Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների բացմանը

Քվեարկողներ
46. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    9 19.57%
  • Ոչ

    35 76.09%
  • Դժվարանում եմ պատասխանել

    2 4.35%
+ Կատարել գրառում
Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 9 10 11
Ցույց են տրվում 101 համարից մինչև 110 համարի արդյունքները՝ ընդհանուր 110 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցների վերաբացման հարցը

  1. #101
    Ավագ մասնակից Susanna37 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2010
    Հասցե
    ք. Երևան,
    Գրառումներ
    186
    Հեղինակության աստիճան
    2
    Ես չեմ կարծում, որ երկրագնդի վրա լինի մի երկիր, որի ղեկավարությունը չսիրի իր մայրենի լեզուն այնքան, ինչքան մեր երկրի ղեկավարները: Ըստ Տիգրան Սարգսյանի` մեր երկրի բնակչության ընդամենը 25 տոկոսն է դեմ օտարալեզու դպրոցների վերաբացման գործընթացին, այսինքն`երկրի բնակչության 75 տոկոսը իրենց հետ համակարծիք է: Այդ ե՞րբ օտարալեզու դպրոցների հարցը դրեցին համաժողովրդական քննարկման ու տոկոսային հարաբերությունը որոշեցին: Պարզապես եթե ուզում են բացել, կբացեն, թքած ունեն սեփական ժողովրդի կարծիքի վրա:
    Տիգրան Սարգսյանը այդ դպրոցների բացման անհրաժեշտությունը պատճառաբանում է գիտության զարգացման տեմպերով, եթե անգլերեն չիմանանք, գիտության զարգացման տեմպերից ետ կմնանք: Տիգրան Սարգսյանը ինձ «համոզեց», մնում է 24,99 տոկոսին համոզի, և մենք կունենանք զարգացած տնտեսություն, զարգացած արդյունաբերություն, զարգացած գիտություն և զարգացած մշակույթ: Թոշակառուն բարձր թոշակ կստանա, ուսուցիչն ու բժիշկը բարձր աշխատավարձ կստանան, արտագաղթած հայերը տուն կվերադառնան, ու բոլորը աշխատանք կունենան, կյանքը հիանալի կլինի: Ըստ վարչապետի տրամաբանության` մեր բոլոր խնդիրները կապված են օտար լեզու չիմանալու հետ:
    Ոչ մի ղեկավարի մտքով չի անցնում, որ օտար լեզու կարելի է սովորել նաև հայկական հանրակրթական դպրոցում, միայն թե պետք է բարելավել օտար լեզուների դասավանդման դրվածքը բոլոր հանրակրթական դպրոցներում:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gago (02.03.2011), Liza (18.11.2010), Արմինե Մ (18.03.2011)

  3. #102
    Ավագ մոդերատոր Սրբազան is on a distinguished road Սրբազան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    149
    Հեղինակության աստիճան
    3

    Ինչպես ասեմ

    Ես, որ լցված եմ բառերով,
    Հանց մրգերով ծանրած աշուն,
    Հազարագանձ հայոց լեզվի
    Տերն եմ, այլև բարապանը,-
    Ես ի՞նչ բառեր գտնեմ այսօր,
    Ներբողելու ի՛նքն իսկ - բա՜ռը,
    Եվ ի՞նչ լեզվով բարեբանեմ ի՛նքն իսկ - լեզո՜ւն...
    Ա՛խ, լեզվի մեջ
    Բառից մինչ բառ, բառից այն կողմ
    Կա էություն`
    Անբռնելի, անհպելի,
    Որ չե՜ս դնի ձևերի մեջ,
    Որ չե՜ս բանտի թևերի մեջ,
    Որ զգեստի խեղճ լաթերով չե՜ս պարուրի:
    Արդ, ես ինչպե՞ս տարրավորեմ անբռնելին,
    Ի՞նչ մուտքերով հասնեմ արդյոք
    Նրանց, որոնք ա՛յն են տեսնում, ինչ տեսնո՜ւմ են,
    Որոնց համար լեզուն հացի խնդիր է սոսկ,
    Բարդին` միայն շենքի սյուն է,-
    Ինչպե՞ս ասեմ, որ հասկանան,
    Թե աշխարհում` հացից բացի,
    Կա Հացեկա՜ց,
    Տեսնելո՛ւց զատ կա և տեսիլք,
    Որ սեփական մորթո՜ւց էլ մոտ - կա մագաղաթ,
    Կա լիացում` ճառագայթված գրի՜ լույսից:
    Ինչպե՞ս ասեմ,
    Որ ոսկու կուշտ շարից բացի
    Կա շարակա՜ն
    Երկինք տանող՝ խոսքի շարոց,
    Ու կա Նարե՜կ,
    Կա անձրևի կաթկթոցից շարված կարոտ,
    Կա «Գարուն ա, ձո՜ւն ա արել»...
    Ինչպե՞ս ասեմ,
    Որ օգտաշատ, աղյուսաձև քարից բացի
    Կա և խաչքար,
    Կան դարերի վերքից նայող, խեղված քարեր,
    Կան շնչավոր, մարդու նման գերված քարեր
    Ու սրտերում արարատված քար լռություն...
    Ինչպե՞ս ասեմ,
    Որ մեր շնչած անգույն օդում
    Թթվածնի՛ց զատ կա և ոգի-
    Դեռ Եղեգան փողի՜ց ելած՝ ծուխ կա ու բոց,
    Կա մեր բառից, գրից, քարից բաղադրված,
    Մեր հին արյանը համակազմ մի մթնոլորտ,
    Որից եթե պոկվե՜նք հանկարծ-
    Պիտի պոկվենք ձգողական ուժի՛ց երկրի
    Ու երկրո՛ւմ իսկ
    Դառնանք անկե՛րպ, անկշռելի...
    Ինչպե՛ս ասեմ,
    Ինչպե՛ս ասեմ, որ հասկանա՜ն,
    Ինչպե՛ս ասեմ...

    ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
    1968թ.
    Վերջին խմբագրող՝ Սրբազան: 01.12.2010, 10:48:
    Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gago (02.03.2011), Սահակյան Սահականուշ (30.11.2010), Արմինե Մ (18.03.2011), Մարիետա (02.12.2010)

  5. #103
    Ավագ մասնակից Gago is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    43
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    3

    Ազգայնական պատգամավորը սպառնում է պոկել Թուրքիայի կրթության նախարարի լեզուն

    Թուրքիայի Հանրապետության պետական լեզուն թուրքերենն է, և բոլորը պետք է դա լավ իմանան։ Այս մասին, թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Ահմեթ Դուրան Բուլութը՝ մեկնաբանելով Թուրքիայի կրթության նախարար Նիմեթ Չաբուքչուի այն հայտարարությունը, ըստ որի՝ ինքը դեմ չէ Թուրքիայում երկլեզու կրթության հաստատմանը։

    Ազգայնական խորհրդարանականը միևնույն ժամանակ սպառնացել է պոկել Չաբուքչուի լեզուն։

    «Կպոկեմ քո այդ լեզուն, նախարար։ Այս երկրի պետական լեզուն թուրքերենն է։ Սակայն ցանկացած ոք իր տանը, աշխատավայրում կամ փողոցում կարող է խոսել իր նախընտրած լեզվով։ Դրանում որևէ խնդիր չկա»,– հայտարարել է պատգամավոր Ահմեթ Դուրան Բուլութը։
    տեղեկությունը tert.am-ic

  6. #104
    Ավագ մասնակից Susanna37 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2010
    Հասցե
    ք. Երևան,
    Գրառումներ
    186
    Հեղինակության աստիճան
    2
    Վերջերս լրատվությամբ լսեցի, որ մեծ թվով պարսիկներ են գալու Հայաստան իրենց Նովրուզը Մեզ մոտ անցկացնելու նպատակով: Պլանավորել են լինել Հայաստանի տեսարժան վայրերում: Բայց դժգոհություն են արտահայտել, որ ոչ մի տեղ պարսկերեն ոչ մի ցուցանակ չկա իրենց համար: Մեր տուրիստական գործակալությունները խիստ մտահոգված են դրա համար: Մենք հյուրընկալ ազգ ենք, և հյուրերի ցանկությունը մեզ համար օրենք է: Այսօր պարսիկներն են, վաղը իսպանացիները, հետո բրազիլացիները, մեքսիկները, հույները և այլն, և մենք պարտավոր ենք ավելացնելու մեր այլալեզու ցուցանակները: Իսկ հայերենին հետո տեղ չի մնա: Երևի օտարալեզու դպրոցների բացման կողմնակիցները շատ հյուրասեր են և հյուրերի մասին են մտածում:Չգիտեմ հիմա ինչպես է, բայց մի քսան տարի առաջ, օրինակ, Ուկրաինայում կամ Լիտվայում անգամ ռուսերեն ցուցանակներ չկային, ու նրանք բոլորովին չէին էլ մտահոգվում, որ հյուրերը կարող են դժվարության առաջ կանգնել: Ես չեմ ուզում ընկնել ծայրահեղությունների մեջ և ասել ՝ թող լինեն միայն հայերեն ցուցանակներ, բայց ուզում եմ ասել, որ պարսիկները կարող են բավարարվել հայերենին զուգահեռ ներկայացված ռուսերեն ու անգլերեն ցուցանակներով կամ օգտվեն թարգմանիչների ծառայություններից: Տուրիստական գործակալություններն էլ, աշխատանքի ընդունելով թարգմանիչների, կավելացնեն աշխատողների թիվը, մանավանդ որ համալսարանները ամեն տարի ավարտող հարյուրավոր մասնագետներ անգործ են մնում:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արմինե Մ (18.03.2011), Մանոն (18.03.2011)

  8. #105
    Ավագ մասնակից A.G. is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2011
    Գրառումներ
    101
    Հեղինակության աստիճան
    2
    ՙ Շատ հետեքրքիր է,այդ տուրիստական գործակալությունների ղեկավարները հետաքրքրվել են`արդյոք պարսիկները մտահոգ են իրենց երկրում հայատառ որևէ ցուցանակ ունենալ հայազգի զբոսաշրջիկների համար : Դժվար թե: Շատ <հետաքրքիր> ազգ ենք:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արմինե Մ (18.03.2011)

  10. #106
    Ավագ մասնակից Արմինե Մ is on a distinguished road Արմինե Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2010
    Հասցե
    Շիրակի մարզ, Վահրամաբերդ
    Գրառումներ
    196
    Հեղինակության աստիճան
    3
    Կրկին ու կրկին պիտի հիշենք Միքայել Նալբանդյանի խոսքերը. <Լսեցեք, սիրական հայեր, սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով. այդպիսի դիպվածում դուք ձեր զավակներին օտարացնում եք ձեզնից, նրանք անունով միայն կլինեն հայ: Իսկ նրանց զավակներն արդեն ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն>:

  11. #107
    Ավագ մասնակից Gago is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    43
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    3

    Կապանում կբացվի ռուսերեն լեզվով դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա

    ԿԱՊԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

    Այսօր ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի Սյունիք կատարած եռօրյա աշխատանքային այցի վերջին օրն է:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Սյունիքի մարզից, դեսպանի եւ նրա ղեկավարած պատվիրակության առաջին կանգառը մարզում Գորիսն էր: Այստեղ պատվիրակությունը հանդիպել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, ճանաչողական շրջայց կատարել Տաթեւի ճոպանուղով, եղել վանքում, Բակունցի տուն-թանգարանում, «Հին Գորիս» բնակատեղիում ծանոթացել պատմամշակութային հուշարձաններին: Այցի երկրորդ օրը ռուսական պատվիրակությունը' դեսպանի գլխավորությամբ, եղել է Քաջարանում, ծաղկեպսակ դրել ռուս զոհված օդաչուների գերեզմանին, որից հետո այցելել Մեղրիում տեղակայված ռուսական սահմանապահ զորամաս: Դեսպանի հաջորդ կանգառն Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն էր, որտեղից էլ վերադառնալով Կապան, մարզպետարանում հանդիպել է ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ:

    Հանդիպման վերջում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան եւ ՀՀ Սյունիքի մարզպետարանի միջեւ ստորագրվել է համագործակցության վերաբերյալ նկատառումների արձանագրություն, որով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ռուսերեն լեզվով դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծելու վերաբերյալ: Ստորագրվել է նաեւ համաձայնագիր' առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային համագործակցության վերաբերյալ:

    Այսօր առավոտյան ՌԴ դեսպանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ են դրել Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում եւ մեկնել Գորիս: Օրվա ընթացքում կհանդիպեն մարզպետի հետ, կլինեն Սիսիանի «Զորաց Քարեր» հնավայր-աստղադիտարանում, որով եւ կավարտեն այցը Սյունիքի մարզ:
    Տեղեկությունը Արմենպրեսից

  12. #108
    Ավագ մասնակից Gago is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    43
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    3

    Հայաստանում բացում են ռուսական գիմնազիա

    Վրաստանում փակում են ռուսական դպրոցները, Լիտվայում լիտվերեն չխոսելու համար տուգանք են նախատեսում, իսկ Հայաստանում բացում են ռուսական գիմնազիա

    Վերջին օրերին օտարալեզու դպրոցների վերաբացման շուրջ ծավալվող քննարկումները ծայրահեղ լարվեցին, երբ հայտնի դարձավ Կապանում ռուսական գիմնազիա բացելու մասին տեղեկությունը:

    Բանն այն է, որ հունիսի 28-30-ը Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վ. Կովալենկոն և մարզպետ Ս. Խաչատրյանը ստորագրեցին մի արձանագրություն, որով համաձայնություն ձեռք բերվեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում ռուսերեն դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծել:

    ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շտապեց «հանգստացնել» խնդրի վերաբերյալ անհանգստություն արտահայտած հանրությանը` հայտարարելով, որ տեղյակ է այդ համագործակցության մասին և կարծում է, որ դրա շուրջ «աղմուկ չարժե բարձրացնել»։

    «Որքանով տեղյակ եմ, արձանագրությունը ցանկությունների կուտակում է, և միջազգային կրթական ծրագիրը Հայաստանում կարող է իրականացվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ոչ ուրիշ կերպ։ Հետևաբար, ակնհայտ է, որ այս արձանագրությունը չի կարող հիմք ծառայել նման միջազային կրթական ծրագիր իրականացնելու համար»,-հայտնեց Աշոտյանը news.am-ի թղթակցին։

    Փաստորեն, Սյունիքի մարզպետի և Ռուսաստանի դեսպանի «ցանկություններն այն աստիճանի են կուտակվել», որ նրանք արդեն նախատեսել են, թե երբվանից է գործելու գիմնազիան (եկող տարվանից) և ինչ տարածք է տրամադրվելու ( քաղաքի Ձորք թաղամասի թիվ 13 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը): Ավելին, դեսպանն այնքան գործնական է գտնվել, որ անձամբ այցելել է այդ դպրոց, ծանոթացել պայմաններին և կարծիք հայտնել, որ տարածքը գոհացուցիչ է, սակայն պետք է կատարվեն նորոգման աշխատանքներ, տեղադրվեն համակարգչային տեխնիկա, գույք, կահույք և այլն: Դեսպանը նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանում ինչքան շատ երեխաներ տիրապետեն լեզուների, ծանոթ լինեն աշխարհի ժողովուրդների մշակույթին, գիտությանը, այնքան հարուստ կլինեն ու այնքան շատ օգուտ կտան իրենց հայրենիքին:

    «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» հասարակական նախաձեռնության ֆեյսբուքյան էջի բուռն քննարկումներում հնչեց. «Աշոտյանը կարծում է, որ դրա շուրջ աղմուկ չարժե բարձրացնել: Իհարկե, ինչպես ցանկացած հանցագործություն կատարող, չի ցանկանում` աղմուկ բարձրանա իր հանցանքի շուրջ…»: Կամ. «Ամբողջ խնդիրն այն է, որ օրը ցերեկով մարզպետը ՀՀ օրենսդրությունը ոտնահարում է, խախտում օրենքը, իսկ նախարարը դրա մեջ «խնդիր չի տեսնում»: Ասենք, նույն հաջողությամբ, Սյունիքի մարզպետը կարող էր ՌԴ դեսպանի հետ արձանագրություն ստորագրել, որ Մեղրու շրջանը հանձնում է Ռուսաստանին: Աշոտյանն այդ դեպքում էլ էր ասելո՞ւ` «Դա ընդամենը ցանկություն է…»:

    ՌԴ դեսպանատան և ՀՀ Սյունիքի մարզպետարանի միջև ստորագրված համագործակցությունը, ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, ապօրինի է և հակասում է Հայաստանի օրենսդրությանը. «Երբ մենք մեկ տարի առաջ խոսում էինք օտարալեզու դպրոցների վերաբացման մասին, շատերը հանդարտ ասում էին` ինչո՞ւ եք անհանգստանում, ընդամենը այսքան դպրոց կարող է բացվել, այն էլ` կառավարության որոշմամբ և այլն, սակայն սա դեռ սկիզբն է, պանդորայի արկղը բացվեց»:

    Աշոտյանի այն հայտարարությունը, թե այդ արձանագրությունն ընդամենը ցանկությունների ոլորտից է և չի կարող հիմք ծառայել նման միջազգային կրթական ծրագիր իրականացնելու համար, Հելսինկյան կոմիտեի ղեկավարը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Կա՛մ նա խաբում է հասարակությանը, կա՛մ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իր թիկունքում»:

    Իշխանյանի կարծիքով, արդեն էական չէ` մարզպետն օրենքի սահմաններում է գործել, թե ոչ, քանի որ օրենքն արդեն իսկ խախտվել է` օտարալեզու դպրոցներն արտոնող նոր օրենքների ընդունումով. «Ի սկզբանե կար մի պարզ հարց, որը գիտակցում էին թե՛ օտարալեզու դպրոցների դեմ պայքարողները, թե՛ այդ դպրոցները բացողները. կարևորը օրենքի արգելքը վերացնելն է, մնացածը տեխնիկայի գործ է»:

    Նա համոզված է, որ շուտով Աշոտյանի կամ մեկ ուրիշի միջոցով այդ հարցը կկարգավորվի, և կհայտարարվի, որ ամեն ինչ օրենքին համապատասխանում է. «Սա հերթական բացահայտիչն է անկախության նկատմամբ հայ ժողովրդի վերաբերմունքի և անկախությունը որպես արժեք դիտելու»,-ասաց Իշխանյանը` ուշադրություն հրավիրելով այն փաստերի վրա, որ Վրաստանում պատրաստվում են փակել ռուսական դպրոցները, Լիտվայում լիտվերեն չխոսելու համար տուգանք են նախատեսում, իսկ Հայաստանում բացում են ռուսական գիմնազիա:

    Իրավապաշտպանը նշեց, որ միանալու է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» հասարակական նախաձեռնությանը, որը պատրաստվում է հանդես գալ Կապանում ռուսական գիմնազիա բացելու դեմ բողոքի ակցիաներով:

    տեղեկությունը՝ «Անկախ»–ից

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruben (28.07.2011), Susanna37 (28.08.2011)

  14. #109
    Մասնակից lus is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    1
    Դե իհարկե, պարզից էլ պարզ է... Եթե նույնիսկ մեծարգո նախարարի թիկունքում է համաձայնություն ստորագրվել, ապա միևնույն է: «Լավագույն մարզպետ» -ի դեմ խնդիր չի եղել և չի լինի:Անօրինությունների շղթան ավելի է լայնանում, իսկ մարդիկ, ովքեր կոչված են անօրենների դեմ պայքարելու, նրանց ձեռքն են սեղմում ընկերաբար: Հարց. ինչու՞կրթության նախարարի համար այդքան մեծ հեղինակություն է Սյունիքի մարզպետը, որի կենսագրությունը մեկ անգամ չէ, որ քննարկման առարկա է:
    Վերջին խմբագրող՝ lus: 28.07.2011, 13:07:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruben (28.07.2011)

  16. #110
    Մասնակից lus is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    1
    Օտարալեզու դպրոցներ բացելուց առաջ մտածել է պետք հայկական դպրոցների վիճակի մասին: Կրթական ողջ համակարգը փորձադաշտ է դարձել, մարտադաշտ դասագրքեր գրողների միջև… Ուսուցչին այնպիսի պահանջներ են ներկայացնում, որ կարծես միայն նրանք պետք է մեր երկրում աշխատեն ,այն էլ ինչ աշխատավարձով: Օտարամոլությունը հիմա առավելագույն չափերի է հասել, հայոց լեզուն աղավաղվել... Ֆինանսական և մտավոր ողջ կարողությունները պետք է ներդնել այս քաոսից դուրս գալու համար, պարոնայք պետական այրեր: Միթե սա ցեղասպանություն չէ: Հայ երեխային հայերեն սովորեցրեք, հայրենասիրություն, մեր մշակույթը, մեր պատմությունը նրանց հարազատ դարձրեք, ոչ թե օտարինը:Դեմ չեմ լեզուների իմացությանը, ուրիշի պատմությանը կամ մշակույթին ծանոթ լինելուն: Այսօր դա այնքան էլ դժվար չէ: Ինֆորմացված դարում ենք ապրում:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruben (28.07.2011)

+ Կատարել գրառում
Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 9 10 11

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները