+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Գեղեցիկի գաղտնիքը

  1. #1
    Ուսուցիչ Զառա is on a distinguished road Զառա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Հասցե
    Շիրակի մարզ, ք. Արթիկ
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    3

    Գեղեցիկի գաղտնիքը

    Մահացու հիվանդությունից հյուծված, Հայնեն 1848թ. գարնանային մի օր դուրս եկավ արևով ողողված ու կանաչ սաղարթներով պարուրված Փարիզի փողոցները: Հաղթահարելով թուլությունը, նա հասավ մինչև Լուվր ու կանգ առավ Միլոսյան Վեներայի մարմարյա արձանի առջև: Բանաստեղծը կյանքին հրաժեշտ տալու գնաց արվեստի գանձարանը: Կյանքից բաժանվելը նրա համար նշանակում էր գեղեցկությունից բաժանվել: Բայց ի?նչ է գեղեցիկը: Հավանաբար` Գեղեցկությունը ներդաշնակ է: Այնտեղ, ուր Հակադրությունները գտնվում են "Համաչափ խառնուրդով", այնտեղ կա գեղեցկություն, մարդու առողջություն: Բնության գեղեցկությունն ու նրա ընկալման ուրախությունը վեհացնում ու ազնվացնում են մարդու հոգին: Դրանք մարդու մեջ առաջացնում են զգացմունքներ, որոնք նրան ներշնչում են թղթին, կտավին հանձնել գեղեցկության պատկերացման իրենց նրբերանգները:
    Ու ծնվում են Մարտիրոս Սարյանի տաք, արևային գույները կամ Քենտի հյուսիսային բնակարանների դաժան կոլորիտները, Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը կամ Կլայդերմանի իմպրովիզացիաները, Շեքսպիրի սոնետներն ու Քուչակի հայրենները...
    Գեղեցիկով զարմանալու և հիանալու կարողությունը մարդկային ամենաթանկարժեք շնորհներից է: Բայց ամենից գեղեցիկը, այնուամենայնիվ, նույն մարդու արարքն է, երբ նա` հերոսանում է կամ բարի գործ անում, պայքարում է ու ձգտում, կամքի ուժով ու անհրաժեշտությամբ պայմանավորված` "սարեր է շուռ տալիս", ուրախանում է ու թախծում, երազում է ու խանդավառվում:
    Գեղեցիկի չափանիշ է մեկ տարեկան երեխայի հրճվանքն ու նույնիսկ` լացը, թոնրատնից եկող նորաթուխ հացի բույրն ու շախմատային բարդ էտյուդը կամ ֆիզիկայի խնդիրը լուծած մարդու ժպիտը...
    Այնուամենայնիվ`
    գաղտնիք է, թե ի?նչ է գեղեցկությունը:
    Ու այդ գաղտնիքը` կյանքի գեղեցիկն է ու նրա խորհուրդը...

    Զարուհի Պետրոսյան

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ashakertner (18.10.2010), Gohar47 (04.10.2010), Hayastan84 (08.09.2010), manush (21.09.2010), Manush94 (01.04.2011), Անահիտ1975 (31.01.2011), Դատարկություն (08.09.2010), Իրինա (07.09.2010), Եվա (18.12.2010), Մանոն (08.09.2010)

  3. #2
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ is on a distinguished road Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    15
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    2
    Գեղեցկությունը բնության մեծագույն գաղտնիքներից մեկն է, որի ազդեցությունը մենք տեսնում և զգում ենք, իսկ նրա էության մասին հստակ պատկերացում տալ շատերն են փորձել, բայց անհաջող... Ուստի կարելի է ասել և հաստատել, որ գեղեցիկը սյուբեկտիվ է, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է գեղեցիկ համարել ինչ-որ բան, որը մյուսի համար տգեղ է: Իմ կարծիքով բացարձակ գեղցկություն գոյություն չունի:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ashakertner (18.10.2010), Gohar47 (04.10.2010), manush (21.09.2010), Զառա (21.09.2010), Tatev* (23.09.2010)

  5. #3
    Սկսնակ մասնակից ANUL is on a distinguished road ANUL-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2011
    Հասցե
    q. vanadzor , taxamas bazum
    Տարիք
    16
    Գրառումներ
    13
    Հեղինակության աստիճան
    0
    Գեղեցիկը գերազանցում է վսեմին, քանզի այն հաստատուն է ու չի հագեցնում, մինչդեռ վսեմը հարաբերական է, անցողիկ ու անսանձ:
    Գեղեցիկը կարիք չի զգում լրացուցիչ զարդերի. ամենից շատ նրան գեղեցկացնում է զարդերի բացակայությունը:
    Գեղեցիկ է թվում ամեն բան, ինչին սիրով ես նայում:
    Գեղեցկության կողքին խելքն ու սիրտը մշտապես աղքատ բարեկամների տպավորություն են գործում:
    Հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից, այնինչ հոգեկան գեղեցկությունը իր փայլը հաղորդում է նաև մարմնին:
    Կնոջ համար երիտասարդ, բայց տգեղ լինելը նույնքան անմխիթարական է, որքան գեղեցիկ, բայց տարիքով լինելը:
    Բարի համբավը ավելի լավ է գեղեցիկ դեմքից:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ashakertner (03.02.2011), Սահակյան Սահականուշ (26.07.2011), Անահիտ1975 (31.01.2011), Զառա (02.02.2011)

  7. #4
    Ավագ մասնակից Արմինե Մ is on a distinguished road Արմինե Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2010
    Հասցե
    Շիրակի մարզ, Վահրամաբերդ
    Գրառումներ
    196
    Հեղինակության աստիճան
    3
    Գեղեցկությունը բխում է մարդու հոգուց. եթե մարդու հոգին գեղեցիկ է, նա աշխարհն էլ ընկալում է այդպիսին: Պետք է ցանկանալ տեսնել գեղեցիկը, և կտեսնես նույնիսկ այնտեղ, որտեղ ուրիշները չեն էլ փնտրում:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ashakertner (03.02.2011), Սահակյան Սահականուշ (26.07.2011), Զառա (02.02.2011)

  9. #5
    Մասնակից lus is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    1
    Գեղեցիկի աշխարհը խորհրդավոր է, անմեկնելի ու ինքնատիպ: Այն մեր իդեալների աշխարհն է, մեր գունավոր մտքերի, պատկերացումների: Ամեն ոք ստեղծում է Գեղեցիկի իր մոլորակը ու բնակվում այնտեղ: Գեղեցիկը Աստվածային է և սահմանել այն, նշանակում է ներթափանցել երկնային գաղտնիքների մեջ...
    Ինձ համար Գեղեցիկը բնությունն Է, մայրս,հայրենիքս,բալիկս ու աշխարհի բոլոր անմեղ մանկիկները: Գեղեցկությունը աներևույթ է, անտեսանելի: Այն միայն զգում ես: Միթե կարելի է տեսնել հոգին: Իհարկե: Բայց միայն հոգու աչքերով:Գեղեցիկը նաև օգտակար է:Ուզում եմ հիշել մեծն Շիրազի հետևյալ բանստեղծությունը.
    Լավ չէ?ր լինեիր աշխարհում ընկած
    Հասարակ մի քար արտերի ճամփին,
    Որ վրադ նստեր հնձվորը հոգնած,
    Որ հանգիստ տայիր հոգնած ճամփորդին:
    Բանաստեղծությունը /<<Քարը>> / մարմարի մասին է, որը գեղեցկություն է ինքնին, բայց չօգտագործվող գեղեցկությունը նույնքան անիմաստ է, որքան չեղած հրաշքը:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սահակյան Սահականուշ (26.07.2011), Զառա (10.08.2011)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները