+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 1 2 3 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Միսաք Մեծարենց

  1. #1
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    574
    Հեղինակության աստիճան
    5

    Միսաք Մեծարենց

    Մեծարենց Միսաք Կարապետի (իսկական ազգանունը՝ Մեծատուրյան, հունվար, 1886, գ.Բինկյան (Արևմտյան Հայաստան, Ակն քաղաքին մերձ)–22.6.1908, Կ.Պոլիս) ― հայ բանաստեղծ։


    Կենսագրություն

    Ծնվել է առևտրականի ընտանիքում, սովորել է հայրենի գյուղի Մեսրոպյան վարժարանում, ապա՝ Սվազի Արամյան դպրոցում (1894-96) և Մարզվանի «Անատոլիա» գիշերօթիկ քոլեջում (1896-1901)։ 1902–ին ընտանիքի հետ տեղափոխվել Կ.Պոլիս, որտեղ մինչև 1905–ը սովորել է Ղալաթիայի Կեդրոնական վարժարանում։ Ուսումն ընդհատել է սաստկացող հիվանդության պատճառով։

    Գրել սկսել է 1901–ից։ 1903–ից տպագրվել է պարբերական մամուլում։ Աշխատակցել է արևմտահայ շատ հրատարակությունների՝ «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ», «Լույս», «Սուրհանդակ», «Մանզումեի էֆքյար», «Բյուզանդիոն»։ Աշակերտական տարիներին չափածո փորձերը հավաքել է «Բաբախումներ» ձեռագիր տետրում։ Կենդանության օրոք, 1907–ին, Կ.Պոլսում լույս է տեսել Մեծարենցի բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Ծիածան», «Նոր տաղեր»։

    Մահացել է թոքախտից, 1908-ին:



    Ստեղծագործական աշխատանք

    Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու պատմվածքից և մի քանի գրական–քննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։

    Մ.Պեշիկթաշյանից և Պ.Դուրյանից հետո Մեծարենցը նոր աստիճանի բարձրացրեց արևմտահայ պոեզիան, արտացոլեց դարասկզբի թուրքահայ կյանքի բարդ և հակասական պայմաններում ապրող ու տառապող առաջավոր անհատի հարուստ ներաշխարհը։ Ընդդիմանալով սուլթանական ռեակցիային, ազգային և սոցիալական ճնշմանը՝ Մեծարենցը ստեղծեց մարդասիրական խոհերով, կյանքի ու բնության հերոսի կերպար, արտահայտեց դեմոկրատական խավերի երազանքը արտադրության ու ներդաշնակ աշխարհի մասին։ Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում։ Բնության աստվածացումը նրան հանգեցրել է յուրօրինակ պանթեիստական ըմբռնումների («Ինր արբեցությամբ...»)։ Մեծարենցի աշխարհայացքի ու ստեղծագործության բնորոշ կողմերից մեկը նրա մարդասիրությունն է, որն ունի որոշակիորեն արտահայտված դեմոկրատական բովանդակություն։ Հակադրվելով անկումային գրականության «անմարդկային անձնաբանությանը», Մեծարենցը գտնում էր, որ բանաստեղծի կոչումը պետք է լինի սիրո, գթության և անձնազոհության քարոզը։ Նրա քնարական հերոսը երազում է «անանձնական ուրախություն», որը նա պետք է պարգևի բոլոր կենդանի էակներին և, առաջին հերթին, «պարզ մարդերուն՝ գեղջուկներուն ու բանվորին» («Տո՛ւր ինձի, Տե՛ր...», «Ըլլայի, ըլլայի» բանաստեղծաշարը)։ Մեծարենցը իր մի շարք երկերում կերտել է արևմտահայ գյուղի կյանքի և աշխատանքի հովերգական պատկերներ («Ջրտուք», «Որթին տերևը», «Տկճորին երգը»)։

    Մեծարենցի բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի հետ։ Նա արևմտահայ պոեզիայում առաջ քաշեց բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, ընդգծվեց բառի փոխաբերական իմաստը, կատարելության հասցրեց ոտանավերի ձևերը։ Սակայն, ընդհանուր առմամբ, Մեծարենցը հեռու է մնացել սիմվոլիզմի անհատապաշտական բովանդակությունից և ուրբանիստական թեմատիկայից։ Նրա ստեղծագործության վրա մեծ ազդեծություն են թողել հայ միջնադարյան պոեզիան և ժողովրդական բանահյուսությունը։ Մեծարենցի ստեղծագործությունն իր հերթին ներգործել է արևմտահայ և արևելահայ պոեզիայի վրա, հատկապես բնության պատկերների յուրացման, մարդու և բնության փոխհարաբերության գեղարվեստական մեկնաբանության հարցում։
    Վերջին խմբագրող՝ Chuk: 17.07.2010, 14:39:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Manush94 (02.04.2011), marieta (04.12.2011), Սայի (15.12.2011), Զառա (04.10.2010), Ruzan_#105 (03.08.2010)

  3. #2
    Սկսնակ մասնակից vanadzor#3 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    2
    Հեղինակության աստիճան
    0

    Միսաք Մեծարենց

    Երազի օրեր

    Կարմիր ծաղիկ մը գարունի
    Առտու մը ինծի նվիրեցիր.
    Ըզգացի թե տենդեր ունի
    Երազկոտ միտքըս ուշացիր:

    Խանդաղատանք մը հորդեցավ
    Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
    Դողաց սիրո սարսուռն անցավ՝
    Ու թովանքը համբույրին հուր:

    Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
    Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
    Ու մետաքսե ուղի մը զիս
    Սեր-Ծաղիկին տարավ ածուն:

    Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
    Հըմայքներու հույլովն անցավ,
    Եվ ուրվական մը կասկածի
    Անոր մոտեն երբեք չանցավ։


    Մ. Մեծարենց
    Վերջին խմբագրող՝ Chuk: 07.05.2010, 09:55:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    marieta (04.12.2011), Զառա (04.10.2010), Ruzan_#105 (03.08.2010)

  5. #3
    Ավագ մոդերատոր Լիլիթ is on a distinguished road Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    289
    Հեղինակության աստիճան
    5
    ՄԵՐԺՈՒՄ

    Մեկ համբույրդ զիս պիտ ըներ երջանիկ
    դուն զլացար ինձի շնորհն այդ գողտրիկ,
    դժնե «ոչ» ըդ թքիր ինձի անտարբեր,
    ես այն օրեն կը տառապիմ տարուբեր։

    Դուն զլացար ինձի շնորհն այդ գողտրիկ
    ու սևերու մեջ թաթխեցիր իմ մեղրիկ
    ժպտիս ցոլքը, մերթ վառվռւն, մերթ հանդարտ
    ես այն օրեն եղա թշվառ մը անբախտ։

    Դժնե «ոչ» ըդ թքիր ինձի անտարբեր,
    այդ «ոչ» ըդ սուր սրտես սորեց արյուններ:
    Մերժումի այդ սառ լախտն, ավա՜ղ, վշտագին
    գալարեցուց սևերու մեջ իմ հոգին։

    Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր.
    վիշտը սիրտըս իմ ըրավ քանդ ու ավեր,
    այն օրեն, երբ սև բաժակըն այդ թույնի
    ըմպեցի ես, սիրտըս բյուր բյուր կ՛արյունի:
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ: 25.07.2010, 00:15:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gago (01.06.2010), Արմեն (14.06.2010), Զառա (04.10.2010), Ruzan_#105 (03.08.2010)

  7. #4
    Member Arinda is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Գրառումներ
    56
    Հեղինակության աստիճան
    0
    Աքասիաներու շուքին տակ

    Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
    Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
    Հոգիներուն կ'իջնէ երազ մը բուրեան,
    Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափէ։


    Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
    Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
    Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
    Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։


    Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական
    Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
    Շատրըւանին կ'իջնէ գուռին մէջ կաթէ։


    Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
    Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
    Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։


    Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ...։

    Մ. Մեծարենց

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    marieta (04.12.2011), Արմեն (17.07.2010), սուսան1965 (01.05.2013), Ruzan_#105 (03.08.2010)

  9. #5
    Սկսնակ մասնակից susan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    12.05.2010
    Գրառումներ
    7
    Հեղինակության աստիճան
    0

    Միսաք Մեծարենց

    Բյուրեղի դյութանք

    Մանուկ մըն է, որ կայներ դեմն հըրածամ արևին,
    կ’օծե հոգին իր շուշան լուսացնցուղ երազով,
    ու կը ծըծե հոտևան խտղանքն ու դողն այգուն զով,
    մինչ մեղեսիկ աչուկներեն Եսին ցոլքով կը վառվին:

    Նըշուլագեղ ու պայծառ ցոլքով վճիտ իր Եսին`
    երկինքն` որուն հրճվանքի ակեր ունի կապուտակ.
    ու կյանք սերն հորդած է հոն լեռնածին զերթ վըտակ`
    ուր կաթիլներ ու ցայտքեր հետզհետե կը հոսին:

    Բյուրեղ մը կա ձեռքին մեջ` զոր կը ճոճե դարձդարձիկ,
    յոթը գույնի տե՜նչն ունի, լույսի անհուն խաղերուն.
    երանգներու, շողերու կ’ըղձա անուրջն օրորուն,
    և արևին կը նայի միշտ կաթոգին ու բաղձիկ:

    Ա՜հ, ի՜նչ դյութանք, ծիածան ծոպե՜ր ունի ամեն բան…
    շափյուղակնե՜ր… կարկեհա՜ն… զյումրյո՜ւթ, շողակ ու թարշիշ…
    ծովն է լեցուն գույներով ու ծիրերով ոսկենիշ,
    ինչպես դաշտերն ու լեռներ, ինչպես մարմանդն ու ճամփան:

    Ծափ կը զարնե, ծիծաղեն ծըլե՜ր է ծիրն իր այտին,
    անո՜ւյշ արև մանկական, ամպ ու մեգի անգիտակ,
    իմ երկինքս ալ կը հրճվի ոսկեծիծաղ լույսի տակ,
    ու մոռացված բուրմունքներ զիս կըզգլխեն վերստին:

    Պրիսմակ մըն ալ ե՜ս ունիմ, ու կը դիտեմ ցնծագին
    սիրույդ արևը պայծառ, սիրույդ արև՜ը ջերմին,
    ու խանդաբորբ իմ հոգիս հանդեպ անոր պաշտումին,
    մանո՜ւկ մըն է, որ կայներ դեմն հըրածամ արևին…:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Զառա (04.10.2010), Ruzan_#105 (03.08.2010)

  11. #6
    Ավագ մոդերատոր Լիլիթ is on a distinguished road Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    289
    Հեղինակության աստիճան
    5
    ՃԵՐՄԱԿ ՎԱՐԴԵՐ

    Ըսպիտա՜կ վարդեր, ըսպիտա՜կ վարդեր,
    Զոր հովն անտեսեց այս ճամբուն վըրա,
    Շամբուշ հովն աշնան` որ կը դղրդեր
    Մոլեգին` հողին ընդերքն համորեն:

    Ճերմակ գաղափա՜ր, ճերմակ գաղափա՜ր,
    Աշնան մոլուցքեն դողահար հիմակ,
    Համբու՜յր շուշանի, դյութանք ձյունեղեն,
    Փերթ փերթ լուսինկա, ապրշում համակ:

    Բե՜ր ինծի իղձիդ կաթը խանդաղատ:
    Մենավո՜ր վարդեր, որ մելամաղձիկ
    Մառախուղներուն մեջ դեռ կը ժպտիք,
    Ապրեցե՜ք հոգվույս մեջ հավերժորեն:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Զառա (04.10.2010), Ruzan_#105 (03.08.2010)

  13. #7
    Ավագ մոդերատոր Լիլիթ is on a distinguished road Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    289
    Հեղինակության աստիճան
    5
    ԸԼԼԱՅԻ՜, ԸԼԼԱՅԻ՜
    ԻՐԻԿՈՒՆԸ


    Սա իրիկունն ըլլայի ես
    Եվ հըպեի ճակտին ամեն անցորդի.
    Չքնաղագեղ ու նըվաղուն համուրդի
    Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

    Սա իրիկունն ըլլայի ես
    Լի երգովը թռչուններուն, մարդերուն,
    Ու տարրերուն աղաղակովը տրոփուն`
    Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

    Սա իրիկո՜ւնն ես ըլլայի,
    Թույլ, նազենի, շըղարշային, վարդաբույր,
    Ու ծըփայի զերթ ոսկեսար վարագույր
    Վըրան ամեն հոգիի:

    Սա իրիկունն ըլլայի ես,
    Լի զանգակին ղողանջներովն երկնաճեմ.
    Խնկապատար, օծուն, ջահված ժամի պես
    Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

    Սա իրիկունն ըլլայի ես,
    Իմ անդորրիս մեջ ոգևար աղջըկան
    Մարող ճըրագին բոցեր տալու իմ ցոլքես.
    Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

    Սա իրիկունն ըլլայի ես,
    Լի գոռ ծափովն օվկիանի ջուրերուն.
    Սյուքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն,
    Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

    Սա իրիկունն ըլլայի ես,
    Որ կը մարի սատափ բարձին վրա ցայգուն.
    Թոթափող վարսքը գունագեղ ու ծըփուն,
    Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:


    Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
    Համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագես,
    Եվ ամենուն տայի հուրքես, ոսկիես:
    Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Զառա (04.10.2010)

  15. #8
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    690
    Հեղինակության աստիճան
    5
    Մեջբերում vanadzor#3-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարմիր ծաղիկ մը գարունի
    Առտու մը ինծի նվիրեցիր...
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hasmik (29.07.2010), Mariam (29.07.2010), marieta (04.12.2011), Սայի (15.12.2011), Զառա (04.10.2010), Լիլիթ (04.08.2010)

  17. #9
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ is on a distinguished road Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    18
    Գրառումներ
    350
    Հեղինակության աստիճան
    5
    Անանուն

    Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
    ըսե՛, մասուր ու կանանչե
    ցանկապատին շուքին նստած
    վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է։

    Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
    բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
    ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
    հովիկն անուշ երբոր փըչե...։

    Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
    պարիկին, որ անցավ քովեդ,
    հեզուկ ու սև սաթի վետվետ
    ցայտք մը ձըգած իր քամակեն:

    Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
    դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
    ու ձայնին՝ որ զիս կը կանչե...

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    marieta (04.12.2011), Զառա (20.10.2010)

  19. #10
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ is on a distinguished road Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    18
    Գրառումներ
    350
    Հեղինակության աստիճան
    5
    Վայրկյան

    Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
    և համրագին գիրքը ձեռքես կ'իյնա վար.
    երազներու պերճուհին է ու կ'անցնի,
    ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար:

    Ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար,
    և ալիք մը թևը բացած կը վազե
    գրկել ափունքն իղձիս ոսկի ավազե:

    Ո՜վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ.
    ո՜վ պերճությունը գընացքին իր հըպարտ.
    ճամփուն վըրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝
    ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ

    Սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղին մեջ անհետ...

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ashakertner (23.10.2010), manush (19.10.2010), Զառա (25.10.2010), Թերեզա (30.01.2012)

+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 1 2 3 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները