+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Գրական ծաղրանմանություններ (պարոդիա)

  1. #1
    Մասնակից Արմեն is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    11.06.2010
    Հասցե
    ք. Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    2

    Գրական ծաղրանմանություններ (պարոդիա)

    Առաջարկում եմ այս թեմայում տեղադրենք տարբեր ստեղծագործությունների հիմքի վրա ստեղծված զվարճալի նմանակումներ։
    Արմեն Կուլախսզյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    Տնօրենի տեղակալ, ԴԻՑ բաժնի պետ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    manush (19.05.2011)

  3. #2
    Մասնակից Արմեն is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    11.06.2010
    Հասցե
    ք. Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    2
    Ի՜նչ կլինի` իգնոր չանես,
    Մեյլս դիլիթ, ֆորվարդ չանես,
    Սրտանց բացես, աչքի ածես
    Ու մեծ սիրով րիփլայ անես:

    Սայաթն ասավ իր սիրուհուն.
    - Ֆեյսբուքումդ գրիլ իս դուն`
    Թե վուր ալամ ինտերնետում
    Չկա քիզի նման սիրուն:

    Ամա մտիկ արա, գո’զալ,
    Մտիր գուգլու հինդու պորտալ,
    Մի սըրչ տու ինձ, խաբար արա`
    Թե վուր սիրտդ վրաս տաք ա:

    Կարոտիլ իմ քու դիդարին,
    Քու ջփեգին, քու պրոֆալին,
    Մեսիջներուդ թաքուն խաղին,
    Էսեմեսնիդ տառասխալին:

    Սելյուլյարիդ անուշ զանգին
    Ըսպասում իմ թրթռալեն,
    Իմանում չիմ վունց անջատիմ
    Էն բեմուրազ վիբրացիայեն:

    Յիս չաթերում տիղ չիմ գտնում,
    Բլոգումներում բեզարիլ իմ,
    Ըսփամներաց պրծում չունիմ,
    Սայթերումըն բեզարիլ իմ:

    Աստուծ վկա` վիրտուալ չիմ,
    Վիզուալ իմ ու ռիալ իմ,
    Սիրտս` էշխեմեդ էրած,
    Նուրմեկանց քաբաբ մի՜ անի:

    Անհայտ աղբյուրից։
    Արմեն Կուլախսզյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    Տնօրենի տեղակալ, ԴԻՑ բաժնի պետ

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arinda (19.07.2010), Chuk (19.07.2010), Lusnyak (24.08.2010), Սահակյան Սահականուշ (26.09.2010), Գրիգոր Պտղունց (19.05.2011), Լիլիթ (02.08.2010), Նարինե (19.07.2010), Ruzan_#105 (27.07.2010)

  5. #3
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3

    «Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա՜...»

    PARODIA Հովհ. Հովհաննիսյանի «Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա՜»
    բանաստեղծության



    Տեսե՞լ ես արդոք այն բլուրները,
    Ուր ճոխ ծաղկում է մշտական գարուն,
    Ուր թալանում են մերոնք ու այլերը,
    Ուր հոսում է միշտ արցունք ու արյուն:

    Տեսե՞լ ես արդոք այն այգիները,
    Ուր իբրև գոհար խաղողն է հասնում,
    Որից դատարկ են նըստում տերերը,
    Որ միշտ ցեցերի գըրպանն է լըցնում:

    Տեսե՞լ ես ծերուկ ժայռերի միջով
    Կատղած անցնելիս գետը փըրփըրած.
    Վախե՞լ ես անցնել կոտրած կամուրջով,
    Նստե՞լ ես արդյոք ափին մոլորված:

    Տեսե՞լ ես գյուղը հովտի մեջ մենակ
    Ու շուրջը փըռված հին աղբակույտեր.
    Տեսե՞լ ես ոնց են այնտեղ շարունակ
    Կըռվում, կեղեքում քյոխվեն ու տերտեր:

    Եվ դու տեսե՞լ ես նրա գանձն անգին,
    Հարավի դուստրը — խղճուկ արարած,
    Լռության կնիքն իրեն շըրթունքին
    Ու ինքը ամբողջ կեղտի մեջ կորած:

    Տեսե՞լ ես նրա եպիսկոպոսին՝
    Դեմքին գոհության տափակ կնիքը.
    Գիտե՞ս ինչ զարդ է թաղման հանդեսին,
    Եվ կամ ի՞նչ արժե մատի մատնիքը:

    Եվ դու տեսե՞լ ես նրա գազեթը,
    Որ ազատ միտք է վաճառում հային.
    Զգո՛ւյշ, բարեկամ, չըվիճես հետը,
    Թե չէ՝ կըմատնի քեզ պոլիցիային...

    «Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա՜...»

    Հովհաննես Թումանյան, 1910
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LEVON (29.01.2011), Lusnyak (24.08.2010), Արա (26.07.2010), Արմեն (26.07.2010), Իրինա (26.07.2010), Լիլիթ (02.08.2010), petros59 (28.07.2010), Ruzan_#105 (27.07.2010), sokrat (26.07.2010)

  7. #4
    Junior Member Գրիգոր Պտղունց is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2011
    Հասցե
    Կապան, երկաթուղայինների 9/14
    Տարիք
    53
    Գրառումներ
    2
    Հեղինակության աստիճան
    0
    Կալոշները`ոտքերիս, նակոլկեքը` ձեռքերիս,
    Օղու շիշը կրծքիս տակ, գյուղից իջա ես քաղաք:
    Ու մարդիկ ինձ տեսնելով` իրենց հոգնած աչքերին,
    Տեսան ուրիշ մի աշխարհ, դեբիլ տեսան նորաբույր:

    -Էշի գլուխ,-ասացին,-էշի գլուխ,- ու փակին
    Լուսամուտներն իմ առաջ, ու ես իմ դոշը բացել,
    Քայլում էի խայտալով, ու շաղ տալով մայթերին,
    Ակուռկաներ ու աղբեր, հայոյանքներ հոգեթով;

    Հովհաննես Շիրազ <Գարնանամուտ>

  8. #5
    Junior Member Գրիգոր Պտղունց is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2011
    Հասցե
    Կապան, երկաթուղայինների 9/14
    Տարիք
    53
    Գրառումներ
    2
    Հեղինակության աստիճան
    0
    Շենքի կողքին, մայթի տակ,
    Ջուր էր բխում սառնորակ,
    Ու ցրվելով մայթերում,
    Իզուր ճահիճ էր դառնում:

    Նրա առջև մի խոր գուշ
    Շինեց տատս ու անուշ
    Խաղ ասելով նա տարավ
    Լվաց բուրդը իր ծարավ:

    Մեքենան մեր գուշի մոտ
    Լողացավ սառը ջրում,
    Օրհնեց նա գուշ շինողին
    Սլացավ դեպի հեռուն:

    Սենյակում, ծորակի տակ
    Ջուր էր կաթում կաթ առ կաթ,
    Հավաքվելով բաժակում,
    Խմելու ջուր էր դառնում:

    Հովհաննես Թումանյան <Աղբյուրը>

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները