+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի առաքելությունը

  1. #1
    Մոդերատոր Արսենյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    141
    Հեղինակության աստիճան
    1

    «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի առաքելությունը

    Մենք քրիստոնյա ենք, աշխարհում ազգովին ու պետականորեն քրիստոնեությունը դավանած առաջին ազգը, հայ քրիստոնյայի կերպարը մեր ազգային կերպն է, մեր խառնվածքն ու էությունը: Եվ այս առարկայի առաքելությունը ոչ միայն մեր քրիստոնյա պատմության ավանդումն է, այլև հավատքի ձևավորում-խորացումը, բարոյական կատարելության ձգտումը, ճշմարիտ աստվածապաշտությունը:
    Սիրելի՛ գործընկերներ, ձեր նկատառումները, հարցադրումները կօգնեն ինձ՝ որպես այս առարկայի ուսուցիչ առավել արդյունավետ ներկայացնել դասավանդման հետ կապված հարցեր, պատասխաններ:
    Վերջին խմբագրող՝ manush: 13.10.2017, 17:07:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Արսենյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    141
    Հեղինակության աստիճան
    1
    Հոգևոր դաստիարակությունը անձի լիարժեք զարգացման գրավականն է, իսկ դրանում անփոխարինելի է ուսուցչի, հատկապես եկեղեցու պատմության ուսուցչի դերը և նվիրումը:

  4. #3
    Մասնակից Սոֆյա Առաքելյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    63
    Հեղինակության աստիճան
    1
    Եկեղեցու պատմության յուրաքանչյուր դասարան ունի իր առանձին առաքելությունը , որոնք նույնացնել կամ համարժեք գնահատել հնարավոր չէ :

  5. #4
    Մոդերատոր Արսենյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    141
    Հեղինակության աստիճան
    1
    Յուրաքանչյուր դաս ուսումնական խնդիրներից բացի կոչված է և լուծում է նաև դաստիարակչական հարցեր: Հայոց եկեղեցու պատմության դասընթացում դաստիարակչական խնդիրները հաճախ լինում են ուսումնական նյութից բխող, նրա հիմնական բովանդակությունը և ոչ միայն ածանցյալ:Դասի պլանում նշվում են նաև դաստիարակչական նպատակները: Դաստիարակչական բաղադրիչը դասի պլանում բխում է թեմայից, կիրառվող մեթոդիկայից: Ուսուցիչը պիտի առաջնորդվի դաստիարակությանը ներկայացվող ժամանակակից պահանջներով՝ չանտեսելով ավանդականը:Ազգային և համամարդկային արժեքներով սովորողներին դաստիարակելը ուսուցչի մեծագույն առաքելությունն է: Աշակերտին դաստիարակել որպես քրիստոնյայի. սա պետք է լինի հայոց եկեղեցու պատմության ուսուցչի հոգեբուխ նպատակը:

  6. #5
    Մասնակից Սոֆյա Առաքելյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    63
    Հեղինակության աստիճան
    1
    Աշակերտներին մարդասիրություն սովորեցնելը այս առարկայի հիմնական բաղկացուցիչներից է , ինչպես նաև նպաստել նրա քրիստոնեական դաստիարակությանը : Եկեղեցու պատմությունը նաև պատմություն է ՝Հայոց պատմություն :
    Դուք ճիշտ մատնանշեցիք , որ այս առարկան ունի բազմաբովանդակ առաքելություն :

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արսենյան (14.10.2017)

  8. #6
    Մոդերատոր Արսենյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    141
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեղեցու պատմության յուրաքանչյուր դասարան ունի իր առանձին առաքելությունը , որոնք նույնացնել կամ համարժեք գնահատել հնարավոր չէ :
    Հարգելի՛ Սոֆյա, կարծում եմ՝ Դուք նկատի ունեք տարբեր դասարաններում դասավանդվող նյութի բովադակությունն ու ուղղվածությունը, ես նկատի ունեմ առարկայի առանձնահատուկ կարևորությունը՝ ապրելու և հոգու փրկության ճշմարիտ ճանապարհը ցույց տալը:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  10. #7
    Մոդերատոր Արսենյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    141
    Հեղինակության աստիճան
    1
    Ուսուցիչը պիտի ձգտի աշակերտներին դաստիարակել որպես առաքինի մարդիկ, իսկական քաղաքացիներ, որոնք անտարբերությունը չարիք պիտի համարեն, հայրենասիրությունը, բարությունը, արդարամտությունը՝ մտածողության ու ապրելու կերպ: Ուսուցիչը իր կերպարով, խոսքով, նպատակադրմամբ պիտի որսա պահը և դաստիարակի, բայց ո՛չ դաստիարակողի կեցվածքով:
    Վերջին խմբագրող՝ Արսենյան: 16.10.2017, 13:34:

  11. #8
    Մոդերատոր Արսենյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    141
    Հեղինակության աստիճան
    1

    Տեսնել դրականն ու բացասականը

    Դասի ընթացքից, ուսումնասիրվող թեմաներից պետք է դրականն ու բացասականը տեսնել ու տեսնել տալ աշակերտին: Դաստիարակող լիցք ունեն նաև խմբային, զույգերով աշխատանքը, փոխադարձ օգնությունը, թիմային մտածողությունն ու մտահոգությունը:

  12. #9
    Մոդերատոր Արսենյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    141
    Հեղինակության աստիճան
    1
    Արա՛ ուրիշի համար այն, ինչ ուզում ես՝ քեզ համար անեն. քրիստոնեական ոսկե օրենքն է դաստիարակության առանցքը: Այո՛, հավատն էլ մարդու մեջ պետք է դաստիարակել որպես կյանքի անփոխարինելի և աստվածային իրողություն: Դաստիարակել է պետք աշխատասիրությունը, խելամտությունը, ներողամտությունը, դաստիարակել դրականի և բացասականի հակադրումով, ներկայացնելով: Այսպես՝ <<Անառակ որդու վերադարձը>> առակի ուսուցումը այնքա՜ն բան է դաստիարակում: <<Վասն հավատի, վասն հայրենյաց>>՝ սովորեցնում է սովորեցնում է սուրբ Վարդանանց, սուրբ Ղևոնդյանց գործը:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները