ԱՌԱՋՆՈՐԴԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ
Դու՝ ծանր բրոնզե մի արձան,
Կանգնել ես հպարտ ու անձայն,
Հավքերը՝ քո գլխին թառած,
Օրերդ չվեցին ու անցան:
Դու ինքդ թողեցիր քո կեղտը
Մարդկության անբասիր հավատին,
Ինչպես հավքերն այդ ծեռտը
Քեզ նման հանճարի ճակատին:
Հ. Հովհաննեսյան
ԱՌԱՋՆՈՐԴԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ
Դու՝ ծանր բրոնզե մի արձան,
Կանգնել ես հպարտ ու անձայն,
Հավքերը՝ քո գլխին թառած,
Օրերդ չվեցին ու անցան:
Դու ինքդ թողեցիր քո կեղտը
Մարդկության անբասիր հավատին,
Ինչպես հավքերն այդ ծեռտը
Քեզ նման հանճարի ճակատին:
Հ. Հովհաննեսյան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԾԻԿԸ
Պատմությունը, որդի,
Մի կծիկ է բըրդի՝
Վատ գզած ու մանած,
Խըճճված ու խրթին:
Չկա լուծում հարցի
Նկուղներում մթին,
Կա անցյալի քացին
Մեր գալիքի մըռթին:
Հ. Հովհաննեսյան
ԴԺՎԱՐ Է ԿԱՄՔՍ ՍԱՆՁԵԼ
Թե փնտրում ես քեզ համար տեր՝
Դու ստրուկ ես ծնվել անշուշտ,
Թե գնել ես հարճեր, ճորտեր՝
Տեր ես ծնվել չար ու անկուշտ:
Ավանդներ կան՝ հին, զանազան,
Ու հավերժ են, անողորմ, չար –
Որ կամ պիտի լինես գազան,
Կամ՝ անատակ, անկամ ոչխար:
Ո'չ, դժվար է կամքս սանձել,
Խենթ է՝ ինչպես վայրի մտրուկ,
Ես ո'չ տեր եմ կյանքում դարձել,
Ո'չ՝ անարի ճորտ ու ստրուկ:
ANUL (01.02.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ