Կրթության և գիտության նախարարությունը երկու տարին մեկ կազմակերպում է համահայկական կրթական խորհրդաժողովներ, որին մասնակցում են Հայաստանն ու Սփյուռքի կրթական ոլորտը ներկայացնող բազում ներկայացուցիչներ (մանրամասներն այստեղ):
Այս տարի ևս կազմակերպվում է հերթական՝ չորրորդ համահայկական խորհրդաժողովը, որն անցկացվելու է օգոստոսի 13-ից 17-ը: Խորհրդաժողովի հանդիսավոր բացումը տեղի է ունենալու Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, ապա մասնակիցները մեկնելու են Ծաղկաձոր, որտեղ էլ անց է կացվելու ողջ խորհրդաժողովը:
Ինչպես ծանուցում է խորհրդաժողովի ծրագիրը, դրա ընթացքում նախատեսվում են «ՀՀ կրթական քաղաքականության և բարեփոխումների ընթացքի», «ԼՂՀ կրթական բարեփոխումների», «Հայաստան-Սփյուռք քաղաքականաթյան և իրագործման ընթացքի», «Ազգային կրթության կազմակերպման հիմնախնդիրների և առկա միտումների», «Սփյուռքի համար ՀՀ կողմից իրագործվող ծրագրերի» մասին քննարկումներ, ինչպես նաև նոր ուսումնական նյութերի, այդ թվում էլեկտրոնային ուսումնական նյութերի ներկայացումներ, առանձին մասնագիտական խմբերով տարաբնույթ կրթական հարցերին առնչվող քննարկումներ և այլն (ծրագրի նախագծին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ):
Հարգելի ֆորումցիներ,
ի՞նչ ակնկալիքներ ունեք նման խորհրդաժողովներից, արդյո՞ք դրանք նպաստում են կրթական համակարգի բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը:



Մեջբերել

Էջանիշներ