+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Օրվա դասի պլան 6-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայից

  1. #1
    Ավագ մասնակից Սիրանուշ Մուրադյան is on a distinguished road Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    175
    Հեղինակության աստիճան
    1

    Օրվա դասի պլան 6-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայից

    Հարգելի՛ կոլեգաներ,Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում օրվա դասի պլանի նմուշ <<Հայոց պատմություն>> առարկայից:

    Առարկա ՝Հայոց պատմություն
    Դասարան՝VI
    Թեմա՝ Հայաստանը պարթևա-հռոմեկան հակամարտության ոլորտում:
    Դաս՝ Հայաստանի պայքարն ընդդեմ Հռոմի ծավալապաշտական քաղաքականության:Արտավազդ Բ
    Դասի նպատակները
    ա/ակադեմիական
    ●Արտավազդ Բ-ի չեզոքության քաղաքականությունը
    ●Առաջին եռապետությունը Հռոմում/Պոմպեոս,Կեսար,Կրասոս/
    բ/սոցիալական
    ● կարողանալ ձևավորել և ամրապնդել հայրենասիրություն,հարգանք արժեքների և սեփական հայրենիքի նկատմամբ
    ● կարևորել և արժևորել Արտավազդ Բ-ի պատմական դերը երկրի անկախության և անվտանգության գործում
    Անհրաժեշտ պարագաներ՝ դասագիրք,տետրեր,գունավոր մատիտներ,պատմության ատլաս,մեծ էկրան,առկայության դեպքում ցանկալի է նաև պրոեկտոր:
    Հիմնական հասկացություններ՝ Հռոմի առաջին և երկրորդ եռապետություններ,Կեսար,Պոմպեոս,Կրասոս,Անտոնիոս:

    Դասի ընթացքը
    Խթանման փուլ.այս փուլին կարելի հատկացնել 5 րոպե,որի ընթացքում ուսուցչի հանձնարարությամբ սովորողները կատարում են <<մտագրոհ>> վարժությունը,որի նպատակն է վեր հանել ունեցած գիտելիքները,թարմացնել երեխաների հիշողությունը:Այնուհետև ուսուցչի կողմից կատարվում է <<կարճ դասախոսություն>> և <<զրույց>> մեթոդները,որի նպատակն է որոշակի գիտելիքների մատուցում:

    Իմաստի ընկալման փուլ.այս փուլին հատկացվում է 25-30 րոպե,որի ընթացքում ուսուցիչը համակցված ու մատչելի լեզվով սովորողներին է ներկայացնում դասանյութի հիմնական գաղափարը:
    Այս փուլում ուսուցիչը դասարանը բաժանում երկու խմբի և հանձնարարում կատարել<<բանավեճ>> մեթոդը,նախապես առանձնացնելով բանավեճի համար հարցեր:Օրինակ՝ Արտավազդ Բ-ի չեզոքության քաղաքականությունը Հռոմի և Պարթևստանի հետ հարաբերություններում
    Այդ քաղաքականությունը՝
    1.իրեն արդարացրեց,որովհետև ......./1-ին խումբ/
    2.ձախողվեց,որովհետև ..... /2-րդ խումբ/
    Մեթոդի անցկացման նպատակն է վեր հանել Արտավազդ Բ-ի վարած քաղաքականության դրական կողմերը:
    Այս փուլում դիտել <<Արտավազդ II ՝Պատիվը կյանքից վեր>>պատմավավերագրական ֆիլմը,:
    Կշռադատման փուլ.այս փուլին կարելի է հատկացնել 5 րոպե,հարց ու պատասխանի միջոցով ամրապնդել ձեռք բերված գիտելիքները,կարելի է կատարել անդրադարձ:

    Եվ իհարկե դասի վերջում հանձնարարել տնային հանձնանարություն,ինչպես նաև կատարել գնահատում:

    Հարգելի՛ գործընկերներ
    Ձեր կարծիքները շատ կարևոր են.կանխավ շնորհակալություն:
    Վերջին խմբագրող՝ Սիրանուշ Մուրադյան: 14.09.2017, 14:03:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (16.09.2017), gayane0803 (14.09.2017), Թեհմինե Սահակյան (14.09.2017), Մանուշակ Բարսեղյան (22.09.2017), Մարինա76 (23.09.2017)

  3. #2
    Մասնակից Հասմիկ Հակոբյան is on a distinguished road Հասմիկ Հակոբյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.05.2017
    Գրառումներ
    70
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Սիրանուշ, մասնագիտական խորհուրդ չեմ կարող տալ, բայց հուսով եմ այդ դասի պլանը կօգնի պատմության ուսուցիչներին:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները