Տարբերություն
Կիկո աչքերուն ակնոց է առեր
Ուր որ կնայի կապույտ կը տեսնե
Երկինքը կապույտ - ծովերը կապույտ
Սիրած աղջկան աչքերը կապույտ
Ուր որ կնայի կապույտ կը տեսնե
Ակնոցը քթին չորս դին կնայի-
Կ'ըսես ծովերը կապույտ էին միշտ
Կ'ըսես երկինքը կապույտ էր արդեն
Չի հավտար որ - նոր տեսա կ'ըսե
-Ակնոցը քթին չորս դին կը նայի
Կիկո աչքերուն ակնոց է առեր
ՀԻՄԱ կապույտը կապույտ կը տեսնե


Մեջբերել
Էջանիշներ