+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Խոսենք մեր ուսումնական հաստատության մասին

  1. #1
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ is on a distinguished road Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    15
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    2

    Խոսենք մեր ուսումնական հաստատության մասին

    Ես ինչպես նշել եմ սովորում եմ ՎՊՄԻ-ի հենակետային վարժարանի 10բ դասարանում: Վարժարանը նոր է վերանորոգվել, այնտեղ մենք ստանում ենք բարձր գիտելիքներ, ընդ որում մեզ դասավանդում են հիմանկանում ՎՊՄԻ-ի դասախոսները, որոնք էլ ապահովում է բարձր մակարդակի գիտելիք: Մեր ուսուցիչները ջանք չեն խնայում, որպեսզի մեզ տան բարձրակարգ գիտելիքներ և Հայաստանի Հանրապետությանը տան լավ մասնագետներ: Ես վարժարանում կարևորում եմ այն փաստը, որ բացի այն առարկաները, որոնք մեզ ուսուցանվում են խորացված,մենք սովորում ենք նաև մյուս բոլոր առարկաները, ընդ որում, դասը պատմելուց հետո մեզ հին դասերից հարցեր են ուղղում թե' ուսուցիչը, և թե' երեխաները ըստ այդմ էլ որոշվում է երեխայի գնահատականը: Ի դեպ` վարժարանում բարձր գնհատական ստանալու համար պետք է յուրաքանչյուր դաս պարտադիր կերպով սովորել: Մեր դասարանը շատ է սիրում ուսուցանող բոլոր ուսուցիչներին դասղեկ ընկ. Հովհաննիսյանի գլխավորությամբ: Մեր դասղեկը համախմբում է մեր դասարանը, և մեր դասարանում երեխաները միմիյանց հարգում են, և ընդունում որպես քույր կամ եղբայր: Վարժարանը ունի մի շարք դրական կողմեր, որոնք թվարկելով ես կարող եմ մի քանի թերթ նյութ տեղադրել: Վարժարանում մենք յուրաքանչյուր կիսամյակի վերջում հանձնելու ենք քննություն, որը որոշելու է, թե ով է իր ուսումը շարունակելու վարժարանում: Վարժարանի միակ բացասական կողմը եթե կարելի է այդպես անվանել, դասարանի փոքր լինելն է, չնայած այդ բանի` մեր դասարանները լավ են կահավորված:
    Վարժարանը ինձ շատ է դուր գալիս և ես վստահ եմ, որ վարժարանում ես կստանամ բարձր գիտելիքներ, ինչի օգնությամբ ես կարող եմ հասնել նպատակներիս:
    Սահակյան Սահականուշ
    ՎՊՄԻ-ի բանգիտ. հոսքի 10-րդ դասարան
    Վերջին խմբագրող՝ Մանոն: 22.09.2010, 17:40:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LEVON (23.11.2010), Liza (21.09.2010), manush (20.09.2010), merikokar (26.01.2011), Արեգ Գրիգորյան (20.09.2010), Իրինա (21.09.2010), Ռուզանկա (21.09.2010), Մանոն (24.06.2011), Մերի (23.09.2010), Նինա21 (29.10.2010)

  3. #2
    Ավագ մասնակից Ռուզանկա is on a distinguished road Ռուզանկա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2010
    Գրառումներ
    129
    Հեղինակության աստիճան
    2
    Ես սովորում եմ Ստեփանակերտի Սախարովի անվան թիվ 8 ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքում: Այստեղ եմ եկել թիվ 1 հիմնական դպրոցից: Կարոտում եմ իմ հիմնական դպրոցը, իմ ուսուցիչներին: Ավագ դպրոցում որոշ առարկաներ անցնում ենք խորացված: Դասերն անցնում են հետաքրքիր (իհարկե, ոչ բոլորը): Մեկ-մեկ համեմատում եմ իմ նախկին ուսուցիչների վարած դասերի հետ: Լավ կլիներ, որ ավագ դպրոցում դասավանդեին ամենահմուտ ու ամենակարող մասնագետները: Չէ ՞ որ նրանք են մեզ պատրաստում ԲՈՒՀ-ի քննություններին:
    Դասագրքերը հիմնականում կրկնություն են: Հետաքրքիր է, էլ ինչու՞ ենք 9-րդ դասարանում անցել այդ թեմաները և այդքան ծանրաբեռնվել:
    Գտել եմ նոր ընկերներ, բայց իմ հին դասընկերների հետ ամեն դասամիջոցի շփվում եմ: Շատ մեծ դժվարությամբ ենք իրարից բաժանվել:Հուսով եմ, որ կհարմարվեմ նոր դպրոցին, խոր ու կայուն գիտելիքներ կստանամ և կհասնեմ իմ նպատակներին:
    Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
    Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
    Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
    Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (23.09.2010), manush (22.09.2010), merikokar (26.01.2011), Սահակյան Սահականուշ (21.09.2010), Ալբերտ (26.04.2011), Արեգ Գրիգորյան (21.09.2010), Իրինա (21.09.2010), Մանոն (22.09.2010), Մերի (23.09.2010)

  5. #3
    Ավագ մասնակից Liza is on a distinguished road Liza-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.07.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    127
    Հեղինակության աստիճան
    2
    Սիրելիներս, կարծես իմ դասարանից լինեք... Ես բնագիտական /տնտեսագիտական/ հոսքի դասղեկ եմ. հավաքվել են արդեն ձևավորված ու հասուն մարդիկ տարբեր դպրոցներից, յուրաքանչյուրը իր արդեն ամրապնդված սովորույթներով և առաջնորդ լինելու ամբիցիաներով: Երբեք դասղեկությունը այսքան դժվար չի եղել
    ... օգնեք դասղեկին, համախմբվեք նրա շուրջը և ամեն ինչ լավ կլինի, համոզված եմ: Նոր շրջապատ ու հեղինակություն ստեղծելը, հավատացեք ինձ, դժվար, բայց իրագործելի խնդիր է: Լավ մնացեք
    * Լ *

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (22.09.2010), merikokar (26.01.2011), Սահակյան Սահականուշ (22.09.2010), Մանոն (24.06.2011), Մերի (23.09.2010)

  7. #4
    Junior Member merikokar is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2010
    Գրառումներ
    10
    Հեղինակության աստիճան
    0
    Երեխաներ ես Մերին եմ :Ես սովորում եմ Վանաձորի N 19 միջնակարգ դպրոցում:Ես այս դպրոցում սովորում եմ դեռ 7 տարի :Այն ինձ հոգեհարազատ է դարձել, կարծես ին երկրորդ տունը լինի:Ճիշտ է մեր դպրոցը ավագ չէ, բայց այստեղ տալիս են բավական գիտելիքներ:Այն ամբողջ կյանքում մեզ պետք է գալու:Ես և ընդհանրապես բոլոր երեխաները որոնք սովորում են մեր դպրոցում ոնեն բավական գիտելիքներ:
    Իսկ այ ուսուցիչների առումեվ խոսք լինել չի կարող:Ուսուցիչներիառումով մեր դպրոցը առաջիններից է:Նրանք աշակերտներին վերաբերվում են ինչպես իրենց երեխաների կվերաբերվեին:
    Հուսով եմ մեր դպրոցը ավելի կբաչգավաճի:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Սկսնակ մասնակից Արեն Թումանյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.06.2011
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Լոռու մարզի Դսեղի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը մինչեւ վերջերս շատ անբարեկարգ վիճակում էր: Մի քանի ամիս առաջ սկսվեցին դպրոցի վերանորոգման աշխատանքները: Այդ աշխատանքները չխանգարեցին, որ մեր դպրոցի աշակերտները մեր լավագույն ուսուցիչների հետ նախապատրաստվեն եւ մասնակցեն «Հայ ասպետ» հեռուստախաղին եւ հաղթանակած վերադառնան:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (24.06.2011), merikokar (25.01.2012), Սահակյան Սահականուշ (24.06.2011), Մանոն (24.06.2011)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները