+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 69 հատից

Թեմա: Գրական ունկնդրման դասաժամերի ճիշտ կազմակերպումը առաջին դասարանում

  1. #1
    Ավագ մասնակից Լիանա Խաչատրյան is on a distinguished road Լիանա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.09.2017
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    1

    Գրական ունկնդրման դասաժամերի ճիշտ կազմակերպումը առաջին դասարանում

    ԹԵՄԱ - «ԳՆԴԻԿ ԲՈՔՈՆԻԿ»
    ՆՊԱՏԱԿԸ - ԼՍԱԾԸ ԸՆԿԱԼԵԼՈՒ, ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
    ԿԱՀԱՎՈՐՈՒՄԸ - ԽՃԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԴԻՄԱԿՆԵՐ
    Աշակերտները նստած են խմբերով:
    ԽԹԱՆՄԱՆ ՓՈՒԼ՝ «Գնդիկ Բոքոնիկ» հեքիաթի տարբեր հատվածների նկար-խճանկարները բաժանվեց աշակերտներին: Հավաքելով նկարը՝ աշակերտները գուշակեցին, թե որ հեքիաթն են ունկնդրելու: Տրվեց տեղեկություն հեքաթի տեսակների/հրաշապատում, իրապատում, կենդանական և այլն/, ինչպես նաև հեղինակի մասին:
    ԻՄԱՍՏԻ ԸՆԿԱԼՈՒՄ՝ Մեծ էկրանի վրա դիտեցին «Գնդիկ Բոքոնիկ» հեքիաթի հաջորդական նկարները, որն ուղեկցվեց հեքիաթի ընթերցմամբ: Հեքիաթը դիտեցին ընդմիջումներով և գուշակեցին, թե ո՞ւմ է հաջորդը հանդիպելու Գնդիկ բոքոնիկը:
    ՖԻԶԿՈՒԼՏ ԴԱԴԱՐ՝ «Բոքոնիկը գլորվո՜ւմ է, գլորվո՜ւմ ու հանդիպում է ու՞մ» հրահանգի ժամանակ աշակերտները պտտվում են ու թվարկում, թե ու՞մ է հանդիպելու Բոքոնիկը՝ պահպանելով ճիշտ հերթականությունը: Դադարի ժամանակ աշակերտները Գնդիկ Բոքոնիկի հետ անցան կամրջի վրայով, բարձրացան կոճղին, լողացան գետում: Գուշակած բառերը գրեցին գրատախտակին:
    ԿՇՌԱԴԱՏՄԱՆ ՓՈՒԼ՝ Աշակերտներից ընտրվեցին մի քանիսը և դիմակներով բեմականացրին հեքիաթը:
    Վերջում բաժանեցի թղթեր և աշակերտները նկարեցին իրենց դուր եկած հատվածը:
    Վերջին խմբագրող՝ Լիանա Խաչատրյան: 10.10.2017, 21:21:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մասնակից Լուսինե Ա. is on a distinguished road Լուսինե Ա.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2017
    Հասցե
    Օշականի Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց
    Գրառումներ
    51
    Հեղինակության աստիճան
    1
    Ընդհանրապես այս դասաժամերը շատ կարևոր են՝ հետագայում երեխայի մեջ ընթերցանության և գրքի հանդեպ սեր առաջացնելու գործում:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից Լիանա Խաչատրյան is on a distinguished road Լիանա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.09.2017
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Լուսինե Ա.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես այս դասաժամերը շատ կարևոր են՝ հետագայում երեխայի մեջ ընթերցանության և գրքի հանդեպ սեր առաջացնելու գործում:
    Համամիտ եմ Ձեզ հետ, հարգելի Լուսինե: Այս դասաժամերի ճիշտ կազմակերպումը հիմք է հանդիսանում ինքնուրույն ընթերցանության դասաժամերի համար:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից Լիանա Խաչատրյան is on a distinguished road Լիանա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.09.2017
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Լուսինե, Դուք ի՞նչ կարծիքի եք գրական ունկնդրման ձեռնարկի մասին:
    Վերջին խմբագրող՝ Լիանա Խաչատրյան: 10.10.2017, 22:10:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մասնակից Գոհար Խաչատրյան Ալբերտի is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2017
    Գրառումներ
    93
    Հեղինակության աստիճան
    1
    Շնորհակալություն, թեմայի համար: Աշակերտները սիրում են հեքիաթներ լսել, եթե այն հետաքրքիր է մատուցվում: Գրական ունկնդրումը գրքի հանդեպ սեր արթնացնելու, հետաքրքրություն առաջացնելու համար է: Հետևաբար՝ առաջին դասարանի առաջին շաբաթից, այս դասաժամը պետք է անցկացնել հետաքրքիր:

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մասնակից Գոհար Խաչատրյան Ալբերտի is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2017
    Գրառումներ
    93
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Լիանա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լուսինե, Դուք ի՞նչ կարծիքի եք գրական ունկնդրման ձեռնարկի մասին:
    Այս ձեռնարկում շատ հետաքրքիր նյութեր են, որոնք ունեն դաստիարակչական նշանակություն:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան is on a distinguished road Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    173
    Հեղինակության աստիճան
    1
    Հետաքրքիր թեմա եք առաջադրել. միջին և բարձր դասարաններում կառաջարկեմ բացի հեքիաթներից, լսել նաև հայտնի գրողների ստեղծագործություններն իրենց իսկ ձայներով` աշակերտների մեջ հետաքրքրություն առաջացնելով դեպի գրողը, ստեղծագործությունը, դրա հետ մեկտեղ կարելի է որևէ հետաքրքիր, հիշարժան դեպք պատմել տվյալ գրողի կյանքից ու հավատացած եղեք` աշակերտներն տանն ավելին են փնտրելու, հետաքրքրվելու ու գտնելու իրենց հետաքրող նյութը:
    Վերջին խմբագրող՝ Նվարդ Հովհաննիսյան: 10.10.2017, 22:40:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մասնակից Լուսինե Ա. is on a distinguished road Լուսինե Ա.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2017
    Հասցե
    Օշականի Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց
    Գրառումներ
    51
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Լիանա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լուսինե, Դուք ի՞նչ կարծիքի եք գրական ունկնդրման ձեռնարկի մասին:
    Հարցը տեղին էր, քանի որ այդ ձեռնարկը այդքան էլ չեմ հավանում, համենայն դեպս այն ինչը, որ կա մեր դպրոցում։
    Վերջին խմբագրող՝ Լուսինե Ա.: 11.10.2017, 20:32:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Ավագ մասնակից Վիոլետա Կոստանդյան is on a distinguished road Վիոլետա Կոստանդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2017
    Գրառումներ
    155
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Լուսինե Ա.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես այս դասաժամերը շատ կարևոր են՝ հետագայում երեխայի մեջ ընթերցանության և գրքի հանդեպ սեր առաջացնելու գործում:
    Համամիտ եմ Ձեզ հետ: Ես կավելացնեի ,որ այս դասաժամերը նպաստում են նաև երեխաների բանավոր խոսքի զարգացմանը:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Ավագ մասնակից Լիանա Խաչատրյան is on a distinguished road Լիանա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.09.2017
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Գոհար Խաչատրյան Ալբերտի-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, թեմայի համար: Աշակերտները սիրում են հեքիաթներ լսել, եթե այն հետաքրքիր է մատուցվում: Գրական ունկնդրումը գրքի հանդեպ սեր արթնացնելու, հետաքրքրություն առաջացնելու համար է: Հետևաբար՝ առաջին դասարանի առաջին շաբաթից, այս դասաժամը պետք է անցկացնել հետաքրքիր:
    Համամիտ եմ Ձեզ հետ, որ աշակերտները սիրում են հեքիաթներ լսել և առավել շատ սիրում են այդ հեքիաթի մասնիկը դառնալ: Ձեռնարկը թույլ է տալիս նրանց բացահայտելու իրենց մայրենիի հմայքն ու կախարդական ուժը:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները