+ Կատարել գրառում
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 2 3 4
Ցույց են տրվում 31 համարից մինչև 39 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Դաս հպարտության

  1. #31
    Junior Member ashakertner is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2010
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0
    "Ուզում եք իմանալ հայի ամենամեծ առաքինությունը. ամենաներողամիտ ցեղն այս աշխարհում: Ո՞վ էր ամենից շատ ջանում արդարացնել իրեն ջարդողներին. հայը: Ջարդիր’ ինձ, ասում էր, ահա քո պատիժը և իմ վրեժը: Հայը ինքն է քեզ բարեկամ, իսկ քո բարեկամությանը չի վստահում:
    Ինձ թվում է, հայի սրտի խորքում շատ խորը թաքնված վիրավորանք կա: Դարերից եկած վիրավորանք, հազարամյակների վիրավորանք, արծվի վիրավորանք է, որին ցած են բերել բարձր լեռներից, գցել ցեխի, կեղտի մեջ ու թևերը կոտրել… (ոչինչ չեմ ուզում ձեզնից. ձեզ լինի ձեր երջանկությունը, ձեր ուրախությունը). եթե սիրում եք կյանքը` ապա ես սիրում եմ կյանքից առավել թանկ մի բան. դարերով կորցրած իմ ազատությունը:
    Արդյոք ինչ որ բան, հասկացա՞ք հայից… Երևու’յթ!"
    Դերենիկ Դեմիրճյան

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ավրորա (17.01.2011), Զառա (28.10.2010)

  3. #32
    Member Gohar47 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2010
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0
    «Մի դատեք աշխարհը ձեր սելիկոնված աչքերով

    Ու?ր է հասել հայ մտավորականը և ինչ աստիճանի, որ իր մեծությունների կենսագրությունն անգամ չիմանալով և նրանց վշտին անհաղորդ` անտեղի պիտակավորմամբ նվաստացնում է իր իսկ ազգային արժեքները: Մեր իրականության մեջ չեն պակասել և չեն պակասում այնպիսի անորոշություններ, որոնք լծված են հերյուրելու, վատաբանելու, նվաստացնելու հայ մարդու դրական կերպարը: Դրանց “շնորհիվ” է, որ հայն սկսեց բնութագրվել որպես “դավաճան”, իրար չբռնող” , “իրար քցող”, “ազգուրաց”, որովհետև նմանների համար հայի իսկական կերպարը` արի, նվիրյալ, քաջ, անվախ, ազնիվ, արդար..., ոչ միայն ցանկալի չէ, այլ նույնիսկ սարսափազդու:
    Ես, որ ծառայության բերումով պաշտոնավարել եմ Եվրոպական տարբեր երկրներում, որտեղ հայերի մասին միայն գովասանքի խոսքեր են ասվել և ասվում (հիշենք թեկուզ ԱՄՆ-ի նախագահի, Սիրիայի, Լիբանանի ու այլ երկրների նախագահների, Ֆրանսիայի Սենատի պատգամավորների որակումները հայերի մասին), արդեն իսկ պարզ է դառնում հայի բարոյական նկարագիրը, կերպարը, սակայն չգիտես ինչու և ինչպես, որոշ անորոշ ծագում ունեցողների կողմից հային իր անկախ հայրենիքում հայտարարել են անբարո, անազնիվ, ագահ, անկուշտ»...

    Կոմիտաս Վարդապետ Հովնանյան
    23-ը հոկտեմբերի, 2010թ., «Ազգ»
    Վերջին խմբագրող՝ Gohar47: 25.10.2010, 17:36:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ashakertner (17.01.2011), Զառա (28.10.2010), Մարիետա (26.10.2010)

  5. #33
    Ուսուցիչ Զառա is on a distinguished road Զառա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Հասցե
    Շիրակի մարզ, ք. Արթիկ
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    3
    ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ԵՎ ՄԵՆՔ... ՀԱՅԵՐՍ
    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր

    Նոբելյան մրցանակը գիտության ոլորտում տրվող աշխարհի ամենահեղինակավոր մրցանակն է, որին արժանանալը, հասկանալի է, հասարակ գործ չէ: Այդ մրցանակի տրման արարողակարգի համաձայնՙ Նոբելյան կոմիտեի հաստատած կարգով հատուկ լիազորված անձիք եւ հաստատություններ, ըստ մասնագիտությունների, առաջադրում են տարվա լավագույն արդյունքներն արձանագրած (կամ ճանաչված) թեկնածուներին, ապա փակ—գաղտնի քվեարկությամբ որոշվում է դափնեկիրը: Ասում ենՙ արդյունքները հրապարակելուց հետո քվեաթերթիկները ոչնչացվում են, եւ ումՙ ինչպես քվեարկելը մնում է գաղտնի:
    Վերջին շրջանում, սակայն, երբ Նոբելյան մրցանակի իրական հավակնորդների ցանկում հայտնվել է Դուբնայի հայտնի ինստիտուտի հայազգի գիտնական Յուրի Հովհաննիսյանը, ռուսական մամուլը գրում է, որ Նոբելյան մրցանակի մենաշնորհը վերցրել է ԱՄՆ-ը, եւ առանց նրա միջամտությանՙ ոչինչ չի որոշվում: Եթե դա իսկապես այդպես է, տխուր է: Մի բան փաստ է, սակայն, որ վերջին տարիներին տրված մրցանակների շուրջ 80%-ը բաժին է ընկնում ամերիկացի գիտնականներին:
    Իսկ Յուրի Հովհաննիսյանը հիրավի լուրջ գիտնական է, ատոմի միջուկի փորձարար ֆիզիկոս, սինթեզել է Մենդելեեւի պարբերական համակարգի վերջին ծանր տարրերըՙ 112—118 կարգահամարներով, ծանր լիցքավորված մասնիկների արագացուցիչների ֆիզիկայի ու տեխնիկայի հիմնադիրներից է:
    Նոբելյան մրցանակի մասին մեր զրույցն սկսեցինք Յուրի Հովհաննիսյանից, որի գործերին դեռ կանդրադառնանք, որովհետեւ նա այսօր էլ շարունակում է մնալ այդ մրցանակի իրական հավակնորդներից մեկը, բայց Նոբելյան մրցանակի առնչությամբ հայ գիտնականների անունները շոշափվել են ավելի վաղ ժամանակներից:
    Սկսենք սկզբից:
    Առաջին հայ գիտնականը, որ 9 անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի, քիմիկոս Լուիջի Ջակոմո (Հակոբ) Չամիչյանն է: Չամիչյանը լուսաքիմիայի հիմնադիրներից է, առաջիններից մեկն է ուսումնասիրել արեգակնային էներգիան լուսաքիմիական ռեակցիաներով վառելանյութի նոր տեսակի վերածելու հնարավորությունները: Նրան է պատկանում «արեգակնային էներգիայի պահածո» (այդպես է կոչվում ածուխը) արտահայտությունը նոր որակի էներգիայով փոխարինելու գաղափարը: Չամիչյանն առաջարկել է արհեստական լուսաքիմիական ռեակցիաներով նոր վառելանյութի (օրինակՙ երկհիդրոֆոսֆատների) արտադրության եղանակ, որը միանգամից կարող է լուծել 2 խոշոր խնդիրՙ էներգետիկայի եւ շրջակա միջավայրի պահպանության:
    Չամիչյան ազգանվան իտալերեն գրության ձեւըՙ Ciamician (Չամիչան), հազիվ թե անտեղյակին որեւէ բան ասի նրա հայ լինելու մասին: Սակայն Լուիջի Ջակոմո Չամիչյանը հայտնի պատմաբան Միքայել Չամչյանի զարմիկն է, զտարյուն հայորդի, որ ծնվել է Իտալիայի Տրիեստ քաղաքումՙ 1857-ին, եւ փառք ու պատիվ բերել իտալական քիմիական գիտությանը:
    Չամիչյան ընտանիքը Տրիեստ, որտեղ այն ժամանակ եղել է ծաղկող հայ համայնք, տեղափոխվել է Կոստանդնուպոլսից` 1850-ինՙ Մխիթարյան մի եպիսկոպոսի գլխավորությամբ:
    Ջակոմոն նախ սովորել է Տրիեստի դպրոցում եւ հրապուրվել քիմիայով ու բնական գիտություններով: 1874-ին տեղափոխվել է Վիեննայի պոլիտեխնիկական ինստիտուտ, սովորել է նաեւ Վիեննայի համալսարանում, 1880-ին ավարտել է Հեսսենի համալսարանի դիպլոմով:
    Չամիչյանը 1887-ին շահել է Լինչեի թագավորական ակադեմիայի (աշխարհի հնագույն գիտական ընկերություններից է, գործում է 1603 թ-ից) մրցանակը: Հետագայում նա դարձել է այդ եւ Իտալիայի ազգային ու երկրի մյուս ակադեմիաների անդամ, Ֆրանսիայի, Պրուսիայի, Բավարիայի, Շվեդիայի, Սանկտ Պետերբուրգի եւ այլ ակադեմիաների, եվրոպական մի շարք երկրների ու ԱՄՆ-ի քիմիական ընկերությունների անդամ եւ պատվավոր անդամ: Ընտրվել է Իտալիայի Կիրառական եւ ընդհանուր քիմիայի ընկերության նախագահ, 1910 թ-ինՙ նաեւ երկրի Սենատի անդամ եւ մեծ նպաստ է բերել Իտալիայում գիտության զարգացմանըՙ նպաստելով համապատասխան օրենքների ընդունմանը:
    1912 թ-ին Նյու Յորքում հրավիրված Կիրառական քիմիայի միջազգային գիտաժողովում Չամիչյանը հանդես է եկել «Ապագայի լուսաքիմիան» ուղերձով, որտեղ մասնավորապես ասված է. «Եթե ոչ հեռավոր ապագայում ածխի պաշարները սպառվեն, քաղաքակրթությունը չպիտի տարակուսի, որ կյանքը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Արեգակը լուսավորում է: Ածխի վրա հիմանված սեւ ու նյարդային քաղաքակրթությունը կարելի է փոխարինել Արեգակի մաքուր էներգիայի օգտագործման վրա հիմնված խաղաղ ու անվտանգ քաղաքակրթությամբ»:
    Իտալիայի կառավարությունը Չամիչյանի կիսանդրին կանգնեցրել է Բոլոնիայի համալսարանի առջեւ, նրա անունով է կոչվել Տրիեստի հայկական փողոցը (1922 թ-ին), ինչպես նաեւ Բոլոնիայի քիմիական ինստիտուտը, որ կառուցվել է Չամիչյանի մտահղացմամբ: Թերեւս, շատ ավելի կարեւոր է, որ 1979-ին Իտալիայի Քիմիական ընկերության օրգանական քիմիայի բաժանմունքը սահմանել է Չամիչյանի անվան ամենամյա մրցանակՙ երիտասարդ գիտնականների համար: Իսկ 2007-ի սեպտեմբերի 16-18-ին Բոլոնիայի համալսարանի Ջակոմո Չամիչյանի անվան քիմիական բաժանմունքը հրավիրել է գիտաժողովՙ գիտնականի ծննդյան 150-ամյակի առթիվ եւ դա ոչ միայն պատշաճը մատուցելու վաստակաշատ գիտնականի հիշատակին, այլեւ մեկ անգամ եւս ընդգծելու նրա գիտական ներդրման` «Կանաչ քիմիայի» կարեւորությունը նաեւ այսօր:
    Չամիչյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է հայտնի քիմիկոս Ստանիսլաո Կաննիցարոյի (1826-1910թթ.) լաբորատորիայում, որտեղ նա հանդիպել է իր ապագա գործընկերոջըՙ Պաոլո Զիլբերին (1851-1932թթ.): Վերջինիս հետ նա հրատարակել է շուրջ 50 գիտական հոդվածներՙ նախՙ Պադուայի, ապաՙ Բոլոնիայի համալսարաններում: Վերջինս աշխարհի հնագույն համալսարաններից է, որն անընդմեջ գործում է 1088թ-ից, իսկ Չամիչյանն այդ համալսարանի պրոֆեսոր էր (1889-1922թթ.):
    Չամիչյանը 9 անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակի, 2 անգամՙ ժամանակի ամենախոշոր քիմիկոս, Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր Էմիլ Ֆիշերի կողմից, եւ չի արժանացել, մրցանակին: Մասնավորապես, 1914 թ-ին Նոբելյան մրցանակ ստացել է ամերիկացի Թեոդոր Վիլյամ Ռիչարդը (առաջին ամերիկացին)ՙ «Քիմիական տարրերի ատոմական կշիռների ճշգրիտ որոշման» եղանակի մշակման համար, որը Չամիչյանից ընդամենը 1 ձայն է (6:5) ավելի ստացել:
    Չամիչյանին հաջողվել է բույսերի վրա տարբեր նյութերի ազդեցությամբ խթանել նրանցում գլիկոզիդների, եգիպտացորենումՙ սալիցինի առաջացումը, նյութեր, որոնք սովորական պայմաններում չեն առաջանում: Այսինքնՙ Չամիչյանը մոտ 100 տարի առաջ դրել է նաեւ կենսատեխնոլոգիայի հիմքերը: Նրան հաջողվել է արհեստական լուսաքիմիայով սինթեզել նաեւ բարձր ներքին էներգիայով օժտված նյութեր, որոնք ունեն այրման մեծ ջերմություն:
    Այս հիմնախնդիրը խիստ արդիական է նաեւ այսօր, որովհետեւ Արեգակից Երկիր հասնող էներգիայի քանակը մոտ 10.000 անգամ գերազանցում է էներգիայի ներկայիս համաշխարհային պահանջարկը: Պետք է ընդամենը սովորել բարձրացնել բուսասինթեզի նպատակով նրա օգտագործման օգգ-ն եւ կազմակերպել բուսական վառելանյութի մեծ քանակների արտադրություն:
    Չամիչյանն առաջարկել է մոլորակի առատ բուսականությամբ վայրերում լուսասինթեզը թողնել բույսերին, իսկ անապատներում, որտեղ ավելի շոգ է, եւ արեւն ավելի սաստիկ ու տեւական է, կազմակերպել ավելի մեծ ներքին էներգիայով միացություններ սինթեզող բույսերի արհեստական արտադրությունՙ առանց խողովակների ու ծխի: Չամիչյանը համոզված էր, որ քանի դեռ Արեգակը Երկիր է ճառագայթում հսկայական քանակով էներգիա, այստեղ էներգետիկ ճգնաժամ լինել չի կարող:
    Այս ամենը, ինչպես տեսնում ենք, ներկայիս գլոբալ տաքացման եւ հանածո վառելիքի պաշարների կտրուկ նվազման սպառնալիքի պայմաններում ոչ միայն հույժ արդիական է, այլեւ այլընտրական էներգիայի ստացման իրական հնարավորություն, ուստի այսօր նույնպես այն ուշադրության առաջին պլանում է եւ այնքան կմնա այդպիսին, քանի դեռ այդ հարցերի արմատական լուծումը չի գտնվել:
    Չամիչյանն զբաղվել է նաեւ դասական քիմիայի հարցերով, որոնք շատ կարեւոր են քիմիայի զարգացման համար. մասնավորապես, նա կարեւոր տվյալներ է ստացել սպեկտրոսկոպիայի, բնական նյութերի քիմիայի եւ օրգանական լուսաքիմիայի ոլորտներում:
    Դեռեւս 24 տարեկանում Չամիչյանը պարզել է, որ պիրոլները (ոսկրայուղ կամ դիպելնավթ) քլորոֆիլի բաղադրիչ են, երկրորդային ամին պարունակող օղակավոր կառույցներ: Ստացել է պիրոլի մի շարք ածանցյալներ: 1885 թ-ին Զիլբերի հետ ստացել է տետրայոդպիրոլՙ (C=J)4NH4, որն ունի ուժեղ վարակասպան հատկություն. այդ միացությունն անվանել են «յոդոլ» եւ պատենտավորել, որի պատրաստուկը ցայսօր օգտագործվում է որպես յոդոֆորմի փոխարինիչ:
    Չամիչյանը որոշել է մի շարք բույսերից (մեխակ, ամերիկյան դափնի, մաղադանոս, նեխուր եւ այլն) ստացված եթերայուղերի բաղադրությունը եւ եկել է այն եզրակացության, որ օրգանական քիմիայի ապագան նրա կենսաբանական կիրառությունն է: Բացահայտել է, որ ամինաթթուների ներմուծումը բույսի մեջ խթանում է ալկալոիդների արտադրությունը: Իսկ ալկալոիդները, օրինակՙ կոֆեինը, թեոբրոմը եւ այլն, բարձրացնում են քլորոֆիլի ակտիվությունը եւ առաջ բերում բջջանյութի գերարտադրություն: Այսինքնՙ ալկալոիդները բույսերում խաղում են այն դերը, ինչը հորմոններն ունեն կենդանական բջիջներում:
    Օրգանական լուսաքիմիայի ոլորտում Չամիչյանը Զիլբերի հետ 1899-1913թթ-ներին հետազոտել է բույսերում լույսի ազդեցությամբ տեղի ունեցող բազմաթիվ ռեակցիաներ:
    Այդ ուսումնասիրությունները բացել են քիմիայի նոր ոլորտներ, դարձել լուսաքիմիայիՙ որպես նոր գիտության հիմքը:
    Չամիչյանին եւ Զիլբերին դասել են հանրահայտ գիտնականներ Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակի, Լուի Ժակ Թենարի, Կատո Մաքսիմիլիան Գուլդբերգի եւ Պիտեր Վաագեի, Յուստուս Ֆոն Լիբիխի եւ Ֆրիդրիխ Վելերի, Պիեռ եւ Մարի-Սկլադովսկայա-Կյուրիների, Իրեն եւ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիների շարքը, սակայն Նոբելյան մրցանակ... չեն տվել:
    ***
    Հաջորդ հայ գիտնականը, որ լիովին կարող էր հավակնել Նոբելյան մրցանակի, բայց երբեք չի առաջադրվել, Վիկտոր Համբարձումյանն էՙ խոշոր աստղաֆիզիկոս, որ գիտնականի փառահեղ կենսագրություն ունի: Նա 1939 թ-ին ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից, 1953 թ-ինՙ իսկական անդամ, արժանացել է ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսի կոչման,ՀԽՍՀ, ԽՍՀՄ եւ ՌԴ Պետական մրցանակների, բազմիցս ընտրվել է միջազգային եւ միութենական մի շարք հեղինակավոր խորհուրդների եւ միությունների, ակադեմիաների իսկական եւ պատվավոր անդամ:
    Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908 թ-ին Թիֆլիսում: 1924թ-ին ընդունվել է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտ, որտեղից 1926 թ-ին տեղափոխվել է տեղի պետական համալսարանի մաթեմատիկա-մեխանիկական ֆակուլտետը:
    Համալսարանն ավարտելով (1928թ.)ՙ Համբարձումյանն ընդունվել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրանՙ պրոֆ. Ա. Ա. Բելոպոլսկու ղեկավարությամբ: 1931 թ-ից սկսել է դասախոսել նույն համալսարանում: Նրա նախաձեռնությամբ 1934 թ-ին այնտեղ բացվել է ԽՍՀՄ առաջին աստղագիտության ամբիոնը: 1935 թ-ին դարձել է պրոֆեսոր եւ առանց գիտական թեզի պաշտպանության ստացել է ֆիզմաթ գիտությունների դոկտորի կոչում: 1939 թ-ին լույս է տեսել Համբարձումյանի «Տեսական աստղաֆիզիկա»ՙ աստղագիտության առաջին դասագիրքը: 1939-41 թթ-ին եղել է համալսարանի աստղադիտարանի տնօրեն:
    Համբարձումյանի առաջին իսկ հոդվածներն աչքի են ընկել իրենց գիտական կարեւորությամբ ու գրավչությամբ: 1928-ին Ն. Կոզիրեւի հետ գերմանական գիտական ամսագրերում տպագրել է 5 հոդվածՙ Արեգակի ֆիզիկայի վերաբերյալ: Իսկ 1929 թ-ին դիֆերենցիալ հավասարումների սեփական արժեքների տեսության մասին նրա հոդվածն անմիջապես կիրառություն է գտել ֆիզիկայում ու մաթեմատիկայումՙ զանազան հաշվարկներ կատարելու համար:
    1930-ին Դ. Իվանենկոյի հետ Համբարձումյանի տպագրած հոդվածում ցույց է տրվել ատոմի միջուկում չեզոք մասնիկի (հետագայումՙ նեյտրոն) պարտադիր առկայությունը: Դրանից 2 տարի հետո Ջեյմս Չեդվիգը հայտնագործել է նեյտրոնն ու արժանացել Նոբելյան մրցանակի:
    1932-ին Համբարձումյանը Լոնդոնի թագավորական ընկերության ամսագրում (Monthly Notices of Royal Astronomical Society) հրատարակել է հոդվածՙ «Գազային միգամածությունների ճառագայթային հավասարակշռության մասին», որը դարձել է գազային միգամածությունների տեսության հիմքը:
    1936-ին Համբարձումյանը լուծել է մի գեղեցիկ մաթեմատիկական խնդիր, որն առաջադրել էր անգլիացի հայտնի գիտնական Արթուր Էդինգտոնը:
    Այդ խնդրի Համբարձումյանի լուծումը նույնպես տպագրվել է «Monthly Notices» ամսագրումՙ Արթուր Էդինգտոնի ներկայացմամբ, եւ լուրջ հետաքրքրություն առաջացրել: Եվ ամենակարեւորն այն է, որ 1979 թ-ին նույնօրինակ խնդրի լուծման համար, արդեն արդի բժշկագիտության ոլորտումՙ համակարգչային շերտագրության մշակման նպատակով, անգլիացի Գոթֆրիդ Հաունսֆիլդը եւ ամերիկացի Ալան Կորմակը արժանացան Նոբելյան մրցանակի: Ահա արդեն Նոբելյան մրցանակի դափնեկիր Կորմակի խոստովանությունը («Computer Tomography: Some Historical Recent Developments». Proc. of Symposia in Applied Mathematics, Vol. 29, p. 35, 1985).
    «...Համբարձումյանն այդ լուծումը տվել էր երկու եւ երեք չափումների համարՙ նույն կերպ ինչպես Ռադոնը: Ավելին` նա վերցրել է աստղերի 3 սպեկտրալ տիպերՙ յուրաքանչյուրում 400-500 աստղ եւ իր տեսական արդյունքներն օգտագործել է ճառագայթային արագությունների բաշխումից տարածական արագությունների բաշխումը ստանալու համար... Դա Ռադոնի ձեւափոխության առաջին թվային վերլուծությունն էր, որը հերքում է տարածված կարծիքն այն մասին, որ համակարգչային շերտագրությունն անհնար է առանց համակարգիչների: Այդ հաշվարկի մանրամասերը տրված են Համբարձումյանի հոդվածում, եւ նրանք մտածելու տեղիք են տալիս, որ դեռեւս 1936 թ-ին համակարգչային տեխնիկայով կարելի էր ախտորոշել, օրինակ, ուղեղի ուռուցքը: Շատ կարեւոր է թվում, որ Համբարձումյանի թվային մեթոդները կարող էին մեծ օգնություն ցույց տալ բժշկությանը, եթե նրանք կիրառվեին 1936-ին»:
    Սա իհարկե ազնվաբարո խոստովանությունն է, բայց... միայն այդքանը:
    Հայրենական մեծ պատերազմի տարիներին Համբարձումյանը Լենինգրադի համալսարանի գիտական գծով պրոռեկտորն էր եւ գիտական մասի հետ տեղափոխվել է Ելաբուգա, զբաղվել պաշտպանական հարցերով: Տվել է լույսի ցրման մի շարք ոչ գծային խնդիրների լուծումներ:
    1943-ին Համբարձումյանն ընտրվել է Հայաստանի նորաստեղծ Գիտությունների ակադեմիայի փոխպրեզիդենտ եւ տեղափոխվել Հայաստան: Նշանակվել է համալսարանի աստղադիտարանի տնօրեն, համալսարանում հիմնադրել է աստղագիտության ամբիոն, ձեռնամուխ եղել Հայաստանում աստղագիտության զարգացմանը:
    1946-ին Բյուրականում հիմնադրել է աստղադիտարան, որն իր լուրջ բացահայտումներով լայն ճանաչում ստացավ աշխարհումՙ որպես աստղաֆիզիկայի բյուրականյան դպրոց:
    Համբարձումյանը Բյուրականում շարունակեց իր բեղմնավոր գործունեությունը. կարեւոր աշխատանքներ կատարեց կոսմոգոնիայի, անկայուն աստղերի, գազային միգամածությունների եւ աստղակույտերի դինամիկայի ոլորտում:
    Իր լուծած գլխավոր գիտական խնդիրները Համբարձումյանն ինքը համարում է հետեւյալը.
    բաց աստղակույտերի քայքայման պատկերացման մշակումը,
    կրկնակի աստղերի քայքայման բացահայտումը,
    գալակտիկայի տարիքի գնահատումը,
    աստղասփյուռների հայտնաբերումը,
    գալակտիկաների միջուկների ակտիվ դերի բացահայտումը եւ այլն («Կյանքի դրվագներ», 2008 թ., օրագրիցՙ 1971-96թթ.):
    1947 թ-ից մինչեւ 1993-ը Համբարձումյանը եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտը, ապաՙ պատվո պրեզիդենտը:
    1994 թ-ին Համբարձումյանին շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչումՙ համաշխարհային նշանակության գիտական արժեքների ստեղծման, գիտության բնագավառում մատուցած բացառիկ ծառայությունների եւ ազգանպաստ հասարակական գործունեության համար:
    Գիտնականի ազգանպաստ հասարակական գործունեության ամենացայտուն դրսեւորումներից մեկը թերեւս 1989-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայում հայ պատգամավորների հացադուլին նրա միանալն է:
    Մեծ աստղաֆիզիկոսի հիշատակը հավերժացնելու եւ նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու համար ՀՀ նախագահի հրամանագրով (2009 թ., ապրիլի 16) սահմանվել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ (500.000 ԱՄՆ-ի դոլար մրցանակային դրամագլխով): Մրցանակը շնորհվելու է 2 տարին մեկ անգամՙ աստղաֆիզիկայի եւ դրան հարակից բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար: Վ. Համբարձումյանի անվան մրցանակի առաջին դափնեկիրներ դարձան (2010 թ.) շվեյցարացի աստղաֆիզիկոս Միշել Մայորին եւ նրա գիտական խմբի անդամներ Գարիկ Իսրայելյանն ու Նունո Սանտոսին:
    Համբարձումյանը հանգչում է Բյուրականումՙ իր իսկ ձեռքով պատրաստած ընտանեկան դամբարանում, որտեղ թաղված են նրա պապը, հայրը, կինը, քույրը, վաղամեռիկ զավակը եւ ուրիշներ:
    ***
    Հաջորդ հայ Նոբելյան մրցանակակիր կարող էր լինել ֆիզիկոս Գուրգեն Ասկարյանը , որն արտակարգ ընդունակությունների տեր ֆիզիկոս էրՙ ծնված Մոսկվայումՙ ղարաբաղցի բժիշկ ծնողների ընտանիքում: Ծնողները շատ էին ուզում իրենց որդուն տեսնել երաժիշտ, բայց նա նախընտրեց ֆիզիկան, ընդունվեց Մոսկվայի պետական համալսարան եւ, թերեւս, չսխալվեց:
    Գուրգեն Ասկարյանի գիտական գործունեությանը մենք մի ամբողջ ակնարկ ենք նվիրել («Գարուն», 2009 թ. 5-6, էջ ), ուստի այստեղ բավարարվենք ընդամենը մի փոքր մեջբերումով այդ հոդվածից.
    «Ասկարյանը դեռեւս 3-րդ կուրսում շատ կարեւոր մի գաղափար հղացավ լիցքավորված մասնիկները գրանցելու վերաբերյալ: Դրա էությունն այն էր, որ արագընթաց լիցքավորված մասնիկը միջավայրով շարժվելիս, նյութի ատոմների հետ փոխազդելով, էներգիա է կորցնում, որն անջատվում է լիցքավորված մասնիկի անցման ուղու երկայնքով: Եվ եթե միջավայրը լինի գերտաք հեղուկ, որն ուր որ է պիտի եռա, ապա եռման համար անհրաժեշտ կլինի շատ փոքր էներգիա: Հենց այդ էներգիան, որն անջատվում է միջավայրի հետ լիցքավորված մասնիկի փոխազդեցության ժամանակ, բավարար է, որպեսզի գերտաք հեղուկը լիցքավորված մասնիկի ճանապարհի երկայնքով եռա: Հետեւաբար, մասնիկի անցման ճանապարհի երկայնքով կառաջանա գոլորշու պղպջակների շղթա, եւ մասնիկի անցման հետքը թափանցիկ միջավայրում կդառնա տեսանելի:
    Ասկարյանը ոչ բարդ հաշվարկներով համոզվեց նաեւ, որ նման սարքը լիովին իրականանալի է: Բայց նա որեւէ աջակցություն չստացավ եւ որեւէ բան ձեռնարկել չկարողացավ. մտահղացումը մնաց անկատար: Նա դեռեւս գիտական աշխատանքի փորձ չուներ, նույնիսկ չտպագրեց իր այդ մտահաղացումը եւ բավարարվեց ընդամենը մի քանի ֆիզիկոսների հետ քննարկելով:
    Սակայն մի քանի տարի անց նրա մտահղացած սարքը պատրաստվեց. ամերիկացի ֆիզիկոս Դոնալդ Արթուր Գլեզերը, որը նրանից անկախ հանգել էր նույն գաղափարին, նման մի սարք ստեղծեց 1952-ին: Սարքում օգտագործվում էր գերտաք հեղուկ, ինչը նույն սկզբունքով թույլ էր տալիս հետեւել լիցքավորված մասնիկների հետքերին: Այդ սարքը կոչվեց պղպջակային խցիկ եւ զգալիորեն ընդլայնեց տարրական մասնիկների դիտարկման ֆիզիկական հնարավորությունները, որի համար Դ.Ա. Գլեզերը 1960 թ-ին արժանացավ Նոբելյան մրցանակի»:
    Այո՛, լինում է նաեւ այդպես:
    ***
    Ամփոփելով Նոբելյան մրցանակին մեր այս անդրադարձը, կրկին դառնանք Յուրի Հովհաննիսյանի խնդրին: Հիրավի, նա այսօր էլ համարվում է Նոբելյան մրցանակի ամենաիրական թեկնածուներից մեկը: Մասնագետների կարծիքովՙ այդ բանի հավանականությունը շատ ավելի կմեծանա, եթե նա ավարտի նաեւ 120-րդ տարրի սինթեզը ամերիկացի գիտնականների հետ, եւ նրա կանխատեսած «կայունության կղզու» վարկածը դառնա ավելի համոզիչ:
    Բանն այնն է, որ առաջին արհեստական տարրերի սինթեզի համար Նոբելյան մրցանակ տրվել է դեռեւս 1951 թ-ինՙ ամերիկացի գիտնականներ Գլեն Սիբորգին ու Էդվին Մակմիլլանին: Ավելին, 1997-ին Սիբորգի անունով է (Sb - Սիբորգիում) կոչվել 106-րդ տարրը:
    Ուստի գերծանր տարրեր սինթեզելուց բացի, որը սկզբունքորեն կատարվում է նույն տեխնոլոգիայով, անհրաժեշտ է ցույց տալ, որ այդ տարրերն ակնթարթորեն չեն քայքայվում, այլ փոքրիշատե կայուն ենՙ կարող են որոշ ժամանակ գոյատեւել աշխարհում:
    Իսկ այդ ցուցանիշի պատկերը հետեւյալն էՙ 117-րդ տարրի կիսատրոհման պարբերությունը (T1/2) վայրկյանի 10-րդ մասի չափ է, 115-րդինըՙ 0.2 վրկ, 113-րդինըՙ 5 վրկ, 111-րդինըՙ 26 վրկ ... 105-րդինըՙ 33 ժամ եւ այլն:
    Այդ ճանապարհին զուտ ամերիկյան հակազդեցությունը մեղմելուն թերեւս կարող է նպաստել այն, որ 117-րդ տարրի սինթեզը կատարվել է ամերիկյան կենտրոնների (Օքրիջ եւ Լիվերմոր) հետ համագործակցությամբ: Այդ տարրի սինթեզի համար անհրաժեշտ Բերկլիում-249-ի (T 1/2=320 օր) պատրաստուկն ստացվել է ԱՄՆ-ի Օքրիջ ազգային լաբորատորիայում:
    2010 թ. ապրիլին ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովում Յուրի Հովհաննիսյանը, որպես ակադեմիայի արտասահմանյան անդամ, հանդես եկավ իր աշխատանքների մասին շատ հետաքրքիր զեկուցումով: Նրան, գոնե արտաքուստ, չեն ընկճել Նոբելյան մրցանակի շուրջ հյուսված պատմությունները. մեծ հարգանքով է խոսում Նոբելյան բոլոր մրցանակակիրների մասին:
    Նա հետաքրքրվել է նաեւ Հայաստանում ֆիզիկայի զարգացման հեռանկարովՙ գիտություն, որը փառավոր անցյալ ունի մեր երկրումՙ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտով, Ալիխանյանների համբավով ու էլեկտրոնային օղակաձեւ արագացուցիչով... եւ ներկա փակուղային վիճակով: ՀՀ Կառավարությանը նրա մասնակցությամբ առաջարկված ծրագրով նախատեսվում է այն դարձնել Ֆիզիկայի ազգային լաբորատորիա (արտասահմանյան մի շարք երկրների օրինակով) եւ մասնագիտացնել ներկայումս բժշկության մեջ կիրառվող կիսաքայքայման փոքր պարբերություն ունեցող իզոտոպների ստացման ուղղությամբ: Դա, թերեւս, ոչ միայն այդ հսկայական հաստատությունը փրկելու, այլեւ զարգացման նոր, հետաքրքիր ճանապարհ հանելու հեռանկար է:
    Գիտնականը Երեւանի պետական համալսարանի ուսանողներին պատմել է 117-րդ տարրի սինթեզի մանրամասերի մասին, ասել, որ դրա համար պետք է եղել 140 օր: Թերեւս նույնքան ժամանակ կպահանջվի նաեւ 120-րդ տարրի սինթեզի համար:
    Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ 117-րդ տարրն անվանվի Արմենիում, գիտնականն ասել է, որ չի բացառվում. նման բան եղել է Մարի Կյուրի-Սկլադովսկայայի օրոք, նրա հայտնաբերած տարրն անվանել են պոլոնիում (ի պատիվ նրա հայրենիք Լեհաստանի, երբ ինքը Ռուսաստանի քաղաքացի էր եւ ապրում էր Փարիզում): Իսկ նորահայտ տարրերը մինչեւ օրս անվանվել են մոլորակների, գիտնականների եւ բնակավայրերի (որտեղ սինթեզվել են) անունով, որը կատարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անվանակարգության հանձնաժողովըՙ ԻՅՈՒՊԱԿ-ը:
    Մնում է ընդամենը մաղթել, որ Յուրի Հովհաննիսյանի գլխավորությամբ նավարկող ֆիզիկոսների այդ օգտաշատ նավը բարեհաջող հասնի շատ ցանկալի «Կայունության կղզի»:
    ***
    Այս հարցում թերեւս ամենաանհաջողակն ամերիկահայ գիտնական Ռայմոնդ Դամադյանն է, որը գրեթե ամեն ինչ արեց բժշկության մեջ ներկայումս լայն կիրառություն գտած մագնիսառեզոնանսային շերտագրության (ՄՌՇ) հայտնագործման ու զարգացման համար, նաեւ հրապարակավ վիճարկեց հայտնագործության առաջնությունը, բայց անօգուտ: Նոբելյան կոմիտեն 2003 թ-ի բժշկագիտության բնագավառի մրցանակը շնորհեց ամերիկացի քիմիկոս դոկտոր Պոլ Քրիստիան Լոտերբուրին եւ բրիտանացի ֆիզիկոս Պիտեր Մենսֆիլդին:
    Խնդրո առարկայի մասին «Նյու Յորք Թայմսը» գրել է. «Այդ հիմնահարցը վեճի առարկա էր դոկտոր Դամադյանի ու դոկտոր Լոտերբուրի միջեւ եւ ակադեմիական շրջանակներին հայտնի էր տարիներ առաջ: Որոշ մտավախություն կար, որ Նոբելյան կոմիտեն տվյալ հայտանգործությունն ընդհանրապես չի հայտավորի մրցանակի համար. շվեդները հայտնի են ոչ միարժեք հայտնագործությունները չխրախուսելու իրենց համբավով: 74-ամյա դոկտոր Լոտերբուրի առողջական վիճակը վատ էր, եւ հնարավոր է, որ կոմիտեն որոշել է այդ հայտնագործության համար նրան մրցանակ շնորհել հիմա կամ երբեք, որովհետեւ հետմահու մրցանակ չի տրվում» (Լոտերբուրը մահացել է 2007-ի մարտին):
    Ռայմոնդ Դամադյանը ծնվել է 1936 թ-ինՙ Նյու Յորքի նահանգի Մելվիլ քաղաքում: 1956 թ-ին Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանում ստացել է մաթեմատիկայի բակալավրի, 1960 թ-ինՙ դոկտորի աստրճանՙ Նյու Յորքի Ալբերտ Էնշտեյն բժշկական վարժարանում:
    1971-ին, լինելով Հարվարդի համալսարանի ասպիրանտ, Դամադյանը «Science» ամսագրում հոդված է տպագրել այն մասին, որ օրգանիզմի ուռուցքային եւ բնական հյուսվածքները տարբեր կերպ են արձագանքում միջուկամագնիսային ռեզոնանսին (ՄՄՌ), եւ առաջինն է առաջարկել այդ երեւույթն օգտագործել քաղցկեղի վաղ ախտորոշման համար: 1974 թ-ին նա առաջինն է ստացել նաեւ ՄՄՌ շերտագրությանՙ չարորակ նորագոյացությունների ախտորոշման նպատակով օգտագործման արտոնագիր:
    1978-ին Դամադյանը կազմակերպել է սեփական ընկերություն (FONAR) եւ արտադրել ՄՌՇ սկաներներ (տեսածրիչ): Բայց նրա մշակած «կենտրոնացված դաշտային տեխնոլոգիան» ավելի նվազ արդյունավետ էր, քան Մենսֆիլդի եւ Լոտերբուրի մշակած գրադիենտային մեթոդը:
    Մագնիսառեզոնանսային շերտագրության հիմնադրման տարեթիվը, այնուամենայնիվ, համարվում է 1973, երբ պրոֆեսոր Պոլ Լոտերբուրը «Nature» ամսագրում գրել է այդ երեւույթի մասին, իսկ հետագայում Պիտեր Մենսֆիլդը մշակել է պատկերների ստացման մաթեմատիկական ալգորիթմները:
    Այդուհանդերձ, Ռայմոնդ Դամադյանի անուրանալի ներդրումը հայտնի է գիտական աշխարհին: Բարձր է գնահատվել նրա վաստակը. նա արժանացել է ԱՄՆ-ի Տեխնոլոգիայի բնագավառի ազգային մեդալի, նրա արտադրած առաջին սկաների բնօրինակըՙ «ամբողջ մարմնի համար», տեղադրված է ԱՄՆ-ի Գյուտարարների փառքի ազգային սրահում (Օհայոյի նահանգի Ակրոն քաղաքում): Դամադյանի աշխատանքները ճանաչվել են ԱՄՆ-ի մի շարք նահանգներում, իսկ 2001-ին նա արժանացել է Lemelson-MIT պարգեւինՙ որպես ՄՌՇ սկաների հայտնագործող:
    2002-ին, արդեն սկսված վիճաբանության շրջանականերում, Դամադյանը հայտարարել է. «Ես կասկածում եմ, թե ՄՌՇ-ն կհայտնաբերվեր, եթե ես ծնված չլինեի: Իսկ, եթե Լոտերբուրը չլիներ, ես վաղ թե ուշ կհասնեի դրա բուն էությանը» :
    Զարուհի Պետրոսյան
    Արևը երկնքի ժպիտն է, ու այդ ժպիտը` ամեն օր ինձ հետ է...

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ashakertner (17.01.2011), Gohar47 (14.01.2011), manush (23.12.2010), Ռւզաննա (28.06.2011), Մարիետա (29.06.2011)

  7. #34
    Ավագ մասնակից Ավրորա is on a distinguished road Ավրորա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2010
    Հասցե
    Շիրակի մարզ
    Տարիք
    16
    Գրառումներ
    372
    Հեղինակության աստիճան
    2
    Շատ շնորհակալություն գրառման համար,իսկապես Դերենիկ Դեմիրճյանը հային տվել է համապատասխան բնութագիր:Զարմանալի ազգ ենք,բայ դե լավն ենք էլի…

  8. #35
    Ավագ մասնակից Գագիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2
    Կներեք, որ ռուսերեն եմ գրում, բայց թարգմանելու դեպքում լրիվ կիմաստազրկվի:
    Երկխոսություն ռուսի և հայի միջև:
    -Правда, что армяне лучше, чем грузины?
    -Да, правда.
    -А чем?
    -Чем грузины.
    Գ.Աղեկյան
    www.mathnet.am

  9. #36
    Junior Member ashakertner is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2010
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0
    Ամեն մի մարդու հոգում նստած է իր ժողովրդի մանրանրբին դիմանկարը: Գ. Ֆրեյտագ

    Ես հայ եմ, և դուք գիտեք, թե ինչ դժվարին և միանգամայն ինչ հրաշալի է այդ: Վ. Սարոյան

    Չի կարելի մոռանալ, որ ազգային ոգին, ազգային բույրը սրբության սրբոց է, պետք է միշտ հիշել, թե ինչ արյուն է հոսում երակներովդ: Ա. Խաչատրյան

    Ամբողջ արևմտյան և ասիաբնակ ցեղերի մեջ հայերը, թե մտավորական, թե բարոյական զարգացման ընդունակությամբ և թե կամքի ու նպատակի բնական համառությամբ ավելի առաջադեմ են իրենց դրացիներից, նաև ռուսներից: Ջ. Բրայս

    Հրեաները Եվրոպայում, իսկ հայերը արևելքում, յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ բնավորությունը և առաջինը հայտնի են դեպի խարդախությունը ունեցած իրենց հակումով, մինչդեռ երկրորդները` իրենց ազատությամբ: Դ. Հյում

    Ուզում եմ ցույց տալ աշխարհին, որ մեր այս լեռնոտ հողակտորը փաստացի կա, իր կրծքի վրա պահում է, ճիշտ է, մի բուռ, բայց աշխատասեր ու հանճարեղ մի ժողովուրդ: Մ. Սարյան

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սահակյան Սահականուշ (18.01.2011), Զառա (20.01.2011)

  11. #37
    Junior Member ashakertner is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2010
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0
    Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում

    Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում,
    Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում,
    Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
    Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚
    Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚
    Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:
    Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
    Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:
    Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
    Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚
    Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ
    եղեցկի՛ն‚
    Բարու՛ն‚
    Վսեմի՛ն‚
    Լավի˜ն...
    Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:
    Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
    Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-
    Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել.
    Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚
    Երբ եղել ենք շատ
    Ու եղել կանգուն‚
    Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚
    Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։
    Եթե գերել ենք՝
    Լոկ մեր գրքերով.
    Եթե տիրել ենք՝
    Լոկ մեր ձիրքերով...
    Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚
    Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել:
    Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
    Ու˜ր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚
    Ջանացել ենք մենք ամենքի՛ համար.
    Շինել ենք կամուրջ‚
    Կապել ենք կամար‚
    Ամե˜ն տեղ հերկել‚
    Հասցրել բերքեր‚
    Ամենքի˜ ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ ր՝
    Պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից‚-
    Ամե˜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚
    Մեր հոգուց՝ մասունք‚
    Եւ նշխար՝ սրտից...

    Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ -
    Գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚
    Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
    Գիտենք թշնամու կողը մխրճվել
    Ու բարեկամին դառնալ աջակից.
    Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
    Մեկի փոխարեն տասն հատուցելով...
    Հօգուտ արդարի եւ արեգակի
    իտենք քվեարկել մեր կյանքով նաեւ...
    Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝
    Մենք գիտենք մխա՛լ - եւ կրա˜կ մարել.
    Իսկ եթե պետք է խավարը ցրել՝
    Գիտենք մոխրանալ որպես վառ կերոն.
    Եւ գիտենք նաեւ մեզ կրքոտ սիրել‚
    Բայց ուրիշներին մի˜շտ էլ հարգելով...

    Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
    Բայց մեզ էլ գիտենք -
    Մեզ հայ են ասում:
    Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք...
    Կա՛նք։ Պիտի լինե՛նք` Ու դեռ - շատանա˜նք : Պարույր Սևակ

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (19.10.2011), Զառա (20.01.2011)

  13. #38
    Ուսուցիչ Զառա is on a distinguished road Զառա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Հասցե
    Շիրակի մարզ, ք. Արթիկ
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    3

    Ֆիզիկան ու աստղագիտությունը Հ. Թումանյանի բնության նկարագրություններում

    Բաց դաս Դսեղում` ”Ֆիզիկան ու աստղագիտությունը Հ. Թումանյանի բնության նկարագրություններում”: Շիրակի մարզի Նոր Կյանքի դպրոցի աշակերտները Թումանյանի տուն-թանգարանի բակում հունիսի 25-ին ներկայացնում էին մեծ բանաստեղծի բնության նկարագրություններ նրա արձակից ու չափածոյից (արձագանք, կայծակ, որոտ, տարածություն և ժամանակ, ցող, Սիրիուս, Արուսյակ և այլն) ու թարգմանություններից(“Բարոն Մյունհաուզենի արկածները”), իսկ ուսուցիչը տալիս էր դրանց գիտական բացատրությունները: Նպատակը` մարդկային մտածողության 2 ձևերը(գիտական ու գեղարվեստական) նույն երևույթների նկարագրման միջոցով ներկայացնելով` դրանց առանձնահատկությունները (նմանությունները, տարբերությունները) բացահայտելն էր` թումանյանական մթնոլորտում ու միջավայրում: Մեջընդմեջ աշակերտները նաև երգում էին հատվածներ “Անուշ՚” օպերայից:
    Զարուհի Պետրոսյան
    Արևը երկնքի ժպիտն է, ու այդ ժպիտը` ամեն օր ինձ հետ է...

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    lus (26.07.2011), manush (28.06.2011), Արեգ Գրիգորյան (28.06.2011), Արմինե Մ (28.06.2011), Ռւզաննա (28.06.2011), Մարիետա (29.06.2011), Ruben (28.06.2011)

  15. #39
    Ուսուցիչ Զառա is on a distinguished road Զառա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Հասցե
    Շիրակի մարզ, ք. Արթիկ
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    3
    Շիրակի մարզի Նոր Կյանքի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի և աստղագիտության ուսուցիչները նախաձեռնել են հեղինակային դասերի շարք` “Գիտական և գեղարվեստական մտածողություններ. ընդհանրություններ և տարբերություններ” խորագրով: Շարքի առաջին դասը անցկացվեց Դսեղում` “Բնությունը Թումանյանի նկարագրություններում. բանաստեղծական ու ֆիզիկական մեկնաբանություններ” վերնագրով: Երկրորդ մասը Զանգակատանն էր` Պարույր Սևակի թանգարանում: Աշակերտներն ասմունքեցին “Առաջադրանք համայն աշխարհի հաշվիչ մեքենաներին” բանաստեղծությունը` սևակյան մթնոլորտում ու միջավայրում, հնչեցնելով նաև բանաստեղծի ձայնը: Նրանցից մեկը նաև նվագակցում էր դաշնամուրով, իսկ մի քանիսն այդ ընթացքում նաև արտանկարում էին բանաստեղծի կյանքի ուղին ցուցադրող Սարգիս Մուրադյանի հրաշալի որմնանկարից առանձին պատկերներ: Դասի վերջում աշակերտներն իրենց նոութբուքերով հավաքեցին տեքստ հայերեն, անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով` իրենց առաջադրանքը հղելով համայն աշխարհի հաշվիչ մեքենաներին:
    Միջոցառմանը հաջորդեց ուխտագնացություն Նորավանք և այցելություն Մոմիկի թանգարան:
    Վերջին խմբագրող՝ Զառա: 18.10.2011, 19:17:
    Զարուհի Պետրոսյան
    Արևը երկնքի ժպիտն է, ու այդ ժպիտը` ամեն օր ինձ հետ է...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    manush (19.10.2011)

+ Կատարել գրառում
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 2 3 4

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները