ԱՄՆ-ն ու Լիտվան՝ կիսաեզրափակիչում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՊՈՐՏ / Բասկետբոլ
Թուրքիայում ընթացող բասկետբոլի աշխարհի առաջնությունում հայտնի դարձավ կիսաեզրափակիչ 2-րդ զույգը: ԱՄՆ- Ռուսաստան մրցավեճում, ինչպես սպասվում էր, ավելի ուժեղ գտնվեցին ամերիկացիները, որոնք հաղթեցին 89-79 հաշվով: Բարձր արդյունավետությամբ աչքի ընկավ Քևին Դյուրանտը, ով իր թիմին բերեց 33 միավոր, իսկ ռուսներից ամենադիպուկը Սերգեյ Բիկովն էր' 17 միավոր:
Քառորդ եզրափակիչի մյուս խաղում նկատելի էր լիտվացի բասկետբոլիստների առավելությունն արգենտինացիների նկատմամբ' 104-85: Հաղթողների կազմում 19 միավոր վաստակեց Սիմաս Յասայտիսը, իսկ պարտվողներից ամենաարդյունավետը Կառլոս Դելֆինոն էր' 25 միավոր:
Այսպիսով, կիսաեզրափակիչում ամերիկացիները կխաղան լիտվացիների, իսկ թուրքերը սերբ բասկետբոլիստների հետ:
Նյութն ըստ՝ armsport.am կայքի




Մեջբերել

Էջանիշներ