+ Կատարել գրառում
Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին ... 2 3 4 5 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Համո Սահյան. Պոեզիա

  1. #31
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ is on a distinguished road Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    15
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    2

    Համո Սահյան

    ԱՌԱՋԻՆ ՍԵՐՍ

    Առաջին սերս ձնծաղիկի պես
    Ձնհալի միջից մի անգամ ժպտաց,
    Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց
    Եվ իսկույն փակեց աչիկները թաց։

    Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի.
    Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց,
    Առավ համբույը ոսկեղեն շողի
    Եվ ամոթանքից գլուխը կախեց։

    Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ,
    Ծանոթ էր արդեն արևի ուժին,
    Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ,
    Փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արմեն (19.12.2010), Զառա (25.10.2010), Նունե21 (24.11.2010), Suqiasyan Ruzanna (26.03.2012), Suzi Malumyan (25.03.2012)

  3. #32
    Junior Member ashakertner is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2010
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0
    Քո շրթունքները Հայաստանոտ են,
    Հայաստանոտ են քո շշուկները,
    Քո ժպիտներն ու արտասուքները
    Հայաստանոտ են։
    Հայաստան հյուսող քո այդ ձեռքերը,
    Քո արդեն գրված ու դեռ չգրված
    Բոլոր երգերը Հայաստանոտ են։
    Հայաստանոտ են քո ապրած կյանքի
    Բոլոր էջերն ու ելևէջները։
    Քո տանջանքներն ու երազանքները
    Հայաստանոտ են…
    Եվ դու այնքան ես հայ ու Հայաստան,
    Որ մինչև անգամ Հայաստանից դուրս
    Քո անցած բոլոր ճանապարհները
    Հայաստանոտ են։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սահակյան Սահականուշ (25.11.2010), Արմեն (19.12.2010), Զառա (25.10.2010), Լիլիթ (20.12.2010), Suzi Malumyan (25.03.2012)

  5. #33
    Ուսուցչուհի Նունե21 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2010
    Տարիք
    43
    Գրառումներ
    35
    Հեղինակության աստիճան
    0
    ԱՄՊՐՈՊ
    ***
    Երկնքում բամբյուն ու բոց,
    Երկնքում կայծ ու կռիվ...
    Բախվում են խորթ ու խռով
    Ամպերը խռիվ-խռիվ։

    Խրվում են իրար երախ,
    Խրտնում են իրար գրկից,
    Թռնում են իրար թիկունք,
    Բռնում են իրար բկից։

    Չոքում են իրար կրծքի,
    Ճեղքում են իրար ճակատ,
    Կտրում են իրար լեզու,
    Ջարդում են դաստակ ու մատ։

    Հոգնում են որոտալուց,
    Քրտնում են, ջուր են դառնում,
    Փլվում են երկրի վրա,
    Ամեն ինչ իրար խառնում։

    Կարկուտը ուշաթափված
    Ընկնում է լեռան բաշին,
    Կայծակը բլրին խփում,
    Պոկում է գլխի կաշին։

    Ամպրոպ է խմում քամին,
    Հարբում է լիրբը լրիվ,
    Հեգնում է, ում պատահի,
    Բորբոքում վեճ ու կոիվ։

    Ծառերը բռնում նրան,
    Ասում են,— ինչքա՞ն մրսենք,
    Մի ոռնա, ամբարտավան,
    Բան ասա, թող բան լսենք։

    Եվ քամին խոսք է խոսում.
    — Ամպրոպ է, ինչքան ջանա,
    Արևը քիթը հանի՝

    Ամեն ինչ կվերջանա։

    ***
    Աստված գիտե, թե ինչ արավ,
    Իրար տվեց, իր մեջ առավ
    Խութն ու խոռոչը,
    Երկար ժամ էր, թե կարճ տարի,
    Չհասկացանք այս աշխարհի
    Այոն ու ոչը...

    Ջուրը տվեց հողին ծարավ,
    Տիղմ ու փրփուր ծովին տարավ,
    Այս էր ամբողջը...
    Գետի վրա ու կածանի
    Թրթռում է ծիածանի
    Կտրված պոչը...
    ԵԳԱՆՅԱՆ ՆՈՒՆԵ
    Վանաձորի թիվ 21 դպրոց:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սահակյան Սահականուշ (25.11.2010), Արմեն (19.12.2010), Լիլիթ (20.12.2010), Suzi Malumyan (25.03.2012)

  7. #34
    Մասնակից Արմեն is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    11.06.2010
    Հասցե
    ք. Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    2
    Արմեն Կուլախսզյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    Տնօրենի տեղակալ, ԴԻՑ բաժնի պետ

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (08.07.2011), manush (08.07.2011), Mariam (16.02.2011), Սահակյան Սահականուշ (19.12.2010), Լիլիթ (20.12.2010), Նունե21 (19.12.2010), Ruben (19.12.2010), Suzi Malumyan (25.03.2012)

  9. #35
    Սկսնակ մասնակից nana is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0

    Բարձունքի վրա

    Ժայռը թիկնել էր ժայռի ուսին,
    Ժայռը նստել էր ժայռի վրա,
    Եվ ժայռի վրա նորած լուսինն
    Արծաթ եղջյուրն էր փշրում իրա:
    Ոլոր կածանը որպես պարան
    Ժայռի պռունկից իջնում էր գետ.
    Լոկ այդ պարանն էր ձիգ ու բարակ
    Կապում իմ գյուղը աշխարհի հետ...
    Փռվել է ահա սարահարթում,
    Անտառի ստվերն առել վրան,
    Դարձած լույս, ծաղիկ և զորություն,
    Որոտան գետն է փարվել նրան:
    Կանգնել է հպարտ իր բարձունքին
    Հայրենի գյուղն իմ նորաբողբոջ,
    Գալիս հասնում են նրա շեմքին
    Մեր լայն աշխարհի ճամփեքը ողջ:
    Կանգնել է ահա գալիք բոլոր
    Առավոտների փայլը վրան,
    Նա ողջ աշխարհն է տեսնում այսօր,
    Եվ ողջ աշխարհն է տեսնում նրան:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (08.07.2011), Suzi Malumyan (25.03.2012)

  11. #36
    Ավագ մասնակից Վանաձորի 27 դպրոց is on a distinguished road Վանաձորի 27 դպրոց-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2012
    Գրառումներ
    140
    Հեղինակության աստիճան
    1

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գալյա (26.03.2012), Suqiasyan Ruzanna (26.03.2012), Suzi Malumyan (25.03.2012)

  13. #37
    Ավագ մասնակից Suzi Malumyan is on a distinguished road Suzi Malumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2012
    Գրառումներ
    103
    Հեղինակության աստիճան
    1
    ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
    ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ

    Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
    Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
    Հուշերից որքան հեռու եմ կենում,
    Մեկ է, կապում են թևերս նրանք:

    Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
    Այնպիսի մի նոր հավիտենություն,
    Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
    Դառնում է արդեն խորին հնություն:

    Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
    Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
    Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
    Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

    Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
    Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
    Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
    Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

    Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
    Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
    Որ չմոլորվեմ քո ոլորտներում
    Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

    Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
    Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գալյա (26.03.2012), Suqiasyan Ruzanna (26.03.2012)

  15. #38
    Ավագ մասնակից Suzi Malumyan is on a distinguished road Suzi Malumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2012
    Գրառումներ
    103
    Հեղինակության աստիճան
    1

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վանաձորի 27 դպրոց (27.03.2012), Suqiasyan Ruzanna (26.03.2012)

  17. #39
    Ավագ մասնակից Suzi Malumyan is on a distinguished road Suzi Malumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2012
    Գրառումներ
    103
    Հեղինակության աստիճան
    1

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վանաձորի 27 դպրոց (27.03.2012), Suqiasyan Ruzanna (26.03.2012)

  19. #40
    Ավագ մասնակից Suzi Malumyan is on a distinguished road Suzi Malumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2012
    Գրառումներ
    103
    Հեղինակության աստիճան
    1

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վանաձորի 27 դպրոց (27.03.2012), Suqiasyan Ruzanna (26.03.2012)

+ Կատարել գրառում
Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին ... 2 3 4 5 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները