+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 1 2 3 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: «Իրական խնդիրների լուծում»

  1. #1
    Մոդերատոր Արփինե Մ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2016
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0

    Հարցական

    Մաթեմատիկա սովորողները գտնում են, որ այն ոչ մի կապ չունի իրական կյանքի հետ, անհետաքրքիր է ու սովորելը դժվար է:
    Մեր փորձով և օրինակներով ապացուցենք հակառակը :

    Մաթեմատիկայի լավ դասավանդման ու ուսուցման մասին հարցը արդեն շատ տարիներ քննարկվում է և դեռ կշարունակի հետագա ուսումնասիրությունների նյութ հանդիսանալ: Մաթեմատիկայի դասավանդման ավանդական եղանակը կազմված է ուսուցչի կողմից նյութը բացատրելուց, ինչի ընթացքում ուսուցիչը պատմում է ամբողջ պատմությունը, ապա սովորողները պրակտիկ վարժություններ են կատարում, որի ընթացքում տվյալ ուսուցանվող կանոնը մի քանի անգամ կրկնում են: Նման մոտեցումը կարող է հանգեցնել քննական լավ արդյունքների, որտեղ սովորողները կրկնում են արդեն լավ վարժեցված հմտությունները, բայց դա չի հանգեցնում մաթեմատիկական մտածելակերպի հմտությունների զարգացմանը, որտեղ սովորողները պետք է լուծեն անծանոթ խնդիրներ:

    Իրական խնդիրները նրանք են, որ հանդիպում են ամենօրյա կյանքում: Նրանք կարող են կամ ներառնել կամ էլ չներառնել մաթեմատիկական մոդելներ: Այս առաջադրանքների բացությունը կարող է տատանվել ավելի փակից ավելի բացի սահմաններում:
    «Իրական խնդիրների լուծում» այն օրինակներն ու վարժություններն են, որ ավանդաբար հանդիպում են մաթեմատիկայի դասագրքերում և դասարանական այլ նյութերում: Դրանք սովորաբար աշակերտներին հնարավորություն են տալիս պրակտիկ աշխատանքի միջոցով տիրապետել ավանդական մաթեմատիկական ընթացակարգերին, կանոններին և հմտություններին:


    Այս դասի պլանում ներառված խնդիրները վերը նշվածի մի օրինակ է :



    Պրոբլեմային է կոչվում այն ուսուցումը, որի ընթացքում աշակերտները, ուսուցչի ղեկավարությամբ, իրենց ունեցած գիտելիքների հիման վրա լուծում են պրոբլեմային խնդիրներ, հաղթահարում պրոբլեմային իրավիճակներ, որոնում գործողության նոր եղանակներ, կարգավորում ու կողմնորոշում իրենց գործունեությունը, գործադրում պրոբլեմային շարադրանքի, մասնակի որոնողական կամ էվրիստիկական, հետազոտական մեթոդներ, ինքնուրույնաբար ձևակերպում իրենց մտահանգումներն ու եզրահանգումները, հասնում վերջնական նպատակի:
    Պրոբլեմային ուսուցման գերագույն նպատակը սովորողների տրամաբանական մտածողության և ստեղծագործական գործունեության զարգացումն է, որը կարելի է իրականացնել պրոբլեմային խնդիրեր լուծելու, պրոբլեմային իրավիճակներ հաղթահարելու միջոցով: Ուստի իզուր չեն հոգեբաններն ասում՝ պրոբլեմի օրինաչափությունները նաև մտածողության զարգացման օրինաչափություններ են և հակառակը:
    Աշակերտն ավելի դյուրին է յուրացնում նյութը, երբ տեսնում է այդ նյութի կիրառական նշանակությունը : Ներկայացնում եմ <<Շրջանագծի շոշափող >> թեմայի ուսուցումը :
    http://lib.armedu.am/resource/10646
    Վերջին խմբագրող՝ Արփինե Մ: 19.10.2017, 21:55:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anahitd (23.03.2017), gayane0803 (06.03.2017), Lilit Sahakyan (06.03.2017), manush (07.03.2017), Գայանե Սիմոնյան (06.03.2017), Լիլիթ Խաչատրյան (02.10.2017), Կարինե Մարգարյան (13.10.2017), Ռուզաննա Ներսիսյան (28.09.2017), Մարիա Ս (27.09.2017), Մարինա76 (03.10.2017), Մարինե Խաչատրյան (09.03.2017), Նարինե Ադամյան (28.09.2017), ՆԱՐ (08.03.2017)

  3. #2
    Ավագ մասնակից petros59 will become famous soon enough petros59-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    356
    Հեղինակության աստիճան
    8

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Արփինե Մ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2016
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Շնորհակալ եմ, GeoGebra ծրագիրը բավականին հետաքրքիր և օգտակար ծրագիր է : Ձեր առաջարկած նյութը անպայման կկիրառեմ:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան will become famous soon enough Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    323
    Հեղինակության աստիճան
    5
    Մեջբերում petros59-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Պետրոս, շնորհակալություն այս նյութը ներկայացնելու համար: Գագիկ Աղեկյանի ստեղծած ինտերակտիվ մոդելները շատ հետաքրքիր են, և դրանց կիրառումը մատուցվող նյութը դարձնում են դիտողական, պարզ և դյուրըմբռնելի:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան will become famous soon enough Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    323
    Հեղինակության աստիճան
    5
    Ներկայացնում եմ Լուսինե Ավագյանի պատրաստած ցուցադրումը, որը ևս կարելի է արդյունավետորեն կիրառել «Շրջանագծի շոշափող» թեման ուսուցանելիս:

    Նյութի հղումը՝ http://lib.armedu.am/resource/3749
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kara1969 (07.05.2017), Lilit Sahakyan (07.03.2017), Աստղիկ Մարկոսյան (07.03.2017), Արփինե Մ (26.04.2017), Լուսինէ Ավագյան (07.03.2017), Կարինե Մարգարյան (13.10.2017), Մարինա76 (03.10.2017), Մարինե Խաչատրյան (09.03.2017), Նարինե Ադամյան (28.09.2017)

  11. #6
    Մասնակից Մարիա Ս is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    41
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Արփինե Մ ,Ձեր դասի մեջ ներկայացրած մեթոդները կիրառելի են նաև հայոց լեզվի և գրականության ժամերին և օգնում են աշակերտների մեջ սերմանել հանդուրժողականություն,նրանց մոտ ձևավորել միմյանց լսելու,սեփական կարծիքը արտահայտելու կարողություն:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Սկսնակ մասնակից Ռուզաննա Ներսիսյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    18
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Արփինե Մ, Ձեր թեման արդիական է: Պրոբլեմային ուսուցումը աշակերտին տալիս է կյանքի հմտություն:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Արփինե Մ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2016
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Մաթեմատիկա դասավանդելիս ամենից շատ կիրառում եմ պրոբլեմային ուսուցումը ։
    Վերջին խմբագրող՝ Արփինե Մ: 13.10.2017, 18:00:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #9
    Սկսնակ մասնակից Նարինե Ադամյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2017
    Գրառումներ
    14
    Հեղինակության աստիճան
    0
    Համամիտ եմ: Մաթեմատիկա դասավանդելիս պրոբլեմային իրավիճակի ստեղծումն ակտիվացնում է սովորողների տրամաբանական մտածողությունը:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  19. #10
    Մոդերատոր Կարինե Մարգարյան is on a distinguished road Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    133
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում Արփինե Մ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաթեմատիկա դասավանդելիս ամենից շատ կիրառում եմ պրոբլեմային ուսուցումը ։
    Հարգելի Արփինե ես համամիտ եմ Ձեզ հետ: Մաթեմատիկայի դասավանդման գործընթացում պրոբլեմային ուսուցումը ունի մի շարք առավելություններ:Պրոբլեմային դասը գիտելիքների և հմտությունների ձեռքբերման, մտքի ակտիվացման և զարգացման գործունեություն է, ստեղծագործման սկիզբ: Եթե աշակերտն ընկալում է խնդիրը որպես պրոբլեմ և ինքնուրույն լուծում է այն, ապա դա նրա մտավոր ընդունակությունների զարգացման գլխավոր պայմանն է: Հաճախ ավելի ընդունակ աշակերտներն իրենք կարող են հասնել պրոբլեմի լուծմանը և ձևակերպմանը:
    Վերջին խմբագրող՝ Կարինե Մարգարյան: 13.10.2017, 22:21:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 1 2 3 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները