Առաջարկում եմ այս թեմայում տեղադրել փաստեր Հայոց պատմության կարևոր իրադարձությունների մասին։
Առաջարկում եմ այս թեմայում տեղադրել փաստեր Հայոց պատմության կարևոր իրադարձությունների մասին։
Ուրբաթագիրք
Ուրբաթագիրքը հայերեն առաջին տպագիր գիրքն է։ Տպագրվել է Վենետիկում 1512 թ. Հակոբ Մեղապարտի կողմից։ Ունի 124 թղթյա էջ, 24 վերնախորագրային զարդանախշ, տպագրված է սև և կարմիր գույներով։
Ուրբաթագրքի մեկ օրինակ պահպանվում է Ազգային գրադարանում, որն էլ գրադարանի ֆոնդի ամենահին գիրքն է հանդիսանում։
Urabatagirq.jpg
Վերջին խմբագրող՝ manush: 09.09.2010, 15:12:
Հայերեն ամենափոքր ձեռագիրը
Հայերեն ամենափոքր ձեռագիրը կոչվում է «Տօնացոյց», գրվել է 1434–ին, Կաֆայում (Թեոդոսիա)։ Բաղկացած է 103 թերթից։ Այն փոքր է լուցկու տուփից և կազմով կշռում է 19 գրամ։ Ձեռագիրը պահվում է Մատենադարանում։
Մարիետա Դումիկյան
ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը «Մշո ճառընտիր»-ն է: Այն գրվել ու ծաղկվել է 1200-1202 թվականներին, Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով: Գրիչը Վարդան Կարնեցին է, ծաղկողը`Ստեփանոսը: Այժմ Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ճառընտիրը ունի 601 թերթ: Դրանցից յուրաքանչյուրը պատրաստված է մի երինջի կամ արջառի կաշվից: Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28 կիլոգրամ է: Ձեռագիրը ըստ տարվա տոների, դասավորված ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների ու ներբողների ժողովածու է, որի համար կոչվում է նաև «Տոնական»:
Այս ձեռագիրը սկզբում ունեցել է 660 թերթ, որից 601-ը Երևանում է, 17 թերթ պահվում է Վենետիկում: Ձեռագիրը 1202-ին հափշտակել է Բաբերդի այլազգի դատավորը և 2 տարի Խլաթում թաքցնելուց հետո 1204 թվականին 4000 արծաթով վաճառել Մշո Առաքելոց վանքին: Մինչև 1915 թվականը ձեռագիրը պահվել է այդ վանքում: Մեծ եղեռնի օրերին երկու հայ կին ձեռագիրը երկու մասի են բաժանել /ծանր լինելու պատճառով/ և շալակած հասցրել Արևմտյան Հայաստան: Ապա երկու մասերը տարբեր ուղիներով հասել են Թիֆլիսի Հայոց ազգագրական ընկերություն, որտեղից էլ բերվել Երևան:
Gago (13.09.2010), manush (10.09.2010), Արեգ Գրիգորյան (09.09.2010), Մանոն (15.09.2010)
Հայկական գրքի ամենամեծ եղեռնը
Ղափան-Քաջարան ճանապարհի մեջտեղում`Ողջի գետի ձախ ափին`Դավիթբեկ փոքրիկ բանավանի կողքին, այնտեղ,ուր ժայռերի պռունկները իրար մոտենալով կազմում են ահարկու կիրճ, երևում են Բաղաբերդ ամրոցի հնամենի պարիսպների մնացորդները: Պատմիչ Ստեփանոս Օրբելյանը հավաստում է, որ այս ամրոցը կառուցել է Հայկազարմ Սիսակ նահապետի զարմից Բաղակ անունով մի այր: Նրա անունով էլ ամրոցը կոչվել է Բաղաբերդ:Դեռևս չորրորդ դարում այն հայտնի էր որպես Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը:Սյունիքի Անդովկ Սյունի իշխանը այստեղ պարտության է մատնել պարսից Շապուհ արքային:
1170 թվականին սելջուկ զորավար Ելտկուզի զորքը գրավում է Բաղաբերդը, սրի քաշում բնակիչներին և ավարի մատնում շրջակա վայրերից այստեղ հավաքված տասը հազար հայերեն գիրք: Դա եղել է հայ գրքի ամենամեծ եղեռնը պատմության մեջ:
Զանազան ռեսուրսների մեջ առանձնանում է այնպիսի մի ենթախումբ, որի շնորհիվ Հայաստանը անվանում են «Թանգարան բաց երկնքի տակ»: Իհարկե` դա զբոսաշրջիկության ռեսուրսներն են:
Այս փոքր տարածքում գտնվում են բազմաթիվ պատմամշակութային և ճարտարապետական հուշակոթողներ: Բացի քանակից, դրանք բազմազան են, արժեքավոր և, ինչը ամենակարևորն է, կառուցվել են շատ հին ժամանակաշրջաններից սկսած:
Կառույցների թվում կան բազմաթիվ կոթողներ, որոնք համաշխարհային մշակույթի անցումնային փուլերին պատկանող ամենաառաջին օրինակներն են (օր` վերածնունդ. Աստծո առաջին քանդակը Նորավանքում): Ընդգծվում են ճարտարապետական ամենազանազան ոճեր, որոնցից շատերը սկիզբ են առել հենց Հայաստանում: Օրինակ` աշխարհահռչակ գոթական ոճի հանդես գալուց շատ տարիներ առաջ, Հայաստանում կառուցվել են այդ ոճի նախատիպը կրող կոթողներ (Սաղմոսավանք, Գոշավանք և այլն): Հռիփսիմեատիպ և Զվարթնոցատիպ ոճերը նույնպես ծնվել են Հայաստանում և կրում են համապատասխան նմուշների անունները (հռիփսիմեատիպ է, օրինակ, Ստամբուլի Սբ.Սոֆիայի տաճարը):
Լինելով լեռնային և քարքարոտ երկիր` Հայաստանը ունի նաև շատ գեղատեսիլ բնություն: Բարձր գագաթները, վարար գետերը, լեռնային լճերը, սաղարթախիտ անտառներն ու անդնդախոր ձորերը անտարբեր չեն թողնի ցանկացած զբոսաշրջիկի:
Այդպիսով, վերը նշված առանձնահատկությունները և բազմաթիվ այլ հանգամանքներ թույլ են տալիս պնդել, որ Հայաստանը զբոսաշրջիկության ռեսուրսների տեսակետից աշխարհի ամենաառաջատար երկիրն է:
armenia_11.jpgarmenia_9.jpgarmenia_12.jpgarmenia_10.jpg
ԵԳԱՆՅԱՆ ՆՈՒՆԵ
Վանաձորի թիվ 21 դպրոց:
manush (27.09.2010), Սահակյան Սահականուշ (26.09.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ