+ Կատարել գրառում
Էջ 9 11-ից ԱռաջինԱռաջին ... 7 8 9 10 11 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 81 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 110 հատից

Թեմա: Պարույր Սևակ. Պոեզիա

  1. #81
    Սկսնակ մասնակից arm.150yan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2011
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0
    Բարև

    --Բա'րև,-

    Մեկ հատիկ այս բառն եմ ասում`
    Կնքված անձնագիր ցույց տալու նման,
    Կենսագրություն պատմելու նման,
    Կամ հարցաթերթիկ լրացնելու պես:

    -Բարև,-

    Քե'զ
    Ու
    Ձե'զ,
    Ծանոթ-անծանոթ իմ սիրելիներ:

    Թո'ղ անկարելին դառնա կարելի
    Աշխարհո'ւմ համայն,
    Ամենքի'ս համար,
    Դառնա կարելի վաղն ու հենց հիմա,
    Դառնա կարելի մեկ բառով`

    -Բարև...

    Հարգելիներս, ընթերցելով և դիտելով տեսանյութերը, վերցրեցի Պարույր Սևակի "Եղիցի լույս" ժողովածուն, բացեցի պատահական էջ և կարդացի "Բարև" աշխատությունը: Որոշեցի միանալ ձեզ և գրել մի հատված...

    Հարգանքով` Արմենուհի Հարությունյան
    Գյումրու թիվ 15 դպրոց:
    Վերջին խմբագրող՝ arm.150yan: 07.07.2011, 10:53:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (07.07.2011), Arpine (07.07.2011), Սահակյան Սահականուշ (27.02.2012), Տաթև ջան (07.07.2011), Ավրորա (28.02.2012), Արեգ Գրիգորյան (07.07.2011), Մանոն (02.03.2012), Ruzan_#105 (07.07.2011), Suzi Malumyan (29.02.2012), vanadzor27 (09.03.2012)

  3. #82
    Մասնակից Արմեն is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    11.06.2010
    Հասցե
    ք. Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    2

    ՁԱՅՆԻՎ ԵՐԿՐՈՐԴ ԱՌ ՏԵՐ ԿԱՐԴԱՄ

    Թողություն տուր, Տե՛ր, ծանըր Խավարին,
    Միայն թե թող Նա թողնի հեռանա։
    Թող ծառե՛րն անգամ (առանց և քամու),
    Հարգանքով Նրա առջև կեռանան,
    Միայն թե թող Նա թողնի հեռանա։
    Մենք պահանջ չունենք,
    Մենք գոհ ենք նույնիսկ,
    Միայն թե թող Նա թողնի հեռանա։
    Մենք խոստանում ենք,
    Եվ մենք իսկապե՛ս
    Նրան չե՜նք կարող ու չե՛նք մոռանա,
    Միայն թե թող Նա թողնի հեռանա...

    Իսկ թե հա՛րկ լինի, նամանավանդ պետք,
    Ես Խավարի հետ կմեկնեմ Ինքըս՝
    Դառնալով Նրա թագավորության
    Հին Հպատակն ու նոր Քաղաքացին՝
    Անդարձ կմեկնեմ Խավարի հետ Ես,
    Միայն թե մեր այդ մեկնումից հետո
    Ժամանի ինքը Արշալո՜ւյսը,
    Գա՛,
    Ու եթե մի քիչ տխրի, որ չկամ,
    Բայց մի քիչ հետո
    Եվ ուրախանա՜, որ իմ կորստով
    Կորել է նաև ինքը Խավարը...

    Արշալո՜ւյսը գա,
    Եվ իր կտրված պորտից պոկվելով՝
    Նորածին օրը ալ-կարմիր շնչի
    Եվ ինքն էլ զգա,
    Որ իր այդ շնչով խոնավ ու տաքուկ
    Այնպե՜ս է լցվում աշխարհը կրկին,
    Ինչպես տկճորը՝ արնագույն գինով,
    Եվ այդ լցումի թրթիռը հսկա
    Մանրիկ անցնում է մեր իսկ ներքինով՝
    Իբրև մի սարսուռ,
    Որ մեզ կապում է անտես կապերով
    Աստվածների հետ,
    Դարձնում նրանց հետ մեզ հարաբերող,
    Բայց և առնչում մեզ օվկիաններին,
    Որոնց անվախճան ու տարուբերող
    Մակընթացություն-տեղատըվությունն
    Այլ բան չէ արդեն,
    Քան թե աննշան մեր զարկերակի
    Նշանակալից արձագանքը մեծ
    Մեզնից սկսվող տարածության մեջ...
    Արմեն Կուլախսզյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    Տնօրենի տեղակալ, ԴԻՑ բաժնի պետ

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (12.07.2011), Arpine (07.07.2011), manush (07.07.2011), Սահակյան Սահականուշ (27.02.2012), Տաթև ջան (07.07.2011), Մանոն (02.03.2012), Ruzan_#105 (07.07.2011), Suzi Malumyan (29.02.2012), vanadzor27 (09.03.2012)

  5. #83
    Ավագ մոդերատոր Arpine is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ

    Հաճախ սիրում եմ,
    Երբ մարդկայնորեն սիրտս գերում են։
    Հաճախ լռում եմ,
    Երբ ճիշտ ասածս դիտմամբ ծռում են:
    Նաև խղճում եմ,
    Եթե զղջաում են։
    Հիասթափվում եմ,
    Եթե խաբվում եմ։
    Նաև ատում եմ,
    Եթե ստում են։
    Բայց ամենի՛ց խոր
    Ես հավատում եմ:
    Ո՛չ միայն գիտեմ.
    Ես հավատում եմ
    Երկնի բացխուփիկ քողարկությանը,
    Օվկիանոսների հավերժ կրկնվող խաղարկությանը,
    Հավք ու թռչունի անբեկանելի ձվարկությանը։
    Ո՛չ միայն գիտեմ.
    Ես հավատո՛ւմ եմ,
    Որ անհնար Է արևը բանտել,
    Երկնակամարի զարդերը քանդել,
    Խմորի նման հունցել ու գնդել
    Կապույտը ծովի,
    Ատելի լուսնին բռնել վռնդել
    Երկնքից ծավի...
    Ինչո՞ւ թաքցնեմ.
    Ես ճանաչում եմ ու գիտեմ մարդուն:
    Ի~ նչ ասես չկա նրա փակ սրտում։
    Գիտի կործանե՛լ,
    Բայց և... գո~րծ անել,
    Մատնություն գրած նո՛ւյն իր ձեոքերով՝
    Աշխարհը լցնել շռայլ բերքերով:
    Նույն այդ ձեռքերով`
    Ե՛վ ճրագ մարել,
    Եվ խարույկ վառել:
    Նու՛յն այդ ձեռքերով`
    Ե՛վ դանակ խրել,
    Ե՛վ վեպեր գրել։
    Նա գիտի զարկե՛լ
    Ու զրկե~լ գիտի,
    Բայց գիտի գրկե՛լ
    Ու փրկե~լ գիտի։
    Նա գիտի կեղծե՛լ
    Ու սրբապղծե՛լ,
    Առավել ևս՝
    Գիտի ստեղծե~լ։
    Ես նրան հաճախ դատափետում եմ,
    Երբեմն նրան նույնիսկ ատում եմ,
    Բայց, ամենից շատ, խոր հավատո~ւմ եմ։
    Ես հավատում եմ նրա բնության ո՛չ թերությանը`
    Ստորությա՛նը
    Ու չարությա՛նը,
    Այլ խորությա~նը
    Ու բարությա~նը.
    Ոչ ծերությանը,
    Այլ նորությա՛նը՝
    Զավակի տեսքով անվերջ կրկնվող այդ հարությանը,-
    Ես հավատում եմ կենդանի մարդուն,
    Առավել` նրա ծնվելիք որդուն ։
    Ես ավատում եմ նրա անուրջին.
    Նա որտեղ որ է Մարս Էլ կթռչի,–
    Նոր Է սկսում տիեզերական ճամփորդությունը։
    Եվ Վեներայի լանջին կկառչի,—
    Ես գիտեմ նրա տղամարդկային շանորդությունը...
    Ես հավատում եմ նրա ծով խելքին
    Եվ նույնիսկ՝ նրա հոտառությանը,
    Ամե~ն ինչ տեսնող աչքերի ցոլքին
    Եվ նույնիսկ՝ նրանց մթարությանը։
    Ես հավատում եմ նրա մատների
    Հար անհատնելի
    ճարտարությանը,
    Նրա ոտների
    արդարությանը.
    Մինչն իսկ եթե ճամփից էլ հանեն՝
    Էլի~ ճար կանեն,
    Տե՛ղ կհասցնեն...
    Ես հավատում եմ հավատի~ն մարդու`
    Իմ ա՛յս հավատին...
    Արփինե Դանիելյան
    ԿՏԱԿ-ի ավագ մարզային համակարգող

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (12.07.2011), manush (07.07.2011), Սահակյան Սահականուշ (27.02.2012), Մանոն (02.03.2012), Suzi Malumyan (29.02.2012), vanadzor27 (28.02.2012)

  7. #84
    Ավագ մասնակից Ավրորա is on a distinguished road Ավրորա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2010
    Հասցե
    Շիրակի մարզ
    Տարիք
    16
    Գրառումներ
    372
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում Արմեն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստիպողական ժպիտըդ ողբամ,
    Հարգանքըդ ողբամ, թե հարկադիր է,
    Թե աղբյուրի պես սրտից չի բխում,
    Այլ լիմոնի պես քամվում է վախից...

    Եվ դողը ողբամ,
    Եթե չի ծնվում նա ակնածանքից
    Եվ կամ թե սրտում այն դեռահասի,
    Որ իր կյանքի մեջ առաջի՛ն անգամ
    Ծրար է բացում՝
    Սիրային նամա՜կ։
    Ա՛յն դողը ողբամ,
    Որ զոռով-շառով որդեգըրվում է,
    Եվ կնքահայր է դառնում Երկյուղը,
    Եվ կնքամայր է դառնում Սարսափը...



    Եվ ողբամ նաև...
    Ինքըս ինձ ողբամ,
    Թե այսպես պիտի ողբամ - վայ կանչեմ
    Եվ իզուր տեղը ինքըս ինձ տանջեմ...
    Հենց այստեղ է կայանում Սևակի մեծությունը.ամբողջ մարմնով փշաքաղվեցի այս բանաստեղծությունից:
    Շնորհակալություն Ձեզ այս գանձը տեղադրելու համար:
    Մենք ծնվել ենք,աշխարհ եկել,
    ոչ թե թվալ-երևալու խաբեությամբ,
    այլ լինելու,այն լինելու,
    ԻՆՉ ԿԱՆՔ ԻՐՈՔ...

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (07.07.2011), lus (01.08.2011), Սահակյան Սահականուշ (27.02.2012), Արմին (26.02.2012), Մանոն (02.03.2012), Suzi Malumyan (29.02.2012)

  9. #85
    Ավագ մասնակից Suzi Malumyan is on a distinguished road Suzi Malumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2012
    Գրառումներ
    103
    Հեղինակության աստիճան
    1
    Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
    Թե ոնց պիտի ապրել կյանքում,թե ոնց պիտի նայել կյանքին,
    Թե աշխարհում ինչն է էժան,թե աշխարհում ինչն է անգին:
    Ինքս էլ խրատ:
    (Պարույր Սևակ)

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (27.02.2012), Վանաձորի 27 դպրոց (05.03.2012), Սահակյան Սահականուշ (27.02.2012), Ավրորա (28.02.2012), Արեգ (28.02.2012), Մանոն (02.03.2012)

  11. #86
    Ավագ մասնակից Suzi Malumyan is on a distinguished road Suzi Malumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2012
    Գրառումներ
    103
    Հեղինակության աստիճան
    1
    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԽՈՍՔԵՐԻՑ

    Լավ է չունենալ կյանքում տուն ու տեղ,
    Քան թե արվեստում լինել տնփեսա:
    -------------------------------------------------

    Թե դատարկ է
    Անցյալդ,
    Ինչ իմանաս
    Հուշն ինչ է:
    -----------------------------------------------------------------
    Ես հոգնել եմ մանրաքանդակ պաղ խոսքերից:
    Լավ է լինել հմուտ դարբին, քան ոսկերիչ:
    Վերջին խմբագրող՝ Suzi Malumyan: 27.02.2012, 18:18:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (27.02.2012), Վանաձորի 27 դպրոց (27.02.2012), Սահակյան Սահականուշ (27.02.2012), Ավրորա (28.02.2012), Արեգ (28.02.2012), Մանոն (02.03.2012)

  13. #87
    Ավագ մասնակից Վանաձորի 27 դպրոց is on a distinguished road Վանաձորի 27 դպրոց-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2012
    Գրառումներ
    140
    Հեղինակության աստիճան
    1
    Օգնիր ինձ
    Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ,-
    Եթե քնած եմ՝ քնից արթնանալ,
    թե դուռը բաց է՝ իզուր չբանալ,
    Եղածով երբեք չհանգստանալ
    Եվ չասել, թե իմ արածն արեցի:
    Չասել, թե ամբողջ սրտով սիրեցի,
    Չասել, թե արթեն փառքին տիրեցի,
    Դեռ երգը մտքում՝ չասել գրեցի,
    Դեռ քարը հանքում՝ չասել կրեցի.
    Առանց հիմք՝ չասել, թե տուն շինեցի
    Եվ վաելում եմ տունս բախտավոր:
    Չթվալ արդար՝ եղած մեղավոր,
    Մեղավոր պահին՝ հանցանքը քավել,
    Քավելու համար չըղձալ հատուցում
    Եվ հատուցումով չհպարտանալ...
    Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ:
    Պարույր Սևակ

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (27.02.2012), Սահակյան Սահականուշ (27.02.2012), Ավրորա (28.02.2012), Արեգ (28.02.2012), Մանոն (02.03.2012), Suzi Malumyan (27.02.2012)

  15. #88
    Ավագ մասնակից Արեգ is on a distinguished road Արեգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Գրառումներ
    243
    Հեղինակության աստիճան
    3
    Սուլամիթայի նամակը Պարույր Սևակին: Սևակի "Նամակ" բանաստեղծությունը գրվել է այս տողերի հիման վրա

    Թանկագին իմ Սատանի Ճուտ
    Բոլորն աշխատանքից գնացել են, և լուռ գրում եմ քեզ, ճիշտ է, տկտկում է գրամեքենաս, բայց և այնպես՝ մի փոքր, որպես ձայն …
    Այսօր մեր Մոսկովյան բոլոր ցրտերի ցուրտն է: Սառչում է ամեն ինչ՝ և մուշտակի դրսինը, և ներսինը: Մուշտակն իմ էլի նույնն է … Ոտնաման-բեռնատարներս՝ նույնպես : Արդյոք ե՞րբ եմ քեզ տեսնելու: Ձմեռ և ամառ, գարուն և աշուն … Իսկ որտե՞ղ է տարվա հինգերորդ եղանակը: Շատ կարևորը, մեր եղանակը : Նկատե՞լ ես դու արդյոք, որ այնտեղ, ուր ամռանը դու հանգիստ անցնում էիր ծառերի ճյուղերի տակով, հիմա գրեթե անանցանելի է: Նրանք ցրտից սառչելով կուչ են գալիս, կռանում շատ ավելի ներքև, և եթե մթնշաղին անցնես, ճանկռոտում են դեմքդ: Իսկ եթե մտասույզ ես, դա կլինի հենց Աստծո պատիժ …Մենք հուզմունքից թաքցնում են ձեռքներս, անհարմարությունից՝ ոտներս, ինչո՞ւ մարդիկ երբեք չեն թաքցնում դեմքերը … միայն հուզմունքից՝ և այն էլ մի րոպեով …Շատ ցավալի է … Ցավալի է, որ քեզ ներկայացրել են մրցանակի … Նրանք, ովքեր կկարդան գիրքը, կասեն՝ ոչինչ, բա՜յց … Իսկ ովքեր կկարողանան կարդալ և հասկանալ «քեզավարի», նրանց մրցանակներ չեն շնորհում: Եվ կրկին դու՝ ապօրինի ծնունդ, ո՞վ գիտի …Գիրքդ չեմ կարողանում ձեռք բերել, մեզ մոտ խանութներում այն չի եղել, իսկ բազայի մի քանի օրինակները թրցրել են, այնպես որ սպասում եմ քո «հավատարմությանը»:Շուտով քեզ սկսելու են մեզ մոտ տպագրել, այնպես որ հատուկ ընտրիր մի ոչ մեծ շարք և ուղարկիր … կթարգմանեն կամ Մեժելայտիսը, կամ, բոլոր դեպքերում, որևէ մեկը լավագուններից: Դա կկոչվի «Ժողովուրդների Բարեկամություն» … Եվ դա կլինի քո առաջին երթը իմ ճանապարհներով դեպի ինձ:
    Ես միշտ սիրում եմ քեզ, իսկ վերջերս քիչ մնաց խելքս թռցնեի … Դա, երբ դու ինձ հետ խոսում էիր ստուդիայից, քո բոլորին անհասկանալի լեզվով, այն հազարավոր առավոտներից մեկն էր, երբ ես միացնում եմ ռադիոն և, այնուամենայնիվ, լինում են հեքիաթներ … Իսկ ես լսում ու լալիս էի, հետո իմ աշխատակիցներն ասացին՝ բանաստեղծությունից չեն լալիս … Ո՞վ գիտի, ինչից են լալիս: Լաց են լինում արցունքներից – ահա այն, ահա՜ այն ձայնը, իսկ ռադիոն գրկե՞լը: Ի՞նչ է:
    Քո ևս մի Նոր Տարին շնորհավոր, իմ առաջին ու վերջին:
    Իմ նամակները բացահայտ կորում են, նոր հասցե ուղարկիր:
    Արեգ Միկիչյան
    Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
    ՎՊՄԻ դասախոս
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (29.02.2012), Վանաձորի 27 դպրոց (05.03.2012), Մանոն (02.03.2012), Suzi Malumyan (29.02.2012), vanadzor27 (28.02.2012)

  17. #89
    Ավագ մասնակից Վանաձորի 27 դպրոց is on a distinguished road Վանաձորի 27 դպրոց-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2012
    Գրառումներ
    140
    Հեղինակության աստիճան
    1
    Նա՞ է գրում ինձ
    Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
    Ինքս էլ չգիտեմ.
    "Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու...
    Ձմե՛ռ ու ամա՜ռ,
    Աշո՛ւն ու գարո՜ւն...
    Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
    Այն հինգերորդը..."

    ( Պարույր Սևակ-Նամակ)

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (12.03.2012), Ավրորա (09.03.2012), vanadzor27 (09.03.2012)

  19. #90
    Ավագ մասնակից Ավրորա is on a distinguished road Ավրորա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2010
    Հասցե
    Շիրակի մարզ
    Տարիք
    16
    Գրառումներ
    372
    Հեղինակության աստիճան
    2
    Մենք ծնվել ենք,աշխարհ եկել,
    ոչ թե թվալ-երևալու խաբեությամբ,
    այլ լինելու,այն լինելու,
    ԻՆՉ ԿԱՆՔ ԻՐՈՔ...

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (12.03.2012), Վանաձորի 27 դպրոց (09.03.2012), Suzi Malumyan (10.03.2012), vanadzor27 (09.03.2012)

+ Կատարել գրառում
Էջ 9 11-ից ԱռաջինԱռաջին ... 7 8 9 10 11 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները