+ Կատարել գրառում
Էջ 1 11-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 110 հատից

Թեմա: Պարույր Սևակ. Պոեզիա

  1. #1
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3

    Պարույր Սևակ. Պոեզիա

    Պարույր Սևակի կենսագրությունը

    Մանկություն

    Ծնվել է 1924 թվականի Հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։

    Երիտասարդություն

    1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։


    Հասուն տարիներ

    1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույրը ստանում է Բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի Հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։


    Կեղծանուններ

    Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, որն եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում։ Այնուհետև այդպես էլ օգտագործում էր կեղծանունը և սրա կապակցությամբ իր գոհության մասին հարցին պատասխանում էր՝ եղա՜վ էլի (Հախվերդեան 1981, էջ 39)։

    Սևակը նաև օգտագործել է այլ կեղծանուններ քննադատականները, ակնարկները և այլ տիպի ոչ-գեղարվեստական գործերը ստորագրելիս։ Օրինակ «Գրական թերթում» իր ակնարկներից մեկը՝ Իմ գյուղը, տպագրել է Շավարշ Հովհաննիսյան կեղծանվան տակ։


    Գիտական աշխատանք

    Սևակի Գրական Ինստիտուտում ավագ գիտական աշխատող լինելու տարիների հիմնական աշխատանքներից է Սայաթ Նովա մենագրությունը (Սևակ 1987), որն էլ պաշտպանում էր որպես թեկնածուական աշխատանք, բայց աշխատանքի հիմնորոշության պատճառով արժանացավ դոկտորի կոչման։



    Ստեղծագործություններ


    Գրքեր
    • Անմահները Հրամայում են 1948
    • Անհաշտ Մտերմություն 1953
    • Սիրո Ճանապարհ 1954
    • Անլռելի Զանգակատուն 1959
    • Մարդը ափի մեջ 1964
    • Սայաթ Նովա 1969
    • Եղիցի լույս 1969
    • Ձեր Ծանոթները 1971


    Նյութը վերցված է wikipedia-ից
    Վերջին խմբագրող՝ Chuk: 17.07.2010, 10:20:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (07.07.2011), Gago (18.07.2010), manush (17.07.2010), Սոնա (25.06.2011), Անուլիկ (15.06.2011), Արեգ (07.07.2011), Suzi Malumyan (22.02.2012)

  3. #2
    Ավագ մասնակից Ruzan_#105 is on a distinguished road Ruzan_#105-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    168
    Հեղինակության աստիճան
    3

    Պարույր Սևակ. Պոեզիա

    ... Տեսնես աշխարհում կա՞ գեթ մի կենտ լեզու,
    Որ չունենա իր մեջ այս "անջատվել" բայը:
    Թե կա ՝ ես փոխում եմ ազգությու՜նըս...


    Հատված Պ. Սևակի «Անջատում» բանաստեղծությունից
    Ռուզան Ստեփանյան
    Հ.105 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ,
    "Մայքրոսոֆթ-ԱրԷյ"- Կյաքերի սպասարկման և թարմացման մասնագետ, “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի վերապատրաստող,

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (07.07.2011), Suzi Malumyan (22.02.2012)

  5. #3
    Ավագ մասնակից Gago is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    43
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    3

    Պարույր Սևակ. Պոեզիա

    ՔՈ ԱՆՈՒՆԸ

    Ես ատում եմ քո անունը,
    Ինչպես որ դու
    Քեզ փայփայած
    Իմ ձեռքերն ես ատում գուցե:

    Ես ատում եմ քո անունը,
    Որ խրվել է իմ լեզվի մեջ
    Փշատենու փշի նման:

    Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
    Թե քո անունն ի՛նչ գույն ունի:
    Ես ատում եմ և այդ գույնը:

    . . . . . . . . . . . . . . . . . . .

    …Եթե աղջիկ ես ունենամ`
    Նա կկոչվի քո՛ անունով:

    Ես ատում եմ քո անունը…


    Պ. Սևակ

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սոնա (25.06.2011), Արմեն (14.06.2010), Լիլիթ (03.06.2010), Մանոն (13.05.2010), Suzi Malumyan (22.02.2012)

  7. #4
    Ավագ մասնակից Gago is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    43
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    3
    ԴՈւ ՄԻ ՀԱՐՑՐՈւ

    Դու մի՛ հարցրու. «Սիրո՞ւմ ես ինձ»:

    Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում,
    Դու էլ հիշի՛ր,
    Որ երբ իզուր հարց չեն տալիս՝
    Սուտ պատասխան չե՜ն ստանում:
    Եվ դու բնավ իմ այս խոսքից մի՛ վշտանա,
    Այլ մտածիր,
    Թե ջրհորի մութ խորության չափման համար
    Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում:

    Դու մի՛ հարցրու, իսկ ես ասեմ
    Քո ուզածից շա՜տ ավելին:

    Եվ ասում եմ ե՛ս՝ միօրյա՛ հավատացյալ,
    Իսկ դու լսի՛ր, իմ նորօրյա՛ աստվածուհի:
    Պաշտամունքի մի ծե՜ս պիտի արվի այսօր,
    Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք:

    Դու՝ անծանոթ մի նոր աշխարհ,
    Ես՝ մի հմուտ աշխարհագետ,
    Որ վա՜տ գիտեմ, շա՜տ վատ գիտեմ
    Բազմախոստում տեղանքը քո:
    Ու խոսում է մեջս կրկին
    Մոլի ոգին հետազոտման.
    Ուզում եմ քեզ անգիր անել,
    Մտքով գծել քարտեզը քո,-
    Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք:

    Եվ առավել լավ չէ՞ արդյոք.
    Որ մարդու ո՜տքը սայթաքի,
    Քան թե լեզո՛ւն:
    Ուրեմն արի ոչ թե խոսենք,
    Այլ մտովին քայլենք առաջ
    Այս անծանոթ ճանապարհով,
    Մինչև հասնենք հանգրվանի՝
    Հեքիաթական ինչ-որ մի տեղ,

    Ուր չկա՜ տեր ու տիրական՝ մեզնից բացի,
    Ուր մենք պիտի լինենք թլվատ՝ ջրի՛ նման,
    Եվ լինենք կույր՝ կրակի՛ պես,
    Ուր՝ հակառակ մեր իմացած հին օրենքի՝
    Մարմինները ջերմությունից չե՛ն լայնանում,
    Այլ կծկըվո՜ւմ,
    Եվ լուծվում են բոլոր հարցերն՝ աղի՛ նման,
    Դառնալով համ մեր բերանում,
    Մեր լարաթափ ջղերի մեջ,
    Շփոթահար մեր դեմքերին...

    Այնժամ գուցե բնազդաբար ե՛ս քեզ հարցնեմ.
    «Սիրո՞ւմ ես ինձ»:
    Ե՛ս քեզ հարցնեմ՝
    Պատասխանիդ չսպասելով,
    Այլ օգնելով, որ ստանաս
    Նախկին տեսքդ աստվածուհու,
    Նախկին տեսքըդ ա՛յն աշխարհի,
    Որ դեռ չուներ գծված քարտեզ:
    Եվ իմ հարցին ի պատասխան
    Այնժամ գուցե ինքդ ինձ ասես.
    «Ասում են, թե դուք օգնում եք լոկ հանվելիս:
    Իսկ դու օգնում ես հագնվել:
    Դու ուրի՛շ ես:
    Սիրո՜ւմ եմ քեզ»...

    Պ.Սևակ

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արմեն (14.06.2010), Արմին (26.02.2012), Լիլիթ (18.05.2010), Մանոն (13.05.2010), Suzi Malumyan (27.02.2012)

  9. #5
    Ավագ մասնակից Gago is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    43
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    3
    Դո՛ւ, որ գալիս ես մեր մանուկների արդար պահանջով,
    Իբրև պատասխան նրանց սրսըփուն ակնկալիքի.
    Դո՛ւ, որ գալիս ես մրսկան արտերի դողդոջուն կանչով,
    Իբրև պատասխան նրանց կարիքի.
    Դո՛ւ, որ ոտներըդ խճողել ես դեռ անցյալի ցանցով,
    Մինչդեռ ձեռքերըդ մեկնել ես արդեն կանչող գալիքին,-
    Արի՜, Նո՛ր Տարի,
    Գալուստըդ բարի՜։

    Արի՜, Նո՛ր Տարի,
    Բայց... այնպե՛ս արի,
    Որ ատոմական այս ահեղ դարի
    Գոռ ժամացույցը ինքն իրեն լարի
    Մայրացած հարսի սրտատըրոփի համաչափությամբ,
    Եվ նրա անտես սլաքները զույգ
    Իրենց վիրավոր թևաթափությամբ
    Ոչ թե մեզ կրկին
    Քարանձավների անաչ խոռոչը մատնացույց անեն,
    Այլ Տիեզերքի անկոխ դաշտերին
    Մեր զույգ աչքերի հայացքը տանեն...

    ……………………………………………

    Արի՜, Նո՛ր Տարի,
    Գալուստդ բարի՜,
    Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
    Ուշ մնացածին,
    Քնով տարվածին.
    Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
    Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
    Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
    Ձեռքից հավատը փախուստ տվածին,
    Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
    Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
    Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
    Մեծին՝ մանուկի անարատություն,
    Տափարակներին՝ Արարատություն,
    Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
    Որ նրա վրա Քաղցը այսուհետ
    Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
    Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
    Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
    Տրվի ճախրանքի,
    Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
    Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
    Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
    Ո՛չ մի ազգ ու ցեղ
    Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
    Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
    Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
    Նաև հասկանա՛նք,
    Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
    Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր...

    Պ. Սևակ

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արմեն (14.06.2010), Մանոն (13.05.2010), Մարիետա (31.05.2010), Suzi Malumyan (27.02.2012)

  11. #6
    Ավագ մասնակից Gago is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    43
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    3
    ԴՈւ

    Դո՛ւ՝
    երկու տա՜ռ,
    Դո՛ւ՝
    հասարա՜կ մի դերանուն,
    Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով
    Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում...

    Դո՛ւ՝
    երկու տա՜ռ,
    Ու ես գարնան հողի նման
    Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում...

    Դո՛ւ՝
    երկու տա՜ռ,
    Եվ ահա ես
    Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
    Անջատումին ըմբերանում
    Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի...

    Դո՛ւ՝
    երկու տա՜ռ,
    Ու ես, անգի՛ն,
    Ինձանից ինքըս վերանում՝
    Փոշիացած հերոսների
    Ու ծնվելիք հանճարների
    Դասակին եմ ընկերանում...

    Դո՛ւ՝
    երկու տա՜ռ,
    Ու երբ հանկարծ
    Թողնում ես ինձ ու հեռանում՝
    Լքված տան պես ճեղք եմ տալիս,
    Ծեփըս թափում, անտերանում,
    Եվ կսկիծը, ցեցի նման,
    Բույն է դնում իմ սյունի մեջ,
    Ձեղունի մեջ ու գերանում...

    Դո՛ւ՝
    երկու տա՜ռ,
    Դո՛ւ՝
    հասարա՜կ մի դերանուն...

    Պ. Սևակ

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (20.05.2010), Սոնա (25.06.2011), Արմեն (14.06.2010), Մանոն (13.05.2010), rehanyan (09.07.2010), Suzi Malumyan (27.02.2012)

  13. #7
    Ավագ մասնակից Արեգ is on a distinguished road Արեգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Գրառումներ
    243
    Հեղինակության աստիճան
    3
    Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,
    Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...
    Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
    Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
    Ի՜նչ նազանքով , Երազանքո՜վ՜: ...

    Պ. Սեւակ

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սոնա (25.06.2011), Suzi Malumyan (27.02.2012)

  15. #8
    Ավագ մասնակից Gago is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    43
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    3
    ՈՉ ԱՌԱՆՑ ՑԱՎԻ

    Այն էլ զգացի, ցավո՜վ զգացի,
    Որ կտրվելուց հետո է միայն
    Երևում ծառի բուն հաստությունը։


    Պ.Սևակ

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սոնա (25.06.2011), Արմեն (14.06.2010), Մանոն (24.05.2010), Suzi Malumyan (27.02.2012)

  17. #9
    Ավագ մասնակից Gago is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    43
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    3
    ԱՇԽԱՐՀ... ԱՇԽԱՐՀ...

    Ո՛չ ու փո՜ւչ աշխարհ,
    Որ չես հանձնվում իմ տաք ձեռներին,
    Որպեսզի փրչոտ մազերդ սանրեմ
    Իմ ջերմ մատներով՝
    Անմայր մնացած
    Մինուճար որդուն սիրող հո՛ր նման։

    Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ,
    Որ իմ մազերն ես հանգուցել ամուր
    Ամեն մի ծառիդ ու ամեն խոտիդ,
    Ամեն էակիդ մագիլ ու մատին,
    Շոշափուկներին, բեղին ու թաթին,
    Եվ իրար ձգում փոխադարձորեն
    Ու ձգձգում ենք նորից ու նորեն,
    Որ... ինքըդ ապրես համակշռված,
    Իսկ ես էլ...
    Իսկ դու
    Ե՞րբ ես իմ մասին մի բերան հարցնում,
    Ո՛չ ու փո՜ւչ աշխարհ,
    Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ։

    Իսկ չե՞ս վախենում, որ հանկարծ... մեռնեմ։
    Ես վախենում եմ, շա՜տ եմ վախենում,
    Բայց ո՛չ ինձ համար,
    Այլ լոկ քե՜զ համար.
    Իսկ եթե հանկարծ իմ մահով խախտվի
    Համակշռված այս վիճակը քո,
    Ո՞նց պիտի լինես,
    Ի՞նչ պիտի անես։
    Տե՛ս, որ իմ մահով քեզ չկործանե՜ս,
    Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ,
    Փո՛ւչ ու ո՜չ աշխարհ...

    Պ.Սևակ

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (12.07.2011), Սոնա (25.06.2011), Արմեն (14.06.2010), Լիլիթ (03.06.2010), Մանոն (24.05.2010), Suzi Malumyan (27.02.2012)

  19. #10
    Եգանյան Նունե
    Հյուր

    Գրառում ԱՆԿՈՒՄՆԵՐՈՎ ԵՄ ՎԵՐԵՎ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ

    Ես թուրման կոչված աղավնու նման
    Անկումներով եմ բարձրանում վերև`
    Ուրախացնելով գուցե շատերին,
    Որ իմ հերթական անկումը տեսնում
    Եվ ամեն անգամ հաշվում են դա վերջ,
    Բայց ոչ թե սկիզբ մի նոր վերելքի:

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ 1959թ.

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gago (12.06.2010), Արմեն (14.06.2010), Լիլիթ (03.06.2010), Մանոն (24.05.2010), SchoolT (27.05.2010)

+ Կատարել գրառում
Էջ 1 11-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները