+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Ի՟նչ է համացանցը?... Համացանցի լավ և վատ կողմերը

Համակցված դիտում

  1. #1
    Մասնակից Saqo is on a distinguished road Saqo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Հասցե
    Մեծ Պարնի
    Տարիք
    28
    Գրառումներ
    49
    Հեղինակության աստիճան
    0

    Ի՟նչ է համացանցը?... Համացանցի լավ և վատ կողմերը

    Համացանցը նախ և առաջ բազմաթիվ հսկայական համակարգիչներն ու ծրագրերն են: Վերջիններում դուք կարող եք գտնել ոչ միայն այն ամենը, ինչը կարող է լուծում տալ ձեր կոնկրետ խնդիրներին, այլև ավելին, որի հնարավորությունները, հավանաբար, դժվար կլիներ նույնիսկ սկզբից պատկերացնել:
    Ներկայումս համացանցը ունի 112 միլիոն բաժանորդ ավելի քան 150 երկրում: Յուրաքանչյուր ամիս կապի ծավալը` (размер) մեծանում է 7-10% -ով: Համացանցը ձևավորում է մի միջուկ, որը աշխարհում կապում է միմյանց տարբեր գործակալություններին, ապահովելով կապը տարբեր տեղեկատվական ցանցերի միջոցով:
    Համացանցը գոյություն ունի բավականին երկար ժամանակ: Միայն թե բավականին վերջերս, 1990 թվականին, այն հավաքեց օգտագործողների և պաշարների այն առավելագույն քանակը, որը բերեց կապի հեղափոխության:
    Բարձր արագությամբ մոդեմները համակարգչից օգտվող սովորական օգտատերերին ավելի ուշ հնարավորություն տվեցին վայելելու համացանցի բոլոր հնարավորություններից:
    Միայն թե սա << Ի՟նչ է համացանցը>> հարցի պատասխանի մի մասն է: Համացանցն այսօր ոչ միայն հսկայական քանակությամբ համակարգիչներ են, այլև անհավանական թվով մարդկանց բազմություն, ում համար ցանցը համարվում է նոր տեսակի շփման մի ձև, որը նյութական աշխարհում համարյա նմանը չունի: Մարդը սոցիալական էակ է, և շփումը նրա համար համարվում է անհրաժեշտություն: Հետևաբար, մինչև հիմա տեխնիկայի ոչ մի հայտնագործություն (չհաշված հեռախոսը) աշխարհում այնպիսի հեղաշրջում չառաջացրեց, ինչպիսին մարդու շփումն էր մարդու հետ:
    Համացանց-կախվածություն
    Համակարգչային կախվածությունը ոչ պակաս վտանգավոր երևույթ է, որքան թմրանյութերից կախվածությունը, որը բերում է հասարակության մեջ հարմարվողականության զգալի խախտմանը (անաշխատունակություն, ընտանիք չկազմելու ցանկություն կամ ուղղակի չի կարողանում մարդն ինքն իրեն ծառայել):
    Համացանցից կախվածությունը հոգեկան խանգարում է. համացանցին միանալու կպչուն ցանկություն և հիվանդագին անկարողություն ժամանակին կտրվել համացանցից: Համացանց- կախվածությունը լայն քննարկվող հարցերից է համարվում, նրա կարգավիճակը գտնվում է ոչ պաշտոնական մակարդակի վրա` խանգարումը չի դասակարգվում որպես պաշտոնական հիվանդություն` DSM-IV: Հետազոտողները տարբեր չափանիշներ են առաջ քաշում, որոնցով կարելի է քննադատել համացանց կախվածությունը: Այսպես, Քիմբերլի Յանգը առաջ է քաշում չորս հատկանիշներ.
    • Էլեկտրոնային հասցեն ստուգելու կպչուն ցանկություն
    • Համացանցից հերթական ելք ունենալու մշտական ցանկություն
    • Շրջապատողների դժգոհությունները առ այն, որ մարդը բավականին ժամանակ է անցկացնում համացանցում
    • Շրջապատողների դժգոհությունները առ այն, որ մարդը շատ գումար է ծախսում համացանցի վրա
    Չափանիշների ավելի մանրամասն համակարգ է ներկայացնում Իվան Գոլդբերգը: Նրա կարծիքով կարելի է փաստել այն հանգամանքը, որ համացանցից կախվածությունը առկա է նշված երեք կետերի առկայության դեպքում.
    • Ինքնաբավարարման համար շփումից առաջացած հաճույքի զգացումը, որն առաջանում է համացանցում անցկացրած ժամանակի ընթացքում, սահմանակցվում է Էյֆորիայի հետ:
    • Եթե մարդը չի ավելացնում համացանցում անցկացրած ժամանակը, ապա այդ փաստը նկատելիորեն նվազում է
    • Օգտագործողը փորձեր է անում խուսափել համացանցից կամ գոնե քիչ ժամանակ է անցկացնում
    Համացանցում անցկացվող ժամանակի դադարեցումը կամ կրճատումը բերում է օգտագործողի վատ ինքնազգացողության, որը կարող է տևել մի քանի օրից մինչև մեկ ամիս և դրսևորվում է երկու կամ ավելի փաստերով.
    1. Զգացմունքային և շարժողական գրգռվածություն
    2. Անհանգստություն
    3. Կպչուն մտքեր այն մասին, թե ի՟նչ է տեղի ունենում համացանցում
    4. Համացանցի մասին երևակայությունը և երազանքները
    5. Մատների կամա կամ ոչ ակամա շարժումները, որոնք հիշեցնում են աշխատանք ստեղնաշարի վրա
    Քիմբերլի Յանգը, հետազոտելով համացանց-կախվածությունը, բացահայտեց, թե ինչ են ամեն ինչից շատ օգտագործում: Տեսնենք դիագրամը. (приложение N4)

    Համացանցի դրական գործառույթները
    Մենք ուսումնասիրեցինք համացանցի բացասական կողմերը, սակայն կարելի է գտնել նար դրական կողմեր:
    Մենք կարող ենք շփվել այն մարդկանց հետ, ովքեր գտնվում են մեզանից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, կարող ենք փոխանակել տեղեկատվություն, կարող ենք կատարել ամենատարբեր գնումներ առանց տանից դուրս գալու և այլն...
    Հիմա քննարկենք համացանցի դրական գործառույթները.
    Գնումներ համացանցի միջոցով.
    Ներկայումս մասսայական (զանգվածային) է դարձել գնումներ կատարել համացանց-խանութներից: Դու ընտրում ես քեզ անհրաժեշտ ապրանքը, տեղադրում այն համացանց-զամբյուղի մեջ և վճարում քարտից, բանկոմատից կամ վեբ-դրամապանակից:
    Համացանց-առևտուրը շատ արագ է ընդլայնվում: Առաջին հերթին գնվում է այն ամենը, ինչն անհրաժեշտ է համակարգչի աշխատանքի համար կամ ցանկացած գրասենյակային տեխնիկայի համար, տպիչների համար քարթրիջներ, տուփերով թղթեր, համակարգչային գրականություն: Միաժամանակ համացանցից ձեռք են բերվում տարբեր տեսակի ապրանքներ` հագուստ, սնունդ, կենցաղային, գրասենյակային, տեխնիկական իրեր:
    Համացանցից գնումներ կատարելը շատ հարմար է, չնայած գոյություն ունի նաև ծառայության հակառակ կողմը: Գնորդները ֆորումներում արտահայտում են իրենց բողոքները` առաքման թերի համակարգի, բարձրացված գների, պատվերի բազմաքայլ բարդության, ոչ մեծ տեսականու, առաքմանը երկար սպասելու համար և ամենակարևորը, հնարավոր խաբեության (այսինքն, որ հնարավոր է ապրանքը չառաքվել):
    Համացանցային գնումներ.
    Ներկայումս շատ մասսայական (զանգվածային) է դարձել ունենալ համացանց-դրամապանակ: Այն այնպիսի դրամապանակ է, որը ո՜չ տեսանելի է, ո՜չ շոշափելի, բայց գտնվում է առցանց տարածության մեջ: Այն տեսանելի է, սակայն իրական վճարման համար անհրաժեշտ գտնվող գումարները գտնվում են այնտեղ: Այդ գումարներով մենք կարողանում ենք վճարումներ կատարել համացանց-խանութներում: Համացանցն ունի ինչպես իր դրական այնպես էլ իր բացասական կողմերը: Մարդու վրա համացանցի ազդեցության դրական կողմերն են.
    • Ցանցում շահույթի ստացում և աշխատանքի որոնում
    • Համացանցի միջոցով վճարման հնարավորություն և տարբեր ծառայությունների պատվերներ
    • Շփումը մարդկանց հետ, հին ընկերների և դասընկերների որոնում
    • Համացանցի միջոցով մշտապես կարելի է գտնել ցանկացած թեմայի վերաբերող ամենաթարմ նորություններ
    Մարդու վրա համացանցի ազդեցության բացասական կողմերն են.
    Համացանցում գոյություն ունեն.
     Ինքնասպասարկման ակումբներ
     Թմրամոլների ակումբներ
     Ակումբներ սկսնած ահաբեկիչների համար.
    Եվ շատ-շատ այսպիսիները... Այդպիսի ակումբներում հնարավոր է պատվիրել անգամ սեփական մահը, սովորել ընտրել և օգտագործել թմրանյութերը: Եվ ի՞նչ... այստեղ ամեն ինչ կարելի է և ոչինչ էլ քեզ չի պատահի:
    Եթե ստեղնաշարի, <<մկնիկի>> կամ էկրանի պատճառով կարող են տուժել տեսողությունը և լսողությունը, ապա հոգեվիճակի վրա առաջին հերթին վնասում են այսպես կոչված վիրտուալ գործոնները` խաղերը և համացանցը: Հենց սա է այն ամենը, ինչը <<ձգում է>>, այն է, ինչից հնարավոր չէ կտրվել, այն է, առանց որի շատերը չեն պատկերացնում իրենց կյանքը, հենց սա է համացանցից կամ խաղերից կպչուն կախվածությունը:
    Ի՞նչ են ձեռք բերում երեխաները համացանցից, չէ՞ որ նրանք սպունգի նման ներծծում են ամեն ինչ: Բավական է մուտք գործենք մի քանի կայքեր, արդեն ամեն ինչ պարզ կլինի:
    Համացանցում հայտնվել են հաքերներ, ովքեր չեն կարող ստեղծել, կարող են միայն ավերել, գողանալ, իրենց ճանապարհին հանդիպած ամեն ինչ, հանուն իրենց չար հաճույքի: Մտածելու տեղիք է տալիս, թե ինչն է նրանց մղում համացանցում ամեն ինչ քանդելու... Ցավոք, համացանցում բացասական տեղեկատվությունը գերակշռող է:
    Համակարգչի մոտ երկարատև աշխատանքը բացասաբար է անդրադառնում մեր օրգանիզմի վրա` նյարդային, իմունային, վերարտադրողական, տեսողական և ոսկրա-մկանային համակարգի վրա:
    Այն մարդիկ, ովքեր իրենց կյանքն անցկացնում են համացանցում, նրանց անհրաժեշտ է սոցիալական աջակցություն, նրանք շփման մեջ ունենում են դժվարություններ, չբավարարված են, ունեն ցածր ինքնագնահատական, բարդույթավորված են, ամաչկոտ: Նրանք ընտրում են իրենց համար անվտանգ միջավայր և կյանքի նկատմամբ ոչ մի պարտավորվածություն չեն զգում: Բարդացնում են բնավորությունը, ձեռք բերում բնավորության նոր գծեր: Անառարկելի է, որ այսպիսի կենսակերպն ու մտածելակերպը տարածվում է կյանքի բոլոր ոլորտներում և մարդն սկսում է այլ կերպ մտածել և գործել: Նա արդեն այլ կերպ է լուծում կենցաղային, ընտանեկան, անձնական, մասնագիտական և այլ հարցեր:
    Համացանցից կախվածություն ունեցող մարդը կարող է ունենալ հետևյալ հոգեբանական ախտանիշներ
    • Համակարգչի մոտ լավ ինքնազգացողություն կամ էյֆորիա
    • Համակարգչի մոտ անց է կացնում երկար ժամանակ
    • Անտեսում է ընտանիքի անդամներին և ընկերներին
    • Համակարգչից հեռու գրգռվածություն, դեպրեսիա, դատարկության զգացում
    • Ընտանիքի անդամներից և գործատուներից սեփական գործունեությունը թաքցնելը
    • Խնդիրներ ուսման մեջ և աշխատանքում
    Մարդը մշտապես ընտրության իրավունք ունի: Մեծամասամբ ինքն է որոշում, թե ինչ է լավ իր համար, թե ինչպես կարողանա իրեն դրսևորել, ինչ է ուզում ստանալ...
    Համակարգիչը կարող է լինել և՜ լավ ընկեր, և՜ թշնամի, կարող է օգնել նեղության մեջ կամ նույնիսկ առաջացնել հսկայական խնդիրներ, կարող է օգնել գտնելու համախոհներ կամ էլ տանել մենության...
    Ընտրությունը ձերն է...
    ԿԱԻ Լոռու մարզի ինֆորմատիկայի մասնագետ՝
    Սարգիս Հրաչի Փիլոյան
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushmarg (19.09.2017), Balasan (19.09.2017), Թագուհի Մամյան (09.09.2017), Կարինե Մարգարյան (07.09.2017), Մարինե Յարմալոյան (20.09.2017)

  3. #2
    Սկսնակ մասնակից ՄետՀ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2017
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Սարգիս, ողջունում եմ Ձեր կողմից առաջարկված թեման, այն այսօր յուրաքանչյուրիս աշխատանքի անբաժանելի մասն է դարձել: Ցանկացած լրացուցիչ ինֆորմացիա այսօր ուսուցիչներս, ինչու ոչ, նաև աշակերտները կարող են փնտրել համացանցից: սակայն ինֆորմացիայի լայն տիրույթում կաող է նաև այնպես ստացվել, որ շփոթության մեջ ընկնես: Ուղղակի պետք է կարողանաս ընտրել ճիշտը և անհրաժեշտը:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushmarg (19.09.2017), Naira1990 (22.09.2017)

  5. #3
    Մասնակից Anushmarg is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2017
    Հասցե
    Աշտարակ,Այգեստան 22
    Գրառումներ
    56
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Սարգիս թեման արդիական և շատ կարևոր է:Համացանցն անսպառ ինֆորմացիայի աղբյուր է:Այդ աղբյուրը դարձել է մեր գործունեության և աշխատանքի հիմնական և անբաժան մասը:Համացանցի միջոցով կարող ենք ծանոթանալ վերջին նորություններին,ինֆորմացիա ստանալ այլ երկրների մասին,սովորել լեզուներ.....Իհարկե, կարելի է այս շարքն անվերջ շարունակել:Ճիշտ է ասված ,որ <<համացանցը համաշխարհային սարդոստայն է>>և որպեսզի երեխան , դեռահասը,ինչու չէ նաև մեծը չմնան <սարդոստայնում> , պետք է սովորել գրագետ և ճիշտ օգտվել:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Naira1990 (22.09.2017)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները