Ներկայիս կրթական համակարգում դաստիարակությունը ետ է մղվել բառիս բուն իմաստով: Խոսում ենք ուսումից, ուսուցումից, գիտությունից, մեր հոգսերից ու մոռանում, որ կրթություն կոչվածն իր մեջ ուսուցումից բացի ներառում է մի մեծ գործառույթ ևս` դաստիարակությունը, որի մասին, ավաղ, խոսող չկա: Այնինչ վերջինս, ես կասեի շատ ավելի կարևոր է, քանզի մեր հասրակությանը պակասում են ավելի շատ հենց դաստիարակված մարդիկ: Եկեք այստեղ քննարկենք, թե որքանով են կարևորում մեր ուսուցիչները դաստիարակությունն իրենց աշխատանքում, ինչ գործունեություն են ծավալում դպրոցականին դաստիարակելու համար? Թե էլի մեղավոր են մնում ցածր աշխատավարձը, դաստիարակության արժեքը չիմացող ծնողն ու փողոցային ընկերը:


Մեջբերել


Ասացեք, Սոկրատ ջան, էդ երեխան ինչքանով է մեղավոր նրանում, որ մենք հոգսեր ունենք, կամ ինչպես Դուք եք գրել տանը հիվանդ երեխա ունենք, ում համար չենք կարողացել դեղ գնենք: Դա շատ վատ է, ցավում եմ իրոք, բայց նաև մտածում եմ, որ իրավունք չունեմ իմ երեխայի պատճառով այն մյուսի երեխային "մտքի հաշմանդամ" սարքել, ստիպել նրան էլ ապրել իմ հոգսերը: Պարզապես, էլի իմ սուբյեկտիվ կարծիքն եմ գրում. ուսուցիչը կոչում է, դա միայն աշխատանք չէ, որի դիմաց փող են վճարում, դրա համար նվիրում է պետք, ինչը շատ կարևոր է մեր գործում:
, բայց երբեմն թեթև պատիժը չի խանգարում ավելի արագ հասնել արդյունքի: 
Էջանիշներ