+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Երբ հոգիս թախծում է...

  1. #1
    Member Tatev* is on a distinguished road Tatev*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2010
    Տարիք
    23
    Գրառումներ
    92
    Հեղինակության աստիճան
    2

    Երբ հոգիս թախծում է...

    Չէի ասի, թե ես ստեղծագործում եմ, պարզապես երբեմն անհաղթահարելի մի ուժ ստիպում է գրել մտքիս եկածը: Դե սա մի այդպիսի գրառում է: Կարող է շատ մռայլ ու անհույս թվալ, բայց այն ժամանակ իմ թախիծը լուսավոր չէր:
    Միայն մի խնդրանք ունեմ, եթե սա նման է դպրոցական տարիների հուշատետրի չափածո "հուշերին", անկեղծորեն ու անխղճորեն քննադատեք, ես պատրաստ եմ: Մեծ հույսեր եմ փայփայում, որ մի քանի վարկյան կտրամադրեք ու կգրեք Ձեր կարծիքն ինչպիսին էլ այն լինի:
    Անչափ շնորհակալ եմ



    Թ Ա Խ Ի Ծ

    Ու նորից մի թրթիռ, մի գրգիռ իմ սրտի դեռ խոսում ու հիշում է քո մասին,

    Ու նորից մի կտոր, մի հատոր իմ հոգու դեռ թախծում, կարոտում է քո մասին,

    Ու նորից, ու նորից անէություն է տենչում իմ սիրտը երկփեղկված, վիրավոր,

    Ու չկաս ոչ դու, ոչ հասցեն իմ սիրո, ոչ էլ երգը, որ սրտեր է ամոքում:

    Միայն անտարբեր ու դատարկ բիբերիդ փայլն է առկայծում արցունքիս հայելում:

    Բայց լսի'ր, դեռ հնչում, արտասվում է հեռվում` իմ խեղված երազի փոքրիկ խրճիթում,

    Երգը իմ կոտրված սրտի լարերից.

    "Իզուր են հույզերը, հույսերն անհամար,
    Իզուր են երազներն ու լույսերն անմար...."

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (17.10.2010), Chuk (31.08.2010), Սահակյան Սահականուշ (27.07.2011), Դեղձանիկ (10.08.2011), Իրինա (21.09.2010), Լիլիթ (16.10.2010), Եվա (18.12.2010), Մարիետա (03.09.2010)

  3. #2
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Տաթև ջան, կարդացի: Կարծում եմ, որ շատ անձնական է, կարծում եմ, որ տարիներ հետո էլ քո մեջ շատ հույզեր է արթնացնելու: Բայց ինձ չհուզեց, չտպավորվեց: Ես պոեզիայի մեծ սիրահար չեմ, իսկ պահանջներս պոեզիայից չափազանց մեծ են: Գուցե սա է պատճառը, որ չհավանեցի: Ասում եմ անկեղծ, ինչպես որ խնդրել էիր:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սահակյան Սահականուշ (27.07.2011), Tatev* (31.08.2010)

  5. #3
    Member Tatev* is on a distinguished road Tatev*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2010
    Տարիք
    23
    Գրառումներ
    92
    Հեղինակության աստիճան
    2
    Շատ շնորհակալ եմ, Չուկ ջան: Իրոք շատ անձնական է, բայց եթե միայն ինձ է ինչ-որ բան ասում, ուրեմն անարժեք է: Մի անգամ էլ շնորհակալ եմ կարծիքի համար, հույսով եմ վերջինը չի լինի

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #4
    Junior Member Narine21 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Gyumri
    Գրառումներ
    4
    Հեղինակության աստիճան
    0
    Բարեվ սիրելի Տաթեվ քեզ չեմ ճանաչում, բայց քո գրածը անչափ դուր եկավ
    Վերջին խմբագրող՝ Narine21: 04.09.2010, 13:15:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tatev* (05.09.2010)

  9. #5
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ is on a distinguished road Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    15
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    2
    Տաթև ջան ինձ դուր եկավ քո մտքի առկայծման լուսավոր փայլերը: Ես քեզ պետք է հայտնեմ, որ քո հույզերը կարող է պարուրել նաև ուրիշի:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tatev* (21.09.2010)

  11. #6
    Ավագ մոդերատոր Լիլիթ is on a distinguished road Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    3
    Տաթև ջան, որքան էլ մշակման դեռ ենթակա են ներկայացրածդ տողերը (իսկ դրանք մշակելու մասին, կարծում եմ, կմտածես), միևնույն է, լավ է, որ գրի ես առել հոգումդ տիրող հենց այդ ակնթարթի թրթռոցը:
    Որքան էլ հոգուդ փոթորիկը խիստ անձնական լինի, միևնույն է, եթե ծնվում են տողեր, ուրեմն ասելիք ունես, հետևաբար, հարկը կա այդ փոթորիկը հանդարտեցնելու: Կարծում եմ, երբ գրում ես, թեթևանում ես, ու խաղաղությունը ողողում է քեզ: Իսկ հոգու անդորրությունից առավել երջանկավետ երևույթ չեմ էլ պատկերացնում: Ուրեմն, գրի առ այն, ինչ կա քո ներսում, իսկ հետո երբ կուզենաս, կանդրադառնաս տողերիդ ու եթե կկամենաս, դրանք կմշակես:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սահակյան Սահականուշ (27.07.2011), Tatev* (17.10.2010)

  13. #7
    Ավագ մասնակից Anush Avetisyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան
    Գրառումներ
    161
    Հեղինակության աստիճան
    2
    Տաթև ջան քո <<Թախիծ>>-ն էլ ինձ տխրություն պատճառեց:Ցավում եմ քո անպատասխան սիրո, կարոտի,արցունքների ու հույզերի համար:Բայց իզու'ր չեն քո երազներն ու հույսերը:Իսկական սերը ու'ժ է տալիս:Քո սիրտը նվիրիր նրան,ում աչքերը քեզ տեսնելիս կժպտան ու կասեն`ես քեզ սիրում եմ:
    <<Ուստի հիմա կմնա ՀԱՎԱՏՔ,ՀՈՒՅՍ և ՍԵՐ:Եվ սրանցից մեծագույնը ՍԵՐՆ է>>:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tatev* (17.10.2010)

  15. #8
    Մասնակից lus is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    1
    Տաթև ջան, հոգին չի ծերանում, զգացմունքը տարիք չի ճանաչում: Մեծ հասակում ևս կարելի է սիրել ու թախծել: Ամենևին դպրոցական հուշերի նման չէ ստեղծագործությունդ:Ինչ վերաբերում է պոեզիային` որպես ստեղծագործական արվեստի տեսակ, ապա դա այլ հարց է: Իհարկե, ամեն մի <<Ապրում>> չի կարող դառնալ բարձրարվեստ գործ: Նույնիսկ մեծ գրողները բազմաթիվ մշակումներից հետո են ներկայանում ընթերցողին: Այնպես որ` ստեղծագործիր, հոգուց բխած տողերը ընթերցողի հոգուն հասնող ամենակարճ ուղին ունեն:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tatev* (07.08.2011), Vardan07785 (06.08.2011)

  17. #9
    Մասնակից lus is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    1
    Տարիներ առաջ, երբ «ԻՄ հոգին էլ թախծում էր», գրեցի մի քանի բանաստեղծություն, ավելի շուտ՝ թղթին հանձնեցի իմ ապրումները: Գրիչ ոչ թե գրում, այլ կլանում էր իմ մտքերը: Հիմա այդպես չի ստացվում: Ստեղծագործում էր հոգիս, իսկ միտքս լուռ էր: Ես չցանկացա մշակել, բառեր փոխել:


    Ժամադրություն

    Դու մեղմ նայեցիր իմ աչքերի մեջ,

    Ու շշնջացիր.«Դու կգաս,

    Սակայն շատ ուշ կլինի»:

    Իսկ ես ասացի. «Ոչինչ, թեկուզ ուշ,

    Բայց ոչ ուշացած»:

    ...Ես եկա քեզ մոտ...

    Ցավոք, ուշացած:

    Անձայն լաց եղա, լուռ հեկեկացի,

    Եվ իմ շնչի մեջ քո շունչն զգացի..
    .
    Անկենդան մարմնիդ:

    Քո շունչն զգացի և հոգուս խորքում

    Ձայնդ լսեցի. «Դու մի հեկեկա, մի տանջվիր, իմ սեր:

    Դեռ ուշացած չես:


    Երկնային կյանքում կսպասեմ ես քեզ,

    Բայց դու չշտապես...

    Ոչինչ, թեկուզ՝ ուշ , բայց ոչ ուշացած»:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (06.08.2011), Սահակյան Սահականուշ (07.08.2011), Դեղձանիկ (06.08.2011), Tatev* (07.08.2011)

  19. #10
    Մասնակից lus is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    1
    Մ Ե Ն Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

    Միայնակ լինել՝ չի նշանակում
    Մեն-մենակ լինել...
    Մենակությունը՝
    Երբ Դու մենակ չես,
    Երբ բազմաթիվ են մարդիկ Քո շուրջը,
    Սակայն, ԴՈՒ, ավա՜ղ, շրջապատված չես:
    Երբ Դու ոչնչի կարիք չես զգում,
    Սակայն Կարիքը Քո դուռն է բախում՝ Քո հոգու դուռը:
    Երբ երազում ես, սակայն երազիդ Դու չես հավատում,
    Երբ Սեր է երգում աշխարհը համայն,
    Սակայն Քո սիրտը չի արձագանքում,
    Երբ Քեզ սիրում են՝ Դու չես նկատում:
    Երբ Քո փոքրիկին սիրում, գուրգուրում,
    Անուշ օրորով քուն ես պարգևում,
    Սակայն ողջ գիշեր քունդ չի տանում:
    Ու հասկանում ես՝ ՄԻԱՅՆԱԿ ԵՍ ԴՈՒ...
    Վերջին խմբագրող՝ lus: 06.08.2011, 11:36:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (07.08.2011), Սահակյան Սահականուշ (07.08.2011), Դեղձանիկ (06.08.2011), Զառա (15.08.2011), Tatev* (07.08.2011)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները