Հարգելի ֆորումցիներ,
Տեղեկացնում եմ, որ «Պոեզիա» թեման, որտեղ տեղադրում էինք հայ գրողների բանաստեղծությունները, մասնատվել է տարբեր թեմաների՝ ըստ հեղինակների: Այսպիսով ստեղծվել են մեր գրողներից շատերին նվիրված թեմաներ, որոնց առաջին գրառման մեջ ներկայացվել է գրողի կենսագրությունը, ապա ստեղծագործությունները, որոնք ֆորումում տեղադրել են ֆորումցիները: Թեմաներում կարելի կլինի ծավալել ստեղծագործությունների մասին քննարկումներ, լրացնել հեղինակի կենսագրությունը և այլն:
Այս թեմայում տեղադրում եմ առկա թեմաների ցանկը ըստ հեղինակների՝ դասավորված այբբենական կարգով: Ցանկը կլրացնեմ նոր թեմաների ստեղծմանը զուգահեռ.
- Ավետիք Իսահակյան
- Գևորգ Էմին
- Դանիել Վարուժան
- Եղիշե Չարենց
- Զահրատ
- Ժաննա Աբրահամյան
- Համո Սահյան
- Հովհաննես Թումանյան
- Հովհաննես Շիրազ
- Միսաք Մեծարենց
- Միքայել Նալբանդյան
- Մուշեղ Իշխան
- Պարույր Սևակ
- Պետրոս Դուրյան
- Ջուլիետա Խաչատրյան
- Ռաֆայել Պատկանյան
- Սիլվա Կապուտիկյան
- Վահան Թեքեյան
- Վահան Տերյան
Հարգելի ֆորումցիներ,
ցանկալի է, որ թեմաներում նույն ստեղծագործությունները չկրկնվեն: Հետևաբար այդպիսիք նկատելու դեպքում մոդերատորներն իրենց իրավունք են վերապահելու վերջին տեղարվածը ջնջելու՝ առանց գրառման հեղինակին տեղեկացնելու: Խնդրում ենք, որպեսզի մինչ նոր ստեղծագործություն տեղադրելը ստուգեք, արդյո՞ք այդ գործն արդեն իսկ տեղադրված չէր: «Պոեզիա» թեմայում դա անելը բարդ էր՝ էջերի շատ լինելու պատճառով: Այժմ, երբ բանաստեղծությունները տեղադրվում են տվյալ հեղինակի թեմայում, դա բավական հեշտ է անել: Իսկ կրկնվող ստեղծագործություններ նկատելու դեպքում խնդրում ենք մեզ տեղեկացնել՝ սեղմելով գրառման տակիպատկերակի վրա:



պատկերակի վրա:
Մեջբերել
Էջանիշներ