Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների բացմանը

Քվեարկողներ
46. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    9 19.57%
  • Ոչ

    35 76.09%
  • Դժվարանում եմ պատասխանել

    2 4.35%
+ Կատարել գրառում
Էջ 3 11-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 5 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 110 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցների վերաբացման հարցը

  1. #21
    Member alpiakan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2010
    Գրառումներ
    46
    Հեղինակության աստիճան
    0
    Մանոն ջան համաձայն եմ քո ասածի հետ ,բայց մի բան ավելացնեմ ,իսկ ինչ է հիմա լրիվ մաքուր հայերենով են խոսում?ամեն երկրորդ բառը կամ անգլերեն է կամ ռուսերեն ու դա անում են նրանք,ովքեր ընդամենը մի քանի բառ գիտեն այդ լեզվից:Ես դա ցավով եմ ասում ,քանի որ մենք էնպիսի սիրուն լեզու ունենք,որը իր տոկունությամբ դիմացել է տարբեր հալածանքների ու չի կորել,բայց արի ու տես որ որոշ <զարգացածներ> իրենց քաղքենիությամբ փչացնում են լեզուն:

  2. #22
    Member alpiakan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2010
    Գրառումներ
    46
    Հեղինակության աստիճան
    0
    Chuk ինչքան էլ մեղմացնեն հավատա դա միայն արտաքինից են անելու այսինքն թոզ են փչելու ընդվզողների աչքերին,էս ասում եմ ելնելով են բանից ,որ մենք ցավոք ապրում ենք մի երկրում որտեղ օրենքները ստեղծվում են այնպես ,որ հեշտությամբ կարողանան շրջանցել դրանք

  3. #23
    Member alpiakan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2010
    Գրառումներ
    46
    Հեղինակության աստիճան
    0
    Իսկ են կարծիքը,որ դա կնվազեցնի հայրենասիրությունը կամ նման բաները,թույլ տվեք պատմության մեր էջերից օրինակ բերել շատ հայրենասեր հայերի ,որոնք ունեցել են ռուսական կրթություն,որը ոչ մի կերպ չի ազդել հայրենասիրական ոգու վրա:Դրանցից մեկը Գարեգին Նժդեհը ունենալով ռուսական կրթություն իսկական հայ է մնացել :Ես չեմ ասում որ միանշանակ պիտի բացվեն ,բայց և պետք չէ սվիներով ընդունել ցանկացած ծրագիր և նախագիծ...

  4. #24
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում alpiakan-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ են կարցիքը,որ դա կնվազեցնի հայրենասիրությունը կամ նման բաները,թույլ տվեք պատմության մեր էջերից օրինակ բերել շատ հայրենասեր հայերի ,որոնք ունեցել են ունեցել են ռուսական կրթություն,որը ոչմի կերպ չի ազդել հայրենասիրական ոգու վրա:Դրանցից մեկը Գարեգին Նժդեհը,որը ունեցել է ռուսական կրթություն ,բայց ոգով իսկական հայ է մնացել :Ես չեմ ասում որ միանշանակ պիտի բացվեն ,բայց և պետք չէ սվիներով ընդունել ցանկացած ծրագիր և նախագիծ...
    Պետք է սվիններով ընդունել բոլոր նման ծրագրերը
    Իսկ Նժդեհի օրինակը շատ է բերվում այս օրերին, միայն թե բերողները մոռանում են հիշեցնել նույն այդ Նժդեհի խոսքերը, ով խոսում էր հայերենի գերակայության մասին, մոռանում են, որ նույն Նժդեհը ստիպված է եղել նման դպրոց գնալ, քանի որ այլ հնարավորություն չի եղել, մոռանում են, որ դա խնդիր էր, որի դեմ պայքարել էր պետք ու որը սպառնում էր մեր գոյությանը:

    Իսկ հայրենասիրության մասին չենք խոսել: Խոսում ենք ինքնությունը կորցնելու մասին: Խոսում ենք շերտավորումներ առաջանալու մասին:

    Օրերս Նժդեհի հանգամանքը շահարկելու թեմային անդրադարձել էին Նաև Լրագիր էլեկտրոնային պարբերականում, շատ հետաքրքիր հոդված է, խորհուրդ եմ տալիս կարդալ.

    ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂՆԵՆՔ ՆԺԴԵՀԻՆ


    Աշխարհում երեւի թե չգտնվի այնպիսի անձ, ազգ կամ ժողովուրդ, որ չունենան իղձեր ու երազանքներ: Հարցը պարզապես այն է, թե այդ իղձերի ու երազանքների իրականացման պարագայում ով որտեղ եւ ինչ դերում է իրեն պատկերացնում: Սովետների օրոք կար հանրահայտ մի անեկդոտ: Միամիտ մի գյուղացի (ասում են, թե լոռեցի) շատ է ցանկանում, ուղղակի երազում է դառնալ Կոմկուսի անդամ: Անհրաժեշտ բոլոր փուլերն անցնում է եւ վճռորոշ կուսբյուրոյի նիստում էլ ամեն ինչ շատ սահուն ու լավ է գնում եւ թեկնածուին տալիս են վերջին հարցը.
    - Ինչու՞ եք ցանկանում մտնել Կոմունիստական կուսակցության շարքերը:
    - Ոնց թե ինչու: Բա մի ձեռք գցեմ էդ անտեր տոմսը ու մի ու՜տեմ է, ու՜տեմ, ու՜տեմ, ու՜տեմ…

    Համաձայն մեզ հասած պատմության, ինչպես նաեւ մեր տեսածի՝ հայ ժողովուրդն էլ միշտ ունեցել է մի երազանք. լինել օտարի լծից ազատ, ունենալ սեփական անկախ պետություն: Պարզվեց, որ այդ կառույցի հանդեպ նույնպես տեսակետները միասնական չեն: Մեզանում առավել հզոր գտնվեց այն խավը, որը օտարի լծից ազատ լինելն ու անկախ պետություն ունենալը հասկացավ որպես ոչ մեկի եւ ոչ մի բանի առաջ եւ ոչ մի կատարածի համար պատասխանատու չլինելը եւ սեփական ժողովրդին անարգել եւ աներկյուղ կեղեքելու իրավունք ունենալը: Իշխանությունը հայտնվեց հենց այդ մարդկանց ձեռքում, եւ երկրի կառավարման հիմքում դրվեցին եւ մինչ օրս էլ կիրառվում են երկու անմար սկզբունքներ: Ցանկացած պաշտոնում մարդ նշանակելիս ղեկավարվել «էդ մարդը ուզում է թող պոլի չոտք լինի, բայց մերը լինի» սկզբունքով (ականջդ կանչի, Ռիչարդ Նիքսոն. «Սոմոսան, իհարկե, շան որդի է, բայց նա մեր շան որդին է): Իսկ անհամաձայնների հետ էլ՝ միայն մեկ խոսելաձեւ. «մեր դեմ խաղ չկա»:

    Այս վերջին սկզբունքի ավելի քան պերճախոս դրսեւորումները տեսել ենք քանիցս: Վերջինը (հուսանք, որ իրոք վերջինը) 2008-ի մարտի մեկն էր: Արյունոտ այն գիշերը, որում հնչած մահաբեր կրակոցների որոտն ու ցոլքերը հավերժ խորհրդանիշերը դարձան Հայաստանի երկրորդ նախագահի պաշտոնավարման ավարտի եւ երրորդի պաշտոնավարման սկզբի: Այդ ձեւով Հայաստանում իրականացվեց «թագավորը մեռավ (բնական է՝ փոխաբերաբար), կեցցե թագավորը» արարողակարգը:

    «Պոլի չոտքի» սկզբունքով համալրված պետական ծառայողական համակարգն էլ, բնականաբար, պետք է տար իր համապատասխան արդյունքները: Ներքին կոչվող քաղաքականությունը, որը վարվում է արդեն երկու տասնամյակ, ավելի շատ հիշեցնում է օտար զավթիչի կեցվածք, քան հայրենի իշխանության պահվածք: Արտաքին քաղաքականության բնագավառում առկա է միայն մեկ բան. զիջելու պատրաստակամություն: Զիջել ամեն ինչ, միայն թե հնարավորություն ունենալ վայելել թալանածը եւ շարունակել թալանը: Եւ ոչ մեկի համար այսօր գաղտնիք չէ, որ եթե դեռեւս չեն իրականացվել ամենաաղետալի` տարածքային զիջումները, ապա դա ոչ թե մեր իմաստուն դիվանագիտական քայլերի արդյունքն է (նման վերջին «խոշոր հաջողությունն էր», անկասկած, Եւրախորհրդի վերջերս ընդունված բանաձեւը, որը կոչ է անում Հայաստանին դուրս բերել իր զորքերը Ադրբեջանի «օկուպացված տարածքներից»), այլ ընդամենը տարածաշրջանում խոշոր խաղացողների շահերը բախման, մեկ-մեկ էլ՝ համընկման հետեւանքն է:

    Հիմա էլ հերթը եկավ-հասավ զիջումների գնալ ամենահիմնական ոլորտում` սեփական լեզվի բնագավառում: Ճիշտն ասած, բավականին զարմանալի է, որ հարցն ի հայտ գալուն պես, որոշ մեր հայրենակիցներ սկսեցին բերել հիմնավորումներ, հղումներ տալ գիտականորեն հաստատված արդյունքների վրա, որ տվյալ ազգի երեխան անհրաժեշտաբար պետք է իր կրթությունը ստանա հենց այդ ազգի լեզվով, այլ ոչ թե մեկ այլ` օտար լեզվով: Հարգելիներս, ինչու ենք մենք փորձ անում ապացուցել մի բան, որն ակնհայտ է: Եւ դրանով իսկ անիմաստ եւ անպտուղ բանավեճի բռնվել «պոլիչոտքային» միջավայում իրենց մտքի եւ ինտելեկտի գիգանտներ զգացող ու համարող որոշ անձանց հետ: Եւ տպավորություն ստեղծել, թե հարցի շուրջ բանավեճ է ընթացել: Ակնհայտի շուրջ չեն բանավիճում:

    Իրավիճակը պարզից էլ պարզ է: Այսօրվա հայաստանյան դպրոցը իրականում չի ապահովում ոչ միայն օտար լեզվի անհրաժեշտ մակարդակը, այլ նաեւ մյուս առարկաների, եւ ինչն ամենատխուրն է, նաեւ հայոց լեզվի: Գործող բուհերը այդ նույն «պոլիչոտքային» մտածելակերպի հիման վրա ստեղծած կրթական համակարգի օրգանական մասն ու շարունակությունն են: Օտարալեզու դպրոց, կաճառ, համալսարան, թե մսուր-մանկապարտեզ բացելով իրավիճակը չի փոխվի, եւ ազգն էլ ռուսախոս ու եւրոպախոս չի դառնա` հոսքագծից օրը հինգ հատ «եւրոպական չափանիշներին» բավարարող մասնագետներ տալով: Նախ վերացրեք կոռուպցիան, կաշառակերությունն ու բացահայտ թալանը պետության մեջ,եւ առաջին հերթին՝ կրթական համակարգում, ապահովեք այդտեղ նորմալ մրցակցային գործընթացներ, եւ ամեն ինչ շատ արագ կգա, կկանգնի իր տեղը:

    Քաղաքական եւ տնտեսական բնագավառներում արդեն կայացած «ռուսա-ֆորպոստացման» գործընթացների տեղափոխումը հիմա էլ արդեն լեզվի ոլորտ, կնշանակի արդեն վերջնական գաղութացում: Դա էլ ասենք, որ պետական եւ քաղաքական ատյանների ներկայացուցիչների կողմից ըստ էության չկա որեւիցե առարկություն այս անգամ ոչ միայն այն պատճառով, որ եթե «վերեւից ասել են, ուրեմն ճիշտ է», այլ նաեւ այն պարզ պատճառով, որ նրանց մեծ մասը չունի իրական կրթություն, ուստիեւ չի կարող պատկերացնել իրական այն վտանգը, որ վաղը առնչվելու է նաեւ անձամբ իրեն:

    Եթե ժամանակին ցարական Ռուսաստանը փակում էր հայկական դպրոցները, ապա առաջ քաշված այս լեզվական նախաձեռնությունը յուրատեսակ փորձ է, վերականգնելու-հզորացնելու փոխարեն թոռոմեցնել-ընկճել առանց այն էլ հսկա պրոբլեմներ ունեցող այսօրվա մեր դպրոցական համակարգը: Հետեւանքներն իրոք որ ծանր կլինեն: Եւ ոչ միայն զուտ Հայաստանում, այլ նաեւ Սփյուռքում:

    Գոռգոռալ եւ բանավիճելը անօգուտ է: Պետք է պարզապես թույլ չտալ: Ինչպես որ պետք է թույլ չտանք, որ Ղարաբաղին պատկանող տարածքները հանձնեն, նույն ձեւով էլ պետք է կանխենք մեր լեզվական տարածքների հանձնումը:

    Վլադիմիր Հարությունյան


    Հ.Գ. Վերնագրի վերաբերյալ: Բոլորս տեսել եւ լսել ենք, թե խնդրո առարկա հարցի վերաբերյալ հեռուստաէկրանից քանիցս հնչել է, թե «Նժդեհը նույնպես ռուսական դպրոց է հաճախել»: Խոստովանենք, որ այդ փաստարկը լավագույն հիմնավորումը չէ, որ բերվում է «լեզվական նախաձեռնության» արդարացման համար:

    Ասվածի առիթով բերում ենք հանրահայտ պատմական` զուտ ժամանակագրական տվյալներ` ցարական իշխանությունների կողմից հայկական դպրոցների փակման վերաբերյալ եւ այդ ժամանակահատվածի հետ առնչվող կենսագրական տվյալներ մեր մեծերի կյանքից:

    1. …Հայ իրականության մեջ հատկապես մեծ դժգոհություն առաջացրեց ռուս կառավարության 1885-ի մարտին արձակած հրամանը, որով փակվեցին գրեթե 400 հայկական դպրոցներ եւ 20000 աշակերտ-աշակերտուհիներ իրենց դասատուներով փողոց նետվեցին:

    2. …1884-85 թ.թ. տեղի ունեցավ առաջին հայկական ծխական դպրոցների փակումը… Վրա է հասնում 1896 թվականը, եւ ցարական կառավարությունը կրկին անգամ փակում է հայկական դպրոցները, որոնք վերաբացվեցին միայն տասը տարի հետո` 1905-ի օգոստոսին:

    3. …1897-ի հունվարի 2-ին, երբ հրապարակվեց հայկական դպրոցների փակելու ցարի պաշտոնական հրամանը, Գեւորգյան Ճեմարանից բացի Ռուսաստանում ոչ մի հայկական դպրոց չէր մնացել:

    4. Գարեգին Տեր-Հարությունյան: Ծնվել է եկեղեցականի ընտանիքում 1886-ին: Սովորել է Մուշի Առաքելոց վանքի դպրոցում: 1894-ին ընդունվել է Նախիջեւանի տարրական հայկական դպրոցը, սակայն, հայկական դպրոցների փակման կապակցությամբ տեղափոխվել է ռուսական յոթամյա ուսումնարան, որն ավարտելուց հետո ընդունվել է գիմնազիա, իսկ 1902-ին Պետերբուրգի համալսարան:

    5. Ավետիք Իսահակյան, ծնվել է 1875 –ին: 1885-ին, երբ ցարական կառավարությունը փակում է հայկական դպրոցները, մեկ տարի հաճախում է ռուսական դպրոց, ապա սովորում Հառիճի վանքի երկդասյան դպրոցում…

    Ավելորդ ենք համարում կատարել տարեթվերի պարզ համադրություն, եւ «պարզաբանել», թե այն թվերին հայ մանուկները ինչ պատճառով են հաճախել ռուսական դպրոց:

    Իսկ Գարեգին Նժդեհին` այդ բազմաչարչար ու տանջված մարդուն, եկեք իրոք հանգիստ թողնենք:
    Աղբյուր՝ Լրագիր
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լիլիթ (03.06.2010), Susanna37 (27.07.2010)

  6. #25
    Member alpiakan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2010
    Գրառումներ
    46
    Հեղինակության աստիճան
    0
    CHuk էտ բոլոր խնդիրները հիմա էլ կան ,ուղղակի մինչ էս պահը ոչմեկի մտքով չի անցել անդրադառնալ նման խնդիրներին և վեր հանել դրանք,հիմա էլ առկա է քո ասած շերտավորումն էլ,ինքնությունը կորցնելու վտանգն էլ և էլի ու էլի շատ վտանգները, որոնք Դանայան սրի նման կախված են մեր գլխին,եկեք իրականությանը ճիշտ նայենք և բոլոր վատ պատճառները միայն օտարալեզու դպրոցների գլխին չթափենք:
    Վերջին խմբագրող՝ alpiakan: 31.05.2010, 10:12:

  7. #26
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում alpiakan-ի խոսքերից Նայել գրառումը
    CHuk էտ բոլոր խնդիրները հիմա էլ կան ,ուղղակի մինչ էս պահը ոչմեկի մտքով չի անցել անդրադառնալ նման խնդիրներին և վեր հանել դրանք,հիմա էլ առկա է քո ասած շերտավորումն էլ,ինքնությունը կորցնելու վտանգն էլ և էլի ու էլի շատ վտանգները, որոնք Դանայան սրի նման կախված են մեր գլխին,եկեք իրականությանը ճիշտ նայենք և բոլոր վատ պատճառները միայն օտարալեզու դպրոցների գլխին չթափենք:
    Անշուշտ կան բոլոր խնդիրները, անշուշտ հիմա աղավաղված է հայոց լեզուն, թեև պետք է տարբերակել խոսակցականը գրականից, բայց իսկապես կան աղավաղումներ: Բայց մի՞թե ճիշտ է այդ խնդիրները լուծելու փոխարեն ավելի խորացնելը: Մի՞թե պարզ չի, որ այս դպրոցների վերաբացումը տասնապատաիկ անգամ խորացնելու է այս խնդիրները ու նորերը ծնի:

    Նաև ուզում եմ հարցնել, թե ո՞ր խնդիրների մասին եք խոսում:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  8. #27
    Member alpiakan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2010
    Գրառումներ
    46
    Հեղինակության աստիճան
    0
    Chuk ջան ինքնությունը կորցնելու խնդիրները ոչ միայն կրթական են ,այլ նաև սոցիալական բնույթ են կրում դրա համար չխորացա էտ թեմայով

  9. #28
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Alpiakan, իսկ ես ճիշտն ասած չեմ հասկանում, թե դուք որ խնդիրները նկատի ունեք, որ ասում եք հիմա էլ կան, ու հետևաբար կարելի է օտարալեզու դպրոց բացել: Լրիվ անկեղծորեն, ուղղակի չեմ հասկանում, թե ինչը նկատի ունեք:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  10. #29
    Member alpiakan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2010
    Գրառումներ
    46
    Հեղինակության աստիճան
    0
    ես չեմ ասում թող բացվի,բայց և դեմ չեմ որ բացվի,իսկ խնդիրները ամեն քայլափոխին էլ առկա են ,դա մենակ դպրոցները բացելու վտանգը չէ ,որ մեր ազգը կարող է իր ինքնությունը կորցնի,իսկ ինչի չեմ մնարամասնում քանի որ էս թեմայի հետ կապ չունի ,ուղղակի ես դա ասեցի ,ի պատասխան էն բանի, որ դու օտարալեզու դպրոցների վերաբացումը բերում հանգեցնում էիր ինքնությունը կորցնելու հետ:

  11. #30
    Member alpiakan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2010
    Գրառումներ
    46
    Հեղինակության աստիճան
    0
    Եվ մի խնդրանք, կարող ես թվել բոլոր այն խնդիրները ,որոնք կարող են առաջանալ օտարալեզու դպրոցները վերաբացելու ժամանակ

+ Կատարել գրառում
Էջ 3 11-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 5 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները