Տեղեկացնում եմ, որ «Ուսուցչի ձայնը» թեմայից ուսուցչի երդմանը վերաբերող գրառումներն առանձնացվել են, դրանց հիման վրա ստեղծվել է այս թեման: Սա արել ենք, հաշվի առնելով հիմնական թեմայից շեղումը և այս թեմայի լիարժեք առանձին քննարկում լինելու հանգամանքը:
Տեղեկացնում եմ, որ «Ուսուցչի ձայնը» թեմայից ուսուցչի երդմանը վերաբերող գրառումներն առանձնացվել են, դրանց հիման վրա ստեղծվել է այս թեման: Սա արել ենք, հաշվի առնելով հիմնական թեմայից շեղումը և այս թեմայի լիարժեք առանձին քննարկում լինելու հանգամանքը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Արտակ Հարությունյան
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
Ուսուցչի երդումը կիսագրագետ տեքստով ????? Խայտառակություն է:
Արտասահմանյան որևէ պետության փորձն ուզում են կիրառել Հայաստանում, ու չեն վախենում խայտառակությունից: Ինչպես չվախեցան ավարտական թեստերի տապալումից, այնպես էլ չամաչեցին խայտառակությունից: Ծիծաղելի է, որ կրթության նախարարությունում այդքան անգրագետ մասնագետներ կան, որ ոչ թեստ են կարողանում գրել, ոչ էլ երդում:
Ուզում են երդվել, լավ: Երբ ուսանողներն ավարտում են մանկավարժական բուհը և նրանց տալիս են մանկավարժի դիպլոմ, թող այդ ժամանակ էլ նրանք մանկավարժի երդում տան:
Արեգ Միկիչյան
Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
ՎՊՄԻ դասախոս
“ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր
Մերի (23.09.2010)
Միանշանակ ոչ, քանի որ Հայաստանում ցանկացած կրթություն, գիտելիք և դրա նման ինչ որ բաներ ոչ մեկի համար ոչինչ չարժե, չնայած մեր պրեզիդենտի ամպագոռգոռ հայտարարություններին: Կարծում եմ ,որ1990թ-ից մինչև այսօր Հայաստանը լքած 1400000 մարդկանց կեսը Հայաստանը լքել է, որովհետև չի հավատում նման պրեզիդենտական սին խոստումներին:
lus (26.07.2011)
Ժողովու'րդ, կներեք, տխուր հիշողություներ արթնացնելու համար:
Ո՞վ կարող է ասել, նոր դպրոց ընդունված ուսուցիչները, ի՞նչ կարգով են երդվելու, անցյալ տարվա նման հանդիսավոր, թե՞.........
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ