+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Օրվա դասի պլան «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից

  1. #1
    Մասնակից Սոֆյա Առաքելյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    63
    Հեղինակության աստիճան
    1

    Օրվա դասի պլան «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից

    Առարկա ՝ ՀԵՊ
    Դասարան ՝ 6-րդ
    Թեմա ՝ Նվիրապետություն
    Դասի նպատակը

    1. Սովորել նվիրապետական կառույցը , աստիճաների ամբողջությունը : Տարբերել հոգևոր աստիճանները , առանձնացնել յուրաքանչյուր հոգևորականի գործունեության նշանակությունը , հատկապես՝ կաթողիկոսինը :
    2. Գիտակեցել եկեղեցական կառույցի իմացության անհրաժեշտությանը , կարողանալ ներկայացնել հոգևորականների ունեցած դերը հայ ժողովրդի կյանքում :

    • Հիմանական հասկացություններ ՝ Նվիրապետություն , կաթողիկոս , եպիսկոպոս , աբեղա , քահանա , վարդապետ , ազգային եկեղեցական ժողով :

    • Անհրաժեշտ պարագաներ ՝ դասագիրք , տետր , , նկարներ , էկրան :

    Խթանման փուլ . սովորողներին ուղղել 2-3 հարցեր ՝ նպատակ ունենալով հարցերի միջոցով թեմայի մասին որոշակի գիտելիքների վերհիշում կատարել :

    1.Ովքե՞ր են հոգևորականները :
    2.Ինչպե՞ս է առաջացել Հայոց եկեղեցին :
    3.Ինչպե՞ս է առաջացել հոգևոր դասը :
    <<Փոփոխված դասախոսության >>միջոցով տրված հարցերին նախընտրելի է , որ սովորողները տան լիարժեք պատասխաններ : Շատ կարևոր է , որ դասագրքերը այդ ժամանակ լինեն փակ, և պատասխանները կառուցված լինեն սեփական բառապաշարով ՝ սովորողները գիտակցեն , որ իրենք մտածում են :


    Իմաստի ընկալման փուլ 25 -30 րոպե . այս փուլում կարևոր է բոլոր հարցերին պատասխան ստանալը : Մատչելի կերպով պետք է հաղորդվի նոր նյութը , աշակերտների օգնությամբ գրատախտակին կազմվի եկեղեցական աստիճանակարգությունը՝ բուրգի տեսքով :

    1.Կաթողիկոս
    2. Եկեղեցու բարձր կարգը
    3. Եկեղեցու հիմնական կարգը
    4. Եկեղեցուկրտեր աստիճանավորներ
    Այնուհետև <<Հայոց եկեղեցու զգեստները և հանդերձանքը >> սլայդի միջոցով երեխաներին սովորեցնել , թե ինչպես պետք է տարբերել նվիրապետության տարբեր աստիճաններին գտնվող հոգևորականներին :
    Կշռադատման փու. 5-7 րոպե . կատարել դասի հակիրճ հարցում ՝ աշակերտները մեկը մյուսին լրացնելով պետք է փորձեն պատմել դասը՝ մեկ անգամ :
    Տնային առաջադրանք 2-3 րոպե . սովորել պատմել և պատասխանել հարցերին գրավոր :

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Սկսնակ մասնակից Արփինե Առաքելյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Գրառումներ
    7
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Սոֆյա ինձ շատ հետաքրքրեց այդ դասի պլանը: Ես մի հարց ունեմ Ձեզ հղելու՝ այդ դասի մեջ անդրադարձ կատարվա՞ծ է հոգևորականներին դիմելու կարգին:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մասնակից Սոֆյա Առաքելյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    63
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Արփինե Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սոֆյա ինձ շատ հետաքրքրեց այդ դասի պլանը: Ես մի հարց ունեմ Ձեզ հղելու՝ այդ դասի մեջ անդրադարձ կատարվա՞ծ է հոգևորականներին դիմելու կարգին:
    Այո դասագրքերում անդրադարձ կատարված է : Թեմային ըստ ծրագրի հատկացված է 2 ժամ , և հգևորականներին դիմելու կարգին անդրադառնում ենք երկրորդ դասաժամի ընթացքում ՝ առանձին -առանձին ընթերցելով և կրկնության միջոցով սովորողները յուրացնում են այն :
    Վերջին խմբագրող՝ manush: 02.10.2017, 13:15:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից Նաիրա Մելիքսեթյան is on a distinguished road Նաիրա Մելիքսեթյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Տարիք
    40
    Գրառումներ
    213
    Հեղինակության աստիճան
    1
    Սոֆյա ջան, արդյունավետ դասի պլան եք ներկայացրել, մեթոդները նույնպես ընտրված էին նյութին ու աշակերտների տարիքային առանձնահատկություններին համապատասխան։
    Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Քնարիկ Հ. (01.10.2017)

  9. #5
    Սկսնակ մասնակից Արփինե Առաքելյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Գրառումներ
    7
    Հեղինակության աստիճան
    0
    Ճիշտ է ես ՀԵՊ առարկան չեմ դասավանդում, սակայն կարծում եմ, որ այս դաի պլանի սխեման կարելի է օգտագործել պատմության դասերի ժամանակ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Քնարիկ Հ. (01.10.2017)

  11. #6
    Մասնակից Սոֆյա Առաքելյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    63
    Հեղինակության աստիճան
    1
    Նաիրա ջան, դասի պլանը ընդհանրական է: Կարելի է կատարել որոշակի փոփոխություններ՝ եկեղեցական հանդերձներից որոշ նմուշներ կարելի է բերել դասարան:
    Այս դեպքում մենք կառաջնորդվենք զննականության ոսկե կանոնով:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Սկսնակ մասնակից Լիանաե is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2017
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Ինձ ավելի շատ հետաքրքրում է այս դասերի ընթացքում լինում են հանդիպումներ հոգևորականների հետ? քանի որ դասարանում ընթերցված նյութը գործնական շփումների ժամանակ ավելի ընկալելի կլինի աշակերտների համար:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Քնարիկ Հ. (01.10.2017)

  15. #8
    Մասնակից Քնարիկ Հ. is on a distinguished road Քնարիկ Հ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2017
    Գրառումներ
    35
    Հեղինակության աստիճան
    0
    Սոֆյա ջան, արդյունավետ դասի օրինակ է: Մեթոդները կարելի է օգտագործել նաև գրականության դասաժամերին:

  16. #9
    Սկսնակ մասնակից Վարդուհի Վ. is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2017
    Գրառումներ
    3
    Հեղինակության աստիճան
    0
    Սիրելի Սոֆյա, ես կառաջարկեի դասի մեջ ուշադրություն դարձվեր նաև հոգևորականներին դիմելու կարգին: Քանի որ , մեր հասարակության մեջ չի ամրապնդվել հոգևորականներին դիմելու ճիշտ ձևերը:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Քնարիկ Հ. (02.10.2017)

  18. #10
    Մասնակից Սոֆյա Առաքելյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    63
    Հեղինակության աստիճան
    1
    Լիանաե ջան բնականաբար այս դասի մեջ կշռադատման փուլը կարելի է անցկացնել եկեղեցում՝ հոգևորականների հետ անհատական շփում կազմակերպելու համար:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լիանաե (03.10.2017), Քնարիկ Հ. (02.10.2017)

+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները