+ Կատարել գրառում
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 42 հատից

Թեմա: Բաց դասեր, հետազոտական աշխատանքներ քիմիայից

  1. #11
    Մասնակից Balasan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2017
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Anushmarg-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետազոտական աշխատանք իմ դասվանդած 8-րդ դասարանում մեծ ոգևորությամբ են կատարել:ԹԵման <<Օդի աղտոտվածությունն Աշտարակում>>:Աշխատանքը կատարելու համար աշակերտները աշխատում էին երեք խմբով,յուրաքանրյուր խումբ ուներ հստակ ձևակերպված աշխատանքի նպատակ և խնդիրներ:Երեխաներն աշխատում էին մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ:Աշխատանքի ընթացքում օգտվել են համացանցից տեղեկատվություն գտնելու և համակարգելու համար ,մշակել են հարցաթերթիկներ և կատարել հարցումներ դպրոցում,ինչպես նաև մանկապարտեզներում,քաղաքապետարանում և մարզպետարանում:Բոլոր լրացված հարցաթերթիկները վերլուծել են և եզրակացություններ արել:Կատարել են տարբեր ուսումնասիրություններ քաղաքում օդի աղտոտվածության հետ կապված և համապատասխան որոշումներ կայացրել:Աշխատանքի ցուցադրությունը կարող եք տեսնել հետևյալ հղումով:
    http://lib.armedu.am/resource/19418:
    Հարգելի Ա. Մարգարյան շնորհակալություն եմ հայտնում ներկայացված շնոևհանդեսի համար: Այն թույլ տվեց պատկերացում կազմել կատարված աշխատանքի ծավալի մասին: Այն նաև ուղենիշ է մյուս ուսուցիչների համար նմանատիպ հետազոտական աշխատանքներ կազմակերպելու հարցում: Տեղեկությունների հավաքումը, համակարգումը, հարցին առնչվող մարմինների հետ անմիջական շփումը, հարցումները սովորողներին հնարավորություն են տվել համապարփակ պատկերացում կազմել խնդրի վերաբերյալ, վերլուծել և անել համապատասխան հետևություններ, գալ եզրահանգման:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushmarg (13.09.2017), Loreta (22.09.2017), Naira1990 (15.09.2017), Siran (20.09.2017), Tamar (20.09.2017)

  3. #12
    Մասնակից Balasan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2017
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Նաիրա, շնորհակալ եմ կարծիքի համար:Բաց դասերը հնարավորություն են ընձեռնում նաև աշակերտներին դիտել այլ տեսանկյուններից, բացահայտել սովորողների նոր կողմեր:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushmarg (13.09.2017), Loreta (22.09.2017), Siran (20.09.2017), Tamar (20.09.2017)

  5. #13
    Սկսնակ մասնակից Տիգրանուհի is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    06.09.2017
    Գրառումներ
    5
    Հեղինակության աստիճան
    0
    Բարի երեկո հարգելի գործընկերներ: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում իմ կողմից 8 -րդ դասարանում կատարված փորձարարական դասը:


    Դասի թեման –Ջուրը որպես կարևորագույն պաշար: Խմելու ջրի համամոլորակային
    հիմնախնդիրը: Ջրի աղտոտման պատճառները և պայքարը դրա դեմ:
    Ջուրը որպես հանելուկային նյութ:
    Դասի նպատակը - Իմանան կենդանի օրգանիզմում ջրի առկայության դերի մասին
    Ձևավորեն խմելու ջրի նկատմամբ խնայողական վերաբերմունք
    Ըմբռնեն ջրային պաշարների պահպանման հարցը
    Գաղափար կազմեն ջրի աղտոտման հիմնական պատճառների ու
    դրանց դեմ պայքարելու ուղիների մասին
    Դասի կահավորումը –Գունավոր, կպչուն թղթեր, ցուցապաստառ, մարկերներ,
    սահիկահանդեսի համար էկրան,ավազե ժամացույց
    Կապը այլ առար- էկոլոգիա ( ջրային ավազանի աղտոտման հիմնախնդիրները),
    կայի հետ աշխարհագրություն, կենսաբանություն, մաթեմատիկա


    Դասի ընթացքը
    Նախ մեկ շաբաթ առաջ դասարանը բաժանում ենք 4 խմբի և յուրաքանչյուր խմբին տրվում է հանձնարարություն:
    1-ին խումբ՝ հրաշք նյութը որպես համընդհանուր լուծիչ
    2-րդ խումբ՝ ջրի աղտոտման պատճառները և հետևանքները
    3-րդ խումբ՝ ջրի աղտոտման կանխարգելումը և մաքրման եղանակները
    4-րդ խումբ՝ քաղցրահամ ջրի համամոլորոկային հիմնախնդիրը
    Խմբերը պետք է պատրաստեն պաստառները և ներկայացնեն ամփոփման դասին:

    Խթանման փուլ
    Այս փուլում օգտագործվում է <<Մտագրոհ>> մեթոդը, և գրատախտակին գրվում են երեխաների կողմից առաջարկված ջրի մասին բոլոր տեղեկությունները(ջրի ֆիզիկական և անոմալ հատկությունները)




    Մտագրոհից հետո յուրաքանչյուր խմբից մեկական աշակերտ մոտենում է սեղանին և պատրաստում ջրի մոդելը:
    Ուսուցչի նախնական խոսքը
    Ջուրն ամենատարածված ու կենսականորեն ամենաանհրաժեշտ նյութն է Երկիր մոլորակի վրա, առանց որի հնարավոր չէ բույսերի, կենդանիների և մարդու գոյությունը: Ջուրը մարդու համար միշտ եղել է հանելուկային նյութ: Երկրի մակերևույթի 7/10 մասը ծածկված է ջրով: Այնուամենայնիվ, Երկրի վրա քաղցրահամ ջրի պաշարները մեծ չեն, և մարդկությունն արագ մոտենում է քաղցրահամ ջրի անբավարարության խնդրին: Այդ պատճառով անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել ջուրը:

    Այսօր VIIIԱ դասարանը կներկայացնի ջրի աղտոտման աղբյուրները, հետևանքները, կանխարգելման միջոցները, քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը:

    Իմաստի ընկալման փուլ
    Խումբը նստում է իրեն հատկացված սեղանի շուրջ և տրվում է 5 րոպե ժամանակ՝ պաստառը ներկայացնելու համար: Բոլոր պաստառները փակցվում են գրատախտակին, և երեխաները սկսում են իրենց զեկույցը: Անհրաժեշտության դեպքում կարող են մնացած խմբերը լրացում կատարել և հարցեր տալ:

    Կշռադատման փուլ
    Անդրադարձ կատարել՝դիտելով <<Ջուրը կյանք է >> տեսաֆիլմը և ցուցադրել<<Հրաշք ջուր>> սալիկահանդեսը:

    Վերջում խմբերին գնահատել
    1.լավագույն ցուցապաստառի համար
    2.լավագույն ներկայացման համար
    3.ճիշտ խմբային աշխատանք կազմակերպելու համար
    Տնային հանձնարարություն՝ << Քառաբաժան>> համագործակցային մեթոդով անձրևաջուր, գետի ջուր, խմելու ջուր, թորած ջուր հասկացությունների համեմատում: Նախապատրաստվել թեմատիկ գրավոր աշխատանքի:







    Սպիտակի Ս.Ավետիսյանի անվան ավագ դպրոց

    Թեմա ՝ << Հրաշք ջուրը>>
    Դասարան ՝ V I I IԱ
    Ուսուցիչ ՝ Տ. Նիկողոսյան
    2016թվական

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushmarg (13.09.2017), Balasan (14.09.2017), Naira1990 (15.09.2017), Siran (20.09.2017), Tamar (20.09.2017)

  7. #14
    Մասնակից Anushmarg is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2017
    Հասցե
    Աշտարակ,Այգեստան 22
    Գրառումներ
    55
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Տիգրանուհի Ձեր ներկայացրած դասի պլանում հստակ ձևակերպված են դասի նպատակն ու խնդիրները: Նպատակին հասնելու և խնդիրների լուծման համար դասի տարբեր փուլերում ընտրել եք այնպիսի հնարներ և մեթոդեր ,որով ապահովել եք աշակերտների դասապրոցեսում ներգրավվման խնդիրը:Իմ կարծիքով, եթե այս դասին կցենք նաև ցուցադրություն ,դասն ավելի ամբողջական կստացվի: Առաջարկում եմ օգտագործել իմ կողմից պատրաստած <<Ջուր>> դասի վերաբերյալ ցուցադրությունը, որը կարելի է տեսնել հետևյալ հղումով.http://lib.armedu.am/resource/19414,

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Balasan (15.09.2017), Loreta (22.09.2017), Naira1990 (15.09.2017), Տիգրանուհի (20.09.2017), Siran (20.09.2017), Tamar (20.09.2017)

  9. #15
    Սկսնակ մասնակից ՄետՀ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2017
    Գրառումներ
    22
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Բանասան, Առաջարկում եմ մի քամի թեմաներ, որոնք կարելի իրականացրել հետազոտական աշխատանքի միջոցով.
    1. Ջուր:
    2. Հալոգենների դերն ու նշանակությունը:
    3. Սպիրտ:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushmarg (15.09.2017), Balasan (14.09.2017), Loreta (22.09.2017), Naira1990 (15.09.2017), Siran (20.09.2017), Tamar (22.09.2017)

  11. #16
    Մասնակից Balasan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2017
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Տիգրանուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարի երեկո հարգելի գործընկերներ: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում իմ կողմից 8 -րդ դասարանում կատարված փորձարարական դասը:

    Հարգելի Տիգրանուհի, շնորհակալություն ներկայացված դասի համար, Ձեր դասը սովորողների մոտ հնարավորություն է ընձեռնում վերը նշվածից զատ նաև զարգացնել մտածողական գործընթացի ստեղծագործական ունակությունները:
    Խմբերի համագործակցությունը դիտվեց միմյանց հարցեր տալու և լրացումներ կատարելու մեջ: Իմ դասերին այս համագործակցությունը խորացնելու նպատակով մտցնում եմ նաև մրցույթի տարրեր, որը ստիպում է մյուս խմբերի անդամներին հիմնավոր պատկերացում ունենալ մյուս խմբերի ներկայացված նյութի վերաբերյալ, այս դեպքում լրացումները և սխալների ուղղումները դառնում են ավելի ակտիվ, որի համար տրվում են միավորներ:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushmarg (15.09.2017), Naira1990 (15.09.2017), Տիգրանուհի (20.09.2017), Tamar (20.09.2017)

  13. #17
    Մասնակից Balasan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2017
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում ՄետՀ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Բանասան, Առաջարկում եմ մի քամի թեմաներ, որոնք կարելի իրականացրել հետազոտական աշխատանքի միջոցով.
    1. Ջուր:
    2. Հալոգենների դերն ու նշանակությունը:
    3. Սպիրտ:
    Հարգելի Մ. Հակոբյան շնորհակալություն առաջարկած թեմաների համար:
    «Ջուր» թեման իր արդիականությունը պահում է և կպահի բոլոր ժամանակներում: Կարելի է սկսել մաքուր ջրի համամոլորակային խնդրից և այն աշխատանքի ընթացքում տեղայնացնել, կատարել հետազոտություններ, ստանալ արդյունքներ, վերլուծելով այդ արդյունքները, անել համապատասխան հետևություն:
    «Հալոգենների դերն ու նշանակություն»-ը թեմայի ընդհանուր ներկայացումից հետո կարելի է հետազոտական աշխատանքում շեշտը դնել յոդի վրա, ինկատի ունենալով հայ ժողովրդի բարձր լեռնային վայրում ապրելու հանգամանքը, կատարել համապատասխան հետազոտոևթյուններ / յոդի պարունակությունը սննդում, ջրում, յոդի պակասի հետևանքները և այս պատճառով հանդիպող հիվանդությունների հաճախականությունը Հայստանում և այլն /:
    «Սպիրտ» թեմայի ընդհանուր ներկայացումից հետո կարելի է աշխատանքներ տանել վաճառքի կետերում վաճառվող ալկոհոլային խմիչքների բաղադրության ուսումնասիրության ուղղությամբ, ուսումնասիրել ալկոհոլային խմիչքների օգտագործման ստատիստիկան և այլն:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushmarg (15.09.2017), Naira1990 (15.09.2017), ՄետՀ (20.09.2017), Siran (20.09.2017), Tamar (20.09.2017)

  15. #18
    Մասնակից Balasan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2017
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    1

    Հետազոտական աշխատանք «ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»ՙ ՄԱՍ 1

    Ձեզ եմ ներկայացնում «Պոլիերային հեղափոխություն» հետազոտական աշխատանքը, որը բավականին ծավալուն է: Այդ պատճառով այն կտեղադրեմ առանձին մասերով: Յուրաքանչյուր մաս ունի իրեն համապատասխանող շնորհանդեսը:
    Մաս 1-ում ներկայացված է աշխատանքի նպատակները և խնդիրները, ակտուալությունը, ակնարկ պոլիմերների պատմությունից, ակտուալ և հետաքրքիր փաստեր պոլիմերների վերաբերյալ:
    Աշխատանքը և շնորհանդեսը կարող եք գտնել անցնելով այս հղումով. http://lib.armedu.am/resource/19519

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushmarg (15.09.2017), Naira1990 (16.09.2017), Տիգրանուհի (20.09.2017), ՄետՀ (20.09.2017), Siran (20.09.2017)

  17. #19
    Մասնակից Anushmarg is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2017
    Հասցե
    Աշտարակ,Այգեստան 22
    Գրառումներ
    55
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Բալասան Ձեր աշխատանքն իմ կարծիքով բավականին հետաքրքիր է,հստակ են կատարված աշխատանքի հիմնական պահանջները և հարցադրումների այն շրջանակը, որոնց շուրջ իրականացվել է հետազոտությունը : Կարևոր է ,որ անդրադարձել եք պատմական տեղեկություններին, փորձել եք ցույց տալ պատմության և արդիականության կապը:
    Կարծում եմ աշխատանքն ամբոջությամբ տեղադրելուց հետո մեր գործընկերն անպայման այն ակտիվորեն կքննարկեն :

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Balasan (16.09.2017), Loreta (22.09.2017), Naira1990 (16.09.2017), Siran (20.09.2017), Tamar (20.09.2017)

  19. #20
    Սկսնակ մասնակից Naira1990 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2017
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Բալասան Ձեր կողմից ներկայացվող հետազոտական աշխատանքի թեման շատ արդիական Է և հետաքրքիր կլինի այն ուսումնասիրել ամբողջությամբ:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushmarg (18.09.2017), Balasan (17.09.2017), Loreta (22.09.2017), Siran (20.09.2017)

+ Կատարել գրառում
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները