+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Համո Սահյան. Պոեզիա

  1. #1
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3

    Համո Սահյան. Պոեզիա

    Համո Սահյան (Հմայակ Սահակի Գրիգորյան) (Ապրիլի 14, 1914, գյուղ Լոր - Հուլիսի 17, 1993, Երևան) - հայ բանաստեղծ։

    Ծնվել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում։ 1927-ին փոխադրվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթությունը։ 1935-ին ընդունվել և 1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1939-41-ին՝ աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող։ 1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է ռազմա-ծովային նավատորմում։ 1945-51-ին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող, 1951-54-ին՝ Երևանի «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ, 1954-55-ին՝ «Ոզնի» ամսագրում որպես բաժնի վարիչ։ 1965-67-ին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։
    Սահյան.jpg

    Սահյանին հռչակ են բերել «Որոտանի եզերքին» (1946), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958), «Սեզամ, բացվիր» (1972, ՀԽՍՀ պետական մրցանակ), «Իրիկնահաց» (1977), «Կանաչ-կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուները։

    Գրել է նաև հայրեններ։ Կատարել է թարգմանություններ։

    Մահացել է 1993 թ.-ին, Երևանում։

    2007 թվականին Երևանի Կասյան 3 հասցեում գտնվող շենքի պատին տեղի է ունեցել Համո Սահյանի դիմաքանդակի հանդիսավոր բացումը։ «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի (նախագահ` Շչորս Դավթյան) նախաձեռնությամբ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը ստեղծել է բանաստեղծի դիմաքանդակը։ Այս կարևոր իրադարձության հովանավորն էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Աբրահամյանը։


    Համո Սահյանի երկերի մատենագրություն
    • Որոտանի եզերքին (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1946, 63 էջ։
    • Առագաստ (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1947, 95 էջ։
    • Սլացքի մեջ (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1950, 91 էջ։
    • Ծիածանը տափաստանում (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1953, 140 էջ։
    • Բարձունքի վրա (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ,1955, 219 էջ։
    • Նաիրյան դալար բարդի (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1958, 320 էջ։
    • Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել Հ. Սահյանի մի քանի բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1960, 480 էջ։
    • Հայաստանը երգերի մեջ, Ե., Հայպետհրատ, 1962, 459 էջ։
    • Մայրամուտից առաջ (բանաստեղծություներ), Ե., Հայպետհրատ, 1964, 216 էջ։
    • Բանաստեղծություններ, հատոր Ա, Ե., «Հայաստան», 1967, 428 էջ։
    • Քարափների երգը, Ե., «Հայաստան», 1968, 183 էջ։
    • Բանաստեղծություններ, հատոր Բ, Ե., «Հայաստան», 1969, 356 էջ։
    • Տարիներս, Ե., «Հայաստան», 1970, 41 էջ։
    • Սեզամ, բացվիր (բանաստեղծություններ), Ե., «Հայաստան», 1972, 290 էջ։
    • Կանչե, կռունկ (բանաստեղծություններ), Ե., «Հայաստան», 1972, 280 էջ։
    • Երկերի ժողովածու երկու հատորով, հատոր 1, Ե., «Հայաստան», 1975, 496 էջ։
    • Երկերի ժողովածու երկու հատորով, հատոր 2, Ե., «Հայաստան», 1976, 508 էջ։
    • Իրիկնահաց (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1977, 308 էջ։
    • Ժայռին մասուր է կաթում (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1979, 172 էջ։
    • Կանաչ-կարմիր աշուն (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1980, 236 էջ։
    • Տոհմի կանչը (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1981, 384 էջ։
    • Երկեր երկու հատորով, հատոր 1, Բանաստեղծություններ, Ե., «Սովետական գրող», 1984, 392 էջ։
    • Երկեր երկու հատորով, հատոր 2, Բանաստեղծություններ, Ե., «Սովետական գրող», 1984, 440 էջ։
    • Դաղձի ծաղիկ, (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1986, 80 էջ։



    Տեղեկությունը պատճենված է wikipedia-յից
    Վերջին խմբագրող՝ Chuk: 17.07.2010, 12:40:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արմեն (17.07.2010), Suzi Malumyan (26.03.2012)

  3. #2
    Ավագ մասնակից Gago is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    43
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    3

    Համո Սահյան. Պոեզիա

    ԵՍ ՀԱՐՈՒՍՏ ԷԻ

    Ես հարուստ էի։ Ես կարող էի
    Իմ անհատնելի երազանքներով
    Գնել յոթ երկինք ու տալ քեզ նվեր։
    Բայց դու երկնքի կարիք չունեիր,
    Քեզ լոկ մի կապույտ թաշկինակ էր պետք
    Իմ կապույտ–կապույտ
    Արտասուքները սրբելու համար։

    Ես հարուստ էի։ Ես կարող էի
    Իմ վերհուշերի անհուն պաշարով
    Գնել աշխարհի ծովերը բոլոր
    Ու տալ քեզ նվեր,
    Բայց դա ծովերի կարիք չունեիր,
    Քեզ հարկավոր էր լոկ մի հայելի՝
    Մազերիդ վրա
    Մատներիս մեղքը տեսնելու համար։

    Ես հարուստ էի։ Ես կարող էի
    Անվերջանալի իմ կորուստներով
    Գնել Հարդագողն ու տալ քեզ նվեր։
    Դու Հարդագողի կարիք չունեիր,
    Քեզ լոկ մի խավոտ ուղեգորգ էր պետք՝
    Վրան քանդակված
    Իմ ոտնահետքը տեսնելու համար։

    Ես հարուստ էի։ Ես կարող էի
    Իմ անհատնելի տառապանքներով
    Գնել յոթ աշխարհ,
    Հայտնի և անհայտ մայրցամաքներով,
    Ու տալ քեզ նվեր։
    Դու մայրցամաքի կարիք չունեիր,
    Քեզ մի ածու էր հարկավոր միայն
    Իմ ցանած հերկը տեսնելու համար։

    Ես հարուստ էի։ Ես կարող էի
    Իմ անհատնելի հղացումներով
    Գնել յոթ հազար հավիտենություն
    Ու տալ քեզ նվեր։ Բայց դու, հիրավի,
    Հավիտենության կարիք չունեիր,
    Քեզ մի մեղրամիս, մի մեղրատարի
    Եվ մի արծաթե հարսանիք էր պետք,
    Քո բախտի վրա և ուսիդ վրա
    Իմ հասնող ձեռքը տեսնելու համար։

    Ես հարուստ էի։ Եվ թվում էր, թե
    Ինձանից հարուստն աշխարհում չկա
    Ու չի լինելու։
    Բայց դու ինձանից հարուստ դուրս եկար,
    Դու, անհատնելի իմ հարստություն:

    Հ. Սահյան

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արմեն (14.06.2010), Լիլիթ (18.05.2010), Մանոն (13.05.2010), Մարիետա (31.05.2010), Suzi Malumyan (25.03.2012)

  5. #3
    Ավագ մասնակից Gago is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    43
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    3
    Հայաստան ասելիս այտերս այրվում են,
    Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
    Չգիտեմ ինչու է այդպես:
    Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
    Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
    Չգիտեմ ինչու է այդպես:
    Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
    Հայաստան ասելիս թևերս բացվում են,
    Չգիտեմ ինչու է այդպես:
    Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
    Հայաստան ասելիս էլ մահը ում շունն է...
    Կմնամ, կլինեմ այդպես:

    Հ. Սահյան

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արմեն (14.06.2010), Զառա (04.10.2010), Լիլիթ (03.06.2010), Suzi Malumyan (25.03.2012)

  7. #4
    Ավագ մասնակից Gago is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    43
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    3
    Պատահում է սիրտդ լցվում
    Ու չի լալիս ժամանակին,
    Ամպը անձրև է խոստանում
    Ու չի տալիս ժամանակին։
    Շտապում է կամ ուշանում,
    Եվ այսպես էլ գլխի չընկանք,
    Թե մեր ուզած ժամանակը
    Ե՞րբ է գալիս ժամանակին։

    Հ. Սահյան

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արմեն (14.06.2010), Զառա (04.10.2010), Լիլիթ (31.05.2010), Suzi Malumyan (25.03.2012)

  9. #5
    Ավագ մասնակից Gago is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    43
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    3
    Գարունդ հայերեն է գալիս,
    Ձյուներդ հայերեն են լալիս,
    Հայերեն են հորդում ջրերդ։

    Հավքերդ երգում են հայերեն,
    Խոփերդ հերկում են հայերեն,
    Հայերեն են տոկում գրերդ։

    Արևդ հայերեն է ծագում,
    Ծառերդ հայերեն են ծաղկում,
    Հայերեն են պայթում բառերդ։

    Հունդերդ ծլում են հայերեն,
    Ձեռքերդ կռում են հայերեն,
    Հայերեն են լռում քարերդ։

    Ձորերդ շնչում են հայերեն,
    Զոհերդ ննջում են հայերեն,
    Հայերեն են տանջում ցավերդ։

    Որքան էլ ձեռքից գնացել,
    Դու էլի հային ես մնացել,
    Հայերեն են հառնում սարերդ։

    Թող աստված եղածը պահի,
    Եվ հետո ինչ էլ պատահի,
    Ձյուներդ հայերեն են լալու,
    Գարունդ հայերեն է գալու,
    Հայերեն են գալու դարերդ։

    Հ. Սահյան

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արմեն (14.06.2010), Զառա (04.10.2010), Suzi Malumyan (25.03.2012)

  11. #6
    Լիլիթ n1vau is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2010
    Հասցե
    Դեմիրճյան 23
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    2
    ՄԵՐ ԼԵԶՈՒՆ

    Մեր լեզուն մեր խիղճն է դա,
    Սուրբ հացը մեր սեղանի,
    Մեր հոգու կանչն է արդար
    Ու համը մեր բերանի:

    Մեր լեզուն ծուխն է մեր տան,
    Մեր կշիռն աշխարհի մեջ,
    Նա աղն է մեր ինքնության,
    Էության խորհուրդը մեր:

    Մեր լեզուն արյունն է մեր,
    Արյունից ավելի թանկ,
    Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
    Մեր լեզուն մենք ենք որ կանք:

    Նա պիտի մեր առաջին
    Ու վերջին սերը լինի,
    Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
    Որ այսքան մերը լինի:

    Համո Սահյան

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gago (01.06.2010), Արմեն (14.06.2010), Մանոն (01.06.2010), Suzi Malumyan (25.03.2012)

  13. #7
    Լիլիթ n1vau is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2010
    Հասցե
    Դեմիրճյան 23
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    2
    ԻՆՉ ԱՐԱԾ, ՄԱՐԴ ԵՄ


    Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
    Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
    Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
    Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

    Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
    Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
    Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
    Դեռ թիապարտ եմ։

    Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
    Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
    Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
    Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

    Հավիտենության լծորդն եմ անդուլ,
    Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
    Փոթորիկներ են եռում հատակիս,
    Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

    Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
    Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ...
    Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
    Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

    ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gago (12.06.2010), Արմեն (14.06.2010), Զառա (04.10.2010), Լիլիթ (31.05.2010), Մանոն (01.06.2010), Suzi Malumyan (25.03.2012)

  15. #8
    Ավագ մասնակից Gago is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    43
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    3
    Մայրամուտ, Մասյաց գագաթին
    Խարույկդ վառած մեռնեի,
    Արևից, հողից, հողմերից
    Կարոտս առած մեռնեի,
    Իմ վերջին հառաչքի միջից
    Գոհության ճիչը բողբոջեր,
    Արտերս, արտերս վարած,
    Պարտքերս մարած մեռնեի։

    Հ. Սահյան

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արմեն (14.06.2010), Suzi Malumyan (25.03.2012)

  17. #9
    Ավագ մոդերատոր Լիլիթ is on a distinguished road Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    3
    Ի՞ՆՉ ԱՆԵՄ, ՄԱՅՐԻԿ

    Մայրիկ, ինձ հաճախ
    Ապտակում էիր
    Սխալիս համար
    Եվ սաստում էիր,
    Որ լաց չլինեմ։
    Բայց ցաված տեղըս
    Համբուրում էիր
    Եվ իմ փոխարեն
    Ինձանից թաքուն
    Լաց էիր լինում:
    Ախ, վերջին անգամ,
    Չեմ իմանում ո՞ր
    Սխալիս համար
    Ինձ ապտակեցիր
    Կորուստով քո մեծ…
    էլ սաստող չեղավ,
    Որ լաց չլինեմ,
    Եվ ցաված տեղըս
    Համբուրող չեղավ,
    Եվ իմ փոխարեն
    Իմ ցավն զգացող
    Ու լացող չեղավ։
    Ին՜չ անեմ, մայրիկ:

    ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Զառա (04.10.2010), Suzi Malumyan (25.03.2012)

  19. #10
    Ավագ մասնակից Gago is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    43
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    3
    ԱԽՐ ԵՍ ԻՆՉՊԵՍ ՎԵՐ ԿԵՆԱՄ ԳՆԱմ

    Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
    Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:

    Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
    Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
    Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
    Սեփական հոգին խորովել չկա,
    Ախր ուրիշ տեղ
    Սեփական բախտից խռովել չկա:

    Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
    Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:

    Ախր ուրիշ տեղ
    Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
    Այսքան վաստակած հոգնություն չկա:
    Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև,
    Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
    Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
    Եկած ուսերով Արագած սարի
    Ուսերին հենված Սասնա տուն չկա:
    Ախր ուրիշ տեղ
    Ամեն մի քարից, առվից,ակոսից
    Իմ աչքերով իմ աչքերին նայող
    Մանկություն չկա

    Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
    Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ,
    Ախր ես ինչպես ապրեմ առանց ինձ:

    Հ. Սահյան

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արմեն (14.06.2010), Զառա (04.10.2010), Լուսինե (18.06.2010), Suzi Malumyan (25.03.2012)

+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները