+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Հետազոտական աշխատանքները կրտսեր դպրոցում

  1. #1
    Սկսնակ մասնակից Օշական is on a distinguished road Օշական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2017
    Հասցե
    Օշականի Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց
    Գրառումներ
    18
    Հեղինակության աստիճան
    0

    Ջղայնացնող Հետազոտական աշխատանքները կրտսեր դպրոցում

    Այսօր դպրոցի խնդիրը ոչ միայն կրթության բարձր մակարդակի ապահովումն է,այլև աշակերտների մտածողության բազմակողմանի զարգացումը՝նրանց գիտելիքներն ինքնուրույն լրացնելու ,ժամանակակից ՏՀՏ-ից օգտվելու,կյանքում դրանք տեղին ու ճիշտ օգտագործելու կարողությունների և հմտությունների ձևավորումը:Իմ կարծիքով դրա լավագույն միջոցը սովորողների հետազոտական գործունեության կազմակերպումն է:
    Հրավիրում եմ գործընկերներիս այս թեմայի շուրջ քննարկման և փորձի փոխանակման:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Balasan (20.09.2017), Karine M (12.09.2017)

  3. #2
    Մոդերատոր Karine M is on a distinguished road Karine M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2014
    Գրառումներ
    60
    Հեղինակության աստիճան
    4
    Հարգելի Լուսինե, այսօր կրտսեր դպրոցն ունի բավականին թերի կողմեր և մեթոդական, և առարկայական դաշտում: Թեման արդիական է և հետաքրքիր: Կարելի է ներկայացնել որոշ դասեր՝ հետազոտական մեթոդի կիրառմամբ:
    ԿԱԻ Լոռու մասնաճյուղի կենսաբանության մասնագետ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Օշական (12.09.2017)

  5. #3
    Սկսնակ մասնակից Օշական is on a distinguished road Օշական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2017
    Հասցե
    Օշականի Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց
    Գրառումներ
    18
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Կարինե,շնորհակալություն արձագանքի համար:Այո՛,ընդունում եմ դիտարկումը,բայց հավատացնում եմ ձեզ,որ կան պրպտող դասվարներ,որոնք կարողանում են բազմաբնույթ աշխատանքների միջոցով շտկել բացթողումները:
    Այսօր անցկացրել եմ ուսումնական նախագծի կիռարմամբ դաս՝նվիրված Հ.Թումանյանին,որը մեծ խանդավառություն էր առաջացրել աշակերտներիս մոտ:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Balasan (20.09.2017), Gayane Lachinyan (13.09.2017)

  7. #4
    Սկսնակ մասնակից Օշական is on a distinguished road Օշական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2017
    Հասցե
    Օշականի Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց
    Գրառումներ
    18
    Հեղինակության աստիճան
    0
    Հետազոտական ունակությունների ձևավորման համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները.
    1.Համակարգվածություն:Հետազոտական ունակությունների զարգացման ուղղությամբ պետք է տարվեն անընդհատ՝և՛դասընթացում,և՛արտադասարանական գործունեության ընթացքում:
    2.Դրդապատճառ/մոտիվացիա/:Ուսուցիչն օգնում է աշակերտին ինքնազարգացման ճանապարհին հետազոտական գործունեության մեջ տեսնելու իր ունակությունների դրսևորման հնարավորությունը:
    3.Հոգեբանական գործոն:Ուսուցչի խնդրին է՝աջակցել աշակերտների ստեղծագործական գաղափարների իրականացմանը:
    4.Տարիքային առանձնահատկություն:Հետազոտությունը պետք է լինի հետաքրքիր և հնարավորինս իրականանալի:Միաժամանակ պետք է երեխային սովորեցնել,թե որտեղից կարելի է ստանալ տեղեկատվությունը:
    Հետազոտական աշխատանքը շատ երկարաժամկետ չպետք է լինի ,քանի որ երեխան շտապում է օր առաջ տեսնել իր աշխատանքի արդյունքը:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Balasan (20.09.2017), Gayane Lachinyan (21.09.2017)

  9. #5
    Սկսնակ մասնակից Օշական is on a distinguished road Օշական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2017
    Հասցե
    Օշականի Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց
    Գրառումներ
    18
    Հեղինակության աստիճան
    0
    Դժվարին աշխատանք է նյութերի հավաքագրումն ու տվյալների պաշար ստեղծելը:Նյութերը կարելի է հավաքագրել քարտերի տեսքով կամ գրառումներ կատարել առանձին մատյանում,որտեղ գրառվում են աշխատանքի յուրաքանչյուր փուլի արդյունքները,երեխայի կատարած բոլոր քայլերը,նրա մտքի,մտածողության ալգորոթմը:Երեխան մտովի պետք է տեսնի իր աշխատանքի արդյունքը և ձգտի այն իրականություն դարձնել՝այդ ճանապարհին զարգացնելով իր ստեղծագործական կարողությունները և ձեռք բերելով նոր գիտելիքներ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Balasan (20.09.2017), Gayane Lachinyan (21.09.2017), Արսենյան (24.09.2017)

  11. #6
    Մասնակից Balasan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2017
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    1
    Շնորհակալություն թեմայի համար: Տարրական դպրոցի համար առանձնացրել եմ հետազոտական աշխատանքների հետևյալ թեմաները:
    ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ
    1. Ո՞վ է հորինել թվերը
    2. Ինչու՞ է ժայթքում հրաբուխը
    3. ,,Կոնստրուկտոր լեգո,, նախագիծ
    4. Աջլիկ թե՞ ձախլիկ
    5. Անունների մեջ էլ գաղտնիք կա
    6. Քամու արագության չափումը
    7. Փազլների առաջացման պատմությունները
    8. Սննդային հավելումներև և նրանց ազդեցությունը առողջության վրա
    9. Քաղաքավարությունը ամեն օր
    10. Անտուն կենդանիներ- խնդիր բոլորի համար
    11. Տնային պայմաններում բյուրեղների աճեցումը
    12. Աշխարհը ապակե ափերում
    13. Իմ ընտանիքը
    14. Եղինջը – զարմանահրաշ բույս
    15. Ձմեռող թռչունների հետազոտումը
    16. Անտեսանելին մեր շրջապատում
    17. Առողջ սնունդ օգտագործիր, զբաղվիր ֆիզկուլտուրայով և կլինես առողջ
    18. Յանտար- ծառերի կախարդկան արցունքները
    19. Սենյակային բույսերի աճեցում
    20. Երեխաների ֆանտազիան
    21. Իմ ընտանիքի փոքրիկ պատմությունները
    22. Մաթեմատիկան խոհանոցում
    23. Երեխայի աշխարհը, հայացք ժամանակի խորքից
    24. Երիտասարդական ժարգոնը ժամանակակից աշակերտների խոսքում
    25. Վիշապի կերպարը գրականության մեջ
    26. Ինչի՞ մասին են պամում ձյան վրայի հետքերը
    27. Օրիգամաները և մաթեմատիկան
    28. Ինչուներ
    29. Ջրի կաթիլի ճանապարհորդությունը
    30. Անունը մարդու կյանքում
    31. Դեղաբույսեր

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (21.09.2017), Օշական (21.09.2017)

  13. #7
    Սկսնակ մասնակից Օշական is on a distinguished road Օշական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2017
    Հասցե
    Օշականի Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց
    Գրառումներ
    18
    Հեղինակության աստիճան
    0
    Շնորհակալություն առաջարկության համար,սիրով կընդունեմ գործընկերներիս առաջարկներն ու դիտողությունները:Հարգելի Balasan, թեմաները հետաքրքիր են,ես անպայման դրանցից մի քանիսը կգործածեմ և կներկայացնեմ քննարկման:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Balasan (21.09.2017)

  15. #8
    Սկսնակ մասնակից Օշական is on a distinguished road Օշական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2017
    Հասցե
    Օշականի Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց
    Գրառումներ
    18
    Հեղինակության աստիճան
    0
    Գնահատման մեթոդի և ձևի ընտրությունն առանձնահատուկ դեր ունի հետազոտական աշխատանքը գնահատելու համար:Գնահատման չափանիշները պետք է լինեն թափանցիկ,հասկանալի,աշակերտներն ի սկզբանե ծանոթ լինեն այդ չափանիշներին,իսկ ավելի լավ կլինի դրանք մշակել աշակերտների անմիջական մասնակցությամբ: Գնահատման տարբեր չափանիշներ է ստեղծվում յուրաքանչյուր աշակերտի,աշխատանքային խմբի և արդյունքների ներկայացման համար:
    Հարգելի ուսուցիչներ,եթե ունեք առաջարկներ գնահատման վերաբերյալ, եկեք քննարկենք միասին:

  16. #9
    Սկսնակ մասնակից Արսենյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    10
    Հեղինակության աստիճան
    0
    Գնահատումը կարևոր գործոն է գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին: Շատ կարևոր է, որ աշակերտը գնահատել կարողանա իր կատարածը և մտածի անելիքների և հետագա քայլերի մասին:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Օշական (24.09.2017)

  18. #10
    Սկսնակ մասնակից Օշական is on a distinguished road Օշական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2017
    Հասցե
    Օշականի Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց
    Գրառումներ
    18
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Արսենյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Գնահատումը կարևոր գործոն է գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին: Շատ կարևոր է, որ աշակերտը գնահատել կարողանա իր կատարածը և մտածի անելիքների և հետագա քայլերի մասին:
    Ես համաձայն եմ ձեր կարծիքի հետ,քանի որ ինքնագնահատումը աշակերտի համար շատ կարևոր է:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները