+ Կատարել գրառում
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 2 3 4
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Ստուգաբանություն

  1. #31
    Սկսնակ մասնակից Անուշ Հունանյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    12.10.2017
    Գրառումներ
    4
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Ռուզաննա , վերապատրաստումը ոչ միայն գիտելիքների և փորձի փոխանակման հնարավորություն է ընձեռում ուսուցչին , այլև նոր ծանոթությունների և շփումների հնարավորություն է ստեղծում:

  2. #32
    Սկսնակ մասնակից Անուշ Հունանյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    12.10.2017
    Գրառումներ
    4
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի գործընկերներ առաջարկում եմ քննարկել դպրոցական համազգեստի հարցը: Որքանո՞վ եք կարևորում դպրոցական համազգեստը:

  3. #33
    Սկսնակ մասնակից Ռուզաննա Ներսիսյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    18
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Անուշ, շատ հետաքրքիր թեմա եք առաջարկել: Այսօր շատ կարևոր է այս հարցի քննարկումը , քանի որ աշակերտները ինչ ասես, որ չեն հագնում: Ուսուցիչը չի էլ կարողանում պարտադրել, քանի որ ժողովրդի սոցիալակն վիճակը այն չէ:

  4. #34
    Սկսնակ մասնակից Անուշ Հունանյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    12.10.2017
    Գրառումներ
    4
    Հեղինակության աստիճան
    0
    Դպրոցական համազգեստ ունենալը, կարծում եմ, մեր երկրում պետք է համընդհանուր մոտեցում ունենա, քանի որ համազգեստը ուղղակի շեշտում է դպրոցականի կարգավիճակը, և ճիշտ կլինի, որ աշակերտները համազգեստով հաճախեն դպրոց: Նախ՝ առավոտյան ավելի հեշտ կլինի նախապատրաստվելը, հետո՝ չի երևա աշակերտների սոցիալական տարբերությունը: Միատեսակությունից խուսափելու համար, կարծում եմ, համազգեստի գույնը, ընդհանուր կառուցվածքի ու ձևի հարցը կարելի է թողնել դպրոցական ծնողական խորհուրդների հայեցողությանը:
    Ստորև ներկայացնում եմ մի քանի երկրների դպրոցական համազգեստների առանձնահատկությունները:
    ԹԱԻԼԱՆԴ
    Թաիլանդում բոլոր աշակերտների համար պարտադիր է դպրոցական համազգեստը: Որպես կանոն, դա դասական ոճն է՝ «սև և սպիտակ». Բայց աշակերտուհիները, ջանալով երևալ ավելի հասուն և գայթակղիչ, հաճախ ընտրում են ընդգծող վերնաշապիկ և շատ կարճ կիսաշրջազգեստ՝ խորը բացվածքով:
    ՃԱՊՈՆԻԱ
    Ճապոնիայում աշակերտուհիները հագնում են ծովային մոտիվներով դպրոցական համազգեստ: Այդ իսկ պատճառով այն շատ հաճախ անվանում են նաև նավաստիների համազգեստ: Իսկ տղաները հագնում են դասական, մուգ գույնի համազգեստ՝ բարձր օձիքով, որը նման է չինական տունիկայի:
    ԱՆԳԼԻԱ
    Բրիտանական համազգեստը դասական ոճի է՝ պարզ և հանդիսավոր: Տղաները հագնում են դասական կոստյումներ, կաշվե կոշիկներ և պետք է կրեն փողկապ: Աղջիկները նույնպես հագնում են արևմտյան ոճի համազգեստ և դասական կոշիկներ:
    ԱՎՍՏՐԱԼԻԱ
    Աշակերտներն Ավստրալիայում (ինչպես տղաներն, այնպես էլ աղջիկները) պետք է հագնեն սև կաշվե կոշիկ և սպիտակ գուլպաներ:
    ԿՈՐԵԱ
    Տղաները հագնում են սպիտակ վերնաշապիկ և արևմտյան ոճի տաբատներ: Աղջիկներ հագնում են սպիտակ վերնաշապիկ, մուգ կիսաշրջազգեստ, բաճկոն և կապում են փողկապ:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  6. #35
    Սկսնակ մասնակից Սուսան Շառաջյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    26
    Հեղինակության աստիճան
    0
    Ստուգաբանություն` օրվա պահանջով.
    Սամում-շիկացած ավազի մրրիկ, այրող քամի, մրրկահողմ Արաբիայի և Աֆրիկայի անապատներում: Ծագում է արաբերենի samum <<հրաշունչ, այրող քամի>> բառից:
    Թայֆուն-նշանակում է կործանիչ մեծ ուժի փոթորիկ: Ծագում է չինարենից.թայ նշանակում է <<մեծ>>, ֆոն` <<քամի>>: Որոշ լեզվաբաններ էլ կարծում են առասպելական հրեշ Tyupon-ի անունից է ծագում տայֆունը կամ թայֆունը:
    Ցունամի-առաջացել է ճապոներենի ցունամի բառից:Նշանակում է ծովային խոշոր ջրերի հորձանք, որ հսկայական արագությամբ և ուժով սրբում և ավերում է իր ճանապարհին ամեն ինչ` նավեր ու քաղաքներ, նավահանգիստներ ու կառույցներ:
    Մրրիկ-<<ծուխ կամ ամպ>>: Ծագում է մրուր արմատից:

  7. #36
    Սկսնակ մասնակից Վահան Սահակյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2017
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    Կարևոր է համազգեստի հարցի քննարկումը: Շնորհակալություն նման թեմա առաջադրելու համար:

  8. #37
    Ադմինիստրատոր manush will become famous soon enough manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    791
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում Ռուզաննա Ներսիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի գործընկերներ, առաջադրում եմ քննարկման մի հարց. ,,Ինչ է տալիս վերապատրաստումը ուսուցչինՙՙ: Գրեք անկեղծ , եղեք ակտիվ:
    Հարգելի Ռուզաննա Ներսիսյան, Ձեզ հետաքրքրող հարցը կարող եք քննարկել առանձին թեմայում՝ «Ուսուցչի անկյուն» բաժնում:
    Վերջին խմբագրող՝ manush: 17.10.2017, 16:44:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (17.10.2017), Գայանե Սիմոնյան (17.10.2017), Կարինե Մարգարյան (17.10.2017), Մարիա Ս (17.10.2017)

  10. #38
    Ադմինիստրատոր manush will become famous soon enough manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    791
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում Անուշ Հունանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի գործընկերներ առաջարկում եմ քննարկել դպրոցական համազգեստի հարցը: Որքանո՞վ եք կարևորում դպրոցական համազգեստը:
    Հարգելի Անուշ Հունանյան, Ձեր առաջարկած թեման ոչ մի եզր չունի քննարկվող թեմայի հետ: Նոր թեմա ստեղծեք, քննարկեք, դպրոցական համազգեստին վերաբերվող այս գրառումներն էլ կտեղափոխենք այնտեղ:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (17.10.2017), Lilit Sahakyan (17.10.2017), Գայանե Սիմոնյան (17.10.2017), Կարինե Մարգարյան (17.10.2017)

  12. #39
    Սկսնակ մասնակից Վահան Սահակյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2017
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    Բրյուսել անունը գերմաներեն է և նշանակում է տուն ճահճի վրա:
    Բրուտ բառը առաջացել է խեթերենի purut բառից, որ նշանակում է կավ:
    Գալ բառից է առաջացել զգալ բառը՝ գրաբարյան զ նախդիրի հավելմամբ: Գալ բայի հրամայականը կլինի արի՛ կամ եկ: Եկ բառից, այդ նույն զ նախդիրի և ույց վերջածանցի հավելմամբ կազմվել է զեկույց (զ+եկ+ույց) բառը: Հայերենում եկ արմատից կազմված շատ բառեր կան, ինչպես՝ զեկուցել, զեկուցում, եկամուտ, իրազեկ, անեկ: Իսկ գալ բայից են սերվել զգացում, զգայուն, անզգամ, զգաստ, զգոն, ապագա, պարագա և այլ բառեր:
    Գալակտիկա բառը հին հունարենում արտասանվել է ղալա , որը նշանակում է կաթ: Հայերն այդ աստղերի համաստեղությունը անվա- նում է Ծիր Կաթին (Կաթն ծիր), այսինքն կաթի ծիր:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  14. #40
    Սկսնակ մասնակից Վահան Սահակյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2017
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    Գալակտիկա բառը հին հունարենում արտասանվել է ղալա , որը նշանակում է կաթ: Հայերն այդ աստղերի համաստեղությունը անվանում է Ծիր Կաթին (Կաթն ծիր), այսինքն կաթի ծիր՝ գիծ, կաթնագույն գիծ՝ երիզ:
    Գալիֆե զինվորական հագուստի անունը առաջացել է Փարիզի Կոմունայի դահիճներից մեկի՝ գեներալ Գալիֆեի անունից:
    Գաղափար և կաղապար բառերը հունարեն նույն արմատի տարբերակներն են՝ ըստ Հր.Աճառյանի Արմատական բառարանի: Գաղափար ստուգաբանորեն նշանակում է մտքի նախատիպ՝ օրինակ՝ կաղապար: Կաղապար ծագել է հունարեն ղալիպոդիոն բառից և նշանակոիմ է ոտքի փայտյա կաղապար,
    Գաղտագողի բառը կազմված է գաղ արմատի կրկնությամբ (գաղտ-ա-գողի, ա>ո): Գաղ արմատից են կազմված գաղտնի, գաղտնիք, գաղտուկ // գողտուկ բառերը:
    Գավազան բառը այժմյան իմաստով նշանակում է ձեռնափայտ, անասուն քշելու ցուպ, թագավորի մական, գավ (gav) արմատը գալիս է պահլավերենից, որտեղ gav նշանակում էր կով, եզ, իսկ ազան(azan)` վարել, քշել: Գավ հայերեն նշանակում է ջրի կամ գինու փարչ: Գավ և գավազան բառերի միջև կան որոշ առնչություններ, քանի որ հնում գավը ջրի անոթ էր նշանակում և այդ անոթները պատրաստվում էին արծաթից՝ կովի կամ եզի տեսքով, ուստի նրանց gav` կով, եզ էին անվանում: Հետևաբար, գավազան բառացի նշանակում է կովի, եզի վարելիք: Հետագայում այն ձեռք բերեց նոր իմաստներ: Գավազանը դարձավ թագավորի, կաթողիկոսի ձեռքին մարդկանց իշխելու գործիք:
    Գերդաստան-ը բնիկ հայկական բառ է,որի նախնական իմաստն է ծառաների և գերիների ամբողջությունը, ինչպես նաև՝ ինչք, ունեցվածք, կալվածք: Նրա այժմյան իմաստն է մեծ ընտանիք, ցեղ, տոհմ:
    Գեհեն բառը եբրայերեն է: Երուսաղեմի պատերի տակ մի ձոր կար, որը զբոսայգի էր, ուր տաճար էր կառուցված: Հետո կործանված տաճարը դարձավ աղբավայր, իսկ գեհեն բառը՝ գարշանքի, զզվանքի կամ աննկարագրելի տառապանքների խորհրդանիշ: Հայերենը այս գեհեն (դժոխք իմաստով) փոխ է առել արաբերենից՝ ջեհենդեմ կամ ջհանդամ ձևերով, որը գիտակցվում է որպես դժոխք կամ կորստյան վայր:

+ Կատարել գրառում
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 2 3 4

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները