+ Կատարել գրառում
Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 3 4 5
Ցույց են տրվում 41 համարից մինչև 46 համարի արդյունքները՝ ընդհանուր 46 հատից

Թեմա: Դպրոց և դաստիարակություն

  1. #41
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ is on a distinguished road Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    15
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    2
    Դպրոցում մեծ նշանակություն են տալիս դաստիրակությանն ու կրթությանը: Մեր ուսուցիչները դաս բացատրելիս օրինակներ են բերում, և այդ օրինակները քննարկվում են դասարանում, որոնք հնարավորություն են տալիս դասեր քաղել այդ օրինակից, լինել խոհեմ, բարի, ուսումնատենչ, քանի որ հենց բարոյականության քո դրսեվորումներով, և ստացած կրթությամբ միայն կարող ենք լինել հասարակությանը և հայրենիքին պիտանի մարդ: Դպրոցում կարևորություն են տալիս դաստիրակությանը, վարքին և կրթությանը: Օրագրերում ամեն շաբաթվա վերջ նշվում է երեխայի վարքը: Մենք մեր դասարանում ունենք մի անկյուն, որտեղ գրում ենք դասարանի անկարգ երեխաների անունները: Գրելով անունը մենք նկատում ենք, որ այդ երեխան արդեն շտկվել է: Մենք անուններ գրում էինք միայն սեպտեմբերի առաջին մի քանի օրերը, իսկ այժմ այդ անկյունը դատարկ է, քանի որ բոլորը խոհեմ, լավ վարքի տեր անձիք են:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ashakertner (18.10.2010), Վանաձորի 27 դպրոց (28.02.2012), Զառա (20.10.2010), Ռուզանկա (11.10.2010), Մանոն (04.10.2010), Suqiasyan Ruzanna (17.03.2012), Suzi Malumyan (29.02.2012)

  3. #42
    Junior Member merikokar is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2010
    Գրառումներ
    10
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Մանոն ես ձեզ հետ լիովին համամիտ եմ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (12.09.2011)

  5. #43
    Ավագ մասնակից Գագիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2
    Էլիտար փակուղի

    Հայաստանում ստեղծված քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական իրավիճակի գնահատականների պակաս կարծես թե չի զգացվում:Ներկայիս իրավիճակի յուրահատկությունն այն է, որ նույնիսկ իշխանությունը` ի դեմս առանձին ներկայացուցիչների, չի խորշում հանդես գալ իրավիճակի օրիգինալ գնահատականներով, որոնք կարծես թե նույնիսկ մի քիչ խորթ է լսել իշխանության բերանից: Այդ առումով առաջատարն, անշուշտ, վարչապետ Տիգրան Սարգսյանն է, որը ելույթը ելույթի ետևից բացահայտում է Հայաստանի Հանրապետության համակարգային խնդիրները, առկա թերություններն ու բարեփոխումների խոչընդոտները: Կողմնակի լսողը, եթե չիմանա, որ Սարգսյանը Հայաստանի վարչապետն է, նույնիսկ կարող է մտածել, թե լսում է ընդդիմության առաջնորդներից մեկի ելույթ:

    Բայց դրանով էլ ներկայիս իրավիճակի յուրահատկությունն ավարտվում է: Հենց հերթը հասնում է գործին, առավել ևս գործի արդյունքին, ապա ամեն օրիգինալ բան ունենում է իր տրամաբանական վախճանը, և սկսում է սովորական հայաստանյան իրականությունը: Դա վերաբերում է գրեթե բոլոր քաղաքական ուժերի, բևեռների, հասարակական շերտերի ու խմբերի գործին: Բոլոր գործերը սկսելիս Հայաստանում ավարտվում է օրիգինալությունը, ու ժամանակը հերթական պտույտն է սկսում կատարել արատավոր շրջանում, որից ելքը կարծես թե չի նկատվում: Բայց հատկապես ուշագրավ է, որ ելք չի նկատվում նաև իշխանական ելույթներում: Խոսելով համակարգի թերությունների, բարեփոխումների անհրաժեշտության, դրանց խոչընդոտների մասին` իշխանության ներկայացուցիչները, օրինակ` նույն Տիգրան Սարգսյանը, կարծես թե ոչինչ չեն պատրաստվում ասել առկա իրավիճակը փոխելու գործնական քայլերի ուղղությամբ:

    Բայց չէ՞ որ նրանց խնդիրը միայն դիագնոզ տալը չէ, առավել ևս` որ հասարակությունն իրավիճակի դիագնոզն իրենցից լավ գիտե: Իշխանության, ավելի կոնկրետ` էլիտայի «խնդիրը» դիագնոզից ելնելով անհրաժեշտ քայլեր կատարելն ու իրավիճակը փոխելն է: Իհարկե, Հայաստանի իշխանության պարագայում էլիտա հասկացությունն անկասկած պետք է վերցնել չակերտների մեջ: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունը, իշխանական համակարգը ոչ թե ձևավորվում է առկա մտածողության լավագույն կրողներից, այլ հակառակը` իշխանության բուրգի գագաթին են հայտնվում առկա նրանք, ում մոտ Հայաստանում առկա մտածողությունը դրսևորվում է հատկապես մուտացված տարբերակով: Հենց դա է պատճառը, որ իշխանական համակարգը Հայաստանում թվում է անխոցելի, որովհետև այն, մեծ հաշվով, արժեքային հակասության մեջ չէ հասարակական համակարգի հետ: Իսկ հանրային արժեքային համակարգը, թերևս, կարելի է ամփոփել երկու բառով` «լավ է անում, բաշարում է` անում է»:

    Ցավալի է, սակայն այսօր ՀՀ միջին վիճակագրական բնակիչը այդպես է մտածում «էլիտայի» ներկայացուցչի վարքի մասին: Հենց այդ մտածելակերպն էլ իշխանության ուժն է, որովհետև իշխանությունը «բաշարում» է, ինչը նրանից պահանջում է բնակիչը: Սա չնկատելը հավասարազոր է կուրության, իսկ եթե քաղաքականության մեջ ես մտնում դա չնկատելով, ապա նպատակը ընդամենը քաղաքականությամբ տուն, ոչ թե երկիր պահելն է, կամ էլ ընդամենը ժամանակ անցկացնելն է: Այլապես, քաղաքականությամբ լրջորեն զբաղվելու նպատակ ունեցող ցանկացած ուժ կանգնելու է այլընտրանքի առաջ` իշխանությո՞ւնը փոխել, թե՞ փոխել հասարակությանը, որպեսզի հետո իշխանափոխությունը լինի արդեն տեխնիկայի խնդիր: Բայց նախևառաջ այդ տվյալ ուժը պետք է վստահ լինի, որ գոնե ինքն ուրիշ է, ուրիշ է, քան իշխանությունը և հասարակությունը:

    Այսինքն` իրավիճակը կրկին հանգում է էլիտայի խնդրին, բայց այս անգամ արդեն առանց չակերտների էլիտայի խնդրին: Ասել, որ Հայաստանում այդ էլիտայի ներուժը չկա` կլինի ուղղակի ստել կամ լինել շահիդի կամ սամուրայի աստիճան ծայրահեղ հոռետես: Իհարկ կա, կա գուցե երկու, երեք այդպիսի էլիտայի ներուժ: Բայց ներուժը մի բան է, դրա մեկտեղումը, կազմակերպումը, այլ կերպ ասած` այդ էլիտային իրար գլուխ հավաքվելն այլ բան: Փաստն այն է, որ Հայաստանում դեռևս այդպիսի էլիտա իրար գլխի չի հավաքվել: Խոսքը սրճարանային կամ սեմինարային հավաքների մասին չէ, ոչ էլ հանրահավաքների մասին: Խոսքը հավաքական գործողությունների մշակման, կազմակերպման, իրականացման մասին է: Իսկ գործողություններ ասածն էլ նշանակում է առավելապես արժեքների քարոզ: Բայց այնպիսի արժեքների, որոնց ինքդ հավատում ես: Այսինքն` տվյալ էլիտան պետք է ինքը հավատա իր դավանած արժեքներին, որպեսզի շանս լինի, որ հասարակությունն էլ կհավատա այդ արժեքներին:

    Բանն այն է, որ այսօր Հայաստանում կա մեծ խզում քարոզվող արժեքների, քարոզիչների, ունկնդիրների և նրանց ապրած իրականության միջև: Թերևս դա է պատճառը, որ իշխանական «էլիտային» այլընտրանքի տեսքով ներկայացող որևէ էլիտա չի կարողանում երկար ժամանակ մնալ կենսունակ: Բանն այն է, որ այդ էլիտան պետք է լինի իր իսկ դավանած արժեքների կրող, որպեսզի իր մեջ դրանք չսպառվեն, այլ գեներացվեն շարունակաբար: Մինչդեռ մենք պարբերաբար տեսնում ենք, որ Հայաստանում տարբեր ժամանակների ընդդիմությունները ժամանակ առ ժամանակ մեծ հիասթափություններ են ապրում իրենց իսկ քարոզած արժեքներից: Այդ հիասթափություններից ելքեր նրանք կամ գտնում են իշխանության գրկում, կամ ինքնամեկուսացման մեջ: Երկու դեպքում էլ հասարակության և պետության վերափոխման տեսանկյունից արդյունքը բացասական է:

    Բայց արդյո՞ք իր դավանածին հավատացող, իր քարոզած արժեքներն իր մեջ կրող էլիտայի առկայությունը բավարար պայման է իրավիճակ փոխելու համար: Իհարկե ոչ: Նախ` այդ էլիտան Հայաստանում չի կարող գալ իշխանության ոչ հեղափոխական, ոչ էվոլյուցիոն ճանապարհով: Բանն այն է, որ իշխանությունը «կբաշարի» ու դաժանորեն կճնշի հեղափոխությունը, իսկ էվոլյուցիոն ճանապարհով այդ էլիտան չի կարող իշխանության գալ, որովհետև զուտ ֆիզիկապես այդքան չեն ապրում: Բայց Հայաստանն այսօր կարծես թե հայտնվել է այնպիսի ճահճում, որ առողջ էլիտան, թերևս, ունի լուծելու ավելի կարևոր խնդիր, քան զուտ իշխանափոխության ֆիզիկական խնդիրը:

    Դա տեսակի պահպանման խնդիրն է: Թերևս կարելի է ասել նույնիսկ, որ խնդիրը տեսակի ձևավորումը, նոր հետո պահպանումն է: Հայաստանում պետք է ձևավորվի քաղաքացու նոր տեսակ, որը չմտածի բաշարելու կանոններով, եթե անգամ խոսքը ընդդիմություն լինելը «բաշարելու» մասին է: Տեսակով պետք է հակադրվել առկա համակարգին, քանի որ խնդիրը, թերևս, տեսակի մեջ է: Առկա համակարգը սխալմամբ չէ, որ այդպիսին է, ակամա չէ, որ այդպիսին է, պատահաբար չէ, որ այդպիսին է, դեպքերի բերումով չէ, որ այդպիսին է: Պարզապես առկա համակարգի գործող անձինք` նախագահից մինչև թաղային և քրեական հեղինակություն, համոզված են, որ ճիշտն այն է, ինչ իրենք են անում:

    Նրանք բացարձակապես չեն նեղվում, չեն նեղսրտում նրանից, որ Երևանի կենտրոնում մարդ են սպանում, որ պատանիների, աղջիկների ու կանանց են ծեծում, քարշ տալիս փողոցներով: Նրանք համոզված են, որ այդպես է պետք, որովհետև այդպիսին է նրանց մտածողությունը: Նրանք համոզված են, որ ով էլ «բաշարեր»` այդպես էր անելու: Եվ նրանց համոզվածությունը դառնում է երկաթյա հենց այն պատճառով, որ իրականությունը միատեսակ է կամ առավելապես միատեսակ է, հակառակ, այլընտրանքային տեսակ չկա կամ ընդամենը առաջանում է հատվածաբար, պահի տակ, ժամանակավորապես` թափառող հոսանքի նման, որ ինդիկատորը ցույց է տալիս, բայց չունի լույս տալու համար անհրաժեշտ հզորություն:
    Աղբյուր 1in.am
    Գ.Աղեկյան
    www.mathnet.am

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մանոն (12.09.2011), petros59 (16.08.2011), Ruben (13.08.2011)

  7. #44
    Մասնակից Suqiasyan Ruzanna is on a distinguished road Suqiasyan Ruzanna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2012
    Գրառումներ
    77
    Հեղինակության աստիճան
    1
    ,,ՈՒսուցիչ լինելը/ սոսկ նպատակային ուղղություն չէ, այն ճամփորդություն է: Յուրաքանչյուր ճամփորդության համար մենք պետք է պատրաստված լինենք,,:
    Դրական դաստիարակման հիմնաքարերը
    Խնդրի լուծում,- հասկանալ`ինչպես են մտածում երեխաները,- ապահովել ջերմություն,- ապահովել կառուցվածք,- սահմանել հեռահար նպատակների սահմանումը:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վանաձորի 27 դպրոց (09.03.2012), Սահակյան Սահականուշ (28.02.2012), Մանոն (02.03.2012), Suzi Malumyan (29.02.2012)

  9. #45
    Մասնակից Suqiasyan Ruzanna is on a distinguished road Suqiasyan Ruzanna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2012
    Գրառումներ
    77
    Հեղինակության աստիճան
    1
    Դաստիարակության արվեստը սկսվում է զարմանալիորեն պարզ, հասարակ մի բանից. սիրել և ընդունել աշակերտին այնպես, ինչպես որ նա կա:
    Ե. Իլին

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Liza92 (01.03.2012), manush (02.03.2012), Վանաձորի 27 դպրոց (01.03.2012), Մանոն (02.03.2012), Suzi Malumyan (02.03.2012)

  11. #46
    Մասնակից Suqiasyan Ruzanna is on a distinguished road Suqiasyan Ruzanna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2012
    Գրառումներ
    77
    Հեղինակության աստիճան
    1
    ԴՊՐՈՑԸ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔՈՒՄ

    Երեխայի դաստիարակության գործում անասելի նշանակություն ունի դպրոցը: Դպրոցում է երեխան անցկացնում իր ժամանակի մեծ մասը: Շատ դեպքերում, երբ երեխան սկսում է դպրոց հաճախել, ծնողների մոտ այնպիսի համոզմունք է ձևավորվում, թե դաստիարակության ծանր բեռը տեղափոխվել է դպրոցի և ուսուցչի վրա, նրանք գտնում են, թե երեխայի դաստիարակության ամբողջ պատասխանատվությունը ընկնում է դպրոցի վրա, ու երեխայի կատարած ամեն մի սխալ, ամեն բացթողում կապված է դպրոցական դաստիարակության թերությունների հետ: Սակայն դպրոցում դաստիարակչական ներգործությունը երբեք միայնակ լինել չի կարող, այն մշտապես պետք է ուղեկցվի ընտանեկան դաստիարակության սերտ համագործակցությամբ, հակառակ դեպքում թե՛ մեկը, թե՛ մյուսը դրական արդյունք տալ չեն կարող:
    Դպրոցում դաստիարակությունը ուղեկցվում է մի շարք ուղղություններով՝ ուսուցմամբ, գնահատականներով, և հասակակիցների հետ փոխադարձ շփմամբ:
    Դպրոցական ուսուցումը նպաստում է այնպիսի որակների ձևավորմանը, ինչպիսիք են ունակությունը, հետաքրքրասիրությունը, ուղղվածությունը, պահանջկոտությունը և բնավորության մի շարք այլ գծեր: Դաստիարակչական աշխատանքը հիմնականում նպաստում է երեխայի մոտ ավելի շատ ինֆորմացիա ունենալու, լայն և խորը ճանաչողական հետաքրքրությունների, ինքնակրթության, ինքնազարգացման պահանջմունքների ձևավորմանը:
    Երեխայի անձի ձևավորման գործում մեծ ազդեցություն ունի գնահատականը: Գնահատականը երեխայի համար խթան է հանդիսանում ուսուցման ժամանակ, բացի այդ, գնահատականը կարող է պատասխանատվության զգացում ձևավորել: Գնահատականի մասին խոսելիս և գնահատականի դաստիարակչական ազդեցությանը անդրադառնալիս պետք է անպայման ուշադրություն դարձնել ոչ միայն թվանշանին` որպես գնահատականի, որը դրվում է ուսուցչի կողմից առարկան լավ կամ վատ յուրացնելու համար, այլ նաև դրական կամ բացասական գնահատականի, որը տրվում է հասակակիցների կողմից` այս կամ այն արարքի համար: Չէ՞ որ երեխան, դպրոց հաճախելով, սկսում է շփվել առավել մեծ թվով հասակակիցների հետ և առավել շատ անգամ է տարատեսակ իրադրություններում հայտնվում, որոնք նա պետք է որոշակիորեն գնահատի:
    Այսպիսով` երեխան դպրոցում սովորում է գնահատել ոչ միայն իր ունակությունները, կարողություններն ու գիտելիքները, այլ նաև տարբեր իրադրություններ:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Liza92 (02.03.2012), manush (02.03.2012), Վանաձորի 27 դպրոց (09.03.2012), Մանոն (02.03.2012), Suzi Malumyan (02.03.2012)

+ Կատարել գրառում
Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 3 4 5

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները