Դու պետք է հաշտվես...
Դու պետք է հաշտվես,
Երբ սիրտդ այնպես հաշտվել չի ուզում,
Երբ վիշտդ երբեք ոչ ոք չի տեսնում,
Ընկեր չի լինում թախծոտ օրերիդ ու երազներիդ...
Դու պետք է հաշտվես,
Երբ տաք արևից շուրթերդ պապակ
Ջրից էլ ավել կյանքի են ծարավ:
Թե չհաշտվես էլ`
Դու պետք է հաշտվես չհաշտվելուդ հետ...
Համրը, լսում եք...
Համրը, լսում եք, արև նկարեց
Եվ ահագնացող մի մեծ տառապանք:
Լրջացան մի պահ շուրթերը համրի,
Տխրեցին մի պահ շուրթերը համրի...
Սիրահարվել էր... համրը` արևին:
Ա'րև, լսում ես, տխուր է կյանքը,
Դաժան ու կույր է, լսում ես, ա'րև...
Բանաստեղծությունները, երևի, շատերին անծանոթ են: Այն գրել է վաղամեռիկ բանաստեղծ Նորիկ Հախվերդյանը Ալավերդուց, ափսոս, գյուղի անունը չեմ հիշում:
Էջանիշներ