Շախմատի Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նինբոյում անցկացվող թիմային առաջնության վերջին տուրում Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականները խաղացին ոչ ոքի` 2:2 հաշվով: Բոլոր պարտիաներում գրանցվեց ոչ ոքի:
Հայաստանը 9 տուրում վաստակեց 14 միավոր եւ 2 միավորով առաջ անցավ Ուկրաինայից: Հայաստանը նախորդ երեք առաջնություններում դարձել էր բրոնզե մեդալակիր:
Հայաստանի հավաքականի անցկացրած հանդիպումները.
1. Հայաստան-Իսրայել՝ 3.5։0.5
2. ԱՄՆ-Հայաստան՝ 2։2
3. Հայաստան-Ռուսաստան՝ 2։2
4. Հայաստան-Եգիպտոս՝ 3.5։0.5
5. Չինաստան-Հայաստան՝ 1.5։2.5
6. Հայաստան-Հնդկաստան՝ 2.5։1.5
7. Հունգարիա-Հայաստան՝ 1.5։2.5
8. Հայաստան-Ադրբեջան՝ 2։2
9. Հայաստան-Ուկրաինա՝ 2։2
Նյութն ըստ news.am և armsport.am կայքերի
![]()




Մեջբերել
Էջանիշներ