիմնադրումից 328 տարի առաջ։

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ANUL (01.02.2011), anush (26.09.2011), ashakertner (18.10.2010), manush (19.06.2010), Manush94 (01.04.2011), Mkhitaryan (10.07.2010), Տաթև ջան (09.11.2010), Անահիտ1975 (21.01.2011), Զառա (16.11.2010), Լիլիթ (21.06.2010), Ռուզանկա (09.04.2011)

+ Կատարել գրառում
Էջ 1 8-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները