+ Կատարել գրառում
Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 5 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Գրական ունկնդրման դասաժամերի ճիշտ կազմակերպումը առաջին դասարանում

  1. #21
    Ավագ մասնակից Լիանա Խաչատրյան is on a distinguished road Լիանա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.09.2017
    Գրառումներ
    137
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Արսենյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխան լսում է հիացած, սպասումով, անսպասելիի ակնկալիքով, նա կապվում է գրքին, կարևորում շաշ ու շատ արժեքներ: Վաղը ինքն էլ կկարդա, կմեծանա որպես ավելի լավ մարդ:
    Այսօրվա աշակերտի պահանջները մի փոքր այլ են և նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս բավարարելու այդ պահանջները: Ուստի հեքիաթները ունկնդրելուց հետո դիտում ենք նաև մուլտֆիլմը: Այնուհետև քննարկում և առանձնացնում բարին ու չարը, ճիշտն ու սխալը:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալվարդ_Մ (12.10.2017), Գայանե Սիմոնյան (12.10.2017), Ծ. Մարիամ (13.10.2017), Նաիրա Մելիքսեթյան (13.10.2017)

  3. #22
    Ավագ մասնակից Լիանա Խաչատրյան is on a distinguished road Լիանա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.09.2017
    Գրառումներ
    137
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրական ունկնդրման դասերը կարելի է սկսել խոսքային վարժություններից՝ մոտ երկուսից երեք րոպե տևողությամբ:Խոսքային վարժությունների համար շատ հարմար են շուտասելուկները, հանելուկները, բանաստեղծությունները, ոչ ծավալուն հետաքրքրաշարժ տեքստերը:Այդպիսի տեքստերի ընթերցումը օգնում է երեխաների ուշադրությունը կենտրոնացնելու դասին:Երեխաները հաճույքով են անգիր արտասանում խոսքային վարժությունների համար նախատեսված տեքստերը,քանի որ դրանք ծավալուն չեն , հետաքրքիր են իրենց բովանդակությամբ և շատ ռիթմիկ հնչողություն ունեն:
    Շնորհակալություն առաջարկի համար: Հանելուկները, սուտասելուկները և շուտասելուկները մեծ տեղ են զբաղեցնում դասագրքերում: Գրական ունկնդրման դասաժամը թույլ է տալիս մի փոքր ստեղծագործել, հորինել, լսել և ընկալել, ինչպես նաև լսածը ընկալել ու վերարտադրել:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալվարդ_Մ (12.10.2017), Գայանե Սիմոնյան (12.10.2017), Ծ. Մարիամ (13.10.2017), Նաիրա Մելիքսեթյան (13.10.2017)

  5. #23
    Ավագ մասնակից Լիանա Խաչատրյան is on a distinguished road Լիանա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.09.2017
    Գրառումներ
    137
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրական ունկնդրման համար նախատեսված գրքերը պետք է բավարարեն հետևյալ պահանջները.
    1/ բովանդակեն հեքիաթներ, բանաստեղծություններ, հանելուկներ, պատմվածքներ
    2/ լինեն համեմատաբար նոր, անծանոթ
    3/իրենց բովանդակությամբ լինեն մատչելի
    4/ գեղարվեստական ձևավորմամբ լինեն այնպիսի, որ երեխաները հետաքրքրվեն նկարազարդումներով
    Ձեռնարկը, որը մենք օգտագործում ենք, բավարարում է բոլոր այս պահանջները: Այն ավելի շատ գիրք տետրի է նմանվում, որտեղ աշակերտը գծով միացնում է, ներկում և նկարում, ստեղծում ու հորինում, սոսնձում և փակցնում, խորհում ու քննարկում:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #24
    Ավագ մասնակից Լիանա Խաչատրյան is on a distinguished road Լիանա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.09.2017
    Գրառումներ
    137
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Գալստյան Անահիտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Լիանա,կարծում եմ,դասաժամը արդյունավետ ու նպատակային է անցել,քանի որ երեխաները սիրում են բեմականացումները:Այսպես նրանք ավելի են ոգևորվում:Կարելի է նաև երեխաների միջոցով փոխել հեքիաթի վերջաբանը;Ասենք այնպես անել,որպապիկն ու տատիկը ճաշակեն Գնդիկ Բոքոնիկին:
    Հետաքրքիր տարբերակ է, որը կկիրառեմ հաջորդ անգամ: Պարզապես կարծում եմ աշակերտները կնախընտրեն, որ Գնդիկ Բոքոնիկը շարունակի իր ճանապարհը և ազատվի աղվեսի ճանկերից:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #25
    Մասնակից Դիանա Աղասարյան is on a distinguished road Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    36
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Լիանա, շատ հետաքրքիր թեմա եք առաջադրել և անչափ գրավիչ մեթոդով դաս ներկայացրել: Շնորհակալություն: Ես կփորձեմ նույն մեթոդով դասեր կազմակերպել տարրական դասարաններում : Անշուշտ, շատ կարևոր է ունկնդրելը և ունկնդրածը վերարտադրելը: Տարրական դասարաններում պարզապես անհրաժեշտ եմ համարում տեսանյութերի դիտումը, հատկապես օտար լեզվով տարբեր հեքիաթների ունկնդրումը և քննարկումները:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #26
    Սկսնակ մասնակից Ծ. Մարիամ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    12.10.2017
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Լիանա, գրական ունկնդրման դասի օրինակը ինձ շատ դուր եկավ: Հետաքրքիր ձև եք ընտրել, որպեսզի երեխաների մեջ սեր արթնացնեք գրական ստեղծագործության և ընթերցանության նկատմամբ:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #27
    Ավագ մասնակից Լիանա Խաչատրյան is on a distinguished road Լիանա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.09.2017
    Գրառումներ
    137
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Դիանա Աղասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լիանա, շատ հետաքրքիր թեմա եք առաջադրել և անչափ գրավիչ մեթոդով դաս ներկայացրել: Շնորհակալություն: Ես կփորձեմ նույն մեթոդով դասեր կազմակերպել տարրական դասարաններում : Անշուշտ, շատ կարևոր է ունկնդրելը և ունկնդրածը վերարտադրելը: Տարրական դասարաններում պարզապես անհրաժեշտ եմ համարում տեսանյութերի դիտումը, հատկապես օտար լեզվով տարբեր հեքիաթների ունկնդրումը և քննարկումները:
    Շնորհակալություն, հարգելի Դիանա: Երբ դասը կազմված է ժամանակակից տեխնոլոգիաներով, աշակերտները կլանված դիտում են և ուշադիր լսում: Նրանք չեն մոռանում իրենց տեսածը և կարողանում են հեշտությամբ վերարտադրել:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #28
    Ավագ մասնակից Լիանա Խաչատրյան is on a distinguished road Լիանա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.09.2017
    Գրառումներ
    137
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Ծ. Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լիանա, գրական ունկնդրման դասի օրինակը ինձ շատ դուր եկավ: Հետաքրքիր ձև եք ընտրել, որպեսզի երեխաների մեջ սեր արթնացնեք գրական ստեղծագործության և ընթերցանության նկատմամբ:
    Կարդալ չսիրող, գրքի, հեքիաթի, պատմվածքի ունկնդրման և ընթերցման նկատմամբ ի սկզբանե անտարբեր երեխաներ չեն լինում: Պարզապես անհրաժեշտ է մանկական ընթերցանության մանկավարժորեն ճիշտ և նպատակային կազմակերպում: Դասվարները գիտեն, թե երեխայի համար որքան դժվար է կարդալու տեխնիկային տիրապետելը, իսկ ավելի դժվար է, ձևավորել իսկական ընթերցող: Չէ՞ որ տառերի կապակցմամբ բառ կազմելը և կարդալը չի նշանակում դեռևս դառնալ ընթերցող: Գլխավորը ընթերցման կազմակերպումն է այնպես, որ այն խթանի անձի զարգացումը:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #29
    Սկսնակ մասնակից Ծ. Մարիամ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    12.10.2017
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0
    Համամիտ եմ Ձեր հետ, հարգելի Լիանա, երեխայի մեջ ընթերցանության նկատմամբ սերը կախված է դասվարի վարպետությունից: Գրական ունկնդրումը երեխային ավելի հաճելի ու սիրելի դարձնելու համար կարելի է ընթերցումից հետո նկարել այն, ինչ հասկացան կամ պատկերացրեցին: Հետո քննարկել այդ նկարները:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #30
    Ավագ մասնակից Լիանա Խաչատրյան is on a distinguished road Լիանա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.09.2017
    Գրառումներ
    137
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Ծ. Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համամիտ եմ Ձեր հետ, հարգելի Լիանա, երեխայի մեջ ընթերցանության նկատմամբ սերը կախված է դասվարի վարպետությունից: Գրական ունկնդրումը երեխային ավելի հաճելի ու սիրելի դարձնելու համար կարելի է ընթերցումից հետո նկարել այն, ինչ հասկացան կամ պատկերացրեցին: Հետո քննարկել այդ նկարները:
    Համամիտ եմ, հիմնականում կշռադատման փուլում նկարում ենք դուր եկած հատածը կամ հորինում ավարտ ու նկարում: Գրական ունկնդրումը նաև լայն դաշտ է ստեղծում դաստիարակչական աշխատանքների համար: <<Վատ նկարը>> պատմվածքը ունկնդրելիս աշակերտները հերոսի նկարած թափթփված դասարանի մեջ տեսան իրենց դասարանը: Հանձնարարվեց աշակերտների մի մասին նկարել ինչպիսինն է մեր դասարանը և մյուս մասին ինչպիսին կուզեն տեսնել մեր դասարանը: Վերջում համեմատեցինք նկարները և եկանք այն եզրակացության, որ պետք է մաքուր պահել մեր շրջապատը:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 5 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (1 անդամ և 1 հյուր)

  1. Լիանա Խաչատրյան

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները