+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Ստուգաբանություն

  1. #1
    Սկսնակ մասնակից Վահան Սահակյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2017
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0

    Ստուգաբանություն

    Հարգելի գործընկերներ, եկեք բացահայտենք բառերի աշխարհը: Ես կներկայացնեմ ամեն անգամ 7 բառ: Սովորենք և կիրառենք: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Անուշ Հունանյան (14.10.2017), Արսենյան (12.10.2017)

  3. #2
    Սկսնակ մասնակից Ռուզաննա Ներսիսյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    18
    Հեղինակության աստիճան
    0
    Շատ լավ կլինի, որովհետև կան շատ բառեր, որ չգիտենք, թե որտեղից են առաջացել:

  4. #3
    Մասնակից Մարիա Ս is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    41
    Հեղինակության աստիճան
    0
    Հետաքրքրությամբ սպասում եմ խոստացած առաջին յոթ բառերի ստուգաբանությանը:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  6. #4
    Սկսնակ մասնակից Վահան Սահակյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2017
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    Ադամամութ բառը կազմված է ադամ և մութ բաղադրիչներից: Ադամ բառը աստվածաշնչյան Ադամի հետ ոչ մի առնչություն չունի. այն սեմական լեզուներից է հայերենը փոխ առել: Արաբերենում adham նշանակում է սև, մուգ: Այդ իմաստով բառեր կան նաև հայերենի բարբառներում: Հետևաբար ադամամութ նշանակում է սև, թանձր, խիստ մութ և ոչ թե Ադամի մութ, ինչպես ստուգաբանում են ոմանք:
    Ադամանդ - Փոխ է առնված հունարենից, առաջացել է ada-mantos բառից, որը նշանակում է անընկճելի, աննվաճ, անխորտակելի(a-ն ժխտական մասնիկ է՝ ոչ, չէ, ան): Այսպես կոչվեց այդ փայլուն բյուրեղը իր կարծրության պատճառով: Աստվածաշնչում հանդիպում ենք ադամանդեա պարիսպ արտահայտությանը, որ նշանակում է աննվաճ, անխորտակելի :Արաբները, հույներից վերցնելով ադամանդոս կամ ադամաս բառը, սկսեցին աղավաղված այն անվանել ալմաստ, ռուսները՝ ալմազ: Հնդիկները և ապա հոլանդացիները գտան ալմաստը հղկելու միջոցը և այն կոչեցին բրիլիանդ, որն էլ առաջացել է գերմաներենի brillant` փայլուն բառից: Հայերենում հանդիպում ենք նաև գոհար, շողակն ձևերին:
    Ադի-բուդի(եգիպտացորենի պայթեցված հատիկները) - Հնդեվրոպական բառ է (adu-padu) և նշանակում է ուռած-փչած: Քույր լեզուներում էլ կա այդ արմատը. անգլերենում bud նշանակում է կոկոն, շվեդերենում՝ put ուռուցք, հայերենում՝ պուտ բշտիկ և այլն:
    Ազնիվ բառի արմատն է ազն, որ նշանակում է ազգ, ցեղ, սերունդ: Ազնիվ նշանակել է լավ, ընտիր ազգից, նվիրական, ազնվական: Ունենք նաև դյուցազն (դից-ազն՝ աստվածների ցեղից, հայկազն (Հայկի ազգից, արքայազն (արքայի ցեղից, արքայի սերունդ՝ որդի:
    Ալկոհոլ-ը արաբական բառ է, որը կազմված է ալ որոշող հոդից և քուուլ նուրբ փոշի արմատից: Արաբների պատկերացմամբ թորումը հեղուկին հասցնում է նուրբ փոշու կամ մոխրի վիճակին: Եվրոպայում առաջինը շվեդացի հասարակական գործիչ Հուսն է օգտագործել alkohol բառը, որը ռուսերենում դարձավ алгоголь: Ալ մասնիկը կա նաև ալքիմիա և ալմանախ բառերում: Ալքիմիան կեղծ գիտություն է՝ անազնիվ մետաղներից ոսկի ստանալու և փիլիսոփայական քարը գտնելու վերաբերյալ:
    Ալմանախ ժողովածու բառը արաբերեն է: AL MANAK նշանակում է օրացույց և առաջին անգամ Եվրոպայում գործածվել է 1391 թվականից: Հայերենում էլ ալմանակ ձևով է օգտագործվել՝ օրացույց նշանակությամբ: Հունարենում այս բառը հնչում է ALMANAKON, իսկ գերմաներենում՝ ալմանախ, որից էլ վերցրել է հայերենը: Ալմանախ բառն այժմ այլևս օրացույց չի նշանակում, այլ՝ գրական երկերի ժողովածու:
    Ած - ը բազմիմաստ արմատ է. ունի 15-ից ավելի իմաստներ, ինչ-պես՝ հանել, ելնել, շարժել, վարել, ասել, շրջել,, հարվածել, լցնել և այլն: Ած արմատով են կազմված մտածել, խորհրդածել, արտածել, վերածել, գործածել, հարվածել (հարու ածել, հածել (ի ածիլ-յածիլ-հածել, հածա-նավ, նաև՝ ածելի և այլ բառեր: Ած արմատից և ություն ածանցից են կազմված նաև ներածություն,, հոգածություն, ակնածություն, իսկ ու ածանցի օգնությամբ՝ նվագածու, կատարածու, ծաղրածու, ձեռնածու, թեկնածու և այլ բառեր:

  7. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  8. #5
    Սկսնակ մասնակից Ռուզաննա Ներսիսյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    18
    Հեղինակության աստիճան
    0
    Հետաքրքիր է:

  9. #6
    Սկսնակ մասնակից Ռուզաննա Ներսիսյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    18
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի գործընկերներ, առաջադրում եմ քննարկման մի հարց. ,,Ինչ է տալիս վերապատրաստումը ուսուցչինՙՙ: Գրեք անկեղծ , եղեք ակտիվ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #7
    Մասնակից Մարիա Ս is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    41
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Ռուզաննա,կլինեմ անկեղծ. առաջին հերթին նոր ծանությունների և մտքերի ու փորձի փոխանակման լայն հնարավորություն :ԻՆձ հաճելի է շփվել փորձառու ուսուցիչների հետ և նրանց գիտելիքների ծովից մի կաթիլ ավելացնել իմ գիտելիքների ծովակին...

  12. #8
    Սկսնակ մասնակից Վահան Սահակյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2017
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    Աղ (աղ ու հաց) արմատից են առաջացել աղու (քաղցր, անուշ), աղվոր//աղուոր (անուշ, գեղեցիկ, հաճելի) բառերը: Միջնադարյան լեզվաբանները գտնում էին, որ աղ-ից է առաջացել աղավնի թռչունի անունը: Իմաստի նման անցում կա նաև ռուսերենում. соль (աղ) բա-ռից է կազմվել сладкий (քաղցր, անուշ), сладости (քաղցրավենիք) բառերը:
    Աղալ -ը բնիկ հայերեն բառ է, որից առաջացել է ալյուր-ը. ինչպես որ ալյուրը աղալու արգասիք է և իմաստով մոտ է նրան՝ մանր-մանրել: Երկուսն էլ հնդեվրոպական նույն (al) արմատից են առաջացել (սրա կրկնությունից կազմվել է աղալ-ը, ինչպես՝ ալալ = աղալ (առաջին լ-ն փոխվել է ղ-ի):
    Աղանդեր նշանակում է ճաշից հետո մատուցվող մրգեղեն, քաղցրեղեն, նաև թեթև ուտելիք: Իսկ աղանդ նշանակում է սուտ կրոն: Այս երկու բառերը իմաստով մոտ են. մեկը (աղանդեր) նշանակում է սուտ, թեթև, խաբուսիկ ուտելիք, մյուսը (աղանդ) նշանակում է սուտ կրոն: Աղանդ բառից էլ առաջացել է աղանձ բառը, որտեղ դ-ն փոխվել է ձ-ի (որը շատ սովորական երևույթ է, ինչպես՝ փոխինդ>փոխինձ):
    Ամազոն բառը որոշ բառարաններում թարգմանվում է միաստինք, քանի որ ամազոնուհիները մեկ ստինքը՝ աջը, կտրում էին՝ նետը լավ արձակելու համար: Ամազոն բառի ծագման վերաբերյալ կա նաև այլ տեսակետ. այն շումերերեն նշանակում է հզոր մայրեր (ամա՝ մայր, ազզու՝ մեծ, հզոր):
    Ամսանունները լատինական ծագում ունեն, դրանցից 8-ը հռոմեական աստվածների և կայսրերի անուններ են, այսպես՝ Հունվար ամսանունը գալիս է հին հռոմեացիների Յանուս (երկերեսանի) աստծո անունի

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kristine N. (04.10.2017), Անուշ Հունանյան (14.10.2017), Գայանե Սիմոնյան (30.09.2017), Նարինե Ադամյան (12.10.2017)

  14. #9
    Սկսնակ մասնակից Վահան Սահակյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2017
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0

    Ստուգաբանություն

    Ներկայացնում եմ մյուս բառերը:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  16. #10
    Սկսնակ մասնակից Սուսան Շառաջյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    26
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Ռուզաննա Ներսիսյան, վերապատրաստումն ուսուցչին հնարավորություն է տալիս առաջին հերթին կուտակված բազում հարցերի պատասխաններն ստանալու, սեփական կարծիքը ինչ-որ չափով լսելի դարձնելու Ձեր միջոցով: Կարևոր են,անշուշտ, նոր ծանոթություններն ու փորձի փոխանակումը:
    Շնորհակալ ենք Ձեզ, որ վերապատրաստման դասընթացների ավարտից հետո էլ մեր կողքին եք, միշտ պարաստակամ օգնելու ու պատասխանելու մեր հարցերին:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները