+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Բաց դասեր, հետազոտական աշխատանքներ քիմիայից

Համակցված դիտում

  1. #1
    Մասնակից Balasan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2017
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0

    Բաց դասեր, հետազոտական աշխատանքներ քիմիայից

    Հարգելի գործընկերներ, ելնելով քիմիայի դասերին հետազոտական և նախագծային աշխատանքների կազմակերպման, բաց դասերի անցկացման կարևորությունից և անհրաժեշտությունից, առաջարկում եմ թեմայում տեղադրել հետազոտական աշխատանքներ, բաց դասեր, ինչպես նաև նրանց ներկայացվող պահանջները, մեթոդական նպատակները, օգտագործվող մեթոդների և մեթոդական հնարների նկարագրերը, վերլուծության բանաձևեր, հետազոտական աշխատանքների և բաց դասերի թեմաներ:
    Բ. Հակոբյան
    Վերջին խմբագրող՝ manush: Երեկ, 11:06:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushmarg (10.09.2017), gayane0803 (10.09.2017), Naira1990 (11.09.2017), Տիգրանուհի (12.09.2017), Գայանե Սիմոնյան (11.09.2017), Հասմիկ Հակոբյան (12.09.2017), Siran (Երեկ), Tamar (Երեկ), Varduhi Ohanjanyan (12.09.2017)

  3. #2
    Մասնակից Balasan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2017
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Հետազոտական աշխատանքների կազմակերպումը ուսումնական գործընթացի կազմակերպման այն ձևն է, որի ժամանակ սովորողները յուրացնում են գիտական մեթոդների տարրեր: Նրանց մոտ ձևավորվում է ինքնուրույն գիտելիք ձեռք բերելու կարողությունը, սովորում են պլանավորել և կիրառել գիտելիքը կյանքում: Այս գործընթացը սոսվորողին օգնում է մտածել՝ տրամաբանորեն, գիտական, ստեղծագործաբար, ամրապնդել սեփական ուժերի հանդեպ վստահությունը:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushmarg (11.09.2017), Naira1990 (11.09.2017), Siran (Երեկ), Tamar (Երեկ)

  5. #3
    Մասնակից Anushmarg is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2017
    Հասցե
    Աշտարակ,Այգեստան 22
    Գրառումներ
    41
    Հեղինակության աստիճան
    0
    Հետազոտական աշխատանքների նպատակը սովորողի ինքնազարգացման խթանելն է` նոր փորձ ձեռք բերելու, գիտելիքները կոնկրետ իրավիճակներում կիրառելու հնարավորությունների ստեղծման միջոցով: Հետազոտական աշխատանքները կատարելիս աշակերտները սովորում են տեղեկատվություն որոնել ու գտնել, տեսակավորել, զտել, համակարգել ու վերլուծել այն:Աշխատանքի ընթացքում մեծանում է սովորողների պատասխանատվությունը, ինքնուրույնությունը, խմբի հետ աշխատելու ունակությունը:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Balasan (11.09.2017), Naira1990 (11.09.2017), Siran (Երեկ), Tamar (Երեկ)

  7. #4
    Մասնակից Anushmarg is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2017
    Հասցե
    Աշտարակ,Այգեստան 22
    Գրառումներ
    41
    Հեղինակության աստիճան
    0
    Հետազոտական աշխատանք իմ դասվանդած 8-րդ դասարանում մեծ ոգևորությամբ են կատարել:ԹԵման <<Օդի աղտոտվածությունն Աշտարակում>>:Աշխատանքը կատարելու համար աշակերտները աշխատում էին երեք խմբով,յուրաքանրյուր խումբ ուներ հստակ ձևակերպված աշխատանքի նպատակ և խնդիրներ:Երեխաներն աշխատում էին մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ:Աշխատանքի ընթացքում օգտվել են համացանցից տեղեկատվություն գտնելու և համակարգելու համար ,մշակել են հարցաթերթիկներ և կատարել հարցումներ դպրոցում,ինչպես նաև մանկապարտեզներում,քաղաքապետարանում և մարզպետարանում:Բոլոր լրացված հարցաթերթիկները վերլուծել են և եզրակացություններ արել:Կատարել են տարբեր ուսումնասիրություններ քաղաքում օդի աղտոտվածության հետ կապված և համապատասխան որոշումներ կայացրել:Աշխատանքի ցուցադրությունը կարող եք տեսնել հետևյալ հղումով:
    http://lib.armedu.am/resource/19418:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Balasan (12.09.2017), Naira1990 (12.09.2017), Siran (Երեկ), Tamar (Երեկ)

  9. #5
    Սկսնակ մասնակից Naira1990 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2017
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Ա. Մարգարյան շատ հետաքրքիր և արդիական թեմա էր ընտրված հետազոտական աշխատանքի համար, որը սովորողներին աշխատելու մեծ տիրույթ էր տրամադրում: Կարծում եմ , որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերած գիտելիքները չեն մոռացվի և խթան կհանդիսանան քիմիա առարկան կարևորելու համար:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushmarg (12.09.2017), Balasan (12.09.2017), Siran (Երեկ), Tamar (Երեկ)

  11. #6
    Մասնակից Anushmarg is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2017
    Հասցե
    Աշտարակ,Այգեստան 22
    Գրառումներ
    41
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի գործընկերներ Ձեր քննարկմանն եմ ներկայացնում <<Աղեր>> դասի պլանը:Նյութը կարող եք տեսնել հետևյալ հղումով.
    http://lib.armedu.am/resource/19443

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Balasan (12.09.2017), Naira1990 (15.09.2017), Siran (Երեկ), Tamar (Երեկ)

  13. #7
    Մասնակից Balasan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2017
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Anushmarg-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետազոտական աշխատանք իմ դասվանդած 8-րդ դասարանում մեծ ոգևորությամբ են կատարել:ԹԵման <<Օդի աղտոտվածությունն Աշտարակում>>:Աշխատանքը կատարելու համար աշակերտները աշխատում էին երեք խմբով,յուրաքանրյուր խումբ ուներ հստակ ձևակերպված աշխատանքի նպատակ և խնդիրներ:Երեխաներն աշխատում էին մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ:Աշխատանքի ընթացքում օգտվել են համացանցից տեղեկատվություն գտնելու և համակարգելու համար ,մշակել են հարցաթերթիկներ և կատարել հարցումներ դպրոցում,ինչպես նաև մանկապարտեզներում,քաղաքապետարանում և մարզպետարանում:Բոլոր լրացված հարցաթերթիկները վերլուծել են և եզրակացություններ արել:Կատարել են տարբեր ուսումնասիրություններ քաղաքում օդի աղտոտվածության հետ կապված և համապատասխան որոշումներ կայացրել:Աշխատանքի ցուցադրությունը կարող եք տեսնել հետևյալ հղումով:
    http://lib.armedu.am/resource/19418:
    Հարգելի Ա. Մարգարյան շնորհակալություն եմ հայտնում ներկայացված շնոևհանդեսի համար: Այն թույլ տվեց պատկերացում կազմել կատարված աշխատանքի ծավալի մասին: Այն նաև ուղենիշ է մյուս ուսուցիչների համար նմանատիպ հետազոտական աշխատանքներ կազմակերպելու հարցում: Տեղեկությունների հավաքումը, համակարգումը, հարցին առնչվող մարմինների հետ անմիջական շփումը, հարցումները սովորողներին հնարավորություն են տվել համապարփակ պատկերացում կազմել խնդրի վերաբերյալ, վերլուծել և անել համապատասխան հետևություններ, գալ եզրահանգման:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushmarg (13.09.2017), Naira1990 (15.09.2017), Siran (Երեկ), Tamar (Երեկ)

  15. #8
    Սկսնակ մասնակից Naira1990 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2017
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Բալասան շնորհակալ եմ նման հետաքրքիր և արդիական թեմայի անդրադարձ կատարելու համար: Բացի այն, որ բաց դասերը նպաստում են առարկայի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, սովորողների կողմից ձեռք բերած գիտելիքների ամրապնդմանը, նրանց ինքնահաստատմանը, դրանց կազմակերպումը նաև հանդիսանում է ուսուցչի համար ստեղծագործական աշխատանքի և ինքնակատարելագործման միջոց:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushmarg (12.09.2017), Balasan (12.09.2017), Siran (Երեկ), Tamar (Երեկ)

  17. #9
    Մասնակից Balasan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2017
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Բաց դասը մեթոդական աշխատանքների կազմակերպման հատուկ ձև է, սակայն այդպիսի դասերին ընթանում է իրական ուսումնական գործընթաց: Բաց դասերին ուսուցիչը ցույց է տալիս իր դրական և անհատական փորձը, մեթոդական իդեաների իրականացումը՝ օգտագործելով ուսուցման մեթոդներ և մեթոդական հնարներ:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushmarg (12.09.2017), Naira1990 (12.09.2017), Siran (Երեկ), Tamar (Երեկ)

  19. #10
    Սկսնակ մասնակից ՄետՀ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2017
    Գրառումներ
    21
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Բալասան, ողջունում եմ Ձեր ընտրված թեման, միայն մի բան ավելացնեմ, ներկայիս մեթոդաբանության մեջ բաց դասի փոխարեն կիրառում են փորձարարական դաս: Իսկ հետազոտական աշխատանքները շատ կարևոր են աշակերտների ինքնուրույն, ստեղծագործական միտքը զարգացնելու համար:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushmarg (12.09.2017), Balasan (12.09.2017), Naira1990 (12.09.2017), Siran (Երեկ), Tamar (Երեկ)

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները