ԶԱՐԹՈՆՔ
Բաց արա աչքերդ շողողուն,
Թրթռուն, զմայլված,
Հմայված ու կախարդ,
Որ ինչպես քնարի հնչյուն,
Ննջում են կրքոտ լարի տակ,-
Դեն նետես շղարշը
Սրբազան գիշերի՝
Այնժամ էլ կշողան
Սիրավառ աստղերը երկու:
Դու սուզվել ես քո մեջ,
Քո սիրտն է բաբախում,
Դու անհունն ես տեսնում
Հավերժ աշխարհների.
Քո վերև, քո ներքև-
Անսահմա՜ն, անվախճա՜ն,
Դողդոջուն շուրջպարով
Մշտարթուն և անխոնջ հավերժի
Քո հյուլեն ես ձուլում
Անհունին:
Զարթոնքդ արևի ծագումն է,
Արևի ծգումը՝ Ջրվեժը հավերժի:
...Քո խորասուզումը-
Անվերջ ծագումն է արևի,
Արևածագը քո անվերջ-
Համբույրն է Աստծո՝
Դողդոջուն շուրթերով,
եթերով շառագույն
Եվ անմար կրակով հավերժի:
ԿԱՐԼ ՄԱՐՔՍ /թարգմանությունը՝ Արտաշես Պողոսյանի/


Մեջբերել
Էջանիշներ