+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Զահրատ

  1. #1
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3

    Զահրատ

    Զահրատ (Յալտըզյան Զարեհ, 10.05.1924, Կ. Պոլիս ― Փետրվարի 20, 2007) ― արևմտահայ բանաստեղծ:

    Ավարտել է Կ.Պոլսի Մխիթարյանի լիցեյը (1942), աշխատակցել պոլսահայ թերթերին, հանդեսներին, խմբագրել Մխիթարյան սանունց «Սան» պարբերաթերթը: Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին: Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկիք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուները: Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» (1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար» (1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004) ժողովածուները:

    Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն:


    Տեղեկությունը վերցված է wikipedia-ից
    Վերջին խմբագրող՝ Chuk: 18.07.2010, 18:03:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  2. #2
    Ավագ մոդերատոր Լիլիթ is on a distinguished road Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    3

    Զահրատ

    ՄԱՅՄՈՒՆ

    Մայմուն որ կ՛ըսեմ կապիկ չկարծէք
    Տան սեւ փիսիկին անունն է
    Փիսիկ որ կ՛ըսեմ աղուոր չկարծէք
    Աշխարհիս ամէնէն տգեղ կատուն է

    Սեւ է որ կ՛ըսեմ սեփսեւ չկարծէք
    Սեւութեանը մէջ աչքերը դեղին են
    Դեղին որ կ՛ըսեմ արեւ չկարծէք
    Արեւը մէկ է - աչքերն երկու են

    Երկու որ կ՛ըսեմ զատ զատ չկարծէք
    Երկուքին խորն ալ երազը մէկ է
    Երազ որ կ՛ըսեմ մեծ բան չկարծէք
    Մարդու մը կողմէ սիրուիլն է:
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ: 22.07.2010, 23:45:

  3. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna-82 (08.10.2010), Chuk (23.07.2010), Gago (20.06.2010), Hassmik (07.01.2012), manush (25.07.2010), ԺաննաՀ (12.11.2010)

  4. #3
    Ավագ մոդերատոր Լիլիթ is on a distinguished road Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    3
    ՄԻ ԼԱՐ ԼՈՒՅՍ ՄԻ ԼԱՐ

    Մի լար լույս մի լար
    Երկինքեն ինկողը չի լար

    Մի լար թե աղքատի տուն ինկար
    գլխու վրա է տեղդ

    Մի լար լույս մի լար
    գետնահարկ չինկող լույսերը թող լան

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.07.2010), Gago (23.07.2010), manush (25.07.2010), ԺաննաՀ (12.11.2010)

  6. #4
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ is on a distinguished road Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    15
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    2
    Էջմիածին

    Քարը ջուր չէ
    -գետի նման չի հոսիր

    Քարը օդ չէ
    -Չի մխար խունկի պէս

    Արեւ չէ՝
    -Մեր կանթեղին չի հասնիր

    Քարը ոչ ջուր է- ոչ օդ- ոչ արեւ
    եթէ խաչքար չէ

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ռուզանկա (31.12.2011), Մարիետա (26.10.2010)

  8. #5
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ is on a distinguished road Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    15
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    2
    Ոսպ ստկող կինը

    Ոսպ մը - ոսպ մը - ոսպեր - ոսպ մը - քար մը - ոսպ մը - ոսպ մը - քար մը
    Կանաչ մը - սև մը - կանաչ մը - սև մը - քար մը - կանաչ ոսպ մը
    Ոսպ ոսպի քով - քար ոսպի քով - հանկարծ բառ մը - բառ ոսպի քով
    Հետո բառեր - ոսպ մը - բառ մը - բառ բառի քով - հետո խոսք մը
    Ու բառ առ բառ խոլ բարբառ մը - հինցած երգ մը - հին երազ մը
    Հետո կյանք մը - ուրիշ կյանք մը - կյանք կյանքի քով - ոսպ մը - կյանք մը
    Դյուրին կյանք մը - դժվար կյանք մը - ինչու դյուրին - ինչու դժվար
    Բայց քով քովի կյանքեր - կյանք մը - հետո բառ մը - հետո ոսպ մը
    Կանաչ մը - սև մը - կանաչ մը - սև մը - ցավ մը - կանաչ երգ մը
    Կանաչ ոսպ մը - սև մը - քար մը - ոսպ մը - քար մը - քար մը - ոսպ մը:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարիետա (26.10.2010)

  10. #6
    Ավագ մոդերատոր Մարիետա is on a distinguished road Մարիետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    3
    ՍԵՒԱԿ

    Պարոյր մանչս երկուքս ալ
    Նոյն տարիքը ունէինք -
    Հիմա ես կամ - դուն չկաս -
    Եղա՞ւ ասիկա

    Թէ բարիք է տաղ ըսել
    Պարոյր մանչս երկուքս ալ
    Նոյն բարիքը ունէինք -
    Հիմա ես կամ իբր թէ -
    Իսկ դուն կաս ու կը մնաս -
    Քանի՞ հոգի մահէն վերջ
    Տեսաւ ասիկա

    Սիրել մարդիկը բոլոր
    Թէ կարիք է անկորուստ
    Պարոյր մանչս երկուքս ալ
    Նոյն կարիքը ունէինք -
    Հիմա տխուր - առանձին -
    Կը վերյիշեմ քաղցրօրէն
    Թէ Պարոյրը բանաստեղծ -
    Ըսաւ ասիկա

    Պարոյր մանչս քանի որ
    Նոյն տարիքը ունէինք -
    Մանուկ էինք երկուքս ալ -
    Խաղը կիսատ թողուցիր -
    Չեղաւ ասիկա
    Մարիետա Դումիկյան
    ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (26.10.2010), Լիլիթ (30.10.2010)

  12. #7
    Ավագ մոդերատոր Մարիետա is on a distinguished road Մարիետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    3

    Դարուն երգը

    Ինչ գեղեցիկ է ծնիլ ամենուն հետ
    Փոքր ինչ շշուկ բերել միատեղ
    Երգել ամենուն հետ
    Մեռնիլ ամենուն հետ
    Մոռցվիլ ամենուն հետ

    Բացեք ձեր պատուհանը դարուն երգերուն
    Բացեք ձեր դռները այս դարն երգողներին
    Անոնք ձեր մտերիմներն են
    Դուք եք անոնք

    Վաղն այս ճամփեն անցնողները մեր ոտքին հետքերը
    պիտի տեսնեն գետնին վրա
    Մենք անոնց պիտի ժպտինք մեր ոտքերուն հետքերով
    Քանի անցորդները շատանան
    Մեր ժպիտը պիտի անհետի նոր ոտքի հետքերու տակ
    Փառք անոնց որ այս ճամփեն պիտի անցնին
    Մեր հիշատակը թող զոհվի անոնց
    Որովհետև գեղեցիկ է ծնիլ ամենուն հետ
    Փոքր ինչ շշուկ բերել միատեղ
    Երգել ամենուն հետ
    Մոռցվիլ ամենուն հետ -- ամենուն պես
    Մարիետա Դումիկյան
    ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լիլիթ (30.10.2010)

  14. #8
    Ավագ մոդերատոր Լիլիթ is on a distinguished road Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    3
    ՊԱՐԱԽԱՂ

    Պար կը խաղանք
    Բառերուն հետ բառ
    Քարերուն հետ քար կը խաղանք
    ՈՒ ծառերուն հետ ծառ կը խաղանք

    Չարերուն հետ չենք խաղար

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԺաննաՀ (12.11.2010)

  16. #9
    Ավագ մոդերատոր Լիլիթ is on a distinguished road Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    3
    ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ

    Կաղանդի ծառ մը շտկելու համար
    Երկու բան պետք է
    Նախ ծառ մը - հետո զարդեր ծառին վրա

    Կաղանդի ծառ մը շտկելու համար
    Երեք բան պետք է
    - Ծառեն զարդեն զատ
    Հավատքը գալիք աղվոր օրերու

    Կաղանդի ծառ մը շտկելու համար
    Մեկ բան կը բավե - ոչ ծառ ոչ ալ զարդ -
    Ատիկա խիճերն ադամանդ կարծող
    Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է

    Կաղանդի ծառ մը շտկելու համար
    Արդեն պատրանքը լրիվ կը բավե

    Բարի տարի ձեզ և բարի պատրանք

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hassmik (07.01.2012), manush (12.11.2010), ԺաննաՀ (12.11.2010)

  18. #10
    Ուսուցչուհի Նունե21 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2010
    Տարիք
    43
    Գրառումներ
    35
    Հեղինակության աստիճան
    0
    Բառեր Բառեր

    Բառեր բառեր - իմ զինուորներս դուք էք -
    Ես ձեզ մէկ մէկ կ՛ողջագուրեմ ու զօրագունդ զօրագունդ
    Իմ ձեռքովս կը շարեմ -
    Ու երբ տեսնեմ թէ ամէն ինչ կարգին է
    - Թէ ոչ մէկ զօրք - ոչ մէկ զինուոր սխալ ոտքով չի քալեր -
    Ես ձեզ ճակատ կը ղրկեմ -

    Արիասիրտ իմ զինուորներս դուք էք -
    Իմ անունովս դուք կ՛իջնէք մահասփիւռ դաշտը ռազմի -
    Բանաստեղծի դրօշս սէգ
    Լուսածածան կ՛ալեծփի ձեր ձեռքերուն մէջ հզօր -
    Կը մարտնչիք - ամրոց ու բերդ կը նուաճէք յաղթապանծ -

    Բառեր բառեր - իմ զինուորներս խիզախ -
    Ես բառերու խենդ ռազմավար - առանց ձեզի չկամ ես
    ԵԳԱՆՅԱՆ ՆՈՒՆԵ
    Վանաձորի թիվ 21 դպրոց:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները