Ես Chuk-ին պատասխանել եմ ֆորումից դուրս, էլեկտրոնային նամակով և պատասխան եմ ստացել, որը ինձ բավարարում է:
Բայց Gago-ի գրառումը կարդալուց հետո, որոշեցի այն ներկայացնել հանրությանը: Ահա այդ նամակը:
-------------------------------------------------------------------------------Հարգելի Chuk, արհեստական բաներ պետք չեն:
Կողպեք կախել, գնալն էլ ճիշտ չեմ համարում:
Ֆորումն էլ որպես միայն քննադատությունների հարթակ չեմ ընկալում:
Կան բազմաթիվ թեմաներ, որոնք քննադատություն չեն էլ ենթադրում (գրականություն, հետաքրքրաշարժ, սպորտ, դեպքեր հայտնի մարդկանց կյանքից և այլն և այլն):
Ես հո դրանց դեմ չեմ, որևէ բան չեմ ասել, չէ՞:
Բայց այսօրվա մեր վիճակում, ես կարծում եմ, կրթական ֆորումը ավելի շատ պետք է պրոբլեմների քննարկման հարթակ լինի: Եվ այդ գրառումով ափսոսանք եմ հայտնել այդպիսին չլինելու համար (ոչ մեկին չմեղադրելով), մեկ էլ կրթության պաշտոնյաների անազնիվ գործելակերպի օրինակ եմ բերել:
Մյու կողմից էլ, երբ ինձ հարց եմ տալիս, թե ի՞նչ է տալու պրոբլեմների քննարկումները, վատի ու սխալի քննատատությունը, թեկուզ դրանք շատ հիմնավորված լինեն ու թիկունքում էլ, ասեք 10000 ֆորումցի ունենան, տեսնում եմ, որ առանձնապես մեծ սպասելիքներ չկան, այսինքն այդ դեպքում էլ դեպի լավը արագ փոխվելու հույս չկա:
Գուցե ուրիշները դա վաղուց են հասկացել ու իզուր ժամանակ ու ներվեր չեն փչացնում:
Բայց ես էլ էսքան ժամանակ եմ ծախսում (ֆորումի գրառումներս միասին երևի A4 ֆորմատի մի 30 էջ լինեն), մտածելով, որ դրանք կարող է ինչ-որ օգուտ տան: Չգիտեմ, անկեղծ չգիտեմ:
Վերջում էլ մի բանի մասին:
Կարծում եմ, լավ կլինի ֆորումցիների վարկանիշներն այլ մասշտաբով լինեն` ինչո՞ւ 1, ոչ թե 1000 (չնայած չգիտեմ վարկանիշները տեխնիկապես ոնց են առաջանում):
Մեծ լինեն ու մասնակիցները կարողանան նաև պակասեցնել ուրիշների վարկանիշը, նաև դրանով արտահայտելով իրենց անհամաձայնությունը տվյալ գրառման վերաբերյալ (մոտավորապես շնորհակալությունների նման):
Այս ֆորումը odnoklassnik ու facebook-ի հետ համեմատելն էլ տեղին չեմ համարում:
Եթե այն պետք է դառնա այդպիսին, ես այստեղ անելու բան չունեմ:
“լուրջ քննարկումներ ու վեճեր, որպեսզի ճշմարտություն ծնվի”-ին էլ ենթադրում է քննադատություն, քննադատությունն էլ բողոք է:


Մեջբերել


Էջանիշներ