+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

  1. #1
    Մասնակից Sveta is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2010
    Գրառումներ
    46
    Հեղինակության աստիճան
    0

    Գրառում Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

    Լեզուն բերնից դուրս է գալիս,
    Եվ թռչում է աշխարհում,
    Մեկին քաղցր խոսք է ասում,
    Մյուսին շոյող,սիրալիր:
    Բայց լինում է և այնպես,
    Որ կատաղած լեզուն հանկարծ,
    Այնպես խոսք է արձակում,
    Որ քանդում է աշխարհը մարդու,
    Մինչև մահը,հավիտյան:

    Ստեղծագործող` Գավառի N 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի`Սարգսյան Սվետա

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #2
    Մասնակից Sveta is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2010
    Գրառումներ
    46
    Հեղինակության աստիճան
    0

    ՀԱՅԱՍՏԱՆ

    Էլ որտեղ կա այսքան ջինջ,
    Պարզ ու կապույտ մի երկինք,
    Էլ որ երկրում, ասացե'ք
    Այսքան ազատ են շնչում,
    Որտեղ, ասե'ք ինձ, մարդի'կ,
    Մարդն է իջել առաջին,
    Բերքն է ցանել առաջին,
    Բարն է տվել այս հողին:
    Դե' ուրեմն , ե'կ ցնծանք,
    Որ ծնվել ենք մի երկրում,
    Որ դրախտն է երկրային,
    Հայաստան է այն կոչվում:

    Սարգսյան Սվետա

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #3
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Սվետա ջան, ողջունում քեզ Հայկական Կրթական Միջավայրի ֆորումում: Կարծում եմ, որ գրական կյանքում առաջին քայլերիցդ են ու լավ քայլեր են: Կեցցե՛ս:
    Ուզում եմ ստեղծագործություններիդ հիման վրա առանձին թեմա բացել, որտեղ միայն քո ստեղծագործությունները կտեղադրվեն: Ի՞նչ վերնագիր կառաջարկես այդ թեմայի համար
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sveta (19.03.2011)

  7. #4
    Մասնակից Sveta is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2010
    Գրառումներ
    46
    Հեղինակության աստիճան
    0
    Առաջարկում եմ փոքրիկ քայլերով դեպի ճանաչում թեման:

  8. #5
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Sveta-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ փոքրիկ քայլերով դեպի ճանաչում թեման:
    Շնորհակալություն Սվետա
    Արդեն քո ստեղծագործություններն առանձնացրի ու ստեղծեցի առաջարկածդ վերնագրով թեմա: Հուսով եմ, որ այստեղ շուտով կընթերցենք քո նոր ստեղծագործությունները
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (13.07.2010), Sveta (19.03.2011)

  10. #6
    Ավագ մոդերատոր Մանոն is on a distinguished road Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Գրառումներ
    224
    Հեղինակության աստիճան
    3
    Կեցցես, Սվետա ջան, կարծում եմ ժամանակի հետ փոքրիկ քայլերդ ավելի հաստատուն կդառնան, ու մի լավ օր ստեղծագործություններդ անպայման ճանաչում կգտնեն:
    Մ. Արզումանյան
    Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
    Լոռու մարզի համակարգող

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (15.07.2010), Sveta (19.03.2011)

  12. #7
    Մասնակից Sveta is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2010
    Գրառումներ
    46
    Հեղինակության աստիճան
    0
    Մտածում եմ,թե ինչ դառնամ,
    Որ ինձ հիշեն դարեդար,
    Մտածում եմ,բայց չեմ գտնում,
    Ոչ մի հարմար պատասխան:
    Վերջապես ես մտածեցի.
    Ինչ էլ դառնամ,ուր էլ լինեմ,
    ՄԱՐԴ պետք է լինեմ.
    Հայրենիքիս պիտանի,
    Ծնողներիս արժանի:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anush (04.05.2012), Սահակյան Սահականուշ (18.12.2010)

  14. #8
    Մասնակից Sveta is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2010
    Գրառումներ
    46
    Հեղինակության աստիճան
    0

    ԱՇՈՒՆՆ ԻՄ ՔԱՂԱՔՈՒՄ

    Աշուն է գալիս,
    Բերում է մրգեր,
    Թախծոտ աչքերով նայում աչքերիս,
    Ասում է.ինչ է,գոհ չես ինձանից,
    Ասում եմ գոհ եմ,գոհ եմ անսահման,
    Տված բարիքիդ ու բերքիդ համար:

    Ստեղծագործել եմ 3-րդ դասարանում

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anush (04.05.2012), Սահակյան Սահականուշ (18.12.2010)

  16. #9
    Մասնակից Sveta is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2010
    Գրառումներ
    46
    Հեղինակության աստիճան
    0
    Մեր տառերն անգին են,
    Մեր տառերը սուրբ են,
    Նրանք պայծառ են,ինչպես արեգակը,
    Սրբազան կռիվների մասնակցած են,ինչպես հայ ժողովուրդը,
    Եվ սրբացած են,ինչպես սուրբ Մաշտոցը:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  18. #10
    Մասնակից Sveta is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2010
    Գրառումներ
    46
    Հեղինակության աստիճան
    0

    Էշ թե իշուկ

    Ով է ասել,որ <<էշ>> ես,
    Ոչ թե էշ ես,այլ իշուկ,
    Բարի,խոնարհ,համբերատար
    Խոսքն ես անում քո տիրոջ:
    Ձմեռ լինի թ'ե աշուն,
    Աշխատում ես լուռ ու մունջ:
    Հալալ լինի կերած կաթդ,
    Աշխատասեր իմ իշուկ:

    Ստեղծագործել եմ 2-րդ դասարանում

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները