Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների բացմանը

Քվեարկողներ
46. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    9 19.57%
  • Ոչ

    35 76.09%
  • Դժվարանում եմ պատասխանել

    2 4.35%
+ Կատարել գրառում
Էջ 1 11-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 110 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցների վերաբացման հարցը

  1. #1
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3

    Օտարալեզու դպրոցների վերաբացման հարցը

    Վերջին շրջանում հասարակության լայն քննարկման առարկա է դարձել Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացման հարցը:

    ՀՀ ԿԳ նախարարությունը մարտի 31-ին արձանագրային նախագիծ ներկայացրեց, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում: Ստորև մեջբերում եմ այդ նախագիծը.

    ՆԱԽԱԳԻԾ
    ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ

    Հավանություն տալ «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով:

    ՆԱԽԱԳԻԾ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
    «ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հոդված 1. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի մարտի 30-ի Հ.Ն. -0773-1-ՀՕ-52 օրենքի 2-րդ հոդվածում`
    1/ 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «Հայաստանի Հանրապետությունում գործող ուսումնական հաստատություններում և կրթական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպություններում կրթության և ուսուցման լեզուն գրական հայերենն է` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:».
    2/ 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «Հայաuտանի Հանրապետության տարածքում օտար լեզուների խորացված կամ այլ առարկաների օտար լեզուներով ուսուցման ոչ հանրակրթական և հանրակրթական ուuումնական հաuտատություն կարող է հիմնվել միայն Հայաuտանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ կամ մասնակցությամբ»:
    3/ 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «Հայաստանի Հանրապետության նախնական /արհեստագործական/, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում «հայոց լեզու» առարկայի ընդունելության քննությունը և ընթացիկ ուսուցումը պարտադիր է:
    Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող այլազգի քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց /այդ թվում` փախստականների/ ընդունելությունն ուսումնական հաստատություն, ինչպես նաև նրանց ուսուցման և դաստիարակության կազմակերպման լեզվական առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
    Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
    «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի `
    1) 4-րդ հոդվածի 9-րդ մասում «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,» բառերը:
    2) 7-րդ հոդվածը լրացնել 12-րդ և 13-րդ մասերով.
    «12. Հայաuտանի Հանրապետության տարածքում օտար լեզուների խորացված կամ այլ առարկաների օտար լեզուներով հանրակրթական ծրագրեր իրականացնող ուuումնական հաuտատություն կարող է հիմնվել միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ կամ մասնակցությամբ: Սույն մասում նշված համաձայնեցման կարգը լիազորված մարմնի ներկայացմամբ` սահմանում է ՀՀ կառավարությունը:
    13. Օտար լեզուների խորացված կամ այլ առարկաների օտար լեզուներով հանրակրթական ծրագրեր իրականացնող ուuումնական հաuտատությունների հիմնադրման համար անհրաժեշտ պայմանները (կրթական ծրագրեր իրականացնոլու մասով), լիցենզավորման առանձնահատկությունները և ծրագրի իրականացումն ապահովող այլ իրավական ակտերը մշակում և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում լիազորված մարմինը:»:
    Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
    Աղբյուր՝ ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայք

    ՀՀ «Լեզվի մասին» գործող օրենքին կարելի ծանոթանալ այցելելով այս հղումով, իսկ «Հանրակրթության մասին» գործող օրենքին՝ այս հղումով:



    Քանի որ այս ֆորումի այցելուները հիմնականում կրթական ոլորտի ներկայացուցիչներ են, հետաքրքիր կլինի քննարկում ծավալել այստեղ, լսել ձեր տեսակետները, կարծիքները, ինչպես նաև կարելի է այս թեմայում հավաքել ու ներկայացնել հրապարակումներով հանդես եկող այլ անձանց (կազմակերպությունների, խմբերի և այլն) տեսակետները:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 11.05.2010, 10:18:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  2. #2
    Junior Member Արա is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9
    Հեղինակության աստիճան
    0
    Մեր նախորդ` <հին> պորտալում ես գրել էի օտարալեզու դպրոցների մասին: ՀԻմա իմ այդ գրառումը ներկայացնում եմ այստեղ:

    Մեր գլխավոր հարստությունը լեզուն է։ Մենք հայերենը ժառանգել ենք մեր պապերից, որ հազարամյակների խորքից բերել–հասցրել ու հանձնել են մեզ։ ՈՒ մենք էլ պարտավոր ենք մեր հնամենի լեզուն փոխանցել սերունդներին։ Ազգի գոյատևման միակ միջոցը լեզուն է. եթե կորցնենք լեզուն, կկորցնենք հայրենիքը, կդադարենք ազգ լինելուց։
    Լեզուն, ազգը, հայրենիքը պահպանելու, պետությունը հզորացնելու միջոցը ՀԱՅ ԴՊՐՈՑՆ է, որտեղ երեխան սովորում է մայրենին, կրթվում հայերենով, կարդում մեր մեծերին ու սրա միջոցով ու սրա շնորհիվ դառնում ՔԱՂԱՔԱՑԻ, դառնում հազարամյակների ժառանգության կրողն ու պահպանողը։
    Ցավալի ու զարմանալի է, որ այսօր՝ Հայաստանի Հանրապետության հռչակման 20–րդ տարում, քննարկվում է հայ երեխայի հայերենով կրթվելու նպատակահարմարության հարցը։ Այսինքն ամենայն լրջությամբ քննարկվում է դպրոցի ու ազգի ողնաշարը ջարդելու այն խնդիրը, որը տասնամյակներ շարունակ փորձում էր լուծել խորհրդային կայսրությունը։ ԵՎ կլուծեր, եթե չսկսվեր Ղարաբաղյան շարժումը, եթե ազգը ոտի չելներ ու տեր չկանգներ իր դպրոցին, իր լեզվին, իր երկրին, եթե 20 տարի առաջ՝ 1990թ. հուլիսի 3–ին Ժողկրթության նախարարության կոլեգիան չընդուներ «ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ» պատմական որոշումը, եթե 1991թ. մարտի 15–ին Լուսավորության նախարարության կոլեգիան չընդուներ որոշումներ դպրոցներում ու մանակապարտեզներում ուսուցումը պետական լեզվով՝ հայերենով կազմակերպելու մասին։
    Ցանկացած հետընթաց՝ ռազմաճակատում թե լեզվաճակատում, կարող է կործանարար լինել, հղի պարտության վտանգով։

  3. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.05.2010), Gago (30.05.2010), Տաթև ջան (30.06.2011), Արմինե Մ (18.03.2011), Մանոն (13.05.2010), Silme (13.05.2010), Susanna37 (07.08.2010)

  4. #3
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Համացանցում շրջանառվում է կառավարությանն ուղղված մի բաց նամակ, որը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը.

    Բաց նամակ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝
    Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու որոշման առթիվ


    Հայրենակիցներ,

    Մենք՝ ներքոստորագրյալներս, արտահայում ենք մեր վրդովմունքը՝ Հայաստանի տարածքում օտար լեզուներով դպրոցների բացման մասին Հայաստանի կառավարության որոշման վերաբերյալ։ Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը՝ զերծ մնալ նման քայլից։ Միևնույն ժամանակ՝ կոչ ենք անում յուրաքանչյուր հայ մարդու՝ օտարալեզու դպրոցների բացման դեպքում՝ դրանք բոյկոտի ենթարկել։

    Կառավարության փաստարկը, թե նման քայլը կբարելավի մեր կրթության որակը և այն ավելի ճկուն կդարձնի, ոչ միայն անհիմն է, այլև մեզ՝ հայերիս համար խորապես վիրավորական, քանզի այն ենթադրում է, որ Հայաստանում կրթության ցածր որակի մեղավորը ոչ թե համակարգն է, այլ դասավանդման լեզուն՝ հայերենը։

    Հայաստանի տարածքում հայերենից բացի այլ լեզուներով դպրոցների բացումը հայ կրթությունը կդարձնի ոչ թե ավելի ճկուն ու մրցունակ, այլ՝ ընդհակառակը, ավելի սահմանափակ ու գավառական։ Այն կվերածնի խորհրդային շրջանում առկա այն գավառական ու հայի համար վիրավորական մտայնությունը, որ հայերենը պակաս հեղինակավոր, պակաս գիտական լեզու է, քան, ասենք՝ ռուսերենը։ Հայերենը դարձյալ կսկսի դիտվել որպես տեղական գաղութային լեզու, ի հակադրություն «քաղաքակիրթ» ռուսերենի կամ որևէ այլ լեզվի։

    Այս որոշման ընդունումը հայերենն ինքնաբերաբար կդարձնի երկրորդական լեզու, ենթադրելով, որ օտարալեզու դպրոցներ ավարտած մարդիկ ավելի լավ կրթություն ունեն։ Սա, ի թիվս այլ բացասական երևույթների, իր հետ կբերի այն, որ աշխատանքի շուկայում հայերենով կրթություն ստացած անձինք կլինեն պակաս մրցունակ, քան օտարալեզու դպրոց ավարտածները։

    Մենք՝ հայ մտավորականներս, պնդում ենք, որ Հայաստանում ապրող յուրաքանչյուր անձ կարող է ստանալ լավ կրթություն՝ իր մայրենի լեզվով, լինել կիրթ ու լայնախոհ մարդ, ու իր ոլորտում լավ մասնագետ։ Հայոց լեզուն աշխարհի հնագույն ու հարստագույն լեզուներից է և չի զիջում իր արտահայտչամիջոցներով որևէ այլ լեզվի։ Հայ աճող սերնդին ավելի լայնախոհ, կիրթ ու միջազգային ոլորտում մրցունակ դարձնելու համար պետք է խորացնել օտար լեզուների ուսուցումը և առհասարակ, բարձրացնել կրթության որակը, և ոչ թե ուսուցումը դարձնել օտարալեզու։

    Հայրենակիցներ,
    Թույլ չտանք մեզ նորից դարձնել Ռուսաստանի, կամ որևէ այլ երկրի, մշակութային գաղութը։


    Ներքոստորագրյալներ՝
    http://hayastanyerkir.blogspot.com/2...blog-post.html
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Տաթև ջան (30.06.2011), Արմինե Մ (18.03.2011), Լիլիթ (03.06.2010), Մանոն (13.05.2010), Մարիետա (01.06.2010), Virus (12.05.2010)

  6. #4
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Նոր հանդիպեցի ևս մի կայքի, որում նույնպես արծարծվում է այս հարցը Այդ կայքում բաց նամակ է ներկայացված «Դիլիջան» միջազգային դպրոցի Հոգաբարձուների խորհդի անդամներին: Ահա հղումը.
    http://nochangeinlanguagelaw.org/node/2
    Վերջին խմբագրող՝ Chuk: 12.05.2010, 15:44:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  7. #5
    Ադմինիստրատոր Arabo is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0
    «Ո՞րն է սեփական երեխային որպես օտարի ծառա դաստիարակելու իմաստը» ahousekeeper.livejournal.com
    Ինքներս մեզ խղճանք. մտածել է պետք։
    Վերջին խմբագրող՝ Arabo: 13.05.2010, 08:46:

  8. #6
    Haifisch Rammstein is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    23
    Գրառումներ
    4
    Հեղինակության աստիճան
    0

    Ոչ

    Միանշանակ` ոչ:

    Ինչո՞ւ պետք է հայը իր սեփական երկրում հաճախի օտարալեզու դպրոց: Կարծում եմ` որպեսզի ավելի հեշտ աշխատանք գտնի արտերկրում եւ ավելի հեշտ լքի Հայաստանը` իր լուման ներդնելով Հայաստանի դատարկման ազգանպաստ գործում: Փաստորեն մեր պետությունը գործազրկության հարցը լուծում է այսպիսի գերքաղաքակիրթ մեթոդներով:
    Իսկ շնաձուկը, նա ունի արցունք,
    Եւ դրանք հոսում են դեմքով,
    Բայց շնաձուկն ապրում է ջրում,
    Ուստի դրանք չեն երեւում:

  9. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arinda (09.07.2010), Սրբազան (22.07.2010), Տաթև ջան (30.06.2011), Արմինե Մ (18.03.2011), Կարապետ (22.05.2010), Մանոն (13.05.2010), Susanna55 (02.06.2010)

  10. #7
    www.karapet.info Կարապետ is on a distinguished road Կարապետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2010
    Հասցե
    Արարատ
    Տարիք
    15
    Գրառումներ
    276
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանշանակ` ոչ:

    Ինչո՞ւ պետք է հայը իր սեփական երկրում հաճախի օտարալեզու դպրոց: Կարծում եմ` որպեսզի ավելի հեշտ աշխատանք գտնի արտերկրում եւ ավելի հեշտ լքի Հայաստանը` իր լուման ներդնելով Հայաստանի դատարկման ազգանպաստ գործում: Փաստորեն մեր պետությունը գործազրկության հարցը լուծում է այսպիսի գերքաղաքակիրթ մեթոդներով:
    Ես լրիվ համամիտ եմ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տաթև ջան (30.06.2011)

  12. #8
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց «Լեզվի մասին» օրենքում նախատեսված լրամշակումները: Այսպիսով, Հայաստանի հանրակրթական դպրոցների 1 տոկոսը կլինեն օտար լեզվով ուսուցմամբ դպրոցներ: Ըստ Աշոտյանի՝ նախատեսված 15 դպրոցներից 8-ը կգործեն Երևանում, իսկ 7-ը` մարզերում: «Միևնույն լեզվով կարող է լինել 5 դպրոց։ Ռուսական դպրոցների վերածննդի դարաշրջան չի լինելու», – պարզաբանեց նա։ «Խոշոր խաղացողների» շրջանակում նախարարը նշեց ռուսական և անգլիական դպրոցները։

    Իսկ հայագիտական առարկաների դասավանդման ձևն ու ծավալը օտարալեզու դպրոցներում նույնն են մնալու, ինչպես սովորական հանրակրթական դպրոցներում։ «Հայոց լեզու, գրականություն, հայ ժողովրդի պատմություն ու հայ կրոնի պատմությունը նույն ծավալով մնալու են որպես հանրակրթական ծրագրի բաղկացուցիչ մաս», - ասաց նա։

    Աշոտյանը նշեց, որ օտարալեզու դպրոցները պետական չեն լինելու, այլ կֆինանսավորվեն մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների կողմից։ Ինչ վերաբերում է կրթական աստիճանին, ապա օտարալեզու դպրոցները կբացվեն միջին և տարրական դպրոցների հիմքի վրա, այսինքն՝ 5–րդ դասարանից սկսած։
    Աղբյուր՝ tert.am
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  13. #9
    Member alpiakan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2010
    Գրառումներ
    46
    Հեղինակության աստիճան
    0

    Օտարալեզու դպրոցներ

    Օտարալեզու դպրոցներ,այսօր այս թեման մեր կրթության ոլորտում դարձել է ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը:Շատերը կողմ են ,մյուները դեմ:Ամենացավալին այն է,որ դեմ եղածները չեն բացատրում թե ինու են նման կերպ վերաբերվում այս հարցին,կամ եթե պատճառներ են ասում ,դրանք ամենևին չի համապատասխանում իրականությանը,քանի որ այդ խնդիրները հիմա էլ կա դպրոցներում ,իսկ օտարալեզու դպրոցներ հիմա չկան:Նշանակում է դեմ կողմի նշված խնդիրները առկա են մեր դպրոցներում և որ դրանք բոլորովին էլ օտարալեզու դպրոցների պատճառով չէ,այլ կրթական համակարգի խնդիրներն են :Հարգելի ֆորոմի մասնակիցներ,դուք ինչ կարծիքի եք այս թեմայի վերաբերյալ:
    Լինել թե չլինել ,դա է խնդիրը....

  14. #10
    Ավագ մասնակից Gago is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    43
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    3
    -«Լինե՞լ-չլինե՞լ, - այս է խնդիրը»...

    Եթե վառվում է մորդ թոնիրը
    Հայրենի ծուխը երդից փնչում է,
    Էլ ի՞նչ խնդիր է.
    Ուրեմն՝ լինել։

    Թե տապալվում է չար հարձակումը,
    Թե անխուսափ է ծլարձակումը,
    Թե հարկավոր է նոր աղաց շինել.
    Ուրեմն՝ լինե՛լ։
    Եթե բազմազան,
    Թեկուզև դաժան
    Գազաններն անգամ մնում են գազան,
    Ոչ թե օրեցօր դառնում ընտանի,
    Եթե վերստին աղջիկ-պատանի
    Ի՜նչ էլ որ լինի՝ սիրահարվում են,
    Իրար ձեռք բռնում, իրար փարվում են,
    Կազմում ընտանիք.
    Եթե մայրական կաթից ուռչում են
    Նորահարսների կանգուն ծոցերը,
    Եվ կենդանության կայտառ բոցերը
    Ու կյանքի ծուխը նորից փնչում են,-
    Էլ ինչո՞ւ ինչ-որ խնդիր հորինել,
    Նախորոշված է երբ նախընտիրը։

    Ի՛նչ էլ որ լինի, անպատճառ լինե՛լ,-
    Եթե խնդիր կա՝ այս է խնդիրը՝...


    ԵՍ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴԵՄ ԵՂՈՂՆԵՐԸ ՉԻ ՈՐ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՏՐԵՆ, ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ԴԵՄ։ ԵՐԲ ՄԵԿԻՆ ՀԱՆԻՐԱՎԻ ԱՄԲԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ, ՆԱ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԻՐ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆԸ։ ՕՏԱՐ ԼԵԶՈՒ ՍՈՎՈՐԵԼ ԵՔ ՈՒԶՈՒՄ՝ ՍՈՎՈՐԵՔ, ԲԱՅՑ ԴԱ ՄԻ ԱՐԵՔ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՀԱՇՎԻՆ։ ԿԱՄ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՆՈՐ ՕՐԵՆՔ ՀԱՆԵՆՔ ՈՒ ԲՈԼՈՐՈՎ ՀՐԱԺԱՐՎԵՆՔ ՄԵՐ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԳՐՎԵՆՔ, ԱՍԵՆՔ, «ՉՈՒՎԱՇ» ԿԱՄ «ԱՄԵՐԻԿԱՑԻ»

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արմինե Մ (18.03.2011), Sona (25.06.2010), Susanna37 (22.07.2010)

+ Կատարել գրառում
Էջ 1 11-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները